№ 15 / 31 հոկտեմբեր

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

Չճանաչված մի շարք այլ պետական կազմավորումների շարքում  ԼՂՀ-ն ունի բաց, ժողովրդավարական, քաղաքակիրթ հասարակության կառուցման ամենալավ հնարավորություններն ու արդեն առկա որոշակի հենքը: Համենայն դեպս, մենք արդեն այդպես ենք ընկալվում, ինչպես ասում են՝ այդպիսին է մեր իմիջը:

Ինչ խոսք, հաճելի է այս ամենը, և մենք պիտի շարունակենք ժողովրդավարական, բաց հասարակության կառուցումը, ինչն ամենակարճ ճանապարհն է դեպի ճանաչում, դեպի միջազգային հանրության լիիրավ անդամի կարգավիճակ: Սակայն ասել, թե մեզ մոտ ամեն ինչ բարվոք է այս առումով՝ չափազանցություն կլինի:

Խոսենք կոնկրետ մի երևույթի մասին: Բոլորս գիտենք, թե պաշտոնական Բաքուն որքան հիվանդագին է ընդունում աշխարհի տարբեր երկրներից ամենատարբեր նպատակներով այցելությունները ԼՂՀ, այցելություններ, որոնք, որպես կանոն, լինում են առանց Բաքվի իմացության: Ադրբեջանը սովորություն է դարձրել ամեն նման այցելությունից հետո վայնասուն բարձրացնել, դիմել հնարավոր բոլոր կազմակերպություններին: Բայց մեզ հետաքրքրողը դա չէ, այլ այն մարդկանց վիճակը, ովքեր անտեսելով այդ ամենը, այնուամենայնիվ, շարունակում են գալ Արցախ՝ նպաստելով մեր նորանկախ երկրի ինտեգրմանը միջազգային գործընթացներին ու տարածաշրջանային համագործակցությանը:

Բանն այն է, որ վերջերս մենք սկսել ենք մեր հերթին լրացուցիչ բարդություններ ստեղծել նրանց համար: Խոսքը նրանց անձնագրերում այցագրային կնիքներ դնելու մասին է: Սեփական անձնագրում նման կնիք ունենալով՝ այդ մարդիկ շատ լուրջ բարդություններ են ունենում Ադրբեջան այցելելիս, շատ դեպքերում նրանց մուտքը փակվում է: Եւ մինչ այդ արիաբար Արցախ այցելելու որոշում կայացրածները և նրանց գործընկերները կամա թե ակամա ստիպված են լինում որոշել՝ այսուհետ ևս այցելե՞լ Ստեփանակերտ, թե՞ հեռու մնալ գլխացավանքից:

Մեր իշխանությունների դիրքորոշումն, ինչ խոսք, հասկանալի է ու պատճառաբանված՝ երկիր ենք, ուստի պիտի ունենանք անկախ երկրին հատուկ բոլոր ատրիբուտները: Սակայն եթե հարցը դիտարկենք այլ տեսանկյունից, ապա կպարզվի, որ նման դիրքորոշումն այնքան էլ խոհեմ չէ: Ի վերջո, մենք ամենից շատ ենք շահագրգռված, որ մեր երկիրը ճանաչվի, ուստի պիտի ամեն ինչ նպատակամիտված լինի դրան: Իսկ ճանաչումը ոչ թե սոսկ թղթի կտոր է, այլ քեզ փաստացի ճանաչելու, քեզ հետ համագործակցելու, քո կյանքը լուսաբանելու և աշխարհին ներկայացնելու պատրաստակամություն, ինչն էլ անում են մի շարք միջազգային, լրագրողական կազմակերպություններ ու անհատներ: Ուստի խոհեմ կլիներ նրանց համար եթե ոչ որոշակի արտոնյալ պայմաններ ապահովել, ապա գոնե լրացուցիչ խնդիրներ չստեղծել: Եթե խոսում ենք պետական անհրաժեշտ ատրիբուտների մասին, ապա ինչու՞ մոռանալ, որ չճանաչվածության պատճառով մենք մի շարք նման ատրիբուտների հնարավորություններ (դեսպանատներ և այլն) առայժմ չունենք: Այնպես որ, հիշյալ հարցն այս առումով այդքան սկզբունքային չէ, որքան թվում է: Այն հարմար ձևով կարգավորելու այլ եղանակներ կան:

Հուսանք, որ մեր իշխանությունները հաշվի կառնեն այս հանգամանքը և կվերանայեն այցագրային ընթացակարգը:

ԲԱՑ ԾՈՎ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ուղերձ է հղել «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանին եւ անձնակազմի անդամներին: Ուղերձում ասված է. «Ձեր ուղեւորությունը դարձավ հայկական ծովագնացության պանծալի ավանդույթների վերածնմանն ուղղված երկար տարիների քրտնաջան աշխատանքի արժանի պսակը, ավանդույթներ, որոնք, թվում էր, անվերադարձ կորել էին անցած դարերի ընթացքում: Մենք հուսով ենք, որ հատիկ-հատիկ վերականգնված գիտելիքները եւ անգնահատելի փորձը դեռ շատ խանդավառների կօգնեն արժանի կերպով զարգացնել այն գործը, որի առաջամարտիկն եք դուք իրավամբ հանդիսանում: Մենք համոզված ենք, որ ձեր այդ քայլը մեկ անգամ եւս աշխարհին ցուցադրեց Հայաստանի մշակութային եւ պատմական ժառանգության հարստությունն ու բազմակողմանիությունը, նրա որդիների տաղանդն ու աշխատասիրությունը: Արցախցիները գիտեն, որ իրենց պետական դրոշը նույնպես ծածանվում է «Կիլիկիայի» վրա «յոթ ծովերով» նրա պատմական արշավի ընթացքում: Մենք հպարտանում ենք ձեզնով եւ մաղթում բարեհաջող վերադարձ Հայրենիք: Ես հրավիրում եմ ձեզ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը դարձել է հայ ժողովրդի մեծ ոգու վերածնման խորհրդանիշ»:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչություն

——————————————————————————————-

Օ. ԵՍԱՅԱՆ. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՔԻՉ ՉԵՆ»

«Դեմո» թերթի հարցերին պատասխանում է
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ ԵՍԱՅԱՆԸ

Քանի որ հասարակությունը քիչ է իրազեկված ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի մասին, խնդրում ենք Ձեր ունեցած տեղեկատվությամբ հնարավորինս մանրամասնեք այդ գործընթացի վերջին միտումներն ու զարգացումները, մասնավորապես՝ Աստանայում ԱՊՀ երկրների նախագահների հանդիպումներից հետո հնչած հայտարարությունները:

– Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հանդեպ մեր հանրության հետաքրքրությունը միանգամայն բնական եմ համարում, բայց, կարծում եմ, որ իրազեկվածության առումով միշտ էլ սպասելիքները գերակայել են ունեցած տեղեկատվական հնարավորությունների նկատմամբ: Ցանկացած բանակցային գործընթացում միշտ էլ գաղտնապահության որոշակի երանգներ լինում են, բայց մեր պարագայում այն ոչ թե հակամարտող կողմերի, այլ միջնորդների որդեգրած սկզբունքներից է բխում:

Ինչ վերաբերում է գործընթացի վերջին միտումներին ու զարգացումներին, ապա, իմ կարծիքով, ներկայումս իրականացվող ջանքերն ուղղված են բանակցային գործընթացը փակուղուց հանելուն եւ այն ակտիվ շփումների փուլ տեղափոխելուն: Մենք չենք կարող կարգավորման գործընթացը դիտարկել դրանում ներգրավված կողմերի մոտեցումներից եւ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններից դուրս: Եվ երբ Ադրբեջանում իշխանափոխության երեւույթն ակնհայտ դարձավ, միանգամայն պարզ էր, որ քաղաքական նոր իրողություններն անպայման ներառելու են նաեւ հիմնախնդրի լուծման հարցում կողմերի (տվյալ դեպքում՝ կողմերից մեկի) դիրքորոշումների վերանայումը:

Ստույգ ժամանակագրությամբ վերլուծության համար բավականին ժամանակ կարող է պահանջվել, բայց քանի որ այս թեմայով բազմաթիվ հրապարակային տեղեկություններ եղել են նախկինում՝ բավարարվենք միայն դեպքերի համառոտ, բայց համակարգված շարադրանքով: Հեյդար Ալիեւը դեռ կենդանության օրոք փորձում էր հրաժարվել նախկին պայմանավորվածություններից, նկատի ունեմ Փարիզյան եւ Քի-Վեստյան սկզբունքները, որոնք արդեն հիմնական մասով գաղտնազերծված են եւ համաձայն որոնց Ղարաբաղը, մեղմ ասենք, Ադրբեջանի հետ որեւէ առնչություն չէր ունենալու:

Նախկին պայմանավորվածություններից հրաժարվելու ավելի լավ առիթ, քան նոր նախագահի ընտրությունն է, չես հորինի, եթե նույնիսկ այդ նոր նախագահը Ալիեւ կրտսերն է: Հենց այդ ենթատեքստն ունեին անցյալ տարվա վերջերին եւ ընթացիկ տարվա սկզբներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների իրար հերթագայող հայտարարությունները, որոնք, իմ տպավորությամբ, բավականին լուրջ մտահոգությունների տեղիք են տվել, առավելապես՝ միջնորդների շրջանում:

Նման իրավիճակում առաջնահերթ խնդիր է դառնում  գործընթացը՝ որպես այդպիսին պահպանելու խնդիրը, որը, կարծես թե, հաջողվել է լուծել: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջին հանդիպումները, իսկ դրանից հետո էլ՝ նոր ձեւաչափով՝ արտաքին գործոց նախարարների հանդիպումների շարքն արդեն խոսում են այն մասին, որ բանակցությունների հերթագայությունը հաջողվել է պահպանել: Բայց թե ի՞նչ է տեղի ունենում գործընթացի բովանդակային մասով՝ դժվար է այս պահին ավարտուն գնահատականներ տալ, որովհետեւ նույնիսկ վերջին՝ Աստանայում տեղի ունեցած հանդիպումը չպատասխանեց այդ հարցին: Չի կարելի բացառել, որ այս կարգի հանդիպումներից մեկի արդյունքում կարող է բանակցությունների քննարկման նյութ կամ հարցերի շրջանակ ձեւավորվել, սակայն այս պահին բոլոր ջանքերը կորսվածը վերականգնելուն են միտված:

Այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում, բացառությամբ մի հանգամանքի. Ադրբեջանն իր այդ դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ որպես բանակցային կողմ՝ անհուսալի գործընկեր է: Եթե տարիներով կուտակված բանակցային ներուժը քաղաքական տարբեր նկատառումներով հաջողվում է կասկածի տակ դնել, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ հետագայում այդ գործելաոճը նորից չի կրկնվի:

Վերջին տարիներին հայ հանրության մեջ այն կարծիքը կա, որ ԼՂՀ¬ն դուրս է մնացել ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացից, ավելին, որ ընդհանրապես ղարաբաղյան գործոնը զգալիորեն թուլացել է: Համաձա՞յն եք նման գնահատականի:

– Հավանաբար, արտաքին դրսեւորումներով այդ տպավորությունը հիմքեր ունի, քանի որ ղարաբաղյան կողմը չունի այն ակտիվ դերակատարությունը, որին մենք համակերպվել էինք նախորդ տարիներին: Բայց ուզում եմ նկատել, որ այսօր բանակցային գործընթացը բոլորովին այլ որակներ է ձեռք բերել. եթե հետպատերազմյան առաջին տարիներին բանակցությունների հիմնական ձեւաչափը Մինսկի խմբի շրջանակներում տարվող խորհրդատվություններն էին՝ բոլոր երեք կողմերի մասնակցությամբ, ապա այսօր շարունակվում է 1997 թվականից միջնորդների կողմից որդեգրված «մաքոքային դիվանագիտության» ձեւը, երբ միջնորդներն իրենք են այցելում հակամարտող կողմերին եւ փորձում շփման եզրեր գտնել՝ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար:

Այս առումով մենք ոչ մի հետընթաց չունենք եւ, կարծում եմ, մեր հանրությունը միշտ էլ հետեւում է Մինսկի խմբի եռանախագահության պատվիրակության պարբերական այցերին  ԼՂՀ եւ հանրապետության ղեկավարության հետ հանդիպումներին: Տեղին եմ համարում ավելացնել, որ նույնիսկ վերջին երկու տարվա ընթացքում  նույն համանախագահները շատ ընդգծված ձեւով արտահայտել են իրենց կարծիքն այն մասին, որ առանց ԼՂՀ Ժողովրդի շահերի ու կարծիքի հաշվառման, հիմնախնդրի լուծում չի կարող լինել, ինչը, ըստ իս, ներկա իրողություններին ամբողջությամբ համապատասխանող տեսակետ է:

Այլ հարց է, որ շուտափույթ կարգավորմամբ շահագրգիռ միջազգային հանրությունն ավելի մեծ սպասելիքներ ունի եւ փորձում է գործընթացը խթանելու լրացուցիչ պաշարներ ներգրավել հիմնախնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: Պատահական չէ, որ ցանկացած համաժողովի եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող միջոցառման ժամանակ առիթը բաց չի թողնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տարբեր մակարդակով երկկողմ հարաբերություններ հաստատելու համար:

Տրամաբանորեն, նախագահների մակարդակով հանդիպումները լրացուցիչ թափ պիտի հաղորդեն բանակցային գործընթացի ակտիվացմանը, իսկ տվյալ դեպքում, ինչպես նշեցի նախորդ պատասխանում,  գործընթացը պետք է վերադարձնեն բանակցային սեղանի շուրջ:  Բնականաբար, ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը տեղեկացվում է այդ հանդիպումների մասին, բայց դա չի նշանակում, որ մենք միայն կողքից ենք հետեւում, թե ինչպես է զարգանում գործընթացը: Թե միջնորդները եւ թե ՀՀ ղեկավարությունը բազմիցս նշել են, որ բանակցային առարկան ձեւավորելուց հետո  ԼՂՀ¬ն՝ որպես լիարժեք կողմ, պետք է մասնակցի կարգավորման գործընթացին:

Մյուս կողմից, ինչպես մի առիթով նշել է հանրապետության նախագահը, բանակցությունները մեզ համար ինքնանպատակ չեն. եթե նույն այդ հանդիպումներում մեզ համար նպաստավոր լուծման տարբերակ առաջարկվի՝ միանգամայն ընդունելի կարելի է համարել, առավել եւս, որ առանց մեր համաձայնության կարգավորման որեւէ տարբերակ քաղաքականապես իրագործելի չէ:

Ձեր վերջին նկատառումը՝ կապված ղարաբաղյան գործոնի թուլացման հետ, երեւի միայն բանակցություններին չի վերաբերում, խոսքը, ենթադրում եմ, ԼՂՀ ազդեցության եւ նրա վարկանիշի մասին է: Այս առիթով կուզենայի, որ մեր դատողությունները ոչ միայն ներքին տպավորությունների, այլեւ՝ Ադրբեջանի ցուցաբերած նյարդային արձագանքների վրա հիմնվեր:

Եթե ամեն օր այդ երկրում թեմա են գտնում Ղարաբաղում արձանագրված հաջողություններից գանգատվելու համար, ապա հետեւությունը մեկը կարող է լինել. Արցախը շարունակում է լուրջ ռազմաքաղաքական գործոն լինել տարածաշրջանում եւ տնտեսական, սոցիալական ու մշակութային հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ մեր ցանկացած ձեռքբերում ծառայում է մեր պետականության ամրապնդման գաղափարին, որից էլ խորշում են մեր ընդդիմախոսները:

Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ՏԻՄ ընտրությունների գործընթացին՝ ընդհանրապես եւ արդյունքներին՝ մասնավորապես: Ի՞նչ կասեք արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման հիմնական խոչընդոտներից մեկի՝ վարչական լծակների օգտագործման եւ այդ երեւույթի հաղթահարման հեռանկարների մասին:

– ԼՂՀ  տեղական ինքնակառավարման ինստիտուտը, որպես ժողովրդավարական արժեք, ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի: Ինչպես հիշում եք, ՏԻՄ առաջին ընտրությունները կայացել են 1998-ին:  Չնայած դրան, կարելի է արձանագրել, որ այն արդեն որոշակի փորձ է կուտակել: Ինչ խոսք, ձեռքբերումներն ակնհայտ են, թեկուզ եւ անելիքները նույնպես քիչ չեն՝ նկատի առնելով գործընթացի շարունակականությունն ու զարգացման անհրաժեշտությունը: Առկա է գործուն օրենսդրական բազա, որը հիմնականում համապատասխանում է ներկա հասարակական¬քաղաքական իրողություններից բխող պահանջներին, իսկ հեռանկարային առումով, բնականաբար,  կատարելագործման կարիք ունի: Խնդիրը գտնվում է խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Այսպես, օրերս առաջին ընթերցմամբ ընդունվեց ԼՂՀ նոր ընտրական օրենսգիրքը, որն ի մի է բերում ողջ ընտրական համակարգը եւ հնարավորություն տալիս լրացնել այդ գործընթացներում ի հայտ եկած բացերը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է ՏԻՄ ընտրությունները մեկ փուլով ավարտելու խնդրին, Կենտրոնական եւ մյուս ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր սկզբունքների արմատավորմանը եւ այլ հարցերի:

Ինչպես ցույց են տալիս ԿԸՀ ամփոփ տվյալները, ՏԻՄ վերջին ընտրությունները հանրապետությունում անցել են հիմնականում լիարժեք, առանց լուրջ, էական շեղումների ու խախտումների, անհրաժեշտության դեպքում հարկ եղած շտկումները կատարվել են դատական կարգով, առանց քաղաքական իշխանությունների որեւէ միջամտության: Միեւնույն ժամանակ, չբացառելով հանդերձ առանձին ընտրատարածքներում  վարչական լծակների օգտագործման փորձերը, այնուամենայնիվ, իմ դիտարկմամբ, դրանք եղանակ չեն ստեղծել, եւ կարելի է արձանագրել, որ ընտրվել են համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների այն թեկնածուները, որոնց իր քվեն է տվել ընտրողների մեծամասնությունը՝ ազատ կամարտահայտության, արդարացի եւ թափանցիկ ընտրությունների պայմաններում:

Իշխանությունները կամ նրանց ներկայացնող քաղաքական ուժերն ու կառույցները հակաքարոզչությամբ, խոշոր հաշվով, չեն զբաղվել, իսկ ընտրությունների արդյունքներին վերաբերվել են հանգիստ եւ ըմբռնումով, դիտելով դրանք որպես եւս մեկ քայլ երկրում ժողովրդավարության հաստատման գործում: Ափսոսում եմ, որ առանձին  լրատվամիջոցներ, եթե չեմ սխալվում, այդ թվում նաեւ «Դեմո»¬ն, որոշ համայնքներում, մասնավորապես, Ստեփանակերտում ընտրության արդյունքները գնահատել են որպես ոչ թե ժողովրդավարության, այլ իշխանությունների նկատմամբ ժողովրդի հաղթանակ: Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ ընտրատարածքների գերակշիռ մեծամասնությունում ժողովուրդը պարտվել է: Նույն  լրատվամիջոցներն ընտրությունները գնահատել են որպես «ընդհանուր առմամբ բաց եւ թափանցիկ, արդարացի», ինչի գլխավոր կազմակերպիչը, բնականաբար, իշխանությունն է: Ստացվում է՝ նույն իշխանություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել իրենց իսկ  պարտության համար: Սա, ինչպես ասում են, արդեն չեղավ:

Համոզված եմ, որ ընտրություններում վարչական լծակների հնարավոր օգտագործման խնդիրն աստիճանաբար ինքնասպառվում ու  դադարում է վճռորոշ դեր ունենալ: Ավելին, նվազում է դրա պահանջարկը՝ պայմանավորված, նա՝ երկրում ժողովրդավարական արժեքների համապարփակ եւ հետեւողական հաստատման գործընթացով եւ ապա, այդ համապատկերում՝ հասարակական գիտակցության ակնհայտ աճով: Կյանքն ինքն է հարկ եղած սրբագրումները կատարում, եւ գործընթացը մտնում է բնականոն հուն:

Ինչպե՞ս եք մեկնաբանում ԼՂՀ ՊԲ շտաբի պետ Մ. Հակոբյանի վերջին հայտարարությունները, մասնավորապես այն, որ պատերազմող երկիրն ու ժողովրդավարությունն անհամատեղելի են:

– Նախ, դա ոչ թե հայտարարություն էր, այլ հարցազրույցի մի հատված,  ըստ պարոն Հակոբյանի պաշտոնական հերքման՝ ներկայացված աղավաղված տեսքով: Այն պատճառահետեւանքային ոչ մի կապ չունի ժողովրդավարական սկզբունքների արմատավորման ուղղությամբ երկրում տարվող քաղաքականության հետ: Արտակարգ դրության ռեժիմը, իսկ պատերազմը՝ հատկապես, արդեն իսկ ենթադրում է հասարակական կեցության որոշակի սահմանափակումներ, ինչը, սակայն, չի կարող կասեցնել երկրում ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման ու կայացման՝   օբյեկտիվ անհրաժեշտություն դարձած գործընթացը: Խորհրդարանում տարբեր մակարդակներով անդրադարձ է կատարվել այդ հարցազրույցին եւ նրանում տարբեր հարցերի առնչությամբ գեներալի արտահայտած տեսակետներին: Կարծում եմ, մեր բանակի ղեկավարության, այդ թվում՝ պարոն Հակոբյանի անցյալն ու ներկան, ինչպես նաեւ մեր իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը լուրջ մտահոգությունների տեղիք չեն տալիս:

Ինչպե՞ս եք մեկնաբանում  ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին ներում շնորհելը:

– Ես ընդհանուր առմամբ տեղյակ եմ այն տարաբնույթ մեկնաբանություններին, որ այդ կապակցությամբ հնչում են հասարակական շրջանակներում: Իմ կարծիքով, երեւույթը ճիշտ մեկնաբանելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ելնել ընդհանրապես մարտի 22-ի գործով դատապարտվածների նկատմամբ նախագահ Ղուկասյանի զուտ մարդկային վերաբերմունքից: Ես համոզված եմ, որ եթե մահափորձը կատարված լիներ ոչ իր անձի նկատմամբ, ապա նախագահը շատ ավելի խիստ կգտնվեր ներման հարցերը լուծելիս: Սակայն իր պարագայում Ղուկասյան անհատը կարողացել է մնալ իր կոչման բարձրության վրա եւ համոզել Ղուկասյան նախագահին հնարավորություն տալ մարդկանց վերադառնալու  քաղաքացիական կեցության: Եվ երբ դատապարտվածների մի մասին նախագահը լրիվ կամ մասնակի ներում շնորհեց, ապա պետք էր ենթադրել, որ նմանատիպ մոտեցում կցուցաբերվի նաեւ Ս. Բաբայանի նկատմամբ, ինչը եւ տեղի ունեցավ: Պարոն Ղուկասյանն իր որոշման մասին հրամանագրի ստորագրումից օր առաջ տեղեկացրել է Անվտանգության խորհրդի անդամներին: Անձամբ ես, համոզված եմ՝ նաեւ մյուս բոլորը, ըմբռնումով եմ ընդունել նախագահի որոշումը, այն համոզմամբ, որ պատժաչափի մի զգալի մասի կրումը եւ Ս. Բաբայանի՝ նախկինում երկրի հանդեպ ունեցած ծառայությունները բավարար հիմք են այդպիսի որոշման համար:

Ներկայիս գումարման ԼՂՀ ԱԺ¬ն իր գործունեության վերջին տարում ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունի:

– Ազգային ժողովի օրենսդրական գործունեության ծրագրերը կազմվում են ըստ նստաշրջանների: Այնպես որ, այս պահի դրությամբ մենք կարող ենք խոսել ԱԺ ընթացիկ՝ 9-րդ նստաշրջանի ծրագրի մասին: Հիշեցնեմ, որ այն հաստատվել է սեպտեմբերյան լիագումար նիստում եւ ներառում է 24 օրինագիծ, որոնք ներկայումս խորհրդարանական շրջանառության մեջ են: Միաժամանակ, սպասվում են կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացվելիք օրենքների նոր նախագծեր, մանավանդ, կապված, 2005թ. ԼՂՀ պետական բյուջեի եւ բյուջեն ապահովող հարկային օրենքների նախագծերի քննարկման հետ: Չեն բացառվում նաեւ ծրագրի այլ համալրումներ, որոնք կներկայացվեն կառավարության կամ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ: Հիմնական շեշտը կդրվի երկու հիմնահարցի վրա. օրենսդրական դաշտի ընդլայնում ու կատարելագործում եւ խորհրդարանական վերահսկողության ակտիվացում:

Այս նստաշրջանում առավել նկատելի կլինի հասարակական¬քաղաքական կյանքի նոր ոլորտների օրենսդրական կանոնակարգման  ու պատգամավորական նախաձեռնությունների ակտիվացումը: Մեր վերջին նիստը դրա վկայությունն է, որտեղ ընդունված 10 օրենքից 9-ը մայր օրենք է, այդ թվում 4-ը՝ ներկայացված  պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ:

Ըստ Ձեզ, որքանո՞վ է խորհրդարանը կատարում իր հիմնական գործառույթներից մեկը՝ գործադիր իշխանության գործունեության վերահսկողությունը:

– ԼՂՀ հռչակումից հետո խորհրդարանական գործունեությունը,  ընդհանրապես, ի տարբերություն գործադիր իշխանության, սկսվեց առավել սաղմնային ելակետից, եթե չասենք՝ զրոյից, երբ նախկին ինքնավար մարզում չկային օրենսդիր մարմնի հատուկ ավանդույթներ, կառույցներ, կադրեր եւ անհրաժեշտ այլ պայմաններ: Ուստի լիարժեք օրենսդիր մարմնի ձեւավորման  եւ լիարժեք գործունեության համար ժամանակ էր պետք: Եվ հետագայում հիմնականում ուշադրություն դարձվեց օրենսդրական գործունեության ծավալմանը, քանի որ անկախության ռեժիմի, երկրի կայացման ու զարգացման ապահովումը հնարավոր է միայն սեփական օրենսդրական բազայի առկայության պայմաններում:  Առ այսօր երկրում գործում է շուրջ 500 օրենք (300¬ն ընդունվել է վերջին չորս տարվա ընթացքում), իսկ անկախության առաջին չորս տարում դրանք ընդամենը 19-ն էին: Բնական է, որ այս պարագայում իր ծայրահեղ բացասական ազդեցությունն է ունեցել պատերազմը, որն անհնար է դարձրել անգամ ԳԽ նիստերի գումարումը: Այժմ խորհրդարանական կյանքի  այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են լսումները, խմբակցությունների նիստերը,  կառավարության հետ հարց ու պատասխանը, հաշվետվությունների քննարկումները, միջխորհրդարանական կապերն ու հանդիպումները կայացած երեւույթներ են:

Հիմա՝ կոնկրետ հարցի առնչությամբ: Հարկ է նշել, որ ԱԺ վերահսկողության գործառույթն ըստ էության    տարաբնույթ է եւ, որպես այդպիսին, իրականացվում է ԱԺ Վերահսկիչ պալատի եւ մշտական հանձնաժողովների, պատգամավորական հարցերի եւ հարցապնդումների, ժամանակավոր հանձնաժողովների նպատակային ստուգումների միջոցով, բյուջեի կատարման վերաբերյալ կառավարության եռամսյակային տեղեկատվության ու տարեկան հաշվետվության քննարկման եւ այլ տեսքով: Կարծում եմ, ընթերցողները տարբեր լրատվամիջոցների օգնությամբ ժամանակին տեղեկացվել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովների  աշխատանքի արդյունքների մասին՝ կապված Ամանորի նվերների, չգրանցված եւ չհարկվող հողահանդակների, խաղատների, անտառահատումների եւ այլնի հետ:

Այդ  առումով ուշագրավ է ԱԺ Վերահսկիչ պալատի գործունեությունը: Ինչպես գիտեք, դա համեմատաբար նոր կառույց է Ազգային ժողովում: Համապատասխան օրենքն ընդունվել եւ հաստատվել էր 2001թ. մայիսին, բայց հանգամանքների բերումով սկսել է ձեւավորվել հաջորդ տարվա վերջին ամիսներին, իսկ սկսել է լիարժեք նպատակային գործունեություն ծավալել անցյալ տարվա առաջին ամիսներից՝ ՎՊ խորհրդի ձեւավորումից հետո: Կառույցի հիմնական խնդիրն է ԱԺ կողմից հաստատված ծրագրի հիման վրա իրականացնել պետական մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ՝ ուսումնասիրելով ԼՂՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականության, արդյունավետության եւ նպատակայնության համապատասխանությունը ԼՂՀ օրենքներին ու դրանցից բխող նորմատիվ ակտերին:  Բացի այդ, ՎՊ¬ն նախապատրաստում եւ ԱԺ քննարկմանն է ներկայացնում հաշվետվություններ, եզրակացություններ եւ տեղեկանքներ կառավարության ժամկետային կատարողական փաստաթղթերի կապակցությամբ: Խորհրդարանի այդ կառույցն առ այսօր հասցրել է ուսումնասիրություններ իրականացնել մի ամբողջ շարք գերատեսչություններում ու կազմակերպություններում, ներկայացնելով դրանց ֆինանսատնտեսական ամփոփ պատկերը,  արձանագրելով բացահայտված թերություններն ու բացթողումները:

Մինչ մեր լիազորությունների ավարտը (հունիս, 2005թ.), Վերահսկիչ պալատը կհասցնի ավարտել ստուգումները հանրապետության բոլոր վարչական շրջաններում, նախարարությունների գերակշիռ մասում, պետական կառավարման այլ կառույցներում: Տարվա կտրվածքով ՎՊ հաշվետվությունը, ԱԺ¬ի կողմից հաստատվելուց հետո, կհրապարակվի մամուլում:

Ընդհանուր գնահատականի առումով կարող եմ նշել, որ, այնուամենայնիվ, խորհրդարանի վերահսկողության գործառույթը դեռեւս հետ է մնում օրենսդրական գործունեության մակարդակից, ինչի վրա  հատուկ ուշադրություն կդարձվի առաջիկա ժամանակահատվածում:

Արդեն մտածու՞մ եք գալիք խորհրդարանական ընտրությունների մասին. եթե՝ այո, ապա ինչպիսի՞ն կուզեիք տեսնել հաջորդ խորհրդարանը:

– Թե ինչպես է պատրաստվում այդ ընտրություններին յուրաքանչյուր՝ առանձին վերցրած, պատգամավոր, կարծում եմ, իմ իրավասության հարցը չէ: Ուղղակի ենթադրում եմ, որ մեծամասնությունը նորից կառաջադրվի, եւ այստեղ զարմանալու ոչինչ չկա:  Չգիտեմ ինչքանով է հարմար պահը եւ ձեւը, բայց ուզում եմ անկեղծ խոսել մի հարցի վերաբերյալ: Անձամբ իմ կարծիքով, այսօր ԱԺ¬ում, անկախ քաղաքական նախապատվություններից եւ յուրաքանչյուրի նկատմամբ ձեւավորված իմ անձնական վերաբերմունքից, առկա է պատգամավորների մի միջուկ, որը կրում է խորհրդարանական գործունեության հիմնական ծանրությունը:  Այդ խումբ պատգամավորների վերընտրությունը, վստահ եմ, շատ դրական կլինի խորհրդարանի եւ երկրի համար: Գիտեք, խորհրդարանում տվյալ անձի լինելու ցանկության եւ օրենսդիր աշխատանքի նրա ունեցած կարողության նկատմամբ համապատասխան խորհրդարանական պահանջի համընկնման պարագայում ԱԺ պատգամավորների թեկնածուների ընտրապայքարում այդպիսի մարդու հաղթանակն ուղղակի օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Հաշվի առնելով, որ մեր հասարակության շրջանում արդեն իսկ ձեւավորվել է բարձր քաղաքական ակտիվություն, օգտվելով առիթից, կցանկանայի նշել նաեւ, որ, իհարկե, պատգամավորը պարտավոր է մտահոգվել իր ընտրատարածքի սոցիալ¬տնտեսական խնդիրներով, բայց նա խորհրդարան է գալիս ոչ թե դրանց լուծման համար (որպես ավանդույթ՝ այս պատկերացումն ունենք շատերս), այլ երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների օրենսդրական կանոնակարգման, ընդհանուր քաղաքականությանն առնչվող խնդիրների լուծման վերահսկողական գործառույթ իրականացնելու համար: Եթե պատգամավորները, առավել եւս՝ խորհրդարանը, զբաղվեն գործադիր իշխանության խնդիրներով ու լիազորություններով, ապա նրանցից կամ նրանից վերահսկողություն պահանջելն անիմաստ է:

Անկեղծ ասած, չէի ցանկանա, որ մեկնումեկն այս ամենից որեւիցե ակնարկ հասկանա իմ կամ իմ գործընկերների անունից հետագա առաջադրումների կապակցությամբ. մենք դեռ առիթ կունենանք այդ մասին խոսելու:

Ընտրությունների արդարացիության, օրինականության աստիճանով է պայմանավորված, թե այս հարցերին ինչպիսի լուծում կտա ժողովուրդը: Ուստի այդպիսի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման խնդիրը, իր իրավասության շրջանակներում, վերաբերում է նաեւ Ազգային ժողովին: Այդ ուղղությամբ պատրաստվում ենք մի քանի լուրջ քայլ կատարել: Ի թիվս դրանց, ինչպես նշեցի, արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոր ընտրական օրենսգիրքը, ըստ որի նախատեսվում է 2005 թվականից սկսած խորհրդարանի ընտրությունները կազմակերպել նաեւ համամասնական ընտրակարգով (մինչ այդ միայն մեծամասնական ընտրակարգն էր գործում), այսինքն՝ ըստ կուսակցական ցուցակների:

Արդեն մի քանի տարի կիրարկման մեջ գտնվելով՝ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա ԱԺ գործունեությունն անմիջապես կանոնակարգող օրենքներում (ԱԺ¬ի մասին, ԱԺ Կանոնակարգ եւ Վերահսկիչ պալատի մասին): Այժմ մեր մշտական հանձնաժողովներում աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Իսկ, ընդհանրապես, ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ¬ն իր լիազորությունների ժամկետի վերջում ընտրողների առաջ հանդես կգա ընդարձակ հաշվետվությամբ: ԱԺ նախագահի կողմից ստեղծված է համապատասխան հանձնախումբ այդ աշխատանքների ամփոփման եւ հրապարակման համար: Կարծում եմ, թերություններով եւ չլուծված հարցերով հանդերձ, խորհրդարանի ձեռքբերումներն ամենեւին էլ քիչ չեն:

Ի՞նչ կարծիքի եք արցախյան լրատվամիջոցների ընտանիքի եւ, մասնավորապես, «Դեմո» հանրային թերթի մասին:

– Ըստ իս, հանրապետության լրատվական դաշտը, ընդհանուր առմամբ, դեռեւս կայացման ընթացքի մեջ է: Ընդ որում, խոսքս վերաբերում է ինչպես ասպարեզի օրենսդրական հիմնավորման խնդրին, նույնպես եւ դաշտում գործող  սուբյեկտների՝ լրատվամիջոցների քանակական եւ որակական հատկանիշներին: Մասնավորապես, ինչպես գիտեք, արդեն տարիներ ի վեր  հանրապետությունում գործում են «Զանգվածային լրատվության միջոցների մասին», «Հեռահաղորդակցության մասին», «ԼՂՀ հեռուստատեսության եւ ռադիոյի  մասին», «ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մասին» օրենքները, ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող մի շարք այլ օրենսդրական ակտեր: Վերջերս ընդունվել են նաեւ «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները:

Հարկ է նշել, որ լրատվական դաշտի օրենսդրական կարգավորումը, ինչպես որ կենսագործունեության մյուս  ոլորտներում է, որպես քաղաքական ուղեգիծ, նույնպես նպատակաուղղված է երկրում ժողովրդավարական արժեքների արմատավորման եւ ամրապնդման, քաղաքացիական հասարակության կառուցման հեռանկարին: Միեւնույն ժամանակ, չեմ բացառում, որ օրենսդրական դաշտի այս բաղկացուցիչը եւս հետագայում կհղկվի ու կկատարելագործվի, կհամալրվի ժամանակի պահանջներին համապատասխանող նոր իրավական նորմերով:

Անելիքները դեռ շատ են՝ կապված գործող լրատվամիջոցների նյութատեխնիկական բազայի, շենքային պայմանների, կադրային ներուժի բարելավման անհրաժեշտության հետ: Դրանք խնդիրներ են, որոնց լուծումը նույնպես կյանքի հրամայական է, եւ, հուսով եմ, այդ ուղղությամբ պետության եւ բուն լրատվամիջոցների կողմից տարվող աշխատանքը ոչ հեռու ապագայում դրական արդյունքներ կտա:

Ի դեպ, Ազգային ժողովը մշտական փոխադարձ կապի մեջ է երկրում գործող գրեթե բոլոր լրատվամիջոցների, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի՝ ԼՂՀ¬ում գործող թղթակցական կետերի հետ:   Ներկա դրությամբ խորհրդարանում  հավատարմագրված են 12 լրատվամիջոցի 34 լրագրող եւ օպերատոր, որոնք լուսաբանում են օրենսդիր մարմնի գործունեությունը, կարելի է ասել, բոլոր չափումներով:

Ձեր թերթի կապակցությամբ. ես ողջունում եւ շնորհավորում եմ «Դեմո»¬ի, որպես հանրային տպագիր պարբերականի,  լույս ընծայումը: Դատելով անցած շրջանի համարներից, այն, որպես այդպիսին, դեռեւս կայացման փուլ է ապրում: Հնարավոր է, թերթը միշտ չէ, որ պահպանում է իր հռչակած սկզբունքները՝ երբեմն տուրք տալով հասարակական¬քաղաքական կյանքի երեւույթների կողմնակալ դիտարկումների ու գնահատումների: Վերջին հաշվով, դա իմ անձնական կարծիքն է եւ չեմ հավակնում, որ այն միակն է:  Չեմ բացառում, որ, ի վերջո, ձեր թերթը կհամապատասխանի հանրայինի իր որդեգրած կոչմանը: Առհասարակ, կարծում եմ, որ լրատվական դաշտը եւ լրատվական կամ լրագրողական առաքելությունն ընդհանրապես ավելի կշահեն, եթե իշխանամետ ԶԼՄ¬ներն ավելի շատ տեղ հատկացնեն քննադատությանը, քան փաստացի կա, իսկ ընդդիմադիր ԶԼՄ¬ները գոնե որոշակի տեղ հատկացնեն երկրում իրականացվող դրական գործընթացներին: Չեմ կարծում, թե դրանից նրանք նույնատիպ կդառնան: Ընդհակառակը, այս ասպարեզում երկուսն էլ ընդհանուր գործը կմղեն առաջ՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով:  Այնպես որ, ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում «Դեմո»¬ի կոլեկտիվին:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգիրքը

2005-ի ամռանը մեզ մոտ կկայանան խորհրդարանական ընտրություններ, իսկ 4-րդ գումարման Ազգային ժողովն էլ կձևավորվի մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով: Համենայն դեպս, խորհրդարանն արդեն կողմ է քվեարկել այդ սկզբունքին: Մնում է հետագա քննարկումների ընթացքում որոշել, թե ինչպիսին պիտի լինի համամասնական եւ մեծամասնական տեղերի հարաբերակցությունը խորհրդարանում: Ինչպես հայտնի է, ներկայիս խորհրդարանը ձևավորվել է միայն մեծամասնական ընտրակարգով: Սակայն շատերն են արդեն գտնում, որ քանի որ մեզ մոտ կան ձեւավորված կուսակցություններ, որոնք ձգտում են իշխանության, ապա ճիշտ կլինի, որ հենց կուսակցություններն օրինական ձեւով իրենց վրա վերցնեն ամբողջ քաղաքական պատասխանատվությունը: Իսկ դրա ամենաընդունված ձեւը համամասնական ընտրակարգն է (այն է՝ «կուսակցական ցուցակներով» ընտրությունները), որի պարագայում ընտրողն իր ձայնը տալիս է ոչ թե անձին, այլ կուսակցությանը:

Ինչ վերաբերում է մեծամասնականի ու համամասնականի հարաբերակցությանը, ապա օրենսգրքի հեղինակ, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանն առաջարկել է հետեւյալ տարբերակը՝ 33 պատգամավորներից 17-ը համամասնական եւ 16-ը մեծամասնական: Նրա խոսքերով, համամասնական կարգը նախադրյալներ կստեղծի քաղաքական դաշտի զարգացման համար: Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը նկատեց, որ առայսօր գործող կուսակցություններից միայն ՀՅԴ-ն է օրենքի համաձայն վերագրանցվել, մնացածները միայն պատրաստվում են գրանցվել: Ընդ որում, գրանցման ժամկետը խիստ սահմանափակ է:

Պատգամավոր Վալերի Բաբայանի կարծիքով, համամասնական  կարգին անցնելու ժամանակը դեռ չի եկել. նախ՝ կուսակցությունները չեն կայացել, հետո էլ՝ հանրապետության ծայրամասերը շատ հեռու են կուսակցական կյանքից:

Պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն էլ կոչ արեց քվեարկել 100-տոկսանոց համամասնական խորհրդարանի օգտին՝ նշելով, որ միայն նման մարմինը կարող է լիիրավ վերահսկել գործադիր իշխանության գործունեությունը: Նա մի հետաքրքիր առաջարկություն էլ արեց՝ որպեսզի կուսակցական ցուցակների կազմմանը մասնակցի նաեւ հասարակությունը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը նույնպես հանդես եկավ 100-տոկոսով համամասնական խորհրդարանի օգտին, նշելով, որ մեծամասնական կարգը բերում է բռնապետության, իսկ համամասնականի դեպքում խորհրդարանը կդադարի կառավարության կցորդը լինելուց: ԺԱՄ խմբակցության նախագահի տեղակալ Վահրամ Աթանեսյանը առաջարկեց 33 տեղից 11-ը տալ կուսակցություններին, իսկ 22-ը՝  մեծամասնականներին: Նրա հետ համաձայնվեց Մայոր Դանիելյանը՝ նկատելով, որ, ի վերջո, պատգամավորը ոչ այնքան իր կուսակցական շահը պետք է պաշտպանի խորհրդարանում, որքան իր ընտրողների: Պատգամավոր Գագիկ Պետրոսյանն առաջարկեց ընդհանրապես չանցնել համամասնական ընտրակարգի, քանի որ, միեւնուն է, կուսակցությունները մեզ մոտ անձնավորված են: Քննարկումներն ամփոփեց ԱԺ խոսնակ Օլեգ Եսայանը, որը նկատեց, որ նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է: Նա եւս առաջարկեց 2/3 հարաբերակցություն՝ հօգուտ մեծամասնականի:

Ամենայն հավանականությամբ, ԺԱՄ մեծամասնությունը երկրորդ ընթերցման ժամանակ կքվեարկի հենց այս վերջին առաջարկության օգտին: Բանն այն է, որ ՏԻՄ վերջին  ընտրությունները փաստել են իշխանական կուսակցության դիրքերի թուլացում, եւ քչերն են հույսեր փայփայում, որ ԺԱՄ-ը կկարողանա շատ ձայներ հավաքել: Այնպես որ, իշխանությունը կփորձի հույսը դնել անձերի, այլ ոչ թե քաղաքական ուժերի վրա:

Ընթերցողին հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը իրավասու է կառավարությանը եւ նախագահին անվստահություն հայտնել եւ ձեւավորել նոր գործադիր իշխանություն:

Ամերիկահայե՞րը  պետք է բարեկարգեն մեր բակերը

Վերջերս Արցախ այցելեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը` այդ կազմակերպության տնօրենների խորհրդի փոխնախագահ տիկին Անի Թոթայի գլխավորությամբ: Հյուրերը փաստեցին, որ եթե Ստեփանակերտում գործնականում վերացվել են պատերազմական գործողությունների հետքերը, ապա հանրապետության շրջաններում մնում են դեռ շատ չլուծված հիմնախնդիրներ:

Նշենք, որ ԱՀՀ ակտիվ լոբբիստական գործունեության շնորհիվ է, որ ԱՄՆ կառավարությունն ամեն տարի մարդասիրական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին: Ինչպես նշել է նախագահ Արկադի Ղուկասյանը, դա միակ երկիրն է, որ պաշտոնապես աջակցում է ԼՂՀ-ին: Տիկին Թոթան այցից հետո խոստացել է, որ ԱՀՀ-ը կաշխատի ավելացնել այդ օգնության ծավալները: Մյուս կողմից, նա ընդգծել է, որ Արցախի ժողովուրդն էլ իր հերթին պետք է ամեն ինչ անի երկիրը վերականգնելու համար: «Ես չեմ ասում՝ տներ կառուցեք, բայց ճանապարհները բարեկարգել, գյուղերը մաքրել կարելի է», – ասել է նա:

Ըստ մեզ, այս խոսքերը հնչեցին որպես նախատինք: Իսկապես, արդյո՞ք ամերիկացին պետք է գա ու մեր ճանապարհների փոսերը լցնի: Չէ՞ որ մենք ենք այդ ճանապարհներով ամեն օր անցնում: Եվ եթե մի պահ մեզ կողքից նայենք, կնկատենք, որ «սպառողական» բնավորության տեր ենք դարձել. միշտ սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեր տունը կառուցի, բակը բարեկարգի, տանիքը վերանորոգի: Եվ չենք մտածում. եթե մենք լինեինք սփյուռքահայ ու այդքանը նկատեինք՝ կօգնեի՞նք, արդյոք:

Լո՞ւրջ էր, արդյոք, կադրային փոփոխությունների մասին ԼՂՀ նախագահի հայտարարությունը

Զոհված ազատամարտիկների հարազատների հետ հանդիպման ժամանակ նախագահ Արկադի Ղուկասյանը, ի պատասխան հավաքվածների դժգոհությանն առ այն, որ մարդկանց բողոքները պետական մարմիններին չեն հասնում, նկատեց, որ կառավարման համակարգը որոշ տեղերում, իրոք, լճացել է եւ անհրաժեշտ են լուրջ կադրային ու կառուցվածքային փոփոխություններ: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե դա «հերթապահ» պատասխան էր, բայց հանդիպումից հետո կայացած բրիֆինգի ժամանակ լրագրողներից մեկը կրկին բարձրացրեց այդ հարցը, եւ նախագահը ստիպված էր հաստատել փոփոխություններ կատարելու իր մտադրությունը, անգամ ավելացնելով, որ նման փոփոխությունների անհրաժեշտությունը ծագել է «վերահսկողական ծառայությունների» ստուգումների արդյունքում: Նախապատրաստված հայտարարությու՞ն էր դա, թե՞ պարզապես «այդպես ստացվեց»՝ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այն առաջացրել է մի շարք հարցեր: Հավանաբար, առաջին հերթին չինովնիկների մոտ. կոնկրետ ո՞ր տեղամասը կամ ո՞վ է լճացել եվ ի՞նչ վերահսկիչ ծառայությունների մասին է խոսքը: Հարց է ծագել նաև ընտրողների մոտ. արդյո՞ք դա նախընտրական հայտարարություն չէր: Իսկ մյուսներն էլ անհամբեր սպասում են՝ ո՞վ կհայտնվի «թույլ օղակում» եւ գոնե այս անգամ՝ եթե լինեն պաշտոնանկություններ, կբացատրե՞ն ժողովրդին այս կամ այն չինովնիկի հեռացման պատճառները:

Կարծում ենք, այս հարցերը չպիտի անպատասխան մնան, քանի որ նախագահի հայտարարությունն արդեն իսկ լայն արձագանք է գտել հասարակության մեջ: Մասնավորապես, պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը խորհրդարանում   հանդես է եկել հայտարարությամբ եւ, շարունակելով նախագահի խոսքը, հարցրել. արդյո՞ք պետական եւ ռազմական պաշտոնյաները իրավունք ունեն զբաղվել բիզնեսով, եւ արդյո՞ք առանց պաշտոնեական դիրքի հնարավոր է հաջող բիզնես ունենալ:

Աշխատավարձերը նվազագույն զամբյուղին համապատասխան  կհաշվարկվեն 5 տարի հետո կամ՝ “Товарищ, помогу…Через пять лет”

Խորհրդարանի սոցիալական հարցերով հանձնաժողովը 4 տարի առաջ առաջարկել է գործածության մեջ դնել «նվազագույն սպառողական զամբյուղ» հասկացությունը: Առաջարկությունն այն ժամանակ մերժվել է կառավարության կողմից, որը հիմա ինքն է խորհրդարան ներկայացրել նվազագույն զամբյուղի մասին օրինագիծը: ԱԺ վերջին նիստում  նախագիծն ընդունվել է որպես օրենք: Սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլի Աթաջանյանի խոսքերով՝ օրենքի գլխավոր պահանջն այն է, որ կառավարությունը, նվազագույն աշխատավարձի չափը հաշվարկելիս, հաշվի առնի նվազագույն սպառողական զամբյուղի չափը: Սակայն, ինչպես պարզվեց, ընդունված օրենքն ընդամենը գործընթացի սկիզբն է, իսկ բազմաչարչար զամբյուղին համապատասխան նվազագույն աշխատավարձի հաշվարկումը կիրականացվի 5-6 տարի հետո միայն: Օրենքը հաշվարկների համար նախատեսում է հենց այդքան ժամանակ:

Հետաքրքիր մի երեւույթ. քննարկումների ժամանակ կառավարության անդամները միաձայն պնդում էին, որ այսօրվա դրությամբ ամենևին էլ իրատեսական չէ պետության կողմից բնակիչների նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը: Անգամ այն դեպքում, եթե այն հաշվարկված լինի ոչ թե միջազգային, այլ «տեղական» չափանիշներով: Իսկ ահա տեղական մի շարք փորձագետների կարծիքով դա հնարավոր է, եթե պետական միջոցները ճիշտ օգտագործվեն:

Կովկասը՝ ԱՄՆ եւ Եվրոպայի առաջնահերթ խնդիր

Ըստ երևույթին գերտերությունները որոշել են լրջորեն զբաղվել մեր տարածաշրջանով: Այդ է վկայում նաեւ արեւմտյան մի շարք ազդեցիկ անձանց այցը Հարավային Կովկասի ճանաչված եւ դեռ չճանաչված երկրներ, այդ թվում՝ ԼՂՀ: Խոսքը Գերմանական Մարշալի հիմնադրամի եւ Անցումային ժողովրդավարություն ծրագրի համատեղ առաքելության շրջանակներում տարածաշրջանային այցով ԼՂՀ ժամանած միջազգային քաղաքական եւ փորձագիտական շրջանների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության՝ Բրյուս Ջոնսի գլխավորությամբ (պատվիրակության կազմում էին նաև ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Պյեռ Լելլուշը եւ Իսպանիայի նախկին արտգործնախարար Անա Պալացիոն) մասին է:  Հատկանշական է, որ պատվիրակության մեջ ընդգրկված էին ոչ միայն քաղաքական դեմքեր, այլեւ «Ֆիգարո», «Ֆայնեյնշլ թայմս», «Ֆրանկֆուրտեր այլգեմայնե ցայթունգ» եւ այլ հայտնի թերթերի ռուսական ծառայությունների ղեկավարները: Դա նշանակում է, որ աշխարհի ընթերցվող մամուլը շուտով «հրետանային պատրաստություն» կսկսի՝ Հարավային Կովկասում ինչ-որ գործընթացներ սկսվելուց առաջ:

Թե ինչ պլաններ կան կոնկրետ ԼՂՀ-ի վերաբերյալ, Բրյուս Ջեքսոնը լրագրողներին չասաց: Սակայն, ըստ երեւույթին, կոնկրետ առաջարկներ կան, եւ գերտերությունները սպասում են ԱՄՆ նախագահի եւ Եվրահանձնաժողովի անդամների ընտրությունների արդյունքներին: Այդ մասին Բրյուս Ջեքսոնը շատ պարզ ասաց: Նա նաեւ նշեց, որ 2005-ին ծրագրի շրջանակներում նախատեսվում են նոր այցեր տարածաշրջան, որը նա որակել է որպես «Եվրոպայի կայունության գործոն»:

Չի բացառվում, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Հարավային Կովկասի վերաբերյալ: Հարց է ծագում՝ ինչպիսի՞ն կլինի, արդյոք,  Ռուսաստանի վերաբերմունքը, որը սեփական Հյուսիսային եւ անկախ Հարավային Կովկասը դիտում է մի համատեքստում:

Արցախի զբոսաշրջությունը զարգանում է… Արցախից դուրս

Այսօրվա դրությամբ Արցախը չունի ոչ հարուստ ընդերք, ոչ էլ տնտեսական զարգացման լայնածավալ հեռանկարներ: Չխաբենք գոնե ինքներս մեզ. քանի շարունակվում է շրջափակումը, քանի մեր տարածաշրջանը ռիսկային է համարվում, մեծ ծավալների բիզնես առայժմ դժվար թե լինի: Տնտեսագետ լինելու հարկ չկա հասկանալու համար, որ պիտի զարգացնել տնտեսության այն ճյուղերը, որոնք մեծ ծավալներով արտահանում եւ ներկրում չեն պահանջում: Այդ ոլորտների մեջ ամենահեռանկարայինը, թերևս, զբոսաշրջությունն է:

Արցախն ուխտավայր է դարձել աշխարհասփյուռ հայերի համար: Երեւի շատերը կուզենային գոնե տարին մեկ անգամ այցելել Արցախ, հանգստանալ այստեղ: Սակայն մեզ մոտ, ինչպես հայտնի է, ստեղծված չեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, ուստի սփյուռքահայերը ստիպված են լինում դիմել հայաստանյան կամ օտարերկրյա զբոսաշրջային ընկերություններին: Սրանք էլ իրենց տուրիստական երթուղիների մեջ սոսկ մեկ օր են հատկացնում Արցախին, առավոտյան՝ իրենց մեքենաներով զբոսաշրջիկներին բերում Գանձասար կամ Շուշի ու երեկոյան հետ տանում: Ու այնպես է ստացվում, որ Արցախ եկող զբոսաշրջիկների թիվն օրեցօր ավելանում է, բայց զբոսաշրջությունը մեզ մոտ չի զարգանում:

Եւս մի փաստ. առայսօր ԼՂՀ-ն չունի զբոսաշրջության ոլորտը կարգավորող ոչ մի օրենք: Ազգային ժողովը միայն բոլորովին վերջերս առաջին ընթերցմամբ ընդունել է նման օրենք, սակայն դեռ պարզ չէ, այդ օրենքը կլուծի՞ առկա խնդիրները, թե ոչ:

Տեղեկատվական բաժին

Խորհրդակցություն

Հոկտեմբերի 26-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն անց է կացրել խորհրդակցություն, որը նվիրված էր ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների առաջիկա համատեղ նիստում քննարկվելիք խնդիրներին:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Անուշավան Դանիելյանը, ինչպես նաեւ հանրապետության ֆինանսների, քաղաքաշինության, առողջապահության, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, հարկային, կրթության, մշակույթի ու սպորտի գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատու ներկայացուցիչները:

ԼՂՀ կառավարության անդամներն անդրադարձել են իրենց կողմից ղեկավարվող ոլորտներում առկա ընթացիկ խնդիրներին, ինչպես նաեւ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարներին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, Արկադի Ղուկասյանը հանձնարարել է ի մի բերել ներկայացված առաջարկներն ու հստակեցնել առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրներն ըստ ոլորտների:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչություն

Մեկ նախադասությամբ

1991 թվականից ի վեր օրենքի խախտմամբ անպայման զինվորական ծառայությունից խուսափած անձինք պիտի վճարեն նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափ գումար:

ՌԴ Անվտանգության խորհրդին կից գործող Գիտական խորհրդի անդամ Միքայել Շահրամանյանն Արցախում տեղադրել է տիեզերական ազդանշանների ընդունման սարքեր, որոնք թույլ կտան հետևել երկրագնդի կլիմայական եւ այլ փոփոխություններին:

Աշնանացանի ժամանակ իշխանությունները կօգնեն բնական աղետներից տուժած հողատերերին:

«Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանն «Ազատ Արցախ» թերթում իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ հանրապետության վերաբնակեցվող շրջաններում նոր տների կառուցման ժամանակ օգտագործվում են նաև Շուշիի պատմական շենքերի քարերը:

Ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը, որը ֆինանսավորում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սպասարկումը, իր վրա կվերցնի նաեւ Հյուսիս-Հարավ մայրուղու տեխսպասարկումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը քննարկել է հեռարձակման  որակի բարելավման հարցը :

Կառավարությունում քննարկումներ են ընթանում նվազագույն աշխատավարձը մինչեւ 15 հազ. դրամ բարձրացնելու շուրջ:

Երեւանյան «Անթարես» հրատարակչությունում լույս է ընծայվել արցախցի լրագրող Աշոտ Բեգլարյանի «Ուրիշի հաշիվ» պատմվածքների եւ վիպակների ժողովածուն:

Բոստոնցի Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանների եւ արցախցի գործարար Սամվել Հակոբյանի ջանքերով Ստեփանակերտում բացվեց հակահամաճարակային հիվանդանոց:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (ասում են՝ համաձայն սեփական դիմումի):

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

ԼՂՀ ընտրական օրենսգրքի նախագիծը թեեւ ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ խորհրդարանի հոկտեմբերի 20-ի նիստում, սակայն կատարելությունից բավական հեռու է, ասել է թե՝ իր մեջ դեռեւս չի ամփոփում ժամանակի շեշտադրումները: Թերթը  մեկ անգամ չէ, որ անդրադարձել է դրան՝ մանավանդ տեղական ինքնակառավարման ընտրությունների նախաշեմին,  եւ մեկ անգամ չէ քննարկողների կողմից ընդգծվել հին, իր դարն ապրած օրենսգրքից ազատվելու անհրաժեշտությունը: ԱԺ վերջին նիստում, օրակարգային մեկ տասնյակից ավելի հարցերից զատ, շարունակվեցին նաեւ օրենսգրքի շուրջ նախորդ քննարկումները, որտեղ էլ ի հայտ եկավ պատգամավորների մոտեցումների ու դիրքորոշումների հակասականությունը:

Կարծիքների առկա բազմազանության մեջ փորձեցինք տեսնել նաեւ գլխադասային՝ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի տեսակետը ընտրական օրենսգրքի  առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:

Հանձնաժողովի  նախագահ Յուրի Հայրապետյանի հավաստմամբ՝ նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ այդ ընթացքում ի մի կբերվեն բոլոր առաջարկություններն ու դիտողությունները: Նա անդրադարձավ օրենսգրքի նախագծի այն նորույթներին, որոնց վրա է սևեռված պատգամավորների ուշադրությունը:

Մասնավորապես ըստ նախագծի՝  ՏԻՄ ընտրություններին մասնակցում են նաեւ 18 տարին լրացած փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիները, կամ էլ՝ փախստականի ընտանիքի վկայականում նշված անձինք: Մի կողմից՝ Յու. Հայրապետյանը  շատ ժողովրդավարական նորմ է դա համարում, քանի որ Արցախում բնակություն հաստատած բոլոր փախստականներին իրավունք է վերապահվում մասնակցել ընտրություններին, մյուս կողմից՝ կարծիք կա, որ այդ իրավունքը կարող են օգտագործել կեղծումների համար: Օրինակ՝ մի խումբ մարդկանց կարող են տալ փախստականի վկայականներ, այնուհետեւ՝ ընտրություններից հետո այդ մարդկանց ճանապարհել՝ ետ վերցնելով վկայականները: «Այսօրվա դրությամբ ես ինքս չեմ կողմնորոշվել՝ նախագծի հեղինակի տեսակե՞տն է ճիշտ, թե՞ առաջարկվողը: Ընդամենը կարելի է ասել, որ նման մտահոգություն կա, երկրորդ ընթերցման արդյունքում, համենայն դեպս, խորհրդարանի վերաբերմունքը հայտնի կդառնա»,- նշեց նա:

Գալով ընտրագրավին՝ հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ գաղափարն ինքնին ընդունելի է, սակայն պետք է հնարավորինս քչացնել ընտրագրավի չափը, հաշվի առնելով ժողովրդի ներկայիս սոցիալական վիճակը: Նրա կարծիքով՝  ընտրագրավ պետք է նախատեսվի միայն համայնքի ղեկավարի թեկնածուների համար, բայց ոչ ավագանու անդամների: Մեր զրուցակցի համոզմամբ՝ ավագանու ինստիտուտը դեռ չի կայացել՝ հիմնականում գյուղական համայնքներում, եւ այդ է պատճառը, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ նշված համայնքներում ավագանու թեկնածուների բավարար թվաքանակ չի ապահովվել:

Նախագծով նախատեսվում է նաեւ զինվորականների ընտրական իրավունքի սահմանափակում, այսինքն՝ զինվորականներին իրավունք է վերապահվում մասնակցել համահանրապետական նշանակություն ունեցող (ԼՂՀ նախագահի), ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Տեղական ինքնակառավարման մարմինների,  նաև մեծամասնական ընտրակարգով անցկացվող  ընտրություններին մասնակցելու իրավունք նրանք չունեն: Պատճառները զուտ տեխնիկական են. հանրապետության մի ծայրում ծառայողը չի կարող քվեարկության գնալ մյուս ծայրում գտնվող իր ընտրատարածքը: Նույնպիսի մոտեցում է ցուցաբերվում խնդրին Հայաստանում եւ բազմաթիվ այլ պետություններում: Սակայն ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր համամիտ չեն հարցի նման դրվածքին՝ գտնելով, որ այդ ձեւով խախտվում են մարդու իրավունքները: Օրենսգրքի նախագծի հեղինակի մոտեցումը Յու. Հայրապետյանը ճիշտ է համարում: Նրա համոզմամբ՝ նշված սահմանափակումը ճիշտ է՝ ոչ միայն այն առումով, որ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ապահովել բոլոր զինվորականների մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին,  այլեւ անթույլատրելի է զինվորական տեղամասում ընտրատարածքի ձեւավորումը: Այդպիսի պայմաններում ընտրական հանձնաժողովը պարզապես ի վիճակի չի լինի աշխատել արդարության եւ թափանցիկության սկզբունքով:

Վիճարկվող հարցերի թվում ընդգծվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորների թեկնածուների պաշտպանության համար պահանջվող ստորագրահավաքի հարցը: Գործող օրենքում առկա այդ դրույթը չի կարելի կիրառել ներկա պայմաններում, քանի որ, ինչպես շեշտվեց, դրանում եւս կա մարդու իրավունքների խախտում: Թեկնածուն ապագա ընտրողին խնդրում է ստորագրել իր օգտին, եւ այստեղ ստացվում է հակասություն. մի կողմից օրենքը պայմաններ է նախատեսում փակ, գաղտնի քվեարկության համար, մյուս կողմից՝ նույն ընտրողին թեկնածուն բաց ձեւով խնդրում է ստորագրությամբ պաշտպանել իր թեկնածությունը:   Նման պարագայում թեկնածուն կարող է կամ ընտրակաշառք առաջարկել, կամ էլ թեկուզ իր գոհունակությունը հայտնել՝ խոստումների ձեւով: «Ընտրությունների ժամանակ,-ավելացրեց հանձնաժողովի նախագահը,- ականատես ենք լինում նաեւ մի ուրիշ իրողության: Նույն մարդիկ կարող են իրենց ստորագրությունները տալ տարբեր թեկնածուների պաշտպանության համար: Արցախցիները մեղմ բնավորության եւ յուրահատուկ հոգեբանության տեր մարդիկ են, չեն կարողանում մերժել: Այդ ընթացքում ընտանիքի մեկ անդամը կարող է ստորագրել մյուսների փոխարեն, ինչը ի հայտ է գալիս ավելի ուշ եւ տհաճ հետեւանքներ է ունենում: Ի վերջո, ստուգումների արդյունքում բարեխիղճ թեկնածուի գրանցումը կարող է մերժվել»:  Ելնելով այս իրողություններից՝  առաջարկություն է արվել նախագծից հանել ստորագրահավաքի պահանջը, ինչը մեր զրուցակիցը միանգամայն ճիշտ է համարում: Իսկ թե թեկնածուի պաշտպանության ինչ ձեւ կնախատեսվի կամ չի նախատեսվի՝ առայժմ պարզ չէ:

Նախագծի առանցքային հոդվածներից մեկը վերաբերում է կենտրոնական, տարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը: Ըստ նախագծի՝ ԿԸՀ-ի եւ տեղամասային հանձնաժողովների համար առաջադրվում են երեքական թեկնածու հանրապետության նախագահի կողմից եւ մեկական թեկնածու՝ ԱԺ-ում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության կողմից: Յու. Հայրապետյանն այս նորմը այնքան էլ ժողովրդավարական չի համարում, քանի որ նրա բացատրությամբ՝ ներկա դրությամբ խորհրդարանում կա երկու խմբակցություն, եւ եթե նրանք մեկական ներկայացուցիչ ունենան ԿԸՀ-ում, ապա վերջինս ընդամենը կունենա հինգ անդամ, ինչը բավարար չէ  աշխատանքների նորմալ կազմակերպման համար: Նույնը վերաբերում է նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Նրա կանխատեսումներով՝ մինչեւ տարեվերջ կձեւավորվեն նոր կուսակցություններ, եւ դրանց թիվը կհասնի մոտ 10-ի, հետեւաբար, անարդարացի կլինի այդ քաղաքական ուժերի իրավունքների անտեսումը: Հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հանդես գալ  ընտրական հանձնաժողովների ձեւավորման նախկին կարգը պահպանելու օգտին՝ մինչեւ գալիք խորհրդարանական ընտրությունները: Միայն դրանից հետո՝ ելնելով խորհրդարանում ներկայացված խմբակցությունների թվաքանակից՝ արդեն կորոշվի, թե ըստ այդմ քանի անդամ պետք է ներկայացված լինի կենտրոնական ընտրական հանձնաժողովում: «Կա մի այլ տարբերակ եւս, որը ես առավել ժողովրդավարական եմ համարում,-շեշտեց Յու. Հայրապետյանը,- եւ որը բոլորովին կապ չունի խորհրդարանական խմբակցությունների հետ:  Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու արդյունքում հնարավոր է չկարողանա հատել նախատեսված սահմանագիծը եւ խորհրդարանում տեղ չունենա: Ինչո՞ւ այդ կուսակցությանը  հնարավորություն չտանք՝ մասնակցելու ընտրական հանձնաժողովների աշխատանքին: Կարծում եմ,  ժողովրդավարական մոտեցումն այն կլիներ, եթե արդարադատության նախարարությունում գրանցված բոլոր կուսակցություններին մեկական տեղ տրվեր նշված հանձնաժողովներում»:

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեւական ժամանակ է, ինչ Արցախի Հանրային հեռուստատեսությունը ԼՂՀ Ազգային ժողովի նիստերը լուսաբանում է սեփական հայեցողությամբ: Մենք ողջունում ենք խոսքի ազատությունը եւ մեր հնարավորությունների շրջանակներում ամեն ինչ արել ենք, որպեսզի ընդունվի եւ գործի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը:

Խոսքի ազատությունը, սակայն, Հանրային հեռուստատեսության որոշ լրագրողներ, ըստ երեւույթին, հասկանում են յուրովի:

Ասվածի վկայությունը հոկտեմբերի 20-ին լրագրող Մարինե Մկրտչյանի հեղինակությամբ Հանրային հեռուստատեսության «Օր» տեղեկատվական ծրագրով եթեր հեռարձակված տեսանյութն է:

Մարինե Մկրտչյանն իր հաղորդումը կառուցել է բացառապես մեկ քաղաքական ուժ ներկայացնող խորհրդարանականների տեսակետների վրա, որից հեռուստադիտողը կարող է տպավորություն ստանալ, թե ԼՂՀ  ընտրական օրենսգրքի վերաբերյալ Ազգային ժողովի  մեծամասնություն կազմող խմբակցությունը եւ նրա առանձին անդամները տեսակետ չունեն:

Իրականում, սակայն, Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցությունը ոչ միայն մասնակցել է ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներին, այլեւ հեղինակին եւ պետա-իրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ, որոնք հնչեցվել են նաեւ Ազգային ժողովի հոկտեմբերի 20-ի նիստում:

Մասնավորապես՝ ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկություններով հանդես են եկել պատգամավորներ Մայոր Դանիելյանը, Գագիկ Պետրոսյանը եւ Վահրամ Աթանեսյանը: Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցության անդամ, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը, լինելով հարակից զեկուցող, ԱԺ նիստում ներկայացրել է հանձնաժողովի տեսակետը, որը նույնպես դուրս է մնացել Մարինե Մկրտչյանի հեղինակած տեսանյութից:

Փաստերի ամփոփումը, ցավոք, մեզ բերում է մի հետեւության. լրագրողն իր մասնագիտական պարտքը կատարելիս առաջնորդվել է անձնական նախասիրություններով՝ կոպտորեն խախտելով Ազգային ժողովի մի շարք պատգամավորների, ԱԺ քաղաքական մեծամասնության իրավունքները եւ լրագրողական էթիկայի տարրական չափանիշները:

Մենք Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, նրա նախագահի եւ Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված փաստերի վրա եւ պահանջում ձեռնարկել միջոցներ, որպեսզի  օրենքով սահմանված կարգով վերստին օգտագործելով Ազգային ժողովի ս. թ. հոկտեմբերի 20-ի նիստի տեսագրությունը ԼՂՀ  ընտրական օրենսգրքի քննարկման մասով՝ «Օր» տեղեկատվական ծրագրով  նոր հաղորդում հեռարձակվի:

Հույս ունենք, որ  Մարինե Մկրտչյանն իր մեջ լրագրողական այնքան բարոյականություն կունենա, որ անձամբ կհեղինակի նոր հաղորդումը՝ դրանով իսկ քավելով մեղքը մասնագիտական անաչառության սկզբունքի հանդեպ:

Հարգանքով՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝

Մայոր Դանիելյան
Գագիկ Պետրոսյան
Յուրի Հայրապետյան
Վահրամ Աթանեսյան

———————–

Այ քեզ բան
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ  ՃՆՇՈՒՄ՝  ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ

Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ ԱԺ-ն ընդունեց արցախյան լրատվական դաշտի համար երկու կարևոր օրենք՝ «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին»: Այդ առթիվ ելույթ ունենալով ԱԺ լիագումար նիստում՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, լրագրող Վահրամ Աթանեսյանը գոհունակությամբ նշեց, որ այս և նախկինում ընդունված «Հեռուստատեսության  և ռադիոյի մասին» օրենքներով, որոնք փաստորեն խոսքի ազատության  երաշխավորն են, մեր օրենսդրությունը համապատասխանեցնում ենք եվրոպական չափանիշներին՝ հավատարիմ մնալով մեր իշխանությունների որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների ուղեգծին:

Նույն օրը Հանրային հեռուստատեսության  «Օր» տեղեկատվական  ծրագրով եթեր է հեռարձակվել լիագումար նիստում ընտրական  օրենսգրքի քննարկումները լուսաբանող տեսանյութ: Հեռարձակման հաջորդ օրը ԱԺ մի քանի պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ տողերիս հեղինակը մեղադրվում է ԱԺ նիստերը սեփական  հայեցողությամբ լուսաբանելու, խոսքի ազատությունը յուրովի հասկանալու մեջ:

Որպեսզի ընթերցողին  պարզ լինի,  թե ինչի մասին է խոսքը, փորձեմ  շարադրել տեսանյութի բովանդակությունը: Ներկայացվել է   ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված քննարկումների հիմնական  ուղղությունը: Ընդ որում՝ առկա էին օրենսգրքի հեղինակ Արթուր Մոսիյանի /ՀՅԴ/ խոսքը և ԱԺ պետա-իրավական  հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանի /ԺԱՄ/ տեսակետները: Տեսանյութում տեղ են գտել նաև ՀՅԴ խմբակցության  ղեկավար Վահրամ Բալայանի այն համոզմունքը, որ աստիճանաբար պիտի անցնենք 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, պատգամավոր Վալերի Բաբայանի /ԺԱՄ/ կարծիքն առ այն, որ մենք դեռ պատրաստ չենք համամասնական ընտրակարգին և ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի /ԺԱՄ/ այն տեսակետը, որ այդ ծայրահեղությունները տեղին չեն. որ, այո, մեր երկրում քաղաքական դաշտը ձևավորման փուլում է, ինչը, սակայն, չի նշանակում, թե  համամասնականի անցնելու գործընթացը պիտի արգելակվի:

Նույնիսկ  խորհրդարանական համակարգին անծանոթ մարդուն էլ պարզ է, որ տեսանյութում գերակշռողը ԺԱՄ հասարակական-քաղաքական շարժման  անդամ պատգամավորների տեսակետներն են, թեև ես տեսանյութի կմախքը կազմելիս սոսկ մի նպատակ էի հետապնդում՝ ներկայացնել  քննարկումների հիմնական  ուղեգիծը և չէի  հաշվում՝ ով է ՀՅԴ ներկայացուցիչ, ով՝ ԺԱՄ-ական: Ինչ որ է, արդյունքում ստացվել է, որ տեսանյութում հնչել է 2 դաշնակցականի և 3 ԺԱՄ-ականի տեսակետ: Եվ  այդքանով հանդերձ, որքան էլ զարմանալի լինի, ինձ մեղադրել են իմ  հաղորդումը բացառապես մեկ քաղաքական ուժ ներկայացնող խորհրդարանականների /իմա՝ ՀՅԴ-ի/ տեսակետների վրա կառուցելու, մասնագիտական  պարտականություններս կատարելիս՝ անձնական  նախասիրություններով առաջնորդվելու և  ըստ այդմ էլ՝ լրագրողական էթիկայի  տարրական չափանիշները կոպտորեն  խախտելու մեջ:

Այս աբսուրդային  իրավիճակը պարզաջրելու և գործից անտեղյակ ընթերցողին իրազեկելու նպատակով հավելեմ, որ հայտարարության հեղինակների «փորացավն», ըստ իս, ամենևին էլ տեսանյութում  ԱԺ քաղաքական  մեծամասնության՝ ԺԱՄ խմբակցության  ներկայացվելը չէր (օրենսգրքի վերաբերյալ ԺԱՄ խմբակցության  պաշտոնական տեսակետը լիագումար նիստում չէր հնչել, իսկ  առանձին ԺԱՄ-ականների դիրքորոշումներն առանց այդ էլ տեսանյութում տեղ էին գտել): Հայտարարության տակ ստորագրած պատգամավորներ Մայոր Դանիելյանին, Գագիկ Պետրոսյանին, Յուրի Հայրապետյանին, Վահրամ Աթանեսյանին հուզողը, հավանաբար, հեռուստաէկրանից դուրս մնալն էր (նրանց ելույթները տեսանյութում չէին ընդգրկվել): Չէ՞ որ խորհրդարանական ընտրություններն, ինչպես ասում են, սարերի ետևում չեն, և ավելորդ անգամ հեռուստաեթերից «ծիկրակելը»  չէր խանգարի:

Պարզապես հարգարժան  պատգամավորները դա հասկացնելու և  լրագրողի վրա ճնշում գործադրելու /«Հույս ունենք, որ Մարինե Մկրտչյանն իր մեջ լրագրողական այնքան բարոյականություն կունենա, որ անձամբ կհեղինակի ընտրական օրենսգրքի քննարկման մասով «Օր» տեղեկատվական ծրագրով նոր հաղորդումը՝ դրանով իսկ քավելով մեղքը մասնագիտական անաչառության սկզբունքի հանդեպ»/ այլ ձև չեն գտել, քան ԱԺ  խորհրդարանական թղթակցին  շանտաժելը:

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

——————————————————————————————-

Հայաստան

ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱՑՈՒՅՑԻ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

(նաև՝ հակառակորդի կողմից որդեգրած ՀՀ օրենսդիրին ու կառավարությանը թելադրված ՀՀ ժողովրդին խաբելու, ապակողմնորոշելու և ինֆորմացիոն շրջափակումը խորացնելու բացասական մարտավարության նոր ծավալումները)

Մեր երկրի նկատմամբ 1995-ից սանձազերծված ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ – ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻՆ հաջորդող ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ գլխավոր գրոհի առաջնային և վճռորոշ քայլը (այն է, սույն թվականի օգոստոսի 6-ից Հայությանն ու Հայաստանին, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը լրջորեն սպառնացող՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ անվանվող միջազգային զավթողական – քաղաքական ծրագրի փաստացի ներխուժումը) կրկին ոտքի հանեց Արցախյան ազգային ազատագրական պատերազմի ազատամարտիկներին: Փաստ է, ինչպես 1988-ին, երբ բացահայտվում է մեծ վտանգն ու առկա է իշխանությունների կողմից իրավիճակը չզգալու, իրապես գնահատել չկարողանալու շփոթվածություն, Հայաստանում շուտով իսկ՝ ինքնակա (սպոնտան) գործընթացով ինքնաձևավորվելու է մեր երկրի ու ժողովրդի քաղաքակրթական համահավաք ինքնապաշտպանության վաղուց իսկ սպասվող և ավելի քան կենսաանհրաժեշտ դարձած գործընթացը:

Ազատամարտիկներով կազմավորված Հայոց Պետականության քաղաքակրթական ինքնապաշտպանության 1-ին և 2-րդ կամավորական ջոկատները՝ ի պաշտպանություն Հայաստանում Մարդու իրավունքների և ժողովրդավարության, սեպտեմբերի 14-ին և 15-ին կանգնեցին կանխավ հայտարարված ԶՈՐԱՑՈՒՅՑԻ: ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի, ՀՀ Նախագահին և Ազգային Ժողովի նախագահին, նաև Զանգվածային լրատվամիջոցներին ներկայացվեցին Զորացույցի պահանջները: Սեպտեմբերի 15-ին ժամը 12-ին հրավիրվեց նաև մամլո ասուլիս. հասարակությանը ներկայացնելու համար Զորացույցի դրդապատճառները, անհանգստության խնդիրները, հարցադրումներն ու պահանջները:

Հաշվի առնելով այն, որ ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանը՝ օրենքի հոդված 4-ի 3-րդ կետով, պարտավոր է իր կողմից ընդունված որոշումը դիմողին ուղարկել հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում, կանխավ նախատեսված էր Զորացույցն անցկացնել 2 օր և ոչ ավել. ի ցույց և ի հավաստում նրա, որ Զորացույցի հարցադրումներն ու պահանջները դրանք ՀՀ քաղաքացիների կողմից իշխանություններին տարիներ շարունակ ներկայացվող այն հերթական պահանջներից չեն, որոնց իշխանությունները՝ իրենց  սովորության համաձայն, լռության և արհամարհանքի մատնելով, պարզապես թողնում են անպատասխան: Անշուշտ, ամենևին էլ հույսեր չենք կապում, թե մինչև 30-րդ օրը լրանալը ՀՀ Նախագահն ու Ազգային Ժողովը կշտապեն պատասխանել բարձրացված հարցերին, նաև ընթացք տալ ու լուծման տանել Զորացույցի բոլոր պահանջները: Լավագույնը, որը կարելի է ակնկալել, այն է, որ ժողովրդից վաղուց իսկ ինքնամեկուսացած ՀՀ իշխանությունները գուցե թե չփորձեն անուշադրության և արհամարհանքի արժանացնել ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանին՝ նրա  որոշումները, նաև ըստ այդմ մատնանշվող թերացումները վերացնելու առաջարկությունները ի պաշտոնե կատարելու իրենց պարտավորությունները. եթե, իհարկե, ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանը իր այս առաջին և լուրջ փորձաշրջանում մնա իր տեղում և կատարի Պաշտպանի իր դերը, այլ ոչ թե ավելացնի մեր երկրի իշխանական – կուսակցական  դասալիքների քանակը:

Ուստի Առաջին Զորացույցի խնդիրը ոչ միայն պահանջներ ներկայացնելն էր, այլև իշխանություններին այսկերպ հավաստիացնել, որ ազատամարտիկները վճռական են ու տերն են իրենց պահանջերի, նաև, ժողովրդի հետ միասին՝ ԵՐԿՐԻ ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ հետամուտ են լինելու բոլոր պահանջների կատարմանը: Ի դեպ, հարկ է հիշել ու երբեք չնույնացնել երկրի տիրոջ ՍՈՒՐԲ իրավունքը, ՀԱՐԿԱՏՈՒԻ ՊԱՐԶՈՒՆԱԿ՝ բաժնեմասային ԻՐԱՎՈՒՆՔԻ հետ: Այնպես որ, Զորացույցը ոչ միայն զգոնության, հավատի ու սեփական ուժերի նկատմամբ վստահության վերականգնման ցույց էր, այլ և ՀՀ որոշ իշխանավորներին, նաև ՀՀ քաղաքական դաշտին՝ Արևմուտքին ծառայող որոշ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, ինչպես և մեր երկրում անարգել գործող օտարերկրյա հատուկ ծառայությունների բոլոր գործակալներին սթափեցնելուն միտված և նախազգուշացնող ցույց էր, առ այն, որ մեր երկիրն ու ժողովուրդը այդքան էլ անտեր ու անպաշտպան չեն, ինչպես իրենք պատկերացնում կամ էլ ցանկանում են տեսնել:

Ազատամարտիկների առաջին Զորացույցը կատարված իրողություն է: Հայոց քաղաքակրթական ինքնապաշտպանության առաջին քայլը արված է: Ուստի ոչ միայն ազատամարտիկների կողմից, այլև համաժողովրդական բաց քննարկման և վերլուծության հրատապ հարցեր են, թե ա) ինչպիսի դրական արդյունք տվեց Զորացույցը, բ) Հայաստանի առկա իրականությունում ինչպիսի նեգատիվ ու պոզիտիվ երևույթներ այն բացահայտեց, գ) որոնք են լինելու մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ Սահմանադրական – օրենսդրական եվրոագրեսիայի հետագա քայլերը, և դ) որոնք են լինելու մեր երկրի ու ժողովրդի քաղաքակրթական ինքնապաշտպանության ռազմավարական և մարտավարական առաջիկա ու հետագա քայլերը:

Այսպիսով. կարող ենք փաստել, որ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱՑՈՒՅՑԸ՝

1. Կասեցրեց, առնվազն 30 – 40 օրով հետաձգեց Ազգային Ժողովի կողմից առաջին իսկ եռօրյայում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ կոչվող միջազգային քաղաքական եվրոծրագիրը շուտափույթ կերպով հանրաքվեի դնելու հարկադրանքը: Հակառակ պարագայում չէր բացառվում, որ 40 օր հետո, հոկտեմբերի վերջին, արդեն իսկ նշանակված լիներ այն հանրաքվեով անցկացնելու օրը: Ի դեպ, հենց դրանով էլ կսկզբնավորվեր մեր երկրի և ժողովրդի դեմ սանձազերծած սահմանադրական – օրենսդրական պատերազմի II փուլի սկիզբը. մեր երկիրը ժամանակակից միջազգային գործելաձևով զավթելու գործնական քայլերը՝ դաժանության, լկտիության ու ցինիզմի նախադեպը չունեցող գործընթացները:

2. Բացահայտեց Հայաստանի գրեթե բոլոր Զանգվածային լրատվամիջոցների ինքնաօտարվածությունը մեր երկրից և ժողովրդից: Նաև փաստեց նրանց, մեղմ ասած, անտարբերությունը համաժողովրդական նշանակության կենսախնդիրների նկատմամբ, ինչպես օրինակ. ՀՀ քաղաքացիների անօտարելի իրավունքների օտարվածության, ժողովրդավարության արգելման, անգամ մեր երկրի սահմանադրական կարգի ներկայի ու ապագայի նկատմամբ:

3. Բացահայտեց ՀՀ իշխանությունների արհամարհական վերաբերմունքը համաժողովրդական և համապետական կարևորագույն նշանակության հարցերի, ինչպես և ՀՀ Սահմանադրական կարգին սպառնացող արտաքին (ներքին միջնորդվածությամբ) վտանգների նկատմամբ: Զորօրինակ.

I. ՀՀ Նախագահի խոսնակը պարտավոր էր առնվազն սեպտեմբերի 14-ին տեղեկացնել հանրությանը ազատամարտիկներին անհանգստացնող՝ երկրին և ժողովրդին սպառնացող վտանգների մասին, ինչպես և Զորացույցի կողմից ՀՀ Նախագահին ներկայացված հարցադրումներն ու պահանջները:

II. Ինչպես ՀՀ Աժ նախագահը, նույնպես և բոլոր պատգամավորները (ոչինչ չեմ լսել, ոչինչ չեմ տեսել սկզբունքով) պահպանեցին քար լռություն և բացարձակ անտարբերություն: Այն դեպքում, երբ Զորացույցը նրանցից պահանջում է շրջանառությունից հանել հակապետական և հակաժողովրդական նախագիծը, նաև բավականին լուրջ մեղադրանքներով պատասխանատվության է կանչում մի շարք պատգամավորների: Այս կեցվածքն, ի դեպ, խոսում է մի բանի մասին.- նրանք բոլորը քաջատեղյակ են, նաև մասնակից են մեր երկրին ու ժողովրդին սպառնացող՝ իրենց իսկ ձեռքերով իրականացվող վտանգավոր գործընթացներին:

4. Բացահայտեց նաև ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի նորաստեղծ ինստիտուտի կողմից պոզիտիվի ու նեգատիվի միջև դեռևս կողմնորոշված չլինելու իրողությունը: Քանզի այդ կառույցը նույնպես ժողովրդին չտեղեկացրեց Զորացույցի դրդապատճառերի ու պահանջների մասին. գուցե թե այն պատճառով, որ տիկին Լարիսա Ալավերդյանը այդ օրերին բացակայում էր հանրապետությունից, իսկ տեղակալը պարզապես չհանդգնեց ստանձնել օրենքով իրեն տրված լիազորությունները և գերադասեց 13 օր սպասել: Այն դեպքում, երբ նման պարագաներում, Օրենքի հոդված 11-ի 4-րդ կետը իրավասություն է տալիս Պաշտպանին անգամ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (առանց որևէ բողոքի առկայության անգամ) սկսել հարցի քննարկումը, հատկապես այն դեպքերում, երբ տեղեկատվություն կա Մարդու Իրավունքների զանգվածային խախտումների մասին կամ դա ունի բացառիկ հասարակական նշանակություն: Այսինքն՝ այն ամենը, ինչի մասին ահազանգում է Զորացույցը:

5. Բացահայտեց հակառակորդի առաջիկա մարտավարությունը, այն է՝ ՀՀ իշխանությունների, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ժողովրդին խաբելու, ապակողմնորոշելու և ինֆորմացիոն շրջափակումը խորացնելու նոր մոտեցումներն ու ծավալումները, զորօրինակ.

ա) Ի լրումն եղածի, շտապողաբար ԱԺ օրակարգ են դրվում Սահմանադրության փոփոխությունների ևս երկու նախագիծ. այն է՝ Գուրգեն Արսենյանի և Արշակ Սադոյանի տարբերակները: Որոնք, ի դեպ, նույնությամբ և գրեթե ամբողջությամբ պարունակում են երկրին ու ժողովրդին սպառնացող առաջին նախագծի բոլոր դրույթները, և տարբերվում են միայն օրենսդիր ու գործադիր իշխանությունների, նույնն է թե՝ իշխանավորների միջև լիազորությունների բաշխումով: Ուստի այն դեպքում, երբ մնացյալ հոդվածները ուղղակիորեն սպառնում են Հայության և Հայոց Պետականության հետագա լինելիությանը, իմաստազուրկ զբաղմունք է, ավելի ճիշտ՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու աճպարարություն է իշխանավորների միջև լիազորությունների բաշխման քաշքշուկը:

բ) Սահմանադրության փոփոխությունների մի քանի նախագծերի հանկարծահաս ի հայտ գալը պայմանավորված է նրանով, որ այդկերպ հակառակորդի կողմից խնդիր դրվեց ստեղծել քննարկումների երևութականություն, զուգահեռաբար փոխելով քննարկման հարթությունն ու խնդրո առարկան: Այդկերպ փորձ է արվում թյուրիմացության մեջ գցելով շեղել ժողովրդի ուշադրությունը. քանզի ներկայացվում է այնպես, թե  իբր նախագծերը մնացյալ բոլոր առումներով կատարյալ են, ուստի ժողովրդին մնում է կողմնորոշվել միայն իր կողմից օրենսդիրին և գործադիրին տրվելիք լիազորությունների հարցում: Այդ սցենարով, որպես ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծերի քննարկման համար առաջիկայում առաջարկվող օրինակելի ձև, շտապով “օգնության” է հասնում մեր երկրի մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ միավորող՝ արևմտյան “աջակցության” «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կառույցը և սեպտեմբերի 22-ին, ամերիկյան համալսարանում շտապով կազմակերպվեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների “հասարակական մեծ” քննարկում, ուր հիմնականում ընդգրկված էին օրենսդիր ու գործադիր իշխանություններն ու նրանց ներկայացուցիչները:

6. Պարզեց, որ մշտապես Հայաստանի անկախությունից խոսող, անկախության ամենամյա տոներին բաժակաճառային ելույթ ունեցող ոչ միայն ԶԼՄ-ները, այլև կուսակցությունները կամովին հրաժարվել են իրենց իսկ անկախությունից և ամբողջովին ու ինքնակամորեն կախվել են օտարին: Ազնվորեն ու ժողովրդին խաբելու մեծ հնարամտությամբ կատարում են այլոց կամքը՝ Հայոց Պետականության ներկան ու ապագան վտանգող եվրաքաղաքական պատվերները: Ուստի իրենց իսկ կողմից արձանագրված փաստ է, նրանք բոլորը վաղուց իսկ շրջանցել են Հայաստանի Անկախության Հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, նաև շարունակաբար վտանգել ու վտանգում են մեր երկրի ու ժողովրդի Ազատությունը, Անկախությունը, իսկ հիմա էլ՝ արդեն Ինքնիշխանությունը:

7. Պարզեց, որ հայկական քաղաքական դաշտում ազգային – պետական մտածողության առումով ՀՀ իշխանությունների, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կողմից անպատասխանատվության ու զանգվածային դասալքության նման խայտառակ իրավիճակ չենք ունեցել անգամ 1988 – 90թթ.: Իրավիճակ, որը լուրջ մտորումների ու անհանգստության տեղիք է տալիս բոլորիս՝ ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում:

Հ. Գ.- Նյութը պատրաստվել է հատուկ «ԴԵՄՈ»-ի համար, հաշվի առնել Հայաստան – ԼՂՀ առկա ինֆորմացիոն բլոկադան, որի արդյունքում Հայաստանում ժողովուրդը չգիտի, թե ինչ է կատարվում Արցախում, իսկ Արցախում չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում. ինչի համար է անհանգստանում, ինչի համար է պայքարում մեր ժողովուրդը և ինչպես է դրսևորվում ՀՀ իշխանությունների  “անհանգստությունը” մեր երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ:

Սիմոն ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

ՀԿ-ՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված 3300 հասարակական կազմակերպություն կա: Դրանց մեծ մասն իր գոյությունն ապահովում է տարբեր միջազգային կազմակերպությունների հատկացրած դրամաշնորհների միջոցով: Սակայն ոչինչ հավերժ չէ, ու ՀԿ-ները մտավախություն ունեն, թե դրամաշնորհները շուտով կավարտվեն: Իսկ ի՞նչ պիտի անեն ՀԿ-ները, եթե դրամաշնորհներն ավարտվեն: Բավականին լուրջ հնչողություն ունեցող այս հարցին պատասխանելու համար ՀԿ-ների հզորացման քառամյա ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվել են կլոր սեղաններ: Ծրագիրն իրականացնում է «Զարթոնք 89» ԲՀԿ-ն: Ըստ վերջինիս  կատարած հարցումների՝ ՀԿ-ների 96,7 տոկոսը ցանկանում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել:

Այժմ ՀԿ-ն այդպիսի գործունեությամբ զբաղվելու համար պիտի հիմնի ՍՊԸ եւ մյուսներին հավասար իրավունքներով ծավալի գործունեություն՝ մուծելով ընդունված հարկադրույքները:

ՀԿ-ները հարցին ավելի արդյունավետ լուծում տալու համար ցանկանում են ՀՀ «ՀԿ-ների մասին օրենքի» մեջ փոփոխություններ մտցնել: Դրանք ՀԿ-ներին կընձեռեն վճարովի ծառայություններ մատուցելու իրավունք:

Համաշխարհային պրակտիկայում ՀԿ-ների սեփականության գոյացման աղբյուրներից մեկը նրանց կողմից վճարովի ծառայությունների մատուցումն է: Օրինակ, Մեծ Բրիտանիայում սոցիալական ոլորտի ծառայությունների 80 տոկոսը իրականացվում է ոչ առեւտրային եւ հասարակական կազմակերպությունների միջոցով: Այդպիսի ծառայություններ են, օրինակ, տարեցների եւ հաշմանդամների խնամքը եւ այլն:

Այսօր Հայաստանի իրավական դաշտում հնարավոր չէ, օրինակ, կազմակերպել հաշմանդամ երեխաների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, քանի որ այն կդիտվի որպես  ձեռնարկատիրական գործունեություն:

Ինչպես հավաստիացնում են ՀԿ-ների ներկայացուցիչները, խոսքը մեծ բիզնեսին չի վերաբերում, քանզի մեծ բիզնեսով զբաղվելու համար ավելի ձեռնտու է ստեղծել առեւտրային կազմակերպություններ:

Նորից անդրադառնալով արտասահմանյան փորձին, նշենք, որ որոշ երկրներում գործում է 1 տոկոսի օրենքը: Այսպես է ընդունված անվանել այն հարկային իրավական մեխանիզմը, որի միջոցով հարկատուն՝ ֆիզիկական անձը, իրավունք է ստանում իր կողմից վճարվելիք եկամտահարկի գումարի 1 տոկոսը փոխանցել որեւէ ոչ առեւտրային կազմակերպության՝ իր հայեցողությամբ եւ ընտրությամբ: Այսպիսով, քաղաքացին հնարավորություն է  ստանում մասնակցել իր կողմից պետությանը վճարված եկամուտների բաշխմանը: Այս մեխանիզմը կիրառվում է հիմնականում որոշ արեւելաեվրոպական երկրներում, առաջին անգամ օրենսդրորեն կիրառվել է Հունգարիայում: Որոշ երկրներում նույնիսկ 1 տոկոսը փոխարինվել է 2 տոկոսով:

Նշենք, որ մեխանիզմն առավել արդյունավետ գործում է տնտեսապես ոչ շատ զարգացած երկրերում, որտեղ ՀԿ-ների սեկտորի պետական ֆինանսավորումը բավականին սուղ է, ուստի նմանատիպ երկիր լինելով, Հայաստանում այն կարող է արդյունավետ գործել:

Արման ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ՝ ԱՇՆԱՆԱՑԱՆԸ

Հանրապետությունում աշնանացանի նախապատրաստման հետ կապված հարցերն են քննարկվել այսօր` հոկտեմբերի 19-ին, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության նախարար Բենիկ Բախշիյանը եւ հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարները:

Գյուղնախարարը նշել է, որ այս տարի ԼՂՀ գյուղատնտեսությունը զգալի վնասներ է կրել բնական աղետներից: Մասնավորապես, աշնանացան եւ գարնանացան մշակաբույսերի մոտ 6000 հա տուժել է կարկտահարությունից, ցրտահարությունից եւ կրծողներից: Նշված տարածքների զգալի մասի վրա ընդհանրապես չեն իրականացվել բերքահավաքի աշխատանքներ: Այդ պատճառով, նրա խոսքերով, այս տարի հացահատիկայինների բերքը պակաս է ստացվել նախատեսվածից:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաեւ այն փաստին, որ հացահատիկային մշակաբույսերից բացի, բնական երեւույթներից տուժել են նաեւ խաղողի ու պտղատու /թթենու, տանձենու, խնձորենու, մերձարեւադարձային կուլտուրաների/ այգիներ, կարտոֆիլի եւ բանջարեղենի ցանքսեր: Մասնակիցների պնդմամբ, ցրտահարվել են նաեւ անտառներում վայրաճ ընկուզենիները եւ մրգատու ծառերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում գյուղացին ի վիճակի չէ սեփական ուժերով լիարժեք կազմակերպել աշնանացանի աշխատանքները, խորհրդակցությանն ընդգծվել է պետության կողմից ժամանակին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Միաժամանակ ներկաները հատուկ նշել են, որ առանց անհրաժեշտ ագրարային միջոցառումների պահպանման, մասնավորապես, հողահանդերը միեւնույն մշակաբույսի, հատկապես ցորենի համար անընդհատ օգտագործելու դեպքում, պետության կողմից ցանկացած օգնություն փաստորեն կորցնում է իր նշանակությունն ու արդյունավետությունը:

Այդ կապակցությամբ ԼՂՀ նախագահը խորհդակցության մասնակիցներին հանձնարարել է ամենակարճ ժամկետներում առաջարկություններ պատրաստել գյուղում իրավիճակի առողջացման ուղղությամբ եւ մշակել կոնկրետ միջոցառումներ բնական աղետներից առավել շատ տուժած գյուղերին օգնություն ցուցաբերելու համար:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչություն

Cоседи

Президентские выборы в Абхазии: внутриполитические и внешнеполитические аспекты

Прошедшие в Абхазии президентские выборы показали, что в республике происходит глубокая трансформация внутриполитической жизни, которая может оказать решающее воздействие на будущее Абхазии и процесс грузино-абхазского урегулирования. Для получения более полной картины происходящих в Абхазии событий необходимо вкратце рассмотреть процесс выборов главы этого государства.  Внутриполитическая ситуация последних лет в Абхазии привела к тому, что там образовалась глубокая пропасть между властями и народом. Власть в республике, бессменно возглавляемая за все время независимости Владиславом Ардзинбой, ввиду тяжелой болезни последнего трансформировалась в клан, у руля которого стоят ближайшие родственники больного президента и вошедшие в союз с кланом олигархи. Этот клан, прибрав к себе экономику страны, создал социальную напряженность и еще больше усилил расслоение абхазского общества. Последнее вызвало скрытое противостояние между властью и обществом, которое и приняло открытую форму во время президентских выборов.

Еще несколько месяцев назад в столице Абхазии Сухуме был убит лидер оппозиции, известный ветеран войны, один из организаторов общественно-политического движения «Айтайра» (Возрождение), бывший мэр столицы Абхазии Гарри Айба.  Айба считался одним из наиболее вероятных победителей президентских выборов. Однако убийство лидера оппозиции не сломило общественность республики – она на выборах все-таки  проголосовала против действующего клана и нанесла ему поражение. Кандидатом от правящего клана на выборах выступил экс-премьер Рауль Хаджимба. Президент Ардзинба сам предложил его в качестве преемника. Для достижения цели был задействован весь административный ресурс, большие финансы и даже запрещенные приемы политической борьбы. Хаджимбе противостоял Сергей Багапш.  Президентские выборы в Абхазии состоялись 3 октября. 6 октября ЦИК республики подвел их итоги и назначил повторное голосование в трех избирательных округах Гальского района (преимущественно грузинонаселенный район Абхазии) – из-за нарушений процедуры голосования. Однако 11 октября большинство членов ЦИК подписало протокол, согласно которому победителем выборов стал Сергей Багапш. Вслед за этим Рауль Хаджимба обратился в Верховный Суд с жалобой на решение ЦИК. И с тех пор споры о том, кто же является президентом страны, не утихают.

В Абхазии, особенно в Сухуме, не прекращаются многочисленные митинги. Большинство населения поддерживает Багапша. Некоторое время назад в столице Абхазии прошел сход абхазского народа, на который собралось около 18 тысяч человек. В принятом там заявлении указывается, что все послевоенные годы народ Абхазии терпеливо ждал возможности законным путем сменить власть, и основой для этого терпения признается ответственное отношение к судьбе страны, к обретенной свободе, что и сдерживало народ, помогало переносить лишения и тяготы жизни.

Победу Багапша не признали представители клана Ардзинбы. Даже сам Владислав Ардзинба выступил с заявлением, в котором назвал решение ЦИК Абхазии о признании победы Багапша «неправовым и абсурдным», а сложившуюся ситуацию  – «ползучим переворотом». Он также заявил, что как президент страны сделает все возможное для защиты конституционного строя и независимости Абхазии, назвав это своим долгом перед памятью погибших. Позиция Ардзинбы понятна, особенно если принять во внимание ряд заявлений представителей оппозиции. Так, например, Александр Анкваб – популярный в республике политик, который сыграл ключевую роль в победе оппозиции на выборах и которого прочат в премьер-министры, неоднократно говорил о необходимости беспощадной борьбы с коррупцией и заявлял, что «если мы победим, тот, кто был министром, будет сидеть в тюрьме».

Рауля Хаджимбу поддержали несколько общественных организаций республики. Например, «Движение абхазских матерей» заявило, что у Багапша жена – грузинка, и поэтому он не может быть президентом Абхазии. Ставленника клана Ардзинбы поддержал также ряд кругов в России. Перед выборами открыли железную дорогу, оказали финансовую помощь, участились визиты известных российских политиков и т. д. И все это сопровождалось поддержкой Хаджимбы. Жириновский, например, на концерте в Сухуме недвусмысленно угрожал, что Россия закроет границу, если народ не проголосует за ставленника Москвы. Однако выборы показали, что к серьезному результату это не привело.

Как же могут президентские выборы в Абхазии повлиять на процесс грузино-абхазского урегулирования и на будущее этой страны в целом? В отличие от карабахо-азербайджанского конфликта, где существует баланс между идеологической и географической составляющими геополитики, в грузино-абхазском противостоянии по обеим составляющим Грузия намного опережает Абхазию, которая в глазах общественного мнения – в частности, Запада – предстает как клановая коррумпированная республика. Грузия же, особенно после «революции роз», предстает как один из оплотов демократии на Южном Кавказе. Сменив демократическим путем прогнивший в коррупции клан и встав на демократический путь развития, у Абхазии появится реальная возможность достичь трех основных целей. Первое: Абхазия компенсирует «идеологическое» отставание от Грузии и таким образом окажет существенное воздействие на позицию мирового сообщеста по грузино-абхазскому конфликту и, следовательно, на возможные сценарии его урегулирования. Второе: Абхазия усилит свое положение как стороны переговорного процесса – с ней уже захотят разговаривать и постепенно перестанут воспринимать как зависящую от каких-то третьих сил, особенно от вооруженных экстремистских или иных группировок. И в третьих: демократическая Абхазия кардинально снизит вероятность того, что Грузия может попытаться решить вопрос силовыми средствами, тем более, что там имеются силы, которые были бы не против такого развития ситуации.

Конечно, если клан Ардзинбы не допустит демократической смены власти, то Абхазия окажется в очень трудном положении. Имиджу республики будет нанесен непоправимый урон, который, естественно, окажет прямое влияние на процесс грузино-абхазского урегулирования и, следовательно, на судьбу Абхазии в целом. Однако было бы политически наивным полагать, что смена власти в Абхазии, пусть даже демократическим путем, будет достаточным условием для материализации вышеуказанных трех основных целей.  Абхазия действительно находится на перепутье, так как не обладая отлаженно функционирующими демократическими институтами, по сути дела, во многом зависит от личных качеств нового лидера – Сергея Багапша.  Поэтому не случайно, что многие в Абхазии задумываются, как сложится судьба Абхазии при новом лидере. В 80-е годы Багапш возглавлял Очамчирский район Абхазской АССР, а после провозглашения независимости Абхазии работал в органах власти республики. С 1995 года он был первым вице-премьером Абхазии, а с 1997 по 1999 год возглавлял кабинет министров. Последние несколько лет он занимал пост главы компании «Черноморэнерго» и перешел в оппозицию к действующей власти. Багапш, таким образом, такой же человек системы, как его основной конкурент, выдвиженец правящего клана Рауль Хаджимба. К тому же Багапш пришел к власти не сам по себе – как популярный политик, а как лидер объединенной оппозиционной коалиции. На месте Багапша вполне мог оказаться кто-то другой. К примеру, кандидатом от оппозиции мог стать и бывший министр иностранных дел Сергей Шамба, также человек нынешней властной системы Абхазии. К тому же Багапша характеризуют как человека достаточно мягкого и компромиссного.

Все это не исключает того, что Багапш не оправдает надежды народа и фактически в данной республике произойдут лишь косметические изменения во власти. Развитие ситуации по данному сценарию чревато серьзными последствиями. Во-первых, это может подорвать веру народа в возможность выбора достойного и честного лидера.  Последние выборы в Абхазии вернули народу веру в собственные силы, однако это не единственное условие для создания отлаженно функционирующего демократического государственного механизма. Вторым непременным условием является психологический фактор разочарования в возможности выбора достойного предводителя, что может привести к политической апатии народа и самоотстранению его от политических процессов. А это сильно затрудняет, а иногда делает просто невозможным построение не только демократического, но и вообще стабильного и сильного государства. Если это произойдет в Абхазии, то в стране один клан просто сменит другой. Что касается внешнеполитических аспектов, то здесь международное сообщество окончательно решит, что Абхазия не готова к созданию собственного государства – со всеми вытекающими отсюда последствиями.

В данной ситуации хотелось бы просто пожелать народу Абхазии удачи и понадеяться, что ситуация в этой стране будет развиваться по наиболее благоприятному сценарию. Мы заинтересованы в этом. Во-первых, там проживает достаточно большая армянская диаспора. И во-вторых, Абхазия является весьма важным транспортным узлом для обоих армянских государств.

Давид БАБАЯН
Преподаватель международного 
права Российско-армянской современной
гуманитарной академии.

—————————-

Армения и Грузия: вечный спор двух соседей 

В Тбилиси проходила встреча президентов Армении и Грузии – еще одна попытка наладить добрососедские отношения, несмотря на все существующие противоречия.

Во время встречи президентов звучали обещания развивать сотрудничество между двумя странами – и действительно, у Грузии и Армении исторически много общего. Но после развала Советского Союза на горизонте вновь возникли застарелые проблемы.

Две христианские нации имеют за спиной историю борьбы с общими врагами – такими, как Иран, Турция и Россия. До сих пор армяне составляют в Грузии самое многочисленное этническое меньшинство.

На Кавказе, где традиции свято чтут, одна из таких традиций – это вечный спор между армянами и грузинами.

Они спорят бесконечно: о том, чей алфавит более старый, чья культура зародилась первой, чьи женщины красивее.

А после развала Советского Союза они стали спорить и о том, в каком направлении должен развиваться получивший независимость регион.

Между Западом и Москвой 

Грузия тяготеет к Западу и хочет освободить Кавказ от российского присутствия, Армения же относится к Москве лояльно и не противится ее влиянию.

Ситуация усугубляется еще и тем, что два самых близких партнера Тбилиси являются закоренелыми врагами Еревана. Граница между Арменией и Азербайджаном закрыта на засов уже много лет в результате кровопролитного конфликта в Нагорном Карабахе. Армения также закрыла границу с Турцией, требуя от этой страны извинений за геноцид армян в 1900 годах.

Таким образом выходит, что из соседей Армении Грузия – самый дружественный.

Однако как бы хорошо ни прошла встреча президентов, Тбилиси вряд ли добьется того, чего хочет, а именно – Кавказа, объединенного одним геополитическим видением, достаточно сильного, чтобы освободиться от влияния России.

И все-таки Михаил Саакашвили и Роберт Кочарян при встрече тепло обнялись – это тоже одна из самых священных традиций гостеприимного Кавказа.

Наталья АНТЕЛАВА 
Би-би-си (BBCrussian.com), Тбилиси

——————————————————————————————-

Tретий сектор

Карабахские журналисты, объединяйтесь!

На днях в гостинице «Ани-Парадиз» близ Степанакерта состоялся семинар на тему “Самоурегулирование СМИ в контексте свободы выражения мнений”. Семинар был организован Степанакертским пресс-клубом в рамках проекта “Укрепление демократии на Южном Кавказе посредством свободы выражения мнений”, который реализуется международной организацией “Артикль19”(Всемирная кампания в защиту свободы выражения мнений) при финансовом содействии Института Открытого Общества. В работе семинара приняли участие руководители всех ведущих СМИ и двух общественных журналистских организаций Нагорного Карабаха.

За последние несколько лет это первая встреча подобного рода, в которой ведущие карабахские журналисты открыто поговорили о насущных и актуальных проблемах как в сфере свободы слова, так и в области взаимоотношений различных СМИ и журналистов, представляющих государственные и альтернативные масс-медиа. «Пока мы – журналисты – сами не объединимся и не будем представлять единую силу, другие нас не будут воспринимать как таковую», – эту мысль разделили все присутствующие.

Участники семинара обсудили также такие вопросы, как самоурегулирование СМИ, основные нормы этического кодекса карабахского журналиста, свобода информации и государственная тайна, авторское право и плагиат, проблемы журналистской солидарности и подотчетности прессы и т. д. Присутствующие согласились с тем, что пришло время объединиться, создав неформальный совет из представителей различных государственных и независимых СМИ, который будет координировать внутренние вопросы взаимоотношений друг с другом, инициировать совместные журналистские акции и быть как бы негласным «авторитетом» карабахских журналистов, соблюдающим принятые этические нормы. Результатом семинара можно считать создание инициативной группы по разработке этического кодекса карабахского журналиста, который в ближайшее время будет представлен на обсуждение всем участникам семинара и представителям карабахских СМИ.

По словам президента Степанакертского пресс-клуба Гегама Багдасаряна, проблема самоурегулирования СМИ на сегодняшний день является особо актуальной: «Пришло время, чтобы местные СМИ и журналистские организации более самостоятельно принимали решения и более независимо регулировали различные вопросы взаимодействия».

Добавим, что недавно карабахский парламент принял два важных в сфере информации закона – «О СМИ» и «О свободе информации». В течение месяца эти законы должны быть подписаны Президентом НКР и вступить в силу. По мнению собравшихся журналистов, это обстоятельство наряду с начавшимся процессом самоурегулирования средств массовой информации может стать достаточно важным фактором для усиления института карабахских СМИ.

Бизнес и конфликты

С целью налаживания экономического сотрудничества между конфликтными регионами Южного Кавказа британская организация «Международная тревога» с мая 2004 года реализует проект «Бизнес и конфликты». В рамках проекта недавно в Стамбуле состоялась очередная рабочая встреча, на которой были обсуждены результаты регионального исследования по вопросам экономики и конфликтов. Исследования были проведены в шести регионах Южного Кавказа, в том числе и в Нагорном Карабахе. По словам участника встречи из Карабаха, председателя общественно-культурного центра «Традиция» Валерия Балаяна, отдельно исследовалась связь коррупции и конфликтов. Глобальная задача исследований – оценить перспективы трансформации конфликтов в регионе, для чего необходимо выявить факторы, способствующие и препятствующие этому. Во всех регионах уже проведены социологические опросы, а также исследования в небольших фокус-группах. На стамбульской встрече участники проекта «Бизнес и конфликты» представили доклады по исследованной теме, которые будут включены в книгу о взаимосвязи «конфликт-экономика» в шести регионах Южного Кавказа.

Встреча в Пятигорске

С мая 2004 года Нагорно-Карабахский комитет «Хельсинкская инициатива-92» совместно с гянджинским офисом Хельсинкской Гражданской Ассамблеи реализует проект «Построение мер доверия между азербайджанским и карабахским обществами». В рамках проекта недавно в Пятигорске состоялась встреча представителей регионов Карабаха и Азербайджана. По словам координатора «ХИ-92» Карена Оганджаняна, место встречи было выбрано неслучайно: «В этом городе армяне и азербайджанцы, большинство из которых оказались там в результате карабахского конфликта, имеют друг с другом прекрасные взаимоотношения как в бизнесе, так и в личностном плане. Они мирно сосуществуют и процветают на протяжении всего конфликтного периода».

Встреча в Пятигорске преследовала цель общения карабахо-азербайджанской делегации с представителями   их национальных общин и ознакомление с положительным опытом  их сотрудничества  и взаимотерпимости вне зоны конфликта.

По мнению руководителей делегаций Акифы Алиевой и Карена Оганджаняна, пятигорская встреча – первая в подобном формате, в которой удалось избежать острых дискуссий, а все участники были настроены по отношению друг к другу вполне дружелюбно: «Это вселяет надежду, что наши народы способны и должны мирно сосуществовать и преодолеть то неприятие, которое разделяло нас все последние годы».

Карабахским беженцам необходим статус

Недавно в Нагорном Карабахе создана новая неправительственная организация – Комитет беженцев. По словам председателя Комитета Сарасара Сарьяна, основной целью организации является защита прав беженцев НКР. Руководство Комитета намерено всесторонне изучить проблемы карабахских беженцев с тем, чтобы эффективнее содействовать их решению.

Необходимость создания подобной организации в Карабахе назрела давно. На фоне «витринных показов» азербайджанских беженцев международное сообщество порой забывает о тысячах беженцах-армянах, многие из которых продолжают испытывать все тяготы и лишения судьбы изгнанника.

По словам Сарасара Сарьяна, карабахским беженцам необходим статус, предусмотренный недавно принятым законом НКР «О беженцах»: «Кроме того, международная общественность поддерживает азербайджанских беженцев по гуманитарному принципу. Такое же отношение должно проявляться и к беженцам Нагорного Карабаха».

Британские депутаты встретились с карабахскими НПО-шниками

В НКР побывали пять членов британской группы парламентского сотрудничества во главе с депутатом парламента Великобритании Гордоном Марсденом. В составе делегации была также вице-спикер Палаты лордов баронесса Кэролайн Кокс. Помимо официальных встреч с руководством НК, британские парламентарии встретились также с представителями неправительственного сектора Карабаха. В ходе встречи гости поинтересовались процессом гражданского строительства в Карабахе и проблемами беженцев. Отметив, что визит в НК носит  неофициальный характер, Гордон Марсден подчеркнул, что их приезд имеет цель выяснить, чем в последующем Великобритания может помочь Карабаху.

Представители карабахских НПО рассказали парламентариям о тех проблемах, с которыми сталкиваются в своей работе и тех подвижках в области построения гражданского общества, которые отмечаются в последнее время.

Британские парламентарии подчеркнули, что “они ценят серьезные достижения Карабаха и уважают страдания, которые пришлось перенести его жителям за эти годы”. Отвечая на вопросы журналистов, гости отметили, что они представят свои наблюдения правительствам Великобритании и Евросоюза, которые и решат, чем и как смогут содействовать Карабаху. Руководитель делегации особо отметил встречи с неправительственными организациями: “Мы узнали много новой информации. Во время реальных встреч можно получить больше сведений, чем из книг и официальной хроники”.

Очередная встреча сети «Гринго»

В Киеве недавно состоялась генеральная ассамблея «Гринго» – сети неправительственных организаций, которые занимаются проблемами беженцев и временно перемещенных лиц. В работе ассамблеи приняли участие более 60 участников со всего Кавказа. По словам  руководителя Института народной дипломатии НК Ирины Григорян, в Киеве был заслушан доклад о проделанной работе за последнее время, а также разработан стратегический план работы сети «Гринго» на следующий год. Созданы специальные рабочие группы из организаций-членов «Гринго», работа которых будет направлена на выявление нужд беженцев. В рамках «Гринго» готовится к изданию книга,  которая обобщит результаты социологических исследований по проблемам беженцев на Кавказе.

Новая тактика в правозащитном движении

Недавно в Стамбуле была организована международная конференция на тему «Новая тактика в правозащитном движении», в работе которой приняли участие более 500 правозащитников и политиков со всего мира. Участник встречи, правозащитник Карен Оганджанян отметил также высокое представительство турецких политиков на конференции – в ней приняли участие премьер-министр и министр иностранных дел Турции. По словам К. Оганджаняна, проведение мероприятия подобного масштаба в Стамбуле имело цель показать Евросоюзу, что в Турции действительно отмечаются подвижки в области защиты прав человека и построения фундаментальной демократии. Что же касается работы самой конференции, то на ней были заслушаны доклады о необходимости разработки новой тактики в правозащитном движении и работы правозащитников объединенными усилиями. Были обсуждены вопросы создания новой сети правозащитного движения, разработки новой методологии работы, а также необходимости издания новой литературы по современным аспектам защиты прав человека.

Вышла в свет книга карабахского писателя

В ереванском издательстве “Антарес” вышла в свет книга повестей и рассказов степанакертского писателя Ашота Бегларяна “Чужой счет”.

В сборник вошли произведения, написанные автором в разные годы (с 1992 по 2004 гг). Они передают атмосферу войны в Нагорном Карабахе, отражают процессы послевоенной жизни. О войне автор знает не понаслышке, сам участвовал в обороне Карабаха, был тяжело ранен. Рассказы писателя основаны на реальных событиях. Автор художественно обобщает их, создавая типические образы.

Ашоту Бегларяну 36 лет. Родился и живет в г. Степанакерте, окончил факультет русского языка и литературы Ереванского государственного университета. С 1992 года работает корреспондентом различных армянских и зарубежных изданий и информационных агентств.

Печатается с 19 лет. Рассказы и очерки Ашота Бегларяна публиковались в литературно-художественных и общественно-политических изданиях в Степанакерте, Ереване, Москве, Ростове-на-Дону, Новочеркасске, на сайте Института освещения войны и мира (Лондон). Книга “Чужой счет” уже появилась в магазинах Степанакерта и Еревана.

«Демо» присоединяется ко всем прозвучавшим в адрес нашего коллеги поздравлениям и пожеланиям мира, творческого полета и личного счастья.

——————————————————————————————-

Урегулирование

Алиев обсудил Карабах в Москве

На встрече президентов России и Азербайджана в Кремле речь, кроме прочего, вновь зашла и о карабахской проблеме.

Ильхам Алиев выразил надежду, что «Москва поможет в урегулировании проблемы Нагорного Карабаха». Путин ответил, что Россия – за мир в Закавказье. По мнению экспертов, изменений в нынешней напряженно-стабильной ситуации вокруг Карабаха этот обмен заявлениями не предвещает.

Владимир Путин на высказывание Ильхама Алиева о Карабахе, судя по сообщениям информационных агентств, лишь напомнил о недавней встрече президентов России, Азербайджана и Армении и выразил уверенность в том, что сторонам удастся в спокойной обстановке поговорить об этой острой проблеме.

Россия в составе так называемой Минской группы ОБСЕ давно участвует в попытках урегулирования конфликта. Однако за десять лет, прошедших после активной фазы войны между Арменией и Азербайджаном, никаких подвижек группе сделать не удалось.

Ритуальный обмен       

По мнению азербайджанского журналиста, обозревателя московской газеты «Коммерсант» Азера Мурсалиева, судьба Карабаха прежде всего определяется интересами больших держав, а не формальными переговорами дипломатов или даже президентов: «Решение карабахской проблемы – как, впрочем, и всех остальных конфликтов в этой зоне и южнее – во многом связано с большой игрой, которая происходит в данный момент или последние 10-15 лет. И, соответственно, мне кажется, что окончательно все это может быть решено только тогда, когда эта «игра» закончится – в пользу одного из игроков».

Россия, по оценке многих экспертов, фактически поддержала своего традиционного союзника Армению в ее войне с Азербайджаном, а теперь балансирует, стараясь сохранить и хорошие отношения с обеими странами, и влияние на них.

По мнению политолога Сайрама Багдасаряна, обмен репликами по поводу Карабаха носит скорее ритуальный характер: «Я думаю, это все-таки больше общие пожелания. Ничего такого сверхнового, что могло бы подвигнуть Москву ускорить процесс политического урегулирования, мне не известно».

По его словам, Москву сейчас больше волнуют реальные или мнимые попытки Азербайджана завлечь к себе американских военных, а Баку беспокоит намерение России ввести со следующего года въезд к себе только по загранпаспортам, которые есть далеко не у всех граждан Азербайджана.

Что касается долгосрочных перспектив судьбы Карабаха, то Азер Мурсалиев уверен, что со временем естественные факторы возьмут свое. Он напоминает, что переделы в регионе случались во все эпохи, со времен соперничества Хазарского каганата, Парфянского царства и Византии.

«Но в итоге, когда стабилизировалась ситуация, то выстраивалась вполне естественная, логичная и вполне экономически целесообразная конфигурация государств», – считает обозреватель.

Юрий МАЛОВЕРЬЯН
Русская служба Би-би-си
Москва

ОБСЕ: “искренние поиски решения” в Карабахе

Филип ДИМИТРОВ – специальный посланник действующего председателя Организации по безопасности и сотрудничеству в Европе, министра иностранных дел Болгарии Соломона Пасси – отвечает на вопросы bbcrussian.com

Би-би-си: Во время вашего сентябрьского визита на Южный Кавказ вы встретились с представителями сторон, вовлеченных в карабахский конфликт. Какое у вас сложилось мнение: осталась ли сегодня какая-либо возможность для компромисса?

Филип Димитров: Во время моего недавнего визита в регион я получил заверения от правительств Армении и Азербайджана, подтверждающие намерения обеих сторон стремиться к достижению мирного урегулирования конфликта и желание продолжать политический диалог.

За последние пять месяцев в рамках так называемого Пражского процесса прошли четыре встречи между высокопоставленными представителями двух правительств. Состоявшийся конструктивный диалог между представителями двух сторон во время этих встреч и институционализация регулярных контактов между ними – позитивный знак, который, я надеюсь, поможет продвижению процесса переговоров.

ОБСЕ считает, что альтернативы мирному решению конфликта нет. В то же время очевидно, что – как отметили некоторые из моих собеседников во время встреч в регионе – любой шаг к возможному решению конфликта потребует огромной работы с общественным сознанием в обеих странах.

Би-би-си: Как спецпредставитель Председателя ОБСЕ вы выразили приверженность Действующего председателя организации к поиску решения этого конфликта. Готова ли ОБСЕ поддержать предоставление международных миротворческих сил?

Филип Димитров: Руководство ОБСЕ продолжит поддержку усилий Минской группы ОБСЕ и личного представителя действующего председателя ОБСЕ в конфликте в поисках урегулирования. На Будапештском саммите нашей организации в декабре 1994 года государства-члены ОБСЕ (тогда СБСЕ) объявили политическую волю – обеспечить многонациональные силы по поддержанию мира в Нагорном Карабахе, при условии достижения соглашения о прекращении огня и на основании соответствующих резолюций Совета Безопасности ООН.

Основываясь на этом решении, в Вене была образована Высокая группа планирования ОБСЕ (сокращенно по-английски HLPG – прим. ред.), которой поручено выработать рекомендации по созданию многонациональных миротворческих сил ОБСЕ для поддержания мирного процесса. Группа продолжает работать, и это показывает, что позиция ОБСЕ не изменилась.

Однако для того, чтобы наиболее эффективным образом подготовить планы для миротворческой операции под эгидой ОБСЕ, нужна самая свежая оперативная и техническая информация. И для этого важно, чтобы Группа планирования регулярно совершала ознакомительные поездки в регион. В июле 2003 года Действующий председатель ОБСЕ издал об этом директиву, однако поездки членов Группы планирования в регион требуют согласия всех сторон.

Би-би-си: Между президентами Алиевым и Кочаряном ведется диалог, а вот между азербайджанцами и армянами контактов мало. Существуют ли какие-то планы ОБСЕ по содействию диалога между двумя народами?

Филип Димитров: Мы в ОБСЕ считаем очень важным возобновление диалога между двумя народами и готовы всемерно способствовать прямым контактам. Мы готовы поддержать инициативы в этой области. Я также хотел бы отметить, что одной из задач, поставленных перед личным представителем действующего председателя ОБСЕ по Карабаху послом Каспржиком, является помощь сторонам в установлении мер доверия, которые способствовали бы мирному процессу.

До сих пор эти меры в основном заключались в том, чтобы помочь возвращению военнопленных и других лиц, захваченных сторонами на линии фронта. Были многочисленные попытки возобновить прямые контакты на местном уровне, правда, без особого успеха. Поиски мер по укреплению доверия продолжаются, они будут реализованы, когда обстановка станет подходящей.

Би-би-си: Вы приветствовали успех “Пражского процесса”, однако в результате встреч между азербайджанскими и армянскими представителями особого продвижения не наблюдается. Есть ли основания для оптимизма?

Филип Димитров: Мы не теряем оптимизма. В рамках “Пражского процесса” в 2004 году было достигнуто позитивное развитие, так же как и в результате усиления диалога между президентами обеих стран, которые выразили готовность продолжать обмен идеями.

В прошлом году правительствам обеих стран пришлось пережить трудные времена из-за выборов и прихода к власти нового президента Азербайджана.

Тот факт, что официальный диалог между сторонами теперь возобновлен представляет собой хороший знак, так же как и то, что соглашение о перемирии продолжает выполняться. Что касается предстоящих недель и месяцев, сопредседатели Минской группы продолжат контакты с властями с целью стимулирования обсуждения идей, выдвинутых в Праге.

Би-би-си: Переговоры под эгидой Минской группы ОБСЕ продолжаются уже более 10 лет без видимого прогресса. ОБСЕ подвергается в Азербайджане критике за бездействие. Что вы ответите на эту критику?

Филип Димитров: Задача Минской группы состоит в том, чтобы предоставить сторонам основу для переговоров и диалога с целью урегулирования конфликта. Минская группа ОБСЕ с момента своего создания активно сотрудничает с представителями сторон с тем, чтобы сдвинуть процесс урегулирования с мертвой точки. Однако сопредседатели Минской группы не в состоянии заменить в этом сами стороны конфликта.

Би-би-си: Россия всегда считалась важным участником событий в регионе Южного Кавказа. И теперь, когда Россия имеет более тесные отношения с Азербайджаном, не думаете ли вы, что Россия могла бы играть более положительную роль в поисках путей решения конфликта в Нагорном Карабахе? И какова могла бы быть эта роль в практическом измерении?

Филип Димитров: Российская Федерация играет особую роль в процессе урегулирования, что отражается в ее активном и конструктивном участии в качестве одного из трех сопредседателей Минской группы, а также участии в дискуссиях на всех уровнях ОБСЕ, например, ее Постоянного совета. Однако для всех стран, участвующих в этом процессе, важно понимать всю остроту существующих в этом регионе проблем.

Би-би-си: У стран-сопредседателей Минской группы – Франции, России и США – различные, порой несовпадающие, интересы, когда заходит речь о вопросах, важных для Армении и Азербайджана (вопросы трубопроводов, оценка событий 1915 года и т.д.). Насколько это затрудняет поиски мира в карабахском конфликте?

Филип Димитров: У меня сложилось впечатление, что сопредседатели искренне ищут мирное решение конфликта и с этой целью тесно сотрудничают между собой. Их правительства могут иметь слегка различные позиции по конкретным проблемам региона, но они полны решимости сделать все возможное, чтобы добиться мирного урегулирования, и поэтому полностью поддерживают усилия своих представителей в Минской группе.

bbcrussian.com

США говорят о своей активизации в вопросе Нагорного Карабаха и поручают решение приднестровского конфликта “карабахскому” посреднику Стивену Манну

Р.ОРУДЖЕВ

Официальный информсайт правительства США распространил заявление госсекретаря Колина Пауэлла, в котором говорится, что “Соединенные Штаты работают с Арменией и Азербайджаном, чтобы сделать что-то с проблемой Нагорного Карабаха. И что более интересно, так это понимание, с которым начинает относиться к нашим действиям Российская Федерация”.

Интересно, что имеет в виду К. Пауэлл, говоря о действиях США в направлении урегулирования карабахского конфликта? Ведь до последнего времени каких-то новых инициатив по этому вопросу со стороны Вашингтона не выдвигалось. Быть может, госсекретарь анонсирует какие-то ожидаемые в ближайшие дни американские предложения по решению карабахского вопроса?

И еще одна интересная новость – несколько дней назад в сепаратистском Приднестровье побывала официальная делегация США, которую возглавил специальный посланник американского госдепа по евразийским конфликтам Стивен Манн. В приднестровской столице посла из Вашингтона принял “министр иностранных дел ПМР” Валерий Лицкай. Главной темой переговоров стала ситуация, которая сложилась сегодня в молдово-приднестровском урегулировании.

Глава “внешнеполитического ведомства ПМР” сообщил журналистам, что на встрече стороны обсудили перспективы возобновления переговорного процесса, который сегодня заморожен официальным Кишиневом. По словам Стивена Манна, позиция США остается неизменной – Вашингтон выступает за сохранение пятистороннего формата переговоров с участием Молдовы, Приднестровья, России, Украины и ОБСЕ. По мнению США, это наиболее приемлемый сегодня механизм урегулирования. Соединенные Штаты считают также, что урегулировать отношения Кишинева и Тирасполя необходимо на основе федеративной идеи.

Официальный Вашингтон считает, что не может быть и речи ни о каком возврате к идее унитарной Молдовы, на возможность которого недвусмысленно намекнул недавно президент Молдовы Владимир Воронин.

Интересно, что с самого начала С. Манн был известен всем как спецпредставитель президента США по вопросам Каспийского моря. Затем, с сохранением этой должности, его назначили посредником МГ ОБСЕ от США. А вот теперь  он уже вовлечен и в приднестровский процесс. Не связано ли как-то это назначение с подходом официального Вашингтона к решению нагорно-карабахского и приднестровского конфликтов? То есть можно ли решать эти вопросы параллельно?

Азербайджанская газета “Эхо”

——————————————————————————————-

Культура

Блеск и нищета арцахского государственного ансамбля танца

Человек –  животное стадное. Всякие там робинзонады – это брехня  на постном масле и досужие вымыслы безответственных бумагомарак на потеху праздным несмышленышам.

Наука и житейский опыт давно уж обнаружили, что для правильного пищеварения и безупречной деятельности прочих органов и души человеку необходима компания.

Ну какой, спрашивается, мне или какому другому Робинзону, будет стимул в жизни, если нет вокруг нас ближнего, который бы нам позавидовал?

Так что выжить человек может лишь в стае себе подобных: сообща мы и бревно сломим (то самое, которое «геран»), и на луну ступим. Все можем, если сообща.

А способов по сливанию во всемогущую массу у людей немало. Можно, например, собраться на концерт Арцахского Государственного Ансамбля Танца (АГАТ).

Что такое АГАТ?

Это его многоопытный (30 лет у руля!) руководитель Ашот Аракелович Бабаян, заслуженный артист Арцаха.

Это труппа из 30 и 3 танцоров, балерин и солистов.

Это 10 музыкантов.

Это 1 ведущий, 1 водитель, 1 певец, 1 костюмер, 1 бухгалтер и 1 кассирша – Роза.

Это 2 часа ежедневных (помимо воскресенья) репетиций.

Это 60 концертов в год.

Это 15 миллионов драмов из госбюджета, на которые надо сделать костюмы (стоимость одного – 100 долларов, да умножить на количество танцоров, а потом на количество танцев), и приобрести звукоаппаратуру, и купить бензин, и выплатить зарплату  (танцовщицам, например, в среднем выходит по 20 000 драмов в месяц), и…

В общем, бухгалтерии есть над чем почесать голову.

У Карабаса Барабаса не жизнь была, а полная лафа: после концерта кукол под замок и – никаких проблем.

Но наш Ашот Аракелович не такой! Его волнуют проблемы подчиненных. Порой и он задумывается: легко ли выжить в современном мире человеку лет 20 с небольшим на 20 00 тысяч драмов в условиях карабахской действительности?

Заслуженый (и умудренный жизнью) артист все понимает и не препятствует молодежи подзаработать. Вопрос лишь: как?

Он не допустит, чтоб танцор пошел подметать улицы, а балерина устроилась бы продавщицей в магазин в свободное от репетиций время.

Пусть лучше откроют школу танцев (чем плохо: у всякого участника ансамбля – личная школа; какая столица мира похвастается тридцатью тремя балетными школами?), или пусть на свадьбах подрабатывают, где, чтоб подчеркнуть богатство брачующихся,  танцоры создают фон как в индийском кино. Чтоб было чему завидовать.

Но большинство свадеб ограничивается истошным воем сирен и клаксонов автокортежа – на зависть тем, кто справляет свадьбы за столиком-двумя в недорогом баре.

Нет, далеко не кукольная жизнь и вовсе не дармовой он – хлеб танцоров!

Репетиции. Травмы. Окрики постановщиков. Разъезды по гастролям – в битком набитом  мини-автобусе, за десятки километров по раздолбаным дорогам, в деревни, что не на всякой найдешь карте, где асфальта и отродясь не бывало, а клуб от прочих занехаяных строений отличишь лишь по табличке “ГРАДАРАН”, и сцены в тех клубах тоже “мини” и полны коварных трещин и проломов.

Впрочем, столица тоже не гарантия безопасности (19 октября на концерте в “Полите” во время танца с саблями безжалостный клинок рассек палец на руке Камо, но он таки дотанцевал, окропляя сцену бесценным жаром юной крови).

И снова травмы и неизбывная боль в коленке, сколько ни стягивай тугой повязкой; пожалуешься близким – посочувствуют, но разве боль от этого утихнет?

За что такое? Чего ради? Неужто за те 20 000 в месяц?

Так и тянет воскликнуть вслед за классиком: скучно жить на свете, господа!

А может, дело вовсе и не в драмах? А ради того мгновения, когда ведущий Евриян прогромогласит в свой беспроволочный микрофон:

– Дважды лауреат международного фестиваля в Марселе, АГАТ!!!

…и – рукоплещет восхищенный зал!..

Сергей ОГОЛЬЦОВ

——————————————————————————————-

ԻՐԱՆԱԿԱՆ ԴԵՐՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 

ԱՄՆ նախագահական նախորդ ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուների ուշադրության կենտրոնում ներքաղաքական խնդիրներն էին: 2000թ. օգոստոսի 4-ին, երբ Հանրապետական կուսակցության համահավաքը Ջորջ Բուշ կրտսերին հաստատեց իբրեւ կուսակցության նախագահի թեկնածու, նա իր ելույթում արտաքին քաղաքականության հարցերն ընդհանրապես չէր շոշփել, անգամ չէր ակնարկել արտաքին քաղաքականության հույժ կարեւոր այնպիսի հարցեր, ինչպիսիք Միջին Արեւելքի խաղաղության գործընթացը եւ Ռուսաստանի ու Չինաստանի հետ փոխհարաբերություններն էին: Մինչդեռ 2004թ. նոյեմբերի 2-ի ընտրությունների քարոզարշավում առավելապես կարեւորվում են արտաքին քաղաքականության խնդիրները, մասնավորապես՝ Իրաքի եւ Իրանի հարցերը:

1979թ. Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ԱՄՆ նախագահական ընտրություններում կարեւոր դեր են ունեցել նաեւ Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերությունները: 1980թ. հանրապետական Ռոնալդ Ռեյգանի եւ դեմոկրատ Ջիմի Քարտերի ընտրարշավի գլխավոր հարցերից մեկը 1979թ. Իրանում պատանդ վերցված 52 ամերիկացի դիվանագետների ազատագրումն էր: Սակայն Իրանն« ըստ երեւույթին, գերադասեց Ռեյգանին« չնայած երկուսն էլ բուռն գործունեություն էին ծավալում այդ ուղղությամբ:

Ետսառըպատերազմյան շրջանում ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների« ինչպես նաեւ ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդեցության լուրջ գործոն է նաեւ Իսրայելը« որի դիրքորոշումն ու քաղաքականությունն անվերապահ պաշտպանում են ԱՄՆ հրեա լոբբիստական շրջանակները: Իսկ ԱՄՆ նախագահական ընտրություններում չափազանցություն չի լինի« եթե ասենք, որ որոշիչ դեր ունի ԱՄՆ բնակչության 3-5 տոկոսը կազմող հրեա փոքրամասնությունը« առավելապես հիշյալ շրջանակները« որոնք տնօրինում են այդ երկրի կապիտալի 70 եւ ԶԼՄ-ների 80 տոկոսը եւ, անշուշտ, որոշիչ դեր ունեն ԱՄՆ-ում հասարակական կարծիքի ձեւավորման հարցում:

Սակայն Իսրայելը« ինչպես եւ Թուրքիան« սառը պատերազմի ավարտից հետո Արեւմուտքի համար կորցրել էր ռազմավարական կարեւոր նշանակությունը: Ուստի Թել-Ավիվը ջանք ու եռանդ չխնայեց Իրանն իբրեւ իսլամ արմատականության կենտրոն եւ տարածաշրջանի ու Արեւմուտքի ընդհանուր թշնամի ներկայացնելու ուղղությամբ՝ գործի դնելով նաեւ ԱՄՆ-ում իր հզոր լծակները: Մինչդեռ նախագահ Ջորջ Բուշ ավագի կառավարությունը, հաշվի առնելով Իսրայելի ռազմավարական նշանակության անկումն« առաջ էր քաշել վերջինիս հատկացվող անհատույց վարկի վերանայման հարցը: Հանգամանք« որը 1993թ. նախագահական ընտրություններում սառը պատերազմի եւ Պարսից ծոցի պատերազմի հերոս Ջորջ Բուշ ավագի պարտության գլխավոր պատճառներից մեկը դարձավ« քանզի զրկվեց հրեա լոբբիստական շրջանակների աջակցությունից:

Այնուամենայնիվ ԱՄՆ-ում 2000թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում եւս իր ուրույն տեղն ուներ իրանական խնդիրը: 2000թ. ապրիլի 16-ին, «Նյու Յորք թայմս» օրաթերթը հրապարակեց մի փաստաթուղթ, որի համաձայն Վաշինգտոնն անմիջապես մասնակցել է Իրանում 1953թ. օգոստոսի 19-ի հեղաշրջմանը, որտեղ գործի էր դրվել հոգեւորականների ազդեցության խիստ կարեւոր գործոնը, ինչի հետեւանքով կործանվեց Մոհամեդ Մոսադեղի ազգային կառավարությունը: Ի դեպ, ընթացիկ տարվա հունիսին եւս CIA-ն գաղտնազերծելով հրապարակել է նշյալ հեղաշրջման վերաբերյալ հույժ գաղտնի մեկ այլ փաստաթուղթ, որի համաձայն Միացյալ Նահանգները նպատակադրված է եղել հեղաշրջման տապալման դեպքում Իրանում պարտիզանական պատերազմ հրահրել:

Ինչպես նշվեց, Իրանի խնդիրն ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրապայքարում Իրաքի հարցին զուգահեռ վերածվել է արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրենրից մեկի: 2004թ. սկզբներից Իրանի նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումներն ու իրանյան քաղաքականությունն ակնհայտորեն իրենց վրա են կրել ընտրությունների կնիքը, որն առավել ընդգծված բնույթ է կրել, երբ արդեն հայտնի է դարձել Դեմոկրատական կուսակցություն նախագահության թեկնածուի անունը: Իրանական թեման շոշափելիս թեկնածուներն առավելապես քննարկման առարկա են դարձնում Իրանի միջուկային գործունեությունը, որին կտրականապես դեմ է Իսրայելը, եւ բազմիցս սպառնացել ու սպառնում է, որ Իրանի միջուկային օբյեկտները հարձակումների թիրախ է դարձնելու: Հետեւաբար, այս ոլորտում մրցակից կողմերը ձգտում են բավարարել նաեւ Թել Ավիվի ցանկությունները, հաշվի առնելով հրեա լոբբիստական շրջանակների նշանակությունն ընտրություններում:

Նախագահության թեկնածուները տարբեր առիթներով միմյանց մեղադրում են Իրանի հարցում ոչ ճիշտ դիրքորոշում ունենալու մեջ, սակայն երկու կողմերի արտահայտած տեսակետներում էլ երբեմն նկատելի են հակասություններ: Հունիսի 12-ին նախագահ Ջորջ Բուշը հայտարարել էր, որ ահաբեկչության դեմ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության շնորհիվ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո աշխարհն ավելի անվտանգ է դարձել: Իսկ հուլիսի 13-ին դեմոկրատ թեկնածու Ջոն Քերին շեշտել է, որ գործնականում աշխարհում վատթարացել է անվտանգությունը, քանզի Հյուսիսային Կորեան ավելի սպառնալից, իսկ Իրանը միջուկային զենք արտադրելու ոլորտում ավելի կարող է դարձել, ինչը Բուշի վարչակազմի ոչ արդյունավետ աշխատանքի հետեւանք է: Ուստի, ընտրվելու դեպքում, Քերին խոստանում է, որ իր ծրագրերում առաջնային տեղ կհատկացնի միջուկային զենքի տարածումը կանխարգելելու հարցին: Մյուս կողմից՝ հուլիսի 19-ին Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը նշել է, որ թեեւ Վաշինգտոնի մտահոգություններն Իրանի միջուկային գործունեության, ահաբեկչությունը հովանավորելու եւ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ չեն նվազել, սակայն նախագահ Բուշը դեմ չէ Թեհրանի հետ ուղղակիորեն բանակցելուն: Մինչդեռ նույն օրը «Ջեյնս Դաջես» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը ամերիկյան «Ֆարդա» ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտել է, որ եթե Բուշը կրկին ընտրվի, ապա Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը միանգամայն հնարավոր է: Միաժամանակ Բուշի կառավարությունը դարձյալ շեշտում է, որ նպատակ չունի Իրանի հարցը լուծել ռազմական գործողությունների միջոցով, օրինակ, օգոստոսի 24-ին փոխպետքարտուղար Ջոն Բոլթոնը «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ չնայած Իրանի միջուկային զենք արտադրելու մտադրությունը ակնհայտ է, այսուհանդերձ Բուշը հակված է խնդիրը կարգավորել դիվանագիտական ուղիներով: Բուշը սեպտեմբերի 1-ի հեռուստահարցազրույցում ազդարարել է, թե Վաշինգտոնը երբեւէ Իրաքի օրինակով Իրանի վրա հարձակվելու ծրագիր չի մշակել եւ միշտ էլ գերադասել է հարցի քաղաքական լուծումը: Թեեւ վարչակազմի վերջին այդօրինակ պնդումներն ակնհայտորեն խոսում են Իրանի նկատմամբ Բուշի դիրքերի մեղմացման մասին, բայց եւ այնպես վերլուծաբաններից ոմանք շեշտում են, որ պաշտոնական Վաշինգտոնը երբեք չի խոսել Իրանի վրա հարձակվելու մասին: Սա այն դեպքում, երբ «Նյուս ուիք» շաբաթաթերթը սեպտեմբերին՝ հենվելով ԱՄՆ օդուժի մի պաշտոնատարի հայտնած տեսակետի վրա, գրել էր, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է Իրանի միջուկային օբյեկտները հարձակման թիրախ դարձնելու մտադրությունից լոկ այն պատճառով, որ ի վիճակի չէ կանխարգելել դրա հետեւանքները: Այս մասին «Նյուս ուիքին» համահունչ տեսակետ էր հայտնել նաեւ «Ֆրանսպրես» գործակալությունը եւ հավելել, որ Իրաքում տեղի ունեցող բախումներն են Վաշինգտոնին ստիպել հրաժարվել հարձակման մտքից, ինչին դեմ են բազմաթիվ ընտրողներ: Ավելի ուշ միջազգային ԶԼՄ-ները տեղեկացրին, թե Վաշինգտոնը հայտնել է, որ եթե Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից, ապա Միացյալ Նահանգները պատրաստ է վերջինիս ոչ միայն միջուկային վառելիք տրամադրել, այլեւ ուղեւորատար «Բոինգ» տիպի ինքնաթիռների պահեստամասեր, որոնց խիստ կարիքն Իրանում զգացվում է: Հատկանշական է, որ նման տեսակետ ավելի վաղ հայտնել էր նաեւ Քերին: Այսուհանդերձ, թվում է, թե Քերիի թիմը կոշտացնում է դիրքորոշումը: Այսպես, վերջինիս անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու Սյուզան Ռայսը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի միջուկային ծրագրերի պետք է ասպարեզ դուրս գա, առաջնորդելով նաեւ իր դաշնակիցներին: Նա Բուշի կառավարությանը մեղադրել է ժամանակ վատնելու մեջ, շեշտելով, որ Թեհրանի զինվելը միջուկային զենքով բացարձակապես անընդունելի է:

Խոսելով ԱՄՆ-ում ընտրությունների վերաբերյալ իրանական տեսակետների մասին, հարկ է նշել, որ այստեղ եւս առկա է տարակարծություն. ոմանք երկու թեկնածուների միջեւ տարբերություն չեն տեսնում, մինչդեռ քաղաքական որոշ շրջանակներ գերադասում են Քերիին: ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթը գրել էր, որ իրանցի մի դիվանագետ հայտնել է, թե նախապատվությունը տալիս է Քերիին, հույս հայտնելով, որ նա, ընտրվելով, կբանակցի Իրանի հետ:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

ՋԱՎԱԽՔ 

Օգտագործում են նաեւ հոգեւորականներին

Ծալկայի շրջանի հայկական գյուղերի բնակչության մոտ մտահոգություն է առաջ բերել հույներով բնակեցված Հոլենք գյուղում վրացի հոգեւորականների հայտնվելը:

Առանձնապես մտահոգիչ է միանգամից մի քանի տասնյակ վրացի երիտասարդ «մորուքավորների» ներկայությունը Հոլենքում: Հավաստի աղբյուրները նշում են, որ Հոլենքում հյուրընկալվածները, որոնք տեղում հաստատվելու մտադրություն ունեն, նույնիսկ զինված են: Վրացական հավատացյալ հոտ չունեցող այս գյուղում, որը գտնվում է հայկական գյուղախմբերի կենտրոնում, հոգեւորականնների հայտնվելը, ըստ տեղի հայերի, ոչ թե կրոնական, այլ ուրիշ նպատակ է հետապնդում:

Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանները նորից անտեսվում են

Սեպտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 4-ը Վրաստանում անցկացվում է գյուղատնտեսական ոլորտի հաշվառում, որը հնարավորություն կտա պարզել, թե ինչ վիճակում է գտնվում երկրի տնտեսության այդ ճյուղը: Հաշվառման արդյունքում կպարզվի երկրի գյուղատնտեսական անհատ տնտեսությունների, բաժնետիրական ընկերությունների, ՍՊԸ-ների, կոոպերատիվների քանակը եւ վիճակը: Հաշվառումից հայտնի կլինի գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների սեռատարիքային կազմը, հողային ռեսուրսների ընդհանուր մակերեսը, մրգատու եւ ցիտրուսային ծառերի, խաղողի տեսակների քանակը: Կճշտվեն նաեւ կենդանիների, թռչունների քանակը« ինչպես նաեւ գյուղտեխնիկան բնորոշող թվերը:

Ախալքալաքի  շրջանը, որը գյուղատնտեսական է համարվում« առայժմ հաշվառում չի սկսել: Ախալքալաքի շրջանի ղեկավարի տեղակալ Շիրվան Շիրվանյանը նշում է, որ շրջանը գյուղհաշվառումը կսկսի կենտրոնական իշխանության կողմից համապատասխան ծառայության ստեղծումից հետո: Գյուղհաշվառման ծառայություն չլինելու պատճառով հաշվառման աշխատանքներ չեն իրականացվում նաեւ Նինոծմինդայի շրջանում:

Առաջին տիկինը այցելել է Ջավախք

Հոկտենբերի 17-ին Ջավախքում էր գտնվում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը:

Տիկին Ռուլովսը նախ այցելել է Նինոծմինդա, որտեղ բնակչության հետ կարճատեւ զրույց ունենալուց հետո ուղեւորվել է Փոկա՝ հանդիպելու տեղի վրացական եկեղեցական համալիրի հոգեւորականներին: Այնուհետեւ նախագահի տիկինը մեկնել է Ախալքալաքի շրջանի Գումբորդո գյուղ, ուր տեղի միջնակարգ դպրոցին նվիրել է դասագրքեր:

Նինոծմինդայի շրջանի վարչության ղեկավարն ու ղեկավարի ժամանակավոր  աշտոնակատարները փոխվում են տարբեր պատճառներով

Կիրակի« հոկտեմբերի 17-ին՝ պարզ է դարձել« որ անհայտ պատճառներով իր հրաժարականն է ներկայացրել Նինոծմինդայի շրջանի վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նորիկ Սահակյանը: Հրաժարականից հետո, Վրաստանի տեղական ինքնակառավարման օրենքի համաձայն՝ Նինոծմինդայի շրջանի վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ղեկավարի առաջին տեղակալ Մելս Բդոյանը:

Ի դեպ, Մելս Բդոյանը Նինոծմինդայի շրջանի վարչության ղեկավար Ռաֆիկ Արզումանյանի հրաժարականից (սեպտեմբերի սկզբին) հետո երրորդ ժամանակավոր պաշտոնակատարն է: Արզումանյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել նրա առաջին տեղակալ« ազգությամբ վրացի Ռոլանդ Նարիմանիձեն: Մի քանի օր անց« անհայտ պատճառներով« իր հրաժարականն էր ներկայացրել նաեւ Ռ. Նարիմանիձեն« որին որպես շրջանի վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար հաջորդել էր նրա առաջին տեղակալ նշանակված Նորիկ Սահակյանը:

Չհաստատված տեղեկությունների համաձայն« Ռ. Նարիմանիձեն հրաժարել էր« որովհետեւ չէր ցանկացել ներքաշվել Ռ. Արզումանյանի ընդդիմադիր համարվող Մ. Բդոյանի պայքարին՝ դառնալու շրջանի վարչության ղեկավար: Դարձյալ չհաստատված տեղեկությունների համաձայն« Ն. Սահակյանը վերջերս իր հրաժարականն է ներկայացրել նույն Մ. Բդոյանին հնարավորություն տալու՝ դառնալու շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Թեեւ սեպտեմբերի սկզբին ներկայացրած իր հրաժարականի դիմումի մեջ Ռաֆիկ Արզումանյանը հրաժարականի պատճառաբանություններ չէր նշում« սակայն ենթադրվում էր, որ նրա հրաժարականը մեծապես կապ ունի Նինոծմինդայում վրացական որբանոց բացելու, ինչպես նաեւ այդ օրերին Վրաստանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների սանձարձակ պահվածքի հետ: Հետագայում« երբ հոկտեմբերի 5-ին Ռ. Արզումանյանը ձերբակալվեց Նինոծմինդայի շրջանում դեռեւս 4 տարի առաջ Աշոցք-Նինոծմինդա էլեկտրագծի սյուներ տեղադրելու համար առանց թույտվության հողատարածքի օգտագործման մեղադրանքով« պարզ դարձավ որ նրա հրաժարականն այնքան էլ ինքնակամ չէր եղել:

Միաժամանակ ավելացնենք, որ գործող օրենսդրության համաձայն երկրի նախագահը շրջանի ղեկավար կարող է նշանակել շրջանային սակրեբուլոյի անդամներից մեկին: Շրջանի ղեկավարի ժամանակավոր նոր պաշտոնակատար Մ. Բդոյանը Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյի անդամ չէ« ինչը նշանակում է, որ նա չի կարող երկրի նախագահի կողմից նշանակվել շրջանի շրջանի ղեկավար« բայց կարող է անժամկետ պաշտոնավարել որպես շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Խոստացել է միջոցներ գտնել դպրոցի նոր շենքը կառուցելու համար

Հոկտեմբերի 20-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղ էր ժամանել Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլոզ Նիկոլոզաշվիլին: Այցի ընթացքում պարոն Նիկոլոզաշվիլին ծանոթացել է շրջանի ամենամեծ գյուղի խնդիրներին: Գանձացիները նախագահի ներկայացուցչի առջեւ բարձրացրել են գյուղի Վ. Տերյանի անվան  միջնակարգ դպրոցի շենքի կառուցման հարցը: Դպրոցի գործող շենքն այժմ կիսավեր վիճակում է, իսկ նորակառույց շենքի միայն հիմքերն են շինված: Նիկոլոզ Նիկոլոզաշվիլին խոստացել է միջոցներ գտնել դպրոցի նոր շենքը կառուցելու համար:

Ձերբակալվել է միջնակարգ դպրոցի տնօրենը

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ոստիկանությունը ձերբակալել է Ախալցխայի շրջանի Սազել գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Բաղդասար Հովհաննիսյանին:

Սազել գյուղի բնակիչներից մեկի բողոքի համաձայն՝ Բ.Հովհաննիսյանը դպրոցի աշակերտներից մեկին արգելել է դպրոց հաճախել դեռեւս մի քանի տարի առաջ գանձվող ուսման վարձը չվճարելու համար: Դատախազությունը Բ. Հովհաննիսյանին հարցաքննությունից հետո շրջանից չբացակայելու պայմանով ազատ է արձակել:

Ի դեպ, նույն հարցով Սազելի դպրոցի տնօրենին տարածաշրջանային դատախազությունը նախկինում արդեն մի քանի անգամ անհանգստացրել էր:

Կվերսկսի երկլեզու լրատվական ծրագրի հեռարձակումը

Նոյեմբերի մեկից Սամցխե-Ջավախքում կվերսկսվի «Պարալելի» («Զուգահեռ») լրատվական ծրագրի հեռարձակումը (հայերեն եւ վրացերեն լեզուներով):

Սամցխե-Ջավախքում գործող անկախ հեռուստաընկերությունների կողմից հիմնադրված «Սամցխե-Ջավախքի լրատվամիջոցների զարգացման ընկերության» պատրաստած այս ծրագիրը փաստորեն երկրորդ անգամ հաղթում է IREX-ի ծրագրով անցկացվող դրամաշնորհային մրցույթում: Ծրագրում նախատեսված է տարածաշրջանային նորությունների հետ մեկտեղ եթեր տրամադրել իրավաբանական խորհրդատվություններ, հարցազրույցներ անցկացնել համապատասխան փորձագետների հետ:

«Ա-ինֆո»

ԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՄ

1988թ. ազգային-ազատագրական պայքարի ժամանակ« ինչպես բոլորին է հայտնի« Ադրբեջանում ծայր առան հակահայկական տրամադրություններ« որոնք հետագայում վերաճեցին այդ հանրապետությունում ապրող մեր ազգակիցների հանդեպ բռնարարքների եւ կոտորածների՝ նախ Սումգայիթում« ապա՝ Գանձակում« Բաքվում և մյուս հայաշատ վայրերում: Ելնելով իրավիճակի բարդությունից« «Կռունկ» կոմիտեն« իսկ 1989 թվականին՝ Արցախի Ազգային խորհուրդը« որոշում ընդունեցին և մշակեցին ծրագիր« որպեսզի Ադրբեջանից բռնատեղահանվող հայերը չցրվեն Ռուսաստան կամ Միջին Ասիա« այլ կազմակերպված տեղափոխվեն իրենց պատմական հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ: Ծրագրի իրականացման համար ստեղծվեց կոմիտե« որի ղեկավար ընտրվեցի ես:

Մենք հայթայթեցինք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Ամենայն հայոց երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջինի և Սոս Սարգսյանի միջոցով եւ կազմակերպեցինք ավելի քան 100000 մարդու վերադարձը Ղարաբաղ« թեև Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին: Դա պետական մակարդակով կազմակերպված քաղաքականություն էր. Ադրբեջանում դեռ այն տարիներին գիտեին« որ հարցի լուծումը հանգեցնելու է ռազմական առճակատման և ամեն ինչ անում էին« որ Արցախի բնակչությունը նվազի, Արցախը զրկվի դիմադրելու հնարավորությունից: Մենք նույնպես հասկանում էինք խնդրի կարևորությունը« ուստի ոչ մի միջոցի առջև կանգ չէինք առնում: Բավական է ասել« որ« գիտակցելով հանդերձ մեր քայլերի հետևանքների վտանգը« Ստեփանակերտից բեռնատար մեքենաներ էինք ուղարկում Բաքու« Գանձակ՝ հայ ընտանիքների ունեցվածքը տեղափոխելու: Այս հարցում մեզ անուրանալի օգնություն էին ցույց տալիս Ստեփանակերտի ավտոբազայի տնօրեն Մաքսիմ Միրզոյանը« քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Մաքսիմ Դանիելյանը: Ուզում եմ հատկապես կարևորել հանգուցյալ Սամվել Շահմուրադյանի ներդրումը« նա ցուցակներ էր կազմել« ճշտել« թե Ադրբեջանից բռնատեղահանված յուրաքանչյուր հայ Արցախի որ գյուղի ծնունդ է և ըստ այդմ էլ մեզ տեղեկություններ էր տրամադրում:

Այդ բոլոր ձեռնարկումների արդյունքում« երբ մենք անցկացրինք բնակչության հաշվառում« պարզվեց« որ առանց ադրբեջանցիների Լեռնային Ղարաբաղում 180000 բնակիչ կա: Ադրբեջանից տեղափոխված և Արցախում հաստատված շատ երիտասարդներ հետագայում մասնակցեցին ազատագրական պատերազմին՝ ցուցաբերելով հերոսության բացառիկ օրինակներ:

Ես կարող եմ ասածս հաստատող հարյուրավոր օրինակներ նշել« բայց կարծում եմ« որ դրա կարիքը չկա, և իմ հետագա ասելիքն էլ բոլորովին ուրիշ անհանգստություն է նշում: Մի քանի օր առաջ ես եղա ԼՂՀ գյուղական մի քանի բնակավայրերում: Առանց չափազանցության ասեմ« որ վիճակը խիստ անբավարար է: Մարդիկ գտնվում են հուսահատության եզրին: Գյուղերում բնական աճը դանդաղել է« նկատվում է մահացածության աճ« երիտասարդությունը թողնում-հեռանում է: Այս վիճակը հանդուրժել չի կարելի« որովհետև Արցախը միայն Ստեփանակերտ մայրաքաղաքը չէ: Ավելին« Արցախի ապագան պայմանավորված է մեր գյուղերի բարգավաճությամբ« իսկ այս ասպարեզում« ինչպես ասացի« մենք հպարտանալու շատ քիչ բան ունենք: Հարկավոր է մի ելք գտնել« բայց« դժբախտաբար« մեր կառավարությունն այս հարցում անտարբեր է: Ես չեմ պատկերացնում« թե ինչպես կարող է կառավարության անդամը կամ փոխնախարարը« վարչության պետը« մի խոսքով՝ պետական պաշտոնյան« որ կոչված է մշակել և իրականացնել սոցիալ-տնտեսական քաղաքականություն« ինքը դառնա գործարար-բիզնեսմեն« խոշոր հող օգտագործող: Եվ այդ ամենը՝ գյուղացիների համարյա թե համատարած աղքատության ֆոնի վրա: Գյուղերում հարյուրավոր« հազարավոր ընտանիքներ կան« որ չեն կարողանում մշակել իրենց սեփականաշնորհված հողը« որովհետև չունեն սերմացու« վառելիք« գյուղտեխնիկա« իսկ առանձին մարդիկ հազարավոր հեկտարներով աշնանացան են անում նույն այդ մարդկանց« նրանց զավակների արյամբ ազատագրված տարածքներում:

Կառավարությունը պարտավոր է մտածել իրավիճակը շտկելու ուղղությամբ« հակառակ դեպքում նա իրեն կդատապարտի ինքնամեկուսացման« որի նախանշանները կան այսօր: Ես գտնում եմ« որ անհրաժեշտ է մշակել ծրագիր և պետական հսկողության տակ այն իրականացնել՝ վարկային և հարկային ճկուն քաղաքականության միջոցով: Համոզված եմ« որ եթե Արցախում մարդկանց կենսամակարդակը մի փոքր բարելավվի« ապա մեր տասնյակ հազարավոր համերկրացիներ կրկին կվերադառնան ու կլծվեն հայրենիքի շենացման գործին: Այդ նպատակին հասնելու համար առաջարկում եմ.

1. բոլոր ընտանիքներին հատկացնել 3-5 հեկտար վարելահող և պետական աջակցությամբ մշակել այն:

2. 3-5 հեկտար հող ունեցող ընտանիքներին ազատել հողի հարկից կամ վարձակալության վճարներից« իսկ 20 հեկտարից ավելի հող մշակողների համար սահմանել ավելի բարձր վարձակալական վճար« միաժամանակ նրանց ստացած եկամտի 10 տոկոսի չափով հարկավորել:

3. հող հատկացնել բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին և պարտավորեցնել« որ եկամտի 10 տոկոսը տրամադրվի զոհված ազատամարտիկների րնտանիքներին« իսկ մնացածը՝ բաշխվի հիմնարկության աշխատակիցներին:

4. գյուղական   բնակավայրերի   երիտասարդ   ընտանիքներին տրամադրել 5 հեկտար հող« պետական պահուստային միջոցներից՝   սերմացու« վառելիք« գյուղտեխնիկա« նրանց տալ արտոնյալ երկարաժամկետ վարկեր՝ տուն կառուցելու համար: Այս և այլ միջոցառումների իրականացման դեպքում գյուղական բնակավայրերում արագ կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր: Մենք ունենք նաև այլ կոնկրետ ծրագրեր« որոնք պատրաստ ենք ներկայացնել կառավարությանը, եթե վերջինս հրաժարվի ներկա աշխատաոճից« իսկ եթե կառավարությունը շարունակի նույն քաղաքականությունը« ապա մնում է հուսալ« որ հանրապետության նախագահը նման կառավարությանը կպաշտոնազրկի, և այդ դեպքում մենք նախագահին կներկայացնենք մեր նկատառումներն ու ծրագրերը:

Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արցախի Ազգային խորհրդի նախագահության անդամ, առաջին գումարման ՀՀ ԳԽ պատգամավոր, Արցախյան պատերազմի վետերան

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈ՞ՒՆՔ

Փաստորեն ճիշտ էր Լուի դը Ֆյունեսը, թե այս աշխարհից միայն ծիծաղով արժե հեռանալ: Սա՝ լավի մտքով: Բայց ինչպե՞ս ծիծաղես, երբ մեր ապրածը ոչ թե կատակերգություն է, այլ դրամա, ողբերգություն՝ բազում փոփոխելիք թաշկինակներով:

Պարոնյանի հանգավ կլինի, թե՝ բարոյականություն կպոռանք ու անբարոյականության գիրկը կընկնենք… Եթե մի քիչ շատ նահապետական չլինենք, օջախ ու տուն ժամանակին գալու և տուն ու տան գործերի մեջ խրվել-մնալու առումով, ապա համոզված կարող ենք ասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհի ամենանահապետական մայրաքաղաք որակված մեր քաղաքում անբարոյականությունը հաստատվել է: Ասել է թե՝ ծաղկում են ապրել նաև վեներական հիվանդությունները:

Ինչն է սրան խթանում… Գուցե տկլոր-անամոթ-անաբուռ լուսանկարանոց ամսագրերի ու թերթերի ազատ վաճառքը, այսպես ասած, պոռնոմամուլը, որն ավելի շատ գնորդներ ունի Արցախում, քան «Ազատ Արցախ», «Ստեփանակերտ», «Ապառաժ», «Արցախի կոմունիստ» ազդեցիկ թերթերը՝ միասին վերցրած:

Գո՞ւցե հասարակական, կրթա-մշակութային, գեղարվեստա-թատերական, զանգվածատարր միջոցառումների բացակայությո՞ւնը, ինքնագործ արվեստի բարձիթողի վիճա՞կը, հասարակական կարծիքի արխայիզմայնությունը, մամուլի ու ռադիոհեռուստածրագրերից բարոյագիտականի տարրերի արմատահան անե՞լը…

Եվ ոչ միայն:

Խոսքն այն մասին է, որ մայրաքաղաքում (երևի թե՝ նաև շրջաններում) այսօր անհամեմատ նվազել է ամուսնացող երիտասարդների թիվը, և° մայրաքաղաքում, և° գյուղերում կրճատվում են դասարանները, շատացել ու շարունակում են շատանալ աղջիկ-կանայք, ավելանում են երկրից հեռացող ընտանիքները, անհայտ բացակայողները, չգրանցված և խախուտ հիմքի ապավինած ամուսնությունները…

Եվ ամենակարևորը. սեր կոչվածն այսօր բառիմաստի շրջում ապրած հասկացություն է, որն իր տեղը զիջել է ժամանակ անցկացնելուն, եթե տղամարդ է՝ ունևոր կնոջ հաշվին գլուխ պահելուն, եթե կին է՝ միջոցներ ունեցող տղամարդու փողերով՝ մարմնավաճառության հաշվին երեխաներ մեծացնելուն:

Եթե որևէ մեկը կասկածում է իմ կես տողին, բավական է մի թեթև անանձնական հայացք ձգել շրջապատին և՝ առարկություններն ավելորդ կլինեն…

Որո՞նք են այս ամենի խթանիչները… Դրանք այնքան շատ են, որ թվարկումն ավելորդ եմ դիտում:

Գուցե այն դրդիչ-խթանիչներից խոսենք, որոնք կարելի է մերժել:

Նախ՝ աշխատանք չունենալու մարդկային հանգամանքը. նոր աշխատատեղերի համարյա բացակայությունը: Հասարակական հարցումների արդյունքները խոսում են այն մասին, որ պոռնոկյանքով ապրողների մեծ մասը դա համարում է իր «աշխատանքը» և պատրաստ է հրաժարվելու եղկելի վարքից, եթե իր ընտանիքը կերակրելու համար բավարար միջոցներ ունենա: Մյուս մասն ընդգծում է ընտանիքում տղամարդու՝ գլխավորի դերի փոփոխությունը հօգուտ կանանց և ընտանեկան բյուջեում վերջիններիս ունեցած միակատար դերը առևտրական կենցաղի հաշվին: Ասել է թե՝ Արցախում նկատելի է մայրիշխանության միտում, եթե ի նկատի առնենք հարյուրավոր զոհվածների այրիների, հաշմանդամների կանանց, արտագնա աշխատանքի մեկնածների և անհայտ բացակայողների քանակը:

Ընդգծելի է նաև մայրաքաղաքի բնակչության ավելացումը՝ գյուղական վայրերից աշխատանք գտնելու նպատակով և սովորելու եկող բնակչատարրի հաշվին: Յոթանասունական թվականներին, հիշում եմ, Ստեփանակերտում բոլորն իրար բարևում էին (ասել է թե՝ իրար ճանաչում էին): Հիմա ոչ հարևանն է հարևանին բարևում, ոչ ուսանողը՝ դասախոսին, ոչ էլ, մեղմ ասած, օրինապահներն են հետաքրքրվում բարոյական սահմանախախտներով:

Արդյունքում՝ անբարոյականության այս Սոդոմ-Գոմորը, որը նման տեմպերով շարունակվելու դեպքում, կարող է առաքինության և սրբության բոլոր կղզյակները ողողել:

Ո՞րն է ելքը…

Ո՞րն է վերադաստիարակիչ ուղեփակոցը, երբ մի կողմից արցախցի աղջիկները միայն սփյուռքահայի, արտերկրում ապրող հայի, նաև օտարերկրացու հետ ամուսնանալը գերադասելով (սիրո մասին խոսք լինել չի կարող, եթե տասնութամյա արցախուհին ամուսնանում է քառասունհինգամյա սփյուռքահայի հետ), դառնում է հոլանդացի կամ լիբանանցի, իսկ տեղում մնացողը, ամուսնությունից խուսափելով, ձգտում է միայն ժամանակ անցկացնել:

Որն է միջոցը, երբ օրը վերավաճառքի մեջ թաղած և ամիսներով տնից բացակայող ծնողների դաստիարակության պակասից «օրիգինալ» վարք գտած ուսանողը կամ ուսանողուհին (հաշվի առնենք, որ միջնակարգ կրթություն ստացած բոլոր շրջանավարտներն անխտիր ուսանող են դառնում) կեսգիշերային ժամերն անց է կացնում էրոտիկայի ու պոռնոկյանքի տրվելով, երբ առաքինի շատ աղջիկներ ու կանայք լավ ժամանակների հավատով խեղդվում են իրենց առաքինություններում՝ տեսնելով փողոցային կանանց ու աղջիկների ժամանակային «առավելությունները» սնվելու, հագնվելու, կյանք ու շրջապատից օգտվելու բացարձակության առումով:

Հոգեբան-մանակավարժի իմ ներսուզումներն իրավունք են տալիս ենթագիտակցել նաև, որ այլասիրության այս հազարաձևությունն արդյունք է նաև օրինաչափ երևույթների: Հոգեկան ստրեսների, սեռագարության, ընտանիքում մեկ կողմյա անհավատարմության բացահայտման, երիտասարդ տարիքում այրիանալու և այլևայլ երևույթներ անշուշտ դատապարտման ենթակա չեն, որովհետև սերը, որպես զգացմունք և սիրո օբյեկտ, անձի ընտրությունը որպես սուբստանց, անձնական խնդիր է: Սակայն մեր օրերում կարծես թե նաև սեփական կնոջը սիրելն է համարվում տղամարդություն…

Մուրացկանությունը, «մարդասիրական» օգնություններին ապավինելը, հոմոսեքսուալիզմի և միասեռ ամուսնությունների, աղանդավորականության գործունեության օրինականացումը, արտաքին կապիտալի և նրանց գործակալների մուտքը մեզ մոտ, ընդդիմականության քողով անօրինականությունների շատացումը և այլն մեզանում ներմուծովի երևույթներ են:

Բայց չէ՞ որ մենք, Արցախն արցախցիներով որպես պետություն, չճանաչված ենք աշխարհում: Ասել է թե՝ այն, ինչ Հայաստանին պարտադրվում է որպես եվրաընտանեցվող պետություն-երկիր, չի կարող վերաբերել Արցախին ու արցախցուն:

Աշխարհով մեկ մոլեգնող սպիդի, վեներական հիվանդությունների և այլանդակ այլ երևույթների հոսք պարտադրող մեր օրերում պետք է մեզանից արտազատվի անբարոյականության իրավունքը:

Այս պատերազմում հաղթելն ավելի ազգաշահ է, ազգապահ ու ազգասուն, քան Արցախյան գոյամարտի մեր հաղթությունը, որը պաշտպանել և խորացնել կարող է միայն առողջ հասարակությունը:

Ուրեմն՝ սրանում ոչ միայն իրենց ասելիքը, այլև անելիքն ունեն կրթա-մշակութային ասպարեզի պաշտոնատարները, օրենսդիր, գործադիր և դատաիրավական համակարգերը: Մամուլը, դպրոցը, թատրոնը, առավել ևս՝ հեռուստատեսությունը:

Էռնեստ ԵՍԱՅԱՆ

Նամականի

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ես գտնում եմ, որ մեզ մոտ ժողովրդական բարեփոխումների ժամանակ թույլ են տրվում զգալի վրիպումներ՝ իրենց վնասակար հետևանքներով: Ժամանակին Արցախը ստանում էր տարեկան 180 հազար տոննա խաղող, մոտ 100 հազար տոննա հացահատիկ, հազարավոր տոննա միս, և բոլորը պետականորեն, իսկ հիմա՝ արտադրվում է դրանց չնչին մասը, այն էլ՝ անհատների շնորհիվ: Արդյունքը՝ անտանելի թանկություն և° շուկայում, և° խանութներում:

Գյուղերում 4-5 հոգի ունեն տրակտոր, կոմբայն, ավտոմեքենա, հողամասեր, իսկ 104 հոգի զուրկ են ամեն ինչից, և սպասում են ամսվա վերջին տրվող չնչին կենսաթոշակին: Նույնը նաև քաղաքներում. որոշ մարդիկ ունեն խանութներ, հյուրանոցներ, կենցաղի տներ, շքեղ բնակարաններ և այլն, իսկ ժողովրդի ստվար մասը շատ մեծ դժվարություններով է հայթայթում օրվա հացը: Երևի նաև մեր ժամանակների համար է գրել միջնադարյան հայ բանաստեղծը. «Մեկին հազար ձի ու ջորի, մյուսին ոչ ուլ մի, ոչ մաքի»…

Թերթերում հայտարարություններ են տպագրում, թե մեր խանութներում և արտասահմանում աշխատելու համար պահանջվում են գեղեցիկ արտաքինով, վայելուչ տեսքով 20-30 տարեկան կանայք: Հասկացանք, դրանք տարբեր ճանապարհներով տեղավորվեցին աշխատանքում: Բա ո՞ւր գնան գեղեցիկ արտաքին չունեցող, բայց խելոք կանայք: Սա՞ է մերօրյա դեմոկրատիան:

Երկու խոսք հեռուստահաղորդումների մասին: Նախկինում ցուցադրվում էին բարոյական, դաստիարակչական բնույթի, հայրենասիրություն, սեր և հավատարմություն քարոզող հաղորդումներ: Չեմ իդեալականցնում անցյալը և համաձայն եմ, որ կյանքն իր բոլոր գույներով չէր ներկայացվում: Բայց ի՞նչ են ցուցադրում ներկայիս ազատության պայմաններում՝ սեքս, մերկ մարմիններ, մարդասպանության ամենաքստմնելի տեսարաններ…

Իսկ ինչպիսի՞ն է վիճակը մերօրյա ժողովրդավարության պայմաններում: Սոսկ մի օրինակ. Հայկ Խաչատրյանը գրել է 20 պատմական վեպ, որոնցից 12-ը տպագրվել են, իսկ 8-ը՝ մնացել անտիպ: Վերջիններիս տպագրության համար նոր հասարակարգում հեղինակից պահանջում էին հովանավոր գտնել: Խեղճ գրողը, որ ոչ բիզնեսմեն է, ոչ բարձրաստիճան պաշտոնյա, որտեղի՞ց հովանավոր գտներ: Եվ նա այդպես էլ կյանքից հեռացավ, իսկ նրա ութ պատմավեպերը մնացին անտիպ: Նման վերաբերմունքից տուժում է ժողովուրդը, արվեստը, գիտությունը, գրականությունը:

Եվ, վերջապես՝ վերին և ստորին օղակների կապի մասին: Նախկին կարգերն այսօր անվանում են դիկտատորական: Սակայն այն ժամանակներում հրավիրվում էին սկզբնական կազմակերպությունների, կոմերիտական, արհմիութենական, կուսակցական կոնֆերանսներ, խորհրդակցություններ, ակտիվի հավաքներ և այլն, որոնց միջոցով սերտ կապեր էին ստեղծվում ժողովրդի և ղեկավարության միջև:

Իսկ դեմոկրատական կոչվող այսօրվա պայմաններում գյուղապետերն անգամ զլանում են ամիսը մեկ անգամ հավաքել ժողովրդին և խոսել նրանց ցավոտ հարցերի մասին: Ժողովրդին հետաքրքրող հարցերը վերադասին հասցնող ոչ կազմակերպություն, ոչ էլ լիազորված անձինք կան: Իմ կարծիքով՝ դրանով են բացատրվում շարունակական խոսակցություններն անօրինությունների, կաշառակերության, կադրերի սխալ ընտրության և այլնի մասին: Գուցե դրանց մի մասը չի համապատասխանում իրականությանը, բայց ո՞վ պիտի համոզի դա:  Ոչ ոք, որովհետև ժողովրդի և վերադասի կապը թույլ է:

Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ

Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում:

Ո՞վ ենք մենք, կարծում եմ՝ դա հասկանալի է, իսկ թե ո՞ւր ենք գնում՝ այ, անհասկանալին դա է: Հայ ժողովուրդը, Հայկից մինչև լեգենդար Ավո, պայքարել է հայ մնալու և բարեկեցիկ ապրելու համար: Սակայն այսօր մեր այս փոքրիկ Արցախում ծաղկում է կաշառակերությունը, հանցագործությունը:

Ստեփանակերտում ամեն մի քայլափոխում բարեր են, իսկ բարերում՝ հարբած երիտասարդներ:

Ավելի ճիշտ՝ այսպես ասած «անունով երիտասարդներ»: Իսկ ո՞վքեր են այդ «անունով երիտասարդները». մի մասը արցախյան պատերազմի թոհուբոհով անցած տղաներ են, որ այսօր «խաղից դուրս» վիճակում են հայտնվել: Մյուս մասը՝ «ոսկի երիտասարդությունը», մեր պաշտոնյաների և բիզնեսմենների զավակներն են, որ կարող են դանակահարել անմեղ ինչ-որ մեկին ու, ինչպես միշտ՝ անպատիժ մնալ: Կամ էլ «բարձր կարգի» կերուխումից հետո գլուխներն այնքան կտաքանան, որ ամեն ինչ մոռացած, քաղաքի կենտրոնում կսկսեն գզել իրար, և եթե ինչ-որ մեկի մտքով անցնի, որ կարելի է նրանց իրարից բաժանել, ապա կտուժի հենց այդ ինչ-որ մեկը…

Պաշտպանության նախարարության փոխնախարարներից մեկի բարեկամը՝ հայոց բանակի սպան՝ քաղաքի կենտրոնական փողոցում, անսթափ վիճակում վարելով ավտոմեքենան, վթարի է ենթարկել երիտասարդ մի աղջկա և մնացել անպատիժ: Կամ էլ մեկ ուրիշ օրինակ՝ վերին ատյանում աշխատող պաշտոնյան  կարող է գայթակղել 18-ամյա աղջկա ու դարձյալ մնալ անպատիժ, որովհետև այսօր նրա սուրը և աջ է կտրում, և ձախ:

Եթե այսօր չինովնիկը իրարից չի տարբերում «կարելին» և «չի կարելին», բարոյականն ու անբարոյականն, ապա ի՞նչ կլինի վաղը…

Այսօր, դժբախտաբար, մենք դժվարանում ենք մատնացույց անել միանշանակ ազնիվ պաշտոնյայի, որովհետև այդպիսիք գրեթե չկան… Չկան, ու խիստ կասկածում եմ, որ կլինեն մոտ ապագայում, որովհետև գնում ենք մի այնպիսի ճանապարհով, որը տանում է դեպի ոչ մի տեղ…

Այսօր, բառիս բուն իմաստով, կաշառակերություն է տիրում ողջ պետավտոտեսչությունում:

Մի քանի անգամ ինքս իմ աչքով եմ տեսել, երբ «Գազել» ավտոմեքենայի վարորդը, որը չէր խախտել երթևեկության ոչ մի կանոն, կանգնեցրել է ավտոմեքենան, մոտեցել ավտոտեսչին, «սեղմել ձեռքը»… և հետ վերադարձել: Այդպիսի դեպքերը շատ են, նման ձևով կարող են վարվել և սթափ, և անսթափ վիճակում գտնվող վարորդները, իսկ դրանից տուժում է ողջ երկիրը:

Չեմ կարծում, թե բարձր աթոռներին նստած չինովնիկները չգիտեն, թե ինչ է կատարվում երկրում: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ մի օր վերջապես պայքար կսկսվի երկիրը քայքայող անօրինությունների, անարդարությունների դեմ: Եվ պետք է պայքարել ոչ թե խոսքով, այլ գործով, որպեսզի ժողովուրդը հավատա, որ իր մասին մտածողներ կան, որպեսզի բազում ջարդ ու ցավ տեսած ժողովուրդը հուսահատված չլքի արյունով ազատագրված հողն ու ապաստարան փնտրի օտար ափերում, որպեսզի բռնաբարված օրիորդը ամուսին չունենալու պատճառով, այս կամ այն պաշտոնյայի սիրուհին չդառնա՝ վաճառելով և° ինքնասիրություն, և° պատիվ, որպեսզի մենք, մեր երկրում, մեր տանը ապահով զգանք, որպեսզի կարողանանք մարդուն վայել կերպով ապրել…, որպեսզի այն ճանապարհը, որով գնում ենք մենք, տանի դեպի որևէ տեղ… Վերջապես՝ որպեսզի այս երկրի յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե ով ենք մենք և ուր ենք գնում…

Մերսեդես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մ. Մաշտոց համալսարանի լրագրության բաժնի ուսանողուհի

ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՇՆՉԻ ՀԱՅԵՐԵՆ

Պայքարը «սերմացու գողացող մկների» դեմ այսօր, առավել քան երբեւէ, հրատապ խնդիր է անկախ Արցախի համար: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ճարտարապետ Մանուշակ Տիտանյանին, որը հայ մտավորականին վայել պատասխանատվությամբ ու սրտացավությամբ՝ սեփական ազգի մշակույթի ու լեզվի նկատմամբ, նկատում և իր արդար ցասման ձայնն է հնչեցնում՝ մայրենիից փախչողներին իրավացիորեն և դիպուկ անվանելով սերմացու գողացող մկներ, և իր համանուն հոդվածում կոչ է անում առանց ուշացնելու պայաքարել նմանների դեմ, քանի որ «վաղը մենք հնձելու ենք այն, ինչ այսօր ցանում ենք»:

Իրոք, վիճակն աղետալի է, առանց փոքր ինչ չափազանցության: Ոչ միայն մեր մի շարք հայրենակիցների օտարամոլության և ռուսամետության առումով, այլև մայրենիի նկատմամբ ցցուն և աններելի անտարբերության:

Նստում ես երթուղային տաքսի կամ ավտոբուս՝ ականջ սղոցող օտար երաժշտություն են փաթաթում քեզ, մտնում ես խանութ կամ կանացի սրահ՝ քաղքենիներն են «ջարդում» ռուսերեն, անցնում ես քաղաքի փողոցներով, հայը հայի հետ ռուսերեն է խոսում: Ոմանք ոչ մի նշանակություն չեն տալիս սրան, սակայն դրա անունը աղետ է, որի առաջն առնելու համար եթե միջոցներ չձեռնարկվեն, անկախ Արցախում մեր մայրենին իր ճոխ բառագանձով ոչ միայն չի փայլատակելու, այլև խամրելու է օր-օրի:

Որոշ հայ մտավորականներ, որոնց բարոյական պարտքն է մտահոգվել այս ամենով, մատը ցցած դասեր են տալիս լեզուների իմացության մասին՝ չհոգնելով հայտնի ճշմարտություններ կրկնելուց:

Երբ մենք բարձրացնում ենք մայրենիին տիրապետելու, այն պաշտելու և սերնդեսերունդ, որպես մեր վերին սրբություն, փոխանցելու ազգապահպան հարցը, ապա դա չի նշանակում, թե դեմ ենք մյուս լեզուները սովորելուն: «Տասը լեզու իմացիր, բայց քո լեզուն ղայիմ բռնիր»,- պատգամել է Աբովյանը: «Մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ»,- Սահյանն է հիշեցրել: «Երջանիկ է նա, ով քեզ կարող է կոչել մայրենի»,- սքանչացել է Սևակը: Մեր մեծերի պատգամները մենք պարտավոր ենք օղ անել մեր ականջներին և սրբությամբ կատարել, մեծեր, որոնց սիրտը անձնականից զատ տրոփել է նաև անանձնական երջանկությամբ, որոնց կյանքի գերագույն նպատակն ազգին ծառայելն է եղել, հայրենի մշակույթը հարստացնելն ու հող հայրենիի բազում հոգսերը հնարավորինս չափով պակասեցնելը:

«Ծնողները չեն հասկանում, պետությունը պիտի գիտակցի»,- միանգամայն իրավացիորեն գրում է հարգելի հեղինակը: Կավելացնեի՝ նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, քանզի պարզվում է, որ միայն օրենք ընդունելը դեռևս բավական չէ, լայն ճակատով ու հետևողականորեն պայքար պետք է ծավալել, որպեսզի հայ մշակույթն ու մայրենին ծաղկում ապրեն Արցախում, որպեսզի անկախ Արցախը շնչի հայերեն:

Պայքարը օտարամոլության դեմ հրատապ խնդիր է Արցախում:

Ս. ԽԱՉԵՆՑ

ԱՅ ՔԵԶ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ, ԿԱՄ ՄԵԶ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ

«Ազատ Արցախ» թերթի հոկտեմբերի 2-ի «Բռնատեղահանվածների մասին» օրենքը թույլ կտա լուծել փախստականների բնակարանային խնդիրները» վերնագրով նյութը սառը ցնցուղ եղավ մեզ՝ թշնամու կողմից կազմակերպված սպանդից մի կերպ փրկվածներիս համար:

«Բռնատեղահանվածները կճանաչվեն հանրակացարանների սենյակների սեփականատերեր… կամ նրանց բնակարաններ կհատկացվի, բայց ըստ երևույթին ոչ թե Ստեփանակերտում, այլ ավելի շուտ գյուղական վայրերում: Վերջերս ընդունվել է «Փախստականների մասին» օրենք, որի համաձայն այժմ անցկացվում է փախստականների և բռնատեղահանվածների գրանցում՝ համապատասխան կարգավիճակ տալու համար»,- ասվում է նյութում: 1988-91 թթ. Ադրբեջանից բռնատեղահանվել է մոտ 300 հազար հայ, որոնցից ընդամենը 30 հազարն է մշտական բնակություն հաստատել ԼՂՀ-ում: Բռնատեղահանվածների մասին, որոնք շուրջ երկու տասնամյակ է, ինչ ապրում են ԼՂՀ-ում, ինչո՞ւ միայն «վերջերս» է ընդունվել օրենք, ի՞նչ էին մտածում մինչ այսօր մեր օրենսդիրները:

Վիրավորանքից արցունքներս չեմ կարող զսպել. հաշմանդամ երեխայիս և ծեր ծնողներիս հետ ԱրՊՀ-ի հանրակացարանի վթարային բնակտարածքում, ուր պանելներն ամեն րոպե կարող են փլվել մեր գլխին, գոյատևում ենք՝ հուսալով, որ մեր ղեկավար այրերի խիղճը մի օր կարթնանա և ուշադրություն կդարձնեն մեզ, և ահա փախստականների մասին օրենք են ընդունում, ըստ որի հանրակացարանի վթարային սենյակները, ավելի ճիշտ կլինի ասել՝ ավերակները, թույլ են տալիս սեփականաշնորհել: Մի հարցնող լինի, մենք՝ կոտրված սրտով ու ջարդված ճակատագրով, ի՞նչ գործ ունենք ԱրՊՀ-ի հանրակացարանում, ուսանողների աղմուկ-ժխորի մեջ: Առավոտից իրիկուն այստեղ երկինք հասնող երաժշտություն է թնդում, երիտասարդ ուսանողները, որոնց համար շատ լավ պայմաններ է ստեղծել համալսարանի ղեկավարությունը՝ վերանորոգելով հանրակացարանի ուսանողական հատվածը, զվարճանում են, ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ են փախստականներին մշտապես ամրագրում ուսանողական հանրակացարանում:

Ինչ անհեթեթ, չմտածված օրենք ասես, որ չի ընդունում ԼՂՀ ԱԺ-ն: Ուղղակի զարմանում ես, որ ժողովրդի ընտրյալ տասնյակ պատգամավորներից գոնե մեկը չի գտնվել, որ վեր կենա ասի՝ վախեցեք Աստծուց, պարոնայք, մի՞թե շահագործման հանձնվող այդ շենքերից մեկը չեք կարող մարդավարի տրամադրել բախտից հալածված, տուն ու տեղ կորցրած այդ մարդկանց, որոնցից շատերի հարազատները մասնակցել են արցախյան պատերազմին և զոհվել կամ հաշմանդամ են դարձել:

Ի՞նչ կապ ունեն փախստականները համալսարանի շենքի հետ, որն այն խառն ու արյունոտ օրերին ժամանակավոր հանգրվանել է նրանց: Ինչո՞ւ պետհամալսարանին օգնելու փոխարեն խճճում եք ամեն ինչ: Չէ՞ որ համալսարանի հարյուրավոր ուսանողներ հանրակացարանում տեղ չլինելու պատճառով վարձով ապրում են քաղաքի նկուղներում: Իսկ նրանց համալսարանի տնօրինությունը կարող էր տեղավորել իր հանրակացարանում, եթե մենք՝ փախստականներս, ազատեինք այն:

Ռուզան ԱՎԱԳՅԱՆ
ԱրՊՀ հանրակացարան

ՍՊԱՍԵ՞Լ «16-ԻՆ», ԹԵ՞ ՉՍՊԱՍԵԼ…

Ճիշտն ասած, նախկինում «16» համարի երթուղային տաքսի այնքան էլ շատ չէի նստում. կամ դրա կարիքը չէր լինում, կամ եթե լինում էլ էր, այնքան համբերություն չէի ունենում, որպեսզի սպասեի, թե երթուղայինը երբ կգա: Սակայն, աշխատանքիս բերումով, վերջին մի քանի ամսում ստիպված եմ օգտվել «16» համարի երթուղայինի ծառայություններից:

Եվ օրական գոնե մեկ անգամ նստելով այդ երթուղայինը, եկել եմ այն եզրակացության, որ դրանց ամենատեսանելի մասում վարորդները նախ պետք է փակցնեն երթուղայինից ճիշտ օգտվելու կանոնները (ամենից առաջ նրանց համար, ովքեր ստիպված են կանգնած ճանապարհ գնալ), որտեղ, ասենք, նշված կլինի, թե ավտոմեքենայի որ մասից բռնես, որպեսզի «պավառոտներին» հանկարծ չփռվես մեքենայի մեջ, եթե, իհարկե, փռվելու տեղ լինի:

Մի քանի օր առաջ խնդրո առարկայի կապակցությամբ հեռախոսազրույց ունեցանք «Ստեփանակերտ սերվիս»-ի տնօրեն Վ. Պետրոսյանի հետ, որը մեզ հավաստիացրեց, որ՝ նախ «16»-ը քաղաքում այնքան էլ մեծ պահանջարկ չունի, այսինքն՝ գրեթե միշտ դատարկ է լինում և, բացի այդ, երթուղայինի հաճախականությունն էլ նորմալ է՝ ամեն ութ րոպեն մեկ:

Կարծում ենք, հեշտ է ասել, թե երթուղայինը դատարկ է լինում, եթե երջանկություն չես ունեցել դրանում լինել այն պահին, երբ այն մոտենում է կենտրոնական շուկային: Դա մի անմոռանալի տեսարան է, թե ինչպես են մարդիկ բերնեբերան պայուսակներով փորձում ներս խցկվել առանց այն էլ լեցուն մեքենայի մեջ: Տեսարանն, իհարկե, ամենահաճելիներից չէ, հատկապես երբ մեկ-մեկ էլ այդ պայուսակները հանգրվան են գտնում քո ոտքերին: Մյուս կողմից էլ անհնար է մեղադրել այդ մարդկանց, որոնք չգիտես, թե որքան են սպասել և բացարձակապես մեղավոր չեն այն բանում, որ երթուղայինը լեցուն է. հո չե՞ն նստելու և մի այդքան էլ սպասելու, թե հաջորդը երբ է գալու, երբ դեռ հայտնի էլ չէ, թե հաջորդի «պարունակությունն» ինչպիսին է լինելու:

Երբեմն էլ կանգնածներն այնքան շատ են լինում, որ խեղճ վարորդն ինքն է խնդրում՝ մի° նստեք, չե՞ք տեսնում, որ տեղ չկա, մի քիչ սպասեք, մինչև հաջորդը գա: Էլ չեմ ասում, որ այդ դեպքում, երբ ուզում ես իջնել մեքենայից, ստիպված պիտի լինես, ասենք,  մի տաս հոգու խնդրել ցած իջնել… Մի անգամ, երբ «16»-ը հերթական անգամ, առանց «բեզռազմերնի» կիսագուլպայի պես լցվում էր մարդկանցով և զարմանալիորեն չէր պայթում, վերջում նստած մի երիտասարդ հուսահատությունից բարձրաձայն ասաց. «Ես պատուհանից եմ իջնելու»: Մյուս ուղևորներն էլ պակաս կատակասեր չեն լինում, մի անգամ էլ, երբ լցված երթուղայինից պիտի իջնեի, մի կին ասաց. «Ի՞նչ է, մենք այսքանս պիտի իջնենք, թե ինչ է՝ դու դո՞ւրս գաս» …

 ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ

Կատակը՝ կատակ, իսկ եթե լուրջ փորձենք ուղևորներից պարզել, թե նրանք ինչ կարծիք ունեն այս մասին, ապա հետաքրքիր մի խճանկար է ստացվում:

Ծայրամասերից քաղաք եկող ուղևորների մեծամասնությունն ավելի գոհ է «16»-ի ծառայություններից, քան նրանք, ովքեր «16»-ին են միանում քաղաքի կենտրոնական մասերում:

Ռուզաննա Խաչատրյանն ամեն օր աշխատանքի է գալիս այդ նույն երթուղայինով: «Նախ ասեմ, որ «16» համարի երթուղայինները տեխնիկական վատ վիճակում են,- ասում է նա,- և, մեքենա նստելով, հույս էլ չես ունենում, թե տեղ կհասնես, որովհետև անընդհատ մեքենայի ձայնն ես լսում՝ ճը¯ռռ, մը¯ռռ… Բացի այդ, որքան գիտենք, վարորդը «կանգնած» ուղևոր չպիտի տանի, իսկ այդ մեքենաներն այնքան քիչ են, որ մարդիկ ստիպված իրար վրա են բարձրանում: Արդյունքում՝ լցված երթուղայինները շատ հանգիստ կարող են վթարի պատճառ դառնալ»:

Սվետլանա Դանիելյանը խոստովանում է, որ այնքան էլ հաճախ չի օգտվում երթուղայինի ծառայություններից: «Այն միշտ էլ լեցուն է լինում,- ասում է նա,- գուցե հաճախ դատարկ է լինում, բայց երբ ես նստում եմ, այն թարսի պես լիքն է լինում»:

Գոհար տատիկն ապրում է Մարտունի փողոցում, որտեղով ևս անցնում է երթուղայինը: «Իհարկե, շատ գոհ եմ, որ երթուղայինն անցնում է հենց իմ տան կողքով,- ասում է նա,- բայց եթե ավելի շատ լինեին մեքենաները, ավելի հաճախ գային, ավելի լավ կլիներ, որովհետև ծեր, հիվանդ կին եմ, երկար սպասելուց հոգնում եմ»:

Տիկին ժասմենը և Աքսենիան ապրում են «16»-ի վերջին կանգառի հարևանությամբ, այսպես կոչված, «օբուվնիում»: Նրանց կարծիքը միանգամայն տարբեր է քաղաքի կենտրոնում ապրող ուղևորների կարծիքից:  Նրանք գտնում են, որ երթուղայինի գոյությունն իսկ արդեն ողջունելի է, և բողոքելու ոչինչ չունեն, հատկապես, երբ վարորդներից մեկը՝ Բարխուդարը,  մտնելով իրենց թաղամասի բնակիչների դրության մեջ, հաճախ աշխատում է  մինչև կեսգիշեր: Նրանց կարծիքով՝ եղած երթուղայինները հերիքում են, «ավել մեքենա ի՞նչ ենք անում»,- ասում են նրանք:

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ

«16» համարի երթուղայինի վարորդներին հանդիպեցինք նրանց վերջին կանգառում: Նրանցից մեկը, թեև չցանկացավ ներկայանալ, այնուամենայնիվ, բարեհաճությամբ համաձայնվեց պատասխանել մեզ հուզող հարցերին: «Բոլոր ուղևորները հիմնականում ժամը իննին են տնից դուրս գալիս՝ ոմանք աշխատանքի են շտապում, ուրիշները՝ դասի, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ որոշ ժամերի «16»-ը լիքը լինի»,- ասաց նա:

– Հաճախ «17» համարի երթուղայինից ընդամենը տաս վայրկյան հետո հաջորդն է մոտենում, ընդ որում՝ մեկը կիսադատարկ, մյուսը՝ լրիվ դատարկ: Ինչպե՞ս է, որ նրանք այդպես կարող են աշխատել, իսկ «16»-ը՝ ոչ: Մի՞թե դուք բոլորդ նույն գրաֆիկով չեք աշխատում:

– Ոչ, մենք մեր առանձին գրաֆիկն ունենք:
– Իսկ տեղի՞ն է ասել, որ «16»-ը պահանջարկ չունի:
– Դե, ի՞նչ պահանջարկ: Մենք մեր մշտական ուղևորներն ունենք:
– Պահանջարկ չունի, ասել է թե՝ կարող են լինել դեպքեր, երբ ուղևորներ չեն լինում, այդպիսի բան լինո՞ւմ է:
– Ոչ, այդպիսի բան չի լինում: Գուցե շատ հազվադեպ, բայց առավոտյան «պիկի» ժամերից ստացված հասույթը փակում է մեր ծախսերը:
– Ընդհանուր առմամբ, «16» համարի քանի՞ երթուղային տաքսի կա:
– Ութ, որոնցից չորսն աշխատում են մի ուղղությամբ, չորսը՝ մյուս, չհաշված 2 հատ «15» համարի երթուղայինները, որոնք աշխատում են պոլիկլինիկայի ուղղությամբ:
– Ինչքան տեղյակ ենք, երթուղայինում չպիտի կանգնած ուղևոր լինի, իսկ այդ «պիկ» ժամերին «16» համարի երթուղայինում անգամ կանգնելու տեղ չի լինում:
– Հնարավոր չէ, որ այդպես չլինի, քանի որ մեկը դասից է ուշանում, մյուսը՝ աշխատանքից, և ես չեմ կարող այդ ուշացող ուղևորին ասել՝ իջիր մեքենայից: Բայց երբ արդեն ուշանալու խնդիր չի լինում, ապա ասում ենք՝ սպասեք հաջորդ երթուղայինին:
– Իսկ մի՞թե լցված երթուղայինի վարորդների հանդեպ պետավտոտեսչությունը ոչինչ չի կիրառում:
– Դե, իհարկե, տուգանքներ էլ են լինում, բայց, դե, երբեմն էլ իրենք են մեզ զիջում:
– Իսկ հնարավո՞ր չէ առավոտյան «պիկի» ժամերին ոչ թե տաս րոպեն մեկ, այլ ավելի արագացնել երթուղայինի հաճախականությունը:
– Իհարկե, այդ ժամերին նաև հինգ րոպեն մեկ ենք քշում: Նույնն էլ անում ենք նաև երեկոյան ժամերին, իսկ օրվա ընթացքում տաս րոպեն, կարծում ենք, նորմալ է:
– Իսկ ի՞նչ կասեք շուկայի մոտ տիրող անհասկանալի վիճակի մասին:
– Դե, անունն էլ հենց դրա համար շուկա է: Հիմա մարդը ութ պայուսակով մտնում է մեքենայի մեջ, ասեմ՝ մի մտի՞ր: Մեկն էլ մեծ կին է, չի հասկանում, լիքը պայուսակները դնում է նստարանի վրա: Բայց մենք հասկանում ենք նրանց, քանի որ շուկան հեռու է նրանց տնից, և նրանք էլ, երբ շուկա են գնում, միանգամից մի քանի օրվա առևտուր են անում: Մեր ուղևորները գոհ են մեզանից: Իսկ ավելացնել հաճախականությունը, դա հնարավորությունների հետ է կապված:

– Իսկ եթե ավելացնե՞ք մեքենաները:
– Եթե նույնիսկ մեքենաներն էլ ավելացնենք, միևնույն է, ավելի հաճախ դարձնել հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է այն բանից, որ թաղամասը փոքրիկ է:
– Բայց չէ՞ որ Զորգե փողոցով էլ եք անցնում:
– Ամբողջ Զորգե թաղամասում բնակվում է ավելի քիչ մարդ, քան այս հինգ հարկանի շենքում: Բայց, միևնույն է, չնայած այս ամենին, ասել, թե ուղևոր չկա, ճիշտ չի լինի: Այո, ծայրամասային տեղ է, բայց, փառք Աստծո, ուղևորներ կան:
– Մինչև քանի՞սն եք աշխատում:
– Երբեմն մինչև ինը, երբեմն՝ մինչև տասը: Ամեն ինչ կախված է մեր ուղևորներից, քանի-որ սովորաբար հինգից, վեցից հետո գրեթե ոչ ոք արդեն դեպի քաղաք չի գնում:

Վարորդ Սամվել Սարգսյանը կարծում է, որ սխալ կլինի ասել, թե «16» համարի երթուղայինները քիչ են: «Մարդիկ ուզում են, որ հենց տնից դուրս գալուն պես՝ երթուղայինը կանգնի նրանց առաջ,- ասում է նա:- Միայն հազվագյուտ պահերի է «16»-ը լցված լինում: Աշխատում ենք մինչև ժամը վեցը, իսկ յոթից հետո արդեն ուղևոր չի լինում»:

Շատ են երթուղայինները, թե՝ քիչ, լիքն են, թե՝ դատարկ, կարծում ենք, բազմաթիվ պոտենցիալ և իրական ուղևորների համար այնքան էլ մեծ նշանակություն չունի: Այսօր մեզ՝ հայերիս, հատկապես պատերազմ տեսած արցախցիներիս համար, միակ կարևոր բանը, երկրաչափական խնդրի լեզվով ասած՝ A կետից B կետ հասնելն է: Իսկ թե ինչպես, ինչով կամ այդ ինչն ինչ վիճակում է, դա արդեն երկրորդական խնդիր է: Գուցե պատճառն այն է, որ պատերազմից հետո հարմարվող ենք դարձել, որովհետև պատերազմի տարիներին պատահական բեռնատարների թափքում նստելն անգամ հաջողություն էր համարվում, որովհետև վարորդի խցիկը վաղուց լիքն էր լինում: Սովորել ենք այն բանին, որ վաղուց, շատ վաղուց որակյալ ապրանք չենք տեսնում, որ ապրանքի պիտանիության ժամկետին նայող կամ երթուղայինի տհաճ հոտից բողոքող ուղևորին «կլյաուզնիկ» ենք անվանում: Սովորել ենք այն բանին, որ երթուղայինի վարորդը կարող է կանգնեցնել մեքենան և դուրս գալ իր ծանոթին ողջունելու: Սովորական երևույթի պես ենք ընդունում շատ այնպիսի բաներ, որոնք քաղաքակիրթ երկրներում կհամարվեին ոչ նորմալ: Հարմարվող ենք դարձել, որովհետև այսօր մեր միակ գերնպատակը դարձել է ամեն գնով A կետից B կետը հասնելը, որովհետև լավ  որդեգրել ենք մեկի այն միտքը, թե նպատակն արդարացնում է միջոցները: Հատկապես, երբ ուշանում ես աշխատանքից: Ուստի պատրաստ ես անգամ մեկ ոտքի վրա կանգնած հասնել այդ գերնպատակին, ինչպես կրկեսում աճպարարներն են պարանի վրա պահում իրենց հավասարակշռությունը: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

ԴՊՐՈՑԻ ԴԵՄՔԸ ՄԱՔՐԵՆՔ ԲԾԵՐԻՑ

Մարտի 8-ը ամենահիշարժան տոներից մեկն է:

Այդ օրը, ինչ խոսք, փոխվում է մեր մայրերի, կանանց ու քույրերի տրամադրությունը, որը միանգամայն բնական է ու հասկանալի: Չէ՞ որ այդ օրը նրանց շնորհավորում, բարի մաղթանքի խոսքեր են ասում և, ամենակարևորը՝ մեծ ու փոքր նվերներ մատուցում:

Սա չէ սակայն իմ հիմնական ասելիքը: Այսօր ես ուզում եմ փոքր-ինչ խոսել նվիրատվության հետ կապված մի հարցի, մի խնդրի շուրջ, որը, թվում է, շատ-շատերին խորհելու, մտահոգվելու տեղիք է տալիս:

Ո՞րն է այդ խնդիրը: Ասեմ:

Մարտի 8-ին որոշ ուսուցչուհիներ միանգամից փոխում են իրենց կարծիքն այս կամ այն երեխայի մասին: Գովում են կամ անտեղի դժգոհում. «Թեկուզ լավ չի սովորում, բայց հասկացող է, քաղաքավարի…» կամ՝ «շատ ընդունակ է, սակայն, ինքնամփոփ է, շնորհք չունի…»:

Պատճա՞ռը: Պատճառը պիտի որոնել «համեստ նվերի», ասենք, օծանելիքի, թեյի ոսկեզօծ գդալների, շրջազգեստի երկնագույն կտորի, թանկարժեք ձեռնոցների մեջ:

Իսկ ովքե՞ր են նվիրում: Ձմեռը պապիկի թոռնիկները, «Այբբենարանը» նոր ավարտածները, բարձր դասարանցիները՝ իրենց գործարար, շինարար, զինծառայող, բանվոր, թոշակառու, նույնիսկ՝ գործազուրկ ծնողների անունից:

Նվիրատվությունը, ինչ խոսք, կուլտուրա է, քաղաքավարություն: Ասել է թե՝ ուրախալի է բարեկամին, հարգարժան մարդուն նվեր մատուցելը: Սա հնուց է գալիս, դարերի խորքից: Բայց՝ նայած ինչ է նվերը և, որ կարևոր է՝ ով է նվիրողը:

Դպրոցականը ոչ մի տեղ չի աշխատում, փող չի վաստակում: Հետևապես՝ նա բարոյական իրավունք չի նվաճել օծանելիք կամ, ասենք, կանացի պայուսակ գնելու ու նվիրելու:

Հետևություն. նվիրատվությունը «սիրելի ուսուցչուհուն» կատարվում է ո°չ թե սովորողի կողմից, այլ ծնողի՝ քեռի Բագրատի, մորաքույր Հասմիկի, Գոհար տատիկի…

Ուրեմն՝ հարգելի գործընկերուհի, «հասկացող է, քաղաքավարի է…» բառերը պետք է հասցեագրես ոչ թե փոքրիկ Վարդանին, սևաչ Անահիտին, չարաճճի Սամվելին, այլ նրանց հայրիկներին ու մայրիկներին, ովքեր, ըստ իս, հետին մտքեր, որոշակի նպատակներ ունեն:

Ես գտնում եմ, որ այսօր մեզ լրջորեն պետք է անհանգստացնեն մեր, ձեր, նրանց դպրոցներում սովորույթի ուժ ստացած այս կարգի նվիրատվությունները, քանզի երևույթը ավելի շատ մութ կողմեր ունի, քան մեզ թվում է առաջին հայացքից:

Իսկ ինչպե՞ս է «աշխարհ գալիս» նվերը: Շատ պարզ, գուցե և՝ տեսանելի ձևով: Բարի մայրիկի բարի խորհրդով փոքրիկ աղջնակը գեղեցիկ մի թաշկինակ է դնում ուսուցչուհու սեղանին, մյուսը նվիրում է կավե արձանիկ՝ շահելով առաջնությունը, երրորդը՝ (խեղճ երեխա…) գլուխը կախում է, ամաչում, որ ոչինչ չի բերել, չորրորդը տալիս է սիրուն բաժակների մի ամբողջ դյուժին՝ դառնալով ամենախելոքն ու ամենասիրելին:

Երբեմն էլ գործը «գլուխ է գալիս» յուրահատուկ հանգանակությամբ: «Աչքաբացներից» մեկը (սովորաբար՝ ուսուցչուհու բարեկամը կամ հարևանը) բոլորից «մի քիչ» փող է հավաքում ու… ա°յ քեզ «սյուրպրիզ»: Իսկ ուսուցչուհու դեմքին խաղում է ժպիտը, որ նշանակում է՝ «ինձ ամենից շատ են սիրում»:

Թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես ընդհանրապես դեմ եմ նվիրատվությանը, մեր գեղեցիկ ավանդույթներին՝ տոների, ծննդյան տարեդարձերի անցկացմանը: Ո°չ, հազար անգամ ոչ: Դրանք գեղեցիկ սովորույթներ են, նաև՝ երախտիքի արտահայտություն և, հասկանալի է, պետք է շարունակվեն: Ես պարզապես կուզենայի, որ դրանք բնական ու գեղեցիկ լինեն:

Կուզենայի, որ երեխայի անփոխարինելի նվերը միայն ու միայն ծաղիկ լիներ, կամ՝ մի նկար, բացիկ, սիրուն մի գիրք, կամ՝ սեփական ձեռքով շինված որևէ առարկա… Ինչքա¯ն լավ կլիներ, որ մեր բոլոր ուսուցչուհիները, գործընկերուհիներն ուրախանային ոչ թե անուշաբույր օծանելիքի, թանկարժեք զարդերի, այլ սաների ստացած «4»-երի ու «5»-երի համար:

Եկեք լավ մտածենք, ճիշտ դաստիարակենք մեր երեխաներին, մեր աճող սերնդին, մեր ապագա բժշկուհուն, դերասանուհուն, դաշտում քրտինք թափողին, նորածնին «օրոր» ասողին: Եկեք մեր սաներին հասկացնենք, որ ուսուցչուհուն, դաստիարակչուհուն մեծ նվեր տալն ամենևին էլ մեծ շնորհք չէ:

Մեր պատվարժան ուսուցչուհիներին էլ հիշեցնենք, որ անմեղ երեխաներից շնորհակալության «անմեղ արտահայտություն» ընդունելը, մեղմ ասած, լավ բան չէ, ավելի ճիշտ՝ չի կարելի: Չի կարելի ո°չ մարտի 8-ին, ո°չ ապրիլի 7-ին, ո°չ «վերջին զանգին» նվիրված գեղեցիկ հանդեսին, ո°չ դասղեկ-դասվարի ծննդյան օրերին: Չի կարելի ընդհանրապե°ս:

Ժամանակն է, որ այս «չի կարելին» հնչի շատ ավելի բարձրից, կրթական համակարգի ղեկավար այրերի, պատասխանատու անձանց շուրթերից, այն էլ՝ բավականին շեշտված, խիստ տոնով: Չէ՞ որ ԼՂՀ կրթության նախարարությունը, որքան գիտենք, հստակ որոշում ունի սովորողներից դրամ չգանձելու մասին:

Դե, ուրեմն՝ հիշեցնենք, հետևենք և իսպառ վերացնենք հետզհետե սպառնալի չափեր ընդունող այս արատավոր երևույթը, ես կասեի՝ սարսափելի երևույթը, որը, տարաբախտաբար, սկսնակ ու անգամ վաստակաշատ ուսուցչուհիների կողմից առայսօր դիտվում է իբրև շատ սովորական բան, սիրո (լսո՞ւմ եք… սիրո¯) ու հարգանքի նշան:

Միքայել ԲԱԼՅԱՆ
Մեծ Թաղեր, Հադրութի շրջան

——————————————————————————————

Զվարճասրահ

ԱՄԱՌԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Մարդկանց ուտելիք բաժանեցին: Բոլորն էլ սոված էին. վրա պրծած ուտում էին: Միայն մեկը խռովեց.
– Բաժինս քիչ է:
Մինչ հավաքվեցին, համոզեցին՝ բաժինն ուրիշները կերան:
Այդպես է՝ շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի:

Բակում խաղալիս Տաթևիկը զարմացած կանգ առավ աղբանոցի մոտ. 4-5 արևածաղիկներ էին դուրս եկել: Քիչ հետո հավաքվեցին Հասմիկը, Տիգրանը, Մասիսը, Վրեժը: Ուրախացան, հրճվեցին և որոշեցին խնամել: Հաճախակի ջրում էին, գուրգուրում, իսկ արևածաղիկները օր-օրի բարձրանում էին: Մի օր էլ արթնացան՝ օ՛, արևածաղիկները բացել էին ոսկեգույն թերթիկները և ասես ծափ էին տալիս տերև-ձեռիկներով: Երեխաների ուրախությանը չափ չկար: Արևն էլ սկսել էր հյութեր լցնել փոքրիկ սերմերի մեջ, որպեսզի երեխաներն ընկերովի վայելեն այն: Բայց… Ամենից առաջ Տիգրանը մտածեց.

– Եթե հապաղեմ, Մասիսը շատ կպոկի:
Հասմիկն էլ մտածեց.
– Տաթևն է առաջինը ճարել, նա էլ առաջինը կքաղի:
Իսկ Վրեժի քունը չէր տանում. ախր, արևածաղիկը սկսել էր հասնել:
Ու այդ գիշեր դեռևս չհասած, խակ արևածաղիկները գլխատվեցին…

Արուսյակը տղայի հարսնացուին խանութ տարավ, վերջինս էլ մատը տնկեց մի թանկ մատանու վրա, ու դրանով ամեն ինչ վերջացավ:
Երկրորդ հարսնացուին երբ բերեց խանութ, մեղմ շշնջաց.
– Ջանի’կս, որը ցանկանաս՝ քոնը կլինի:
«Ջանիկն» էլ մատը տնկեց ադամանդակուռ, թանկարժեք ականջօղի վրա:
– Շատ լավ, վաղը կգանք, կվերցնենք:
Բայց վաղը լուր ուղարկեց, թե՝ խնամիներ ջան, դուք ձեզ համար, մենք՝ մեզ:
Երրորդից հետո տղան համարձակվեց դժգոհել.
– Այ մեր, որ այսպես գնա, սաղ քաղաքի աղջիկներին փորձելու ես:
– Դու գործ չունես, Վահե ջան, ես հարս եմ ուզում բերել և ոչ թե «гаичник»:
Ի վերջո, դուրգար Մանասի աղջկան՝ Նազիկին, բերին խանութ: Նազիկը ոչ մի բան չընտրեց, այլ համեստորեն ասաց.
– Որը հավանեք դուք, հենց նա էլ իմ սրտով կլինի:
«Սա հաստատ տունս հարս եկավ»,- մտածեց Արուսյակը և գնեց երեք հարսնացուների հավանած ոսկեղենը:

Այս անգամ Վահեն իրոք ամուսնացավ: Երբեմն շատ աղջիկներ, ագահությունից կուրացած, չեն զգում, որ խաչ են դնում իրենց բախտի վրա…

– Բարև, Երվանդ, ո՞ւմ ես ձայն տվել,- հարցրեց Մայիսը քաղաքապետի ընտրությունից անմիջապես հետո:
– Տղա ես՝ կռահիր:
– Նաջարյանին:
– Չէ-չէ մին:
– Ուրեմն՝ Աղաբեկյանին:
– Չէ, չգուշակեցիր:
– Լավ,- փոքր երեխայի նման վրա բերեց Մայիսը,- անձնատուր եմ լինում:
– Ես ձայնս տվել եմ ամենաարժանավոր թեկնածուին:
– Բայց ո՞ւմ:
– Երկուսի անուններն էլ ջնջել եմ, տակը գրել՝ Մինասյան Երվանդ…

Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՈՒՂՏԸ ԵՎ ՏԵՐԸ

Ուղտը տեր ուներ,
Տերը ուղտ ուներ,
Տերը շատ էր խիստ
Իր ուղտի հանդեպ:
Տանջում էր նրան,
Խնայում կերը:
Միշտ բեռը մեջքին,
Միշտ երկար ճամփան,
Աշուն-ամառ էր,
Ուղտը համառ էր.
Ի՞նչ աներ, ուղտ էր:
Իսկ տիրոջ խիղճն էլ
Հավիտյան քնով
Քնած էր ասես
Ուղտի ականջում
Եվ արթնանալու
Ցանկություն չուներ:
Տարիներ անցան,
Տերը ծերացավ
Ու վրա հասան
Աշնան օրերը:
Տերն ուղտին կանչեց
Եվ այսպես ասաց.
– Լսիր, իմ լավ ուղտ,
Դաժան եմ եղել
Քո հանդեպ կյանքում:
Մեծահոգի ես.
Խնդրում եմ ներես
Եվ ճամփաս օրհնես,
Որ ես գոհանամ
Ու դրախտ գնամ:
– Ներում եմ, տեր իմ,
Ներում բոլորի-բոլորի համար:
Բացի նրանից,
Որ անխեղճ կերպով
Կապեցիր մի օր
Ինձ էշի պոչից…

ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ ՊԱՏԳԱՄՈՒՄ Է ԹՈՌԱՆԸ

Պուղի ապան բանում էր աշնան գույներով հրդեհված իր այգում: Բանում ու իր խոհերի հետ էր: Անիծում էր չարն ու չարարյուն ծնողներին: Այն, որ կյանքում յուրաքանչյուրն իր իսկական տեղում չէ: Ինչպես իր այգու ծառերը, իր փայփայած տնկիները:

Միտքը դեսուդեն էր ոստոստում, որ սթափվեց թոռան՝ ութերորդցի Պողոսի քաղցր ձայնից.

– Բարի օր, պապ: Սա ընկերս՝ Վաղոն է, դարձյալ մեր դասարանի գերազանցիկներից:

«Դարձյալ մեր դասարանի գերազանցիկներից» բառերը շատ բարձր հնչեցին տարեց մարդու ծանրացած ականջներում: Բալիկն ուզում է թերևս զգացնել տա, որ խելոք, ապագա խոստացող տղաների հետ է ընկերություն անում: Եվ ոչ թե՝ ծույլ, դասից փախչող գյադա-գյուդաների հետ:

Ինչ ասել կուզի, տղաները վայելում են աշնանային քաղցրահամ պտուղները: Եվ երբ «գերազանցիկ» ծոցն ու գրպանները մրգերով լի տուն են դառնում, Պուղին այսպես է պատգամում.

– Ցավդ տանիմ, Պողոս, մին-մին էլ էն փիս սովորող, դասերը խանգարող, վարժապետին կըզնըվցնող խոցը նըհետ հընգերություն արա: Էքյուծ-ալոր նրանցից ամեն մինը մին պեցուր պաշտոնում ա իննական, ժողովուրդ-երգիր ա ղեկավարըլան…

Նորայր ԱՎԵՏԻՍՅԱՆ

«ՄԱՆՐԱՊՃԵՂԱՐԱՆ» ԱՆՏԻՊ ԳՐՔԻ «ՄԵՐՈՆՔ» ՇԱՐՔԻՑ

Խոստովանություն 

Դժվար է կատակող միտք ունենալ և խուսափել մասխարա կամ ծաղրողերևալուց:

Լառոշֆուկո

Աստված իմ: Երբ հազարից մեկ ինձ տեսնում եմ հայելում՝ զզվում, գարշում, նողկում եմ իմ տեսքից…

Խե՛ղճ իմ հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ: Խե՛ղճ ինձ տեսնողներ…

Անտեղի անհանգստություն

– Օշըդ դըբետ չընի, օշըդ դըբետ չընի,- ամուսնու կորուստը ողբում էր կինը:

– Աղջի’, մի’ վախենա, արխային կաց, նա դըբետ յեշիլական չի, էն տեսակ օյիննե՞ր ես դրել նրա գլխին, որ դըբետ յեշի,- ողբացող այրուն սրտապնդեցին հարևանուհիները:

Կես խնոցին

Եղբայրները հայրական տան ունեցվածքը բաժանեցին իրար մեջ, բայց խնոցու հարցում համաձայնության չեկան: Ի վերջո, մեծ եղբայրը առաջարկեց.

– Ախպեր ջան, խնոցին թող մնա քո մոտ, բանեցրու, մեկ-մեկ էլ որ պետք լինի մեզ, կտաս՝ կօգտագործենք:

– Չէ, ես իմ բաժին կես խնոցին եմ ուզում:
– Այ ախպեր, հո խնոցին չե՞նք կիսելու:
– Կիսելու ենք. ինձ հասանելիք կես խնոցին ինձ տուր:
– Ախր կես խնոցին ինչի՞դ է պետք, ի՞նչ պիտի անես այդ կես խնոցին:
– Մեջը հավ եմ թուխս դնելու:

Ալյուր չկա՝ գաթա թխիր

– Այ կնիկ, ինչո՞ւ չես հաց թխում:
– Ալյուր չկա:
– Ալյուր չկա՝ գաթա թխիր:

Լավ է՛, լավ է՛

Նախարարը, երբ շրջում էր օբյեկտներում, լավ թե վատ ինչ  տեսնում էր, ասում էր՝

– Լավ է՛, լավ է՛…
Մի անգամ էլ՝
– Այ տղա, ինչո՞ւ չես սափրվում:
– Դե’, պարոն նախարար,… մայրս մահացել է…
– Լավ է՛, լավ է՛,- սովորության համաձայն ասաց նախարարը:

Երկու ցուլեր

Երկու գերուժեղ ցուլեր կային: Կանգնած էին իրար դեմ ու դեմ՝ երկար տարիներ:

Կանգնած էին՝ շարունակ իրար հաթաթա տալով, սպառնալից մռնչյուններ արձակելով, կոճղանման ոտքերով գետինը փորփրելով: Բայց… վախենում էին մենամարտել:

Ի վերջո, ցուլերից մեկը հիվանդանում է և, երկար տառապելուց հետո, հոգին ավանդում:

Երկրորդ ցուլը մնաց մենակ:

Չկա ախոյանը, էլ ո՞վ կարող է դուրս գալ նրա դեմ: Եվ սկսեց աջ ու ձախ պոզահարել ու հիմա էլ աներկյուղ պոզահարելով գնում է…

Ո՞ւր ես, քաջ ցլամարտիկ, հայտնվի’ր, որ զսպես կատաղած ցուլին:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԻՆՔՆԱՀԱՎԱՆԸ

Այս աշխարհում ես եմ, որ կամ,
Աշխարհն ի՞նչ է առանց ինձ,
Թե աշխարհում ես չլինեմ՝
Կկործանվի ամեն ինչ:
Քանի ես կամ, ձեզ էլ պետք չեն՝
Այդ դու-ն ու նա-ն անպիտան,
Ո՞վ չգիտե, իմ Ես-ից է
Կախված ձեր վառ ապագան:

ԶԳՈՒՅՇ ԿԱՑԵՔ

Շունն ու կատուն երեկ դրսում,
Ոսկոր էին մեկտեղ կրծում,
Զգույշ եղեք, անզեն մարդիկ՝
Մեծ վտանգ կա հիմա դրսում:

Հիմա շատ են գովում էշին,
Ոսկե մեդալ կախում դոշին,
Ախր նրանք ամբողջ ցեղով՝
Պարտական են նրա փեշին:

Նարեկ ԱՍՐՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ

Պայմանական դատապարտվածի համար ոստիկանությունում օր էին նշանակել՝ ամեն ամիս ստորագրելու համար: Յուրաքանչյուր ամսվա 30-ին դատապարտվածը կանոնավոր կերպով ստորագրում էր, և այդպես՝ մինչև հունվարի 30-ը: Սակայն անցավ փետրվարը, դատապարտվածը չկա: Եկավ մարտի 10-ը՝ ևս չկա: Ստիպված ոստիկանը բերման ենթարկեց նրան և սկսեց խիստ կերպով նախատել, թե ինչու չի եկել փետրվարին ստորագրելու: Իսկ նա պատասխանեց.

– Ախր, պարոն ոստիկան, ես մի անգրագետ դատապարտյալ եմ, թերթիկավոր օրացույցը կախել եմ և ամեն օր թերթերը պոկում եմ, հենց հասնում է ամսի 30-ը, շտապ ներկայանում էի ձեզ: Հիմա մարտի 10-ն է և դեռ 20 օր կա մինչև 30-ը, ինչի՞ եք ինձ մեղադրում:

Դե, խեղճ դատապարտյալն ի՛նչ աներ, այդ անիծյալ փետրվարում 30 չկար…

«ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ»

– Ի՞նչ տարբերություն և նմանություն կա ՀՀ-ի և այն ընտանիքի միջև, որտեղ իշխում է զոքանչը,-ընկերոջը մի օր հարցրեց Առաքելը:

Երկար մտածելուց հետո ընկերը պատասխանեց.

– ԼՂՀ-ում օրենսդիր մարմին է հանդիսանում Ազգային ժողովը, իսկ գործադիրը՝ կառավարությունը: Ընտանիքում, որտեղ իշխում է զոքանչը, օրենսդիրը զոքանչն է, իսկ գործադիրը՝ աղջիկը: Տարբերությունը կայանում է նրանում, որ ԼՂՀ-ում օրենսդիրի ընդունած որոշումները գործադիրը կամ չի կատարում, կամ մասամբ է կատարում: Իսկ հայ ընտանիքում օրենսդիրի ընդունած որոշումները գործադիրը կատարում է անվերապահորեն: Նմանությունը կայանում է նրանում, որ երկուսին էլ սպառնում է նույն ճակատագիրը՝ քայքայում:

Անդրեյ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
գ. Կարմրակուճ

«ՀԱՅՖԵՍՏՆ» ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴՐԱՄԱՏԻԿԸ

Հոկտեմբերի 2-ից 9-ը Երևանում կայացավ թվով արդեն երկրորդ և, կարծես թե արդեն ավանդական դարձած, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցում էին 18 երկրներից (Շվեդիա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ղազախստան, Իսրայել, Իսպանիա, Կորեա, Ռումինիա, Սերբիա, Մոնտենեգրո, Չեխիա և այլ երկրներից) ժամանած ավելի քան 150 թատերախմբեր: Փառատոնի բացումը կայացավ հոկտեմբերի 2-ին՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Մասնակիցների թվում էին նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Վերջիններս, «Քառասուն օր համբառնալուց առաջ» ներկայացման համար, արժանացան ժյուրիի հատուկ մրցանակի: Նշենք նաև, որ Ստեփանակերտի դրամատիկականն արդեն երկրորդ անգամն է մասնակցում «Հայֆեստին». անցյալ տարի թատրոնը հանդես եկավ երիտասարդ ռեժիսոր Մարատ Դավթյանի «Փակուղի» ներկայացմամբ, որը, սակայն, թատրոնի տնօրեն և գեղ. ղեկավար Լ.Հարությունյանի խոսքերով, չարդարացրեց իրենց հույսերը:

«Այդ իսկ պատճառով այս տարի որոշեցինք Երևան տանել այս ներկայացումը,-ասաց նա,- քանի որ, ինչպես պիեսի հեղինակն ինքն էր նշել՝ թեև պիեսը շատ թատրոններ են բեմադրել, բայց միայն մեզ է հաջողվել հասցնել այն կատարյալ մաքրության»:

Ինչ վերաբերում է հաջորդ տարի կայանալիք  «Հայֆեստին», Լ.Հարությունյանը նշեց, որ թատրոնը դեռ չի որոշել, թե ինչ ներկայացմամբ հանդես կգա, «ամեն դեպքում դա նորություն կլինի, հատկապես, որ մոտենում են բազմաթիվ հայտնի արվեստագետների հոբելյաններ ու տարեդարձներ»,-նշեց նա:

Քրիստինե  ԽԱՆՈՒՄՅԱՆ

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՄՌԱՆԸ

Հոկտեմբերի 14-ին «Էրուդիտ» դպրոցում կայացավ «Հրաժեշտ ամռանը» կոչվող հետաքրքիր մի միջոցառում, որ կազմակերպվել էր դպրոցի երկրորդ դասարանի աշակերտների ջանքերով:

Միջոցառման ամբողջ ընթացքում երեխաների շուրթերից հնչեցին ռուսական ժողովրդական երգեր, բանաստեղծություններ, նրանք նաև կատարեցին ռուսական ժողովրդական տարբեր խաղ-պարեր:

Երեխաները հատկապես աչքի ընկան իրենց ուշագրավ և անկաշկանդ խաղով և զուտ երեխաներին հատուկ անմիջականությամբ:

Լույս է տեսել նոր գիրք

Գիրքը ներկայացնում է բազմավաստակ բարբառագետ, բանասիրական գիտությունների թեկնա-ծու, դոցենտ, 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժներից մեկի՝ Կարո Ստեփանի Դավթյանի կենսագրությունը և գիտամանկավարժական գործունեությունը:

Գրքում ի մի են բերվում Կարո Դավթյան մարդու, մանկավարժի և գիտնականի հետ կապված հուշեր, կարծիքներ, խոհեր, սրամտություններ և միամտություններ, նա-մակներ, վերլուծություններ:

Գիրքը նվիրվում է մեծ քաղաքացու ծննդյան 100-ամյակին: Այն կազմել և խմբագրել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան  Արմեն Սարգսյանը:

ՏՈՂԵՐ ՕՐԱԳՐԻՑ

Արդարության պետք է հասնել ազնիվ ու արդար ճանապարհով, այլ կերպ այն կարող է արժեզրկվել:

Երբ մեկին չեն սիրում, դա դեռևս դժբախտություն չէ: Դժբախտ կլինի նա, եթե կյանքում սիրելու ոչինչ չունենա:

Հայրենիքը սկսվում է ոչ միայն սեփական տնից ու բակից, այլ նաև հայրենակցից:

Ընտանիքից կտրվածը նման է ծառից ընկած տերևի, որ ուղղությամբ ասես՝ քամին կտանի, ուր ուզենա՝ կգցի:

Մարդ միշտ նայում է դեպի ապագան, իսկ երբ ապագան իրականություն է դառնում, կարոտով շրջվում է դեպի անցյալը:

Նեգատիվ երևույթներից, չարիքից խուսափելու, հեռու մնալու ամենահեշտ ճանապարհը արհամարհելն է, բայց ոչ՝ արդյունավետը:

Ամեն մի պետության հարստությունը, հենարանն իր ժողովրդի անսասան հայրենասիրությունն է:

Երբեմն անտեսված փոքր անճշտությունը կարող է կասկածի տակ դնել մեծ ճշմարտությունը ու կարևոր գործ խափանել:

Ազատ խոսքի իրավունք բոլորն ունեն, բայց ասված խոսքն էլ գին պետք է ունենա, արժեք ու ամենակարևորը՝ պահանջարկ:

Հարկ եղած դեպքում պետք է կարողանալ վատություն արած մարդուն էլ բարություն անել, օգնել:

Ամեն մարդ իր հոգում, թեկուզ փոքր, մի գեղեցիկ «աշխարհ» պիտի ունենա, որի համար արժե ապրել, մաքառել:

Մարդիկ երբեմն իրար հետ «մտրակով» են խոսում: Դա տեղի չէր ունենա, եթե ամեն մեկը, երբ հարկավոր է լինում, կարողանար ինքն իր հետ «մտրակով» խոսել:

Հանուն նորամուծության ու նորաձևության մարդիկ երբեմն լավը՝ վատով, կամ շատ վատով են փոխում, և դա համարում առաջադիմություն, բարեփոխում:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s