ՑՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եւ այսպես, մոտ 5-ամյա գործունեությունից հետո եկավ  «Դեմո»-ի հրաժեշտի պահը: Հրաժեշտն այս, մեր կարծիքով, անխուսափելի է մի քանի պատճառներով: Բայց նախքան պատճառների մասին խոսելն` ամենայն անկեղծությամբ ասեմ, որ մեզ ոչ ոք չի փակել, ոչ ոք չի բռնացել մեր կամքի վրա, մենք կամովին ենք ընդունել այս որոշումը:

Ինչ խոսք, կային ֆինանսական և այլ կարգի դժվարություններ, բայց դրանք, հավատացեք, ի զորու էինք հաղթահարել` մեծ ցանկության դեպքում, պարզապես այսօր բացակայում է հենց այդ մեծ ցանկությունը: Եւ ահա թե ինչու:

Continue reading

Posted in Դեմո | Leave a comment

ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԸՆԹԵՐՑՈՂՆ Է ԵՂԵԼ

Լրագրությունում կա այսպիսի չգրված օրենք՝ նյութի հերոսը ոչ թե նա պիտի լինի, ում մասին գրվում է և ոչ էլ ինքը՝ նյութը պատրաստող լրագրողը։ Ոչ, ցանկացած նյութի գլխավոր հերոսը պիտի լինի ընթերցողը, հեռուստադիտողը կամ ռադիոունկնդիրը։ Մեր աշխատանքի հինգ տարիների ընթացքում «Դեմո»-ի բոլոր նյութերի գլխավոր հերոսն, ըստ իս, հենց ընթերցողն է եղել՝ Ավետարանոց գյուղի բնակիչ Արաքսյա տատիկից մինչև որեւէ չինովնիկ։ Մեր նյութերի կիզակետում միշտ էլ եղել են մարդն ու իր հոգսերը, և դա էր հենց հանրային թերթի հիմնական առաքելությունը։ Հինգ տարվա ընթացքում ես ականատեսն եմ եղել այն բանի, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ եկել մեզ մոտ՝ արտահայտվելու, որովհետև “լսված լինելու” ուրիշ տեղ ուղղակի չկար…

Continue reading

Posted in Դեմո | Leave a comment

ԿՅԱՆՔԸ ԹԹՎԱԾԻՆՆ Է

Ղարաբաղ այցելած մարդիկ, սովորաբար, երկու հիմնական բան են նշում. այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ բարի ու հանգիստ են, սակայն շատ փոքր է, եւ շնչելու օդ չկա: Իհարկե, փոքր է, սակայն օդը ծանր է ոչ այդ պատճառով: Պարզապես, մարդիկ այս տարիների ընթացքում կորցրել են սեփական բնակարանը օդափոխելու ոչ միայն ունակությունն, այլեւ կարիքը:

Այդ պարագայում «Դեմո»-ն փոքրիկ պատուհան էր, որտեղից Ղարաբաղ էր մտնում թարմ օդ եւ թարմ ինֆորմացիա: Դժվար թե այդ պատուհանը փակվելուց հետո Ղարաբաղում բոլորը «խեղդվեն»՝ մարդիկ արդեն իմունիտետ ունեն ծանր օդի հանդեպ: Բայց շնչել, անկասկած, մի քիչ դժվար կլինի:

Continue reading

Posted in Դեմո | Leave a comment

ԿԱ ԱՅՍՊԻՍԻ ՄԻ ՊԱՐԶ ԲԱՌ՝ ՍԿԶԲՈՒՆՔ

Այս տարին էլ շուտով կգլորվի պատմության գիրկը: Հասցե, որտեղ պարտադիր գրանցում են ստանում մեր ապրած օրերի եւ վատ, եւ լավ պահերը: Այդ նույն ճակատագրին է արժանանում նաեւ «Դեմո»-ն՝ դարձյալ իր արած-չարածով: Իսկ թե արածն ու չարածն ինչ հարաբերակցության մեջ են՝ գիտեն միայն այն բազմաթիվ ընթերցողները, որոնց մի մասը մեզ հետ կիսել է իր դարդն ու ցավը, ուրախությունն ու տխրությունը, կամ էլ այցելել մեզ՝ պարզապես զրուցելու համար: Թե որքանով է մեզ հաջողվել այս տարիների ընթացքում լինել հասարակ մարդկանց կողքին՝ դարձյալ թողնենք այդ նույն մարդկանց դատին: Ամեն դեպքում, ձգտել ենք լինել նրանց կողքին, լսել նրանց, կիսել ապրումները, հնարավորինս օգնել…

Continue reading

Posted in Դեմո | Leave a comment

ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ…

Այս դեպքում ես նախընտրում եմ չքայլել ժամանակի հետ եւ հրաժեշտս «կազմակերպել» գրավոր տեսքով: Համենայն դեպս, հուսով ենք, որ մեր երկրում խոսքը դեռ ուժ ունի: Ու միգուցե դրա շնորհիվ է, որ «Դեմո»-ն հինգ տարի շարունակ ապրեց: Դժվարանում եմ միանշանակ ասել, որովհետեւ իմ պրակտիկայում բազմաթիվ պաշտոնյաներ են մերժել մեկնաբանություն տալ, զրուցել, կարծիք արտահայտել: Շատերն են խուսափել «Դեմո»-ի հետ «գործ ունենալ»:

Continue reading

Posted in Դեմո | Leave a comment

.

Posted in Դեմո | Leave a comment