№ 21 / 15 դեկտեմբեր

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԽՓԵՆ, ՔԱՆ ԽԱԲԵՆ

Սրտնեղված, զայրացած մարդկանց շուրթերից հաճախ կարելի է լսել՝ «ավելի լավ է խփեին, քան խաբեին»: Յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ զգացել է, որքանով կարող է ցավոտ լինել արժանապատվության ոտնահարումը:

Միջազգային ցանկացած փաստաթղթում ամրագրված է մարդու ոչ միայն հիմնարար իրավունքների, այլեւ արժանապատվության պաշտպանման անհրաժեշտությունը: Չէ՞ որ կարելի է մարդուն ապահովել աշխատանքով, գոյատեւելու միջին պայմաններով, սակայն, եթե նա իրեն խաբված է զգում, երբեք չի կարող ազատ ու երջանիկ լինել:

Օրինաց երկրում մարդու իրավունքների եւ արժանապատվության երաշխավորը Սահմանադրությունն է: Ղարաբաղում առավել եւս այդպես պիտի լինի, քանի որ ԼՂՀ առաջին Սահմանադրությունն ընդունվել է հենց Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին: Մեր Սահմանադրության մեջ, իհարկե, ամրագրված են բոլոր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք ընդունված են քաղաքակիրթ աշխարհում: Սակայն արդյո՞ք պաշտպանված եւ արժանապատիվ ենք մեզ զգում մեր սեփական երկրում:

«Ազնիվ» մարդիկ ասում են, որ, իբր, քաղաքականությունը եւ բիզնեսը չեն կարող ազնիվ լինել: Իբր, քաղաքականությունն ու բիզնեսը մյուսներին խաբելով շահ ստանալու միջոց են: Ոչ այդքան «ազնիվ» մարդիկ հակառակն են պնդում եւ ասում են, որ կարելի է քաղաքականություն ու բիզնես անել՝ առանց ուրիշի շահին վնասելու:

Այդ առումով աշխարհում տարբեր արժեքային համակարգեր գոյություն ունեն: Մի շարք երկրներում հաջողվել է կառուցել մի համակարգ, որը թույլ է տալիս ղեկավարել՝ առանց նսեմացնելու, եկամուտ ստանալ՝ առանց խաբելու, հարգել՝ առանց վախենալու, դատել՝ առանց կաշառք վերցնելու: Այնտեղ օրենքն ավելի դժվար է խախտել, քան կատարել: Հենց այդ համակարգն են հիմա եվրոպական կամ արեւմտյան համարում: Եւ դա ոչ միայն պետական համակարգ է, դա արդեն հոգու պահանջ է շատերի համար:

Կա մեկ ուրիշ համակարգ, որում մենք դեռ շարունակում ենք ապրել: Համակարգ, երբ օրենք խախտելն ավելի հեշտ է, քան կատարելը: Երբ էլեկտրացանցի աշխատողին «վերեւից» հրահանգում են հաշվիչը չկանգնեցնել եւ կաշառք չվերցնել, և երբ նա ուրախանալու փոխարեն՝ տխրում է: Երբ սեփական բակը կարգի բերելու համար պետական աջակցություն ենք պահանջում: Երբ ղեկավարներն իրենց  ենթականերին մղում են օրինախախտումների, որպեսզի նրանց վրա ազդելու լծակ ունենան: Նման իրավիճակ հիմա տիրում է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում, եւ առավել ցայտուն՝ Ռուսաստանում:

Հայաստանի, Ղարաբաղի պես երկրներին դժվար ընտրության առջեւ են դնում՝ ուզում եք ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ լինել: Ոչ, ուզում ենք հանգիստ, ապահով, արժանապատիվ կյանքով ապրել: Ուզում ենք ստիպված չլինել կաշառք տալու եւ վերցնելու, ուզում ենք մեր հեռուստատեսությունը մեզ չխաբի, ուզում ենք պատգամավորը, որին ընտրում ենք, 5 տարով չփակվի իր գրասենյակում, ուզում ենք մեր ղեկավարները ոչ թե իշխեն, այլ կարգավորեն մեր կյանքը, ուզում ենք, որ բոլորի համար կարեւոր հարցերը միասին քննարկենք եւ որոշում ընդունենք:

Եթե այդ ամենի համար եվրաինտեգրում է պետք, եկեք դա անենք, եթե պետք է կոչվենք ժողովրդավար, լիբերալ կամ կոմունիստ, եկեք կոչվենք, միայն թե մեր արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանված լինեն:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Առօրյա

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԻՆԻ

Դեկտեմբերի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպեց արցախյան հիմնական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախաձեռնությունը նախագահինն էր, ընդ որում՝ այն աննախադեպ է: Իր ասելով՝ դա աշխատանքային խորհրդակցություն էր, որը նպատակ ուներ սկիզբ դնելու իշխանություններ-ԶԼՄ-ներ սերտ համագործակցության և երկրի կյանքին վերջիններիս առավել լայն ու շահախնդիր մասնակցությունն ապահովելու: Առանցքային թեմաներից էր նաև տեղեկատվական դաշտի վիճակն ու տեղեկատվական քաղաքականությունն ընդհանրապես:

Հանդիպման գաղափարն ինքնին լավն է, պարզապես հետագայում հարկ կլինի ճշտել դրա ձևաչափը, մասնակիցների հրավիրման սկզբունքն ըստ քննարկվելիք թեմաների, որոնց նպատակային հստակեցումը կնպաստի, որ համագործակցությունն առավելս արդյունավետ լինի: Գնահատելով նախաձեռնության կարևորությունը, նաև փաստելով տեղեկատվական դաշտի հիմնախնդիրներով զբաղվելու՝ նախագահի պատրաստակամությունը, միևնույն ժամանակ կուզեինք ընդգծել հետևյալը:

Տեղեկատվական դաշտի՝ որպես առանձին ոլորտի, զարգացում հնարավոր չէ, ինչպես ժամանակին ասում էին, որ հնարավոր չէ կոմունիզմ կառուցել առանձին վերցրած մի երկրում: Եթե երկիրը բնականոն զարգանա, նորմալ ռելսերի վրա դրվի, ապա սրանից ածանցյալ կզարգանա նաև տեղեկատվական ոլորտը: Ի վերջո, արդիական տեղեկատվական դաշտ և անկախ մամուլի ինստիտուտ կարող է ձևավորվել միայն զարգացած տնտեսություն և ժողովրդավարական հասարակարգ ունեցող երկրում: Եթե տնտեսությունը զարգանա, ապա կձևավորվի նաև միջին խավը, որը նաև մամուլի ֆինանսավորման աղբյուրներից մեկը կդառնա, նվազագույնի հասցնելով պետության և արտասահմանյան հիմնադրամներից կախվածությունը, և կլինի առողջ մրցակցություն, լրատվամիջոցներն էլ կախվածության մեջ կլինեն միայնումիայն իրենց լսարանից, ինչը կախվածության լավագույն տարբերակն է:

Հնարավոր չէ ունենալ նորմալ տեղեկատվական դաշտ, եթե չկա նորմալ քաղաքական դաշտ, եթե այն ձեռնասուն է, եթե չկա նաեւ նորմալ հասարակական դաշտ: Ի վերջո, չմոռանանք, որ մամուլն առաջին հերթին հայելի է, այսինքն՝ արտացոլում է եղածը: Այս առումով, ինչ- որ տեղ նույնիսկ պետք էլ չէ հատուկ զբաղվել տեղեկատվական դաշտով: Բավական է պարզապես նորմալ մթնոլորտ ստեղծել երկրում:

Եւ ամենակարևորը՝ պետական համակարգը պիտի արդյունավետ աշխատի: Փոքր երկրի համար չափից ավելի մեծ պետական ապարատ ունենք, որի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է: Իշխանության հիմնական նպատակը, կարծում ենք, այս համակարգի նորմալ գործարկումն է և լծումը համազգային ու համապետական շահերի ապահովմանը: Սրանից էլ ածանցյալ է լրատվամիջոցների աշխատանքը:

Թե չէ առանց առաջինի՝ լրատվամիջոցների ստեղծած բարենպաստ իմիջը պարզապես փուչիկ է լինելու: Ի վերջո, սպորտում պիտի ռեկորդ լինի, որ թմբկահարենք, էկոնոմիկայում պիտի մի փոքրիկ տնտեսական հրաշք լինի, որ լուսաբանենք, կրթությունում պիտի «ռեմոնտ» անեն ոչ միայն շենքերը, այլև կրթական համակարգը, որպեսզի աշակերտների խելացի դեմքերը զետեղենք թերթերի առաջին էջերում, պիտի արտաքին քաղաքականություն ունենալ, որպեսզի ունենաք նաև արտաքին տեղեկատվական քաղաքականություն և այլն, և այլն:

«ԴԵՄՈ»

 

 

ԼԱՎ ՆԱԽԱԴԵՊ
Ինչպես տեղեկացրել էինք,  ԼՂՀ առաջին ատյանի դատարանում քննվում էր ԱրՊՀ հրատարակչական բաժնի վարիչ, դոցենտ Գագիկ Բաղունցի՝ պաշտոնում վերականգնվելու մասին հայցը: Նորերս հրապարակվել է դատավճիռը. «Հայցը բավարել: Անվավեր ճանաչել ԱրՊՀ ռեկտորի 2007թ. սեպտեմբերի 8-ի թիվ 149 և սեպտեմբերի 10-ի թիվ 150 «ա» հրամանները՝ որպես անհիմն և Գագիկ Միքայելի Բաղունցին վերականգնել ԱրՊՀ հրատարակչության բաժնի վարչի պաշտոնում: Բռնագանձել ԱրՊՀ-ից հօգուտ Գ. Մ. Բաղունցի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը»:

Մեր թղթակիցը հայցվոր Գ.Բաղունցին խնդրել է մեկնաբանել դատավճիռը:

-Բնականաբար, ես բավարարված եմ նման որոշմամբ,- ասել է Գ.Բաղունցը:- Սակայն կուզեի հատուկ ընդգծել, որ դատական կարգով հարցը լուծելու հիմնական նպատակը վարչական կամայականությունների դեմ օրենքի շրջանակներում արդյունավետ պայքար մղելու նախադեպ ստեղծելն էր, քանի որ դա ինչ-որ չափով կվերականգներ հետպատերազմյան տարիներին մեր շարքային քաղաքացիների մեջ սասանված հավատն առ այն, որ պետությունն իրենց շահերի պաշտպանն է, նման նախադեպը նաև կմեղմացներ իշխանությունների և ժողովրդի միջև օտարացման անդունդը: Համոզված եմ, առանց այդ ամենի անհնար է ժողովրդավարական պետության կառուցումը, պետություն, որը հենված կլինի քաղաքացիական հասարակության վրա:

-Իսկ ի՞նչ եք կարծում, համալսարանի ղեկավարությունը կբողոքարկի՞ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

-Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել ռեկտորի իրավունքը՝ դիմելու Գերագույն դատարան, բայց նաև համոզված եմ, որ նման քայլն անհարգալից վերաբերմունք կլինի օրենքի տառին ու ոգուն: Հենց օրենքի տառն ու ոգին են արտացոլված ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատավճռում: Ավելին՝ նման քայլը կլիներ արդարության և կարգուկանոնի հաստատման՝ ԼՂՀ նոր իշխանությունների հռչակած ուղեգծի չընդունում:

http://www.karabakh-open.com

«ԴԵՄՈ»-Ի ԿՈՂՄԻՑ. Իսկապես որ՝ լավ նախադեպ է: Ավելին՝ ուրախացուցիչ է նաև վերջերս ակնհայտորեն նկատվող միտումը, երբ դատական համակարգն սկսել է գիտակցել, որ իսկապես իշխանության անկախ ճյուղ է և փորձում է հենց այդ կարևոր հանգամանքի գիտակցումով ու հոգեբանությամբ էլ գործել: Հաճախ ենք այս կամ այն առիթով քննադատել մեր դատարաններն ու դատաիրավական համակարգն ընդհանրապես, բայց հանուն արդարության պիտի նաև ասել, որ համակարգում նաև լավ բաներ են կատարվում, ազնիվ ու սկզբունքային մարդիկ են աշխատում:

Գ.Բաղունցի օրինակն արդեն միակը չէ: Նորերս երկու դատական պրոցեսների ժամանակ բավարարվել է «Արցախկապ» ընկերության նախկին տնօրեն Սուրեն Միրզոյանի հայցը խափանման միջոցը փոխելու մասին, և նա ազատ է արձակվել: Դատարանը չի անսացել դատախազության հորդորներին և անկախ ու արդար որոշում է կայացրել:

Հուսանք, որ միտումն այս կարմատավորվի ու կվերաճի առօրյա իրողության:

——————————————————————————————

Ֆինանսատնտեսական

ՊԵՏԲՅՈՒՋԵ – 2008. ՄԻԼԻՈՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ

2008-ի պետական բյուջեն 35 տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը եւ եկամուտների գծով կազմում է 49 մլրդ դրամ: Ընդ որում, սեփական եկամուտները նախատեսվում են 19.8 մլրդ դրամի չափով: 26.7 մլրդ դրամ ԼՂՀ կառավարությունը պատրաստվում է ստանալ Հայաստանից՝ միջպետական հերթական վարկի ձեւով: Ծախսերի գծով բյուջեն կկազմի 52.5 մլրդ դրամ: Ընդ որում, համաձայն նախագծի, այդ գումարի 62 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա:

Երեւի, սոցիալական ուղղվածության մեջ չի մտնում պետական ծառայությունների ապահովման համար ծախսվելիք 3.7 մլրդ դրամը: Ի դեպ, բյուջեի նախագծում նշվում է, որ գալիք տարի պետական մարմիններում աշխատող անձանց թիվը կավելանա 250-ով եւ կկազմի 8926 միավոր: Դա կապված է, ըստ բացատրագրի, կառավարման նոր կառուցվածքի հետ: Օրինակ, մի քանի նախարարությունների կիսման, նոր ստեղծվելիք կառույցների, ասենք՝ մարդու իրավունքների պաշտպանի եւ նույնիսկ փողերի լվացման դեմ պայքարող ստորաբաժանման ստեղծման հետ: Աշխատավարձերն էլ, բնականաբար, կբարձրանան: Ինչ որ է, պետական բյուջեի 3.3 մլրդ դրամը կուղղվի պետական մարմինների աշխատավարձի ֆոնդին:

Ավելացել են նաեւ կրթության եւ առողջապահության ծախսերը՝ համապատասխանաբար 27.6 եւ 36 տոկոսով: Համաձայն բյուջեի ծրագրի՝ ուսուցիչների աշխատավարձը 1 դրույքի հաշվով կկազմի 85.700 դրամ՝ 2007-ի 70.900-ի փոխարեն: Նորույթ է նաեւ բոլոր դպրոցականներին անվճար դասագրքերով ապահովելու ծրագիրը, որի համար նախատեսված է 132 մլն դրամ:

2008 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է զոհված զինծառայողների, Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամների՝  ԼՂՀ պետական եւ ոչ պետական բուհերում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների, ինչպես նաեւ ծնողազուրկ երեխաների ուսման վճարի փոխհատուցում: Դա նշանակում է, որ նշված խմբերի ուսանողները կսովորեն անվճար: Ընդ որում, ինչպես տեղեկացել ենք, պետությունն իր փոխհատուցումը կսկսի իրականացնել հենց 2008 թ. հունվարի 1-ից՝ հաջորդ կիսամյակից սկսած: Ընդհանուր առմամբ՝ կփոխհատուցվի 327 ուսանողների ուսման վարձ:

Պետբյուջեի նախագծով սոցապահովության ոլորտի ծախսերն աճել են 56,9%-ով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակային ապահովության, բնակչությանը տրվող պետական նպաստների ծախսերի եւ սոցապ միջոցառումների ու սոցիալական այլ ծրագրերի աճի ավելացմամբ: Միջին ապահովագրական կենսաթոշակը 2008-ին կկազմի շուրջ 23.800 դրամ՝ 2007-ի 14.153-ի փոխարեն: Պետական նպաստների բնագավառում 2008-ի բյուջեում նախատեսված է 2 մլրդ 632,3 միլիոն դրամ, ինչը 2007-ի համեմատ ավել է 922 մլն դրամով (54,9%): Նախատեսվում են նոր ծրագրեր. օրինակ՝ պետական աջակցություն նորաստեղծ երիտասարդ ընտանիքներին՝ 300.000-ական դրամի չափ:

Փոփոխություններ են նախատեսվում ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրում. երրորդ երեխայի դեպքում 500.000 դրամ կտրամադրվի ծնողներին եւ նույնքան գումարի չափով բանկում ավանդ կբացվի երեխայի անվամբ: 4-րդ երեխայի դեպքում՝ 700.000-ական դրամ:

Եւս մի քանի հաճելի նորույթներ՝ երեխաների ծննդյան միանվագ նպաստը կավելանա 2 անգամ եւ կկազմի 70 հազ. դրամ: Իսկ հղիության եւ ծննդաբերության նպաստ կստանան ոչ միայն աշխատող, այլեւ չաշխատող մայրերը: Ասել է թե՝ նպաստ ստանալու համար կանայք ստիպված չեն լինի որեւէ տեղ ձեւական գրանցվել:

Զգալի ավելացել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվելիք գումարները՝ նախորդ տարվա  288 մլն. դրամի փոխարեն 1.4 մլրդ դրամ: 1.5 մլրդ դրամ կփոխանցվի «Արցախի ներդրումային հիմնադրամին», որը այն կտրամադրի քաղաքացիներին՝ որպես հիպոթեկային եւ բիզնեսի զարգացման վարկեր:

13 մլրդ դրամ կուղղվի  կապիտալ շինարարությանը, ընդ որում՝ 1.6 մլրդ դրամ կծախսվի ոռոգման համակարգի վերակառուցման նպատակով:

Բյուջեի նախագիծն առաջին ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովում դեկտեմբերի 19-ին: Ըստ երեւույթին, նախագիծը՝ որոշ փոփոխություններով, կընդունվի խորհրդարանի կողմից: Այդ մասին են վկայում խորհրդարանում գերակշիռ մաս կազմող «Ժողովրդավարություն» եւ «Հայրենիք» խմբակցությունների ղեկավարների հետ մեր հարցազրույցները:

«Ժողովրդավարություն» խմբակցության նախագահ Վահրամ Աթանեսյանը «Դեմո»-ին տված հարցազրույցում նշել է, որ 2008թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը իր հայեցակարգային բնութագրով էապես չի տարբերվում նախորդ տարիների համանման փաստաթղթից: Եվ ինչպես նախկինում, պետության գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը դարձյալ ունի սոցիալական ուղղություն:

«Սա, հավանաբար, պայմանավորված է անցումային ժամանակաշրջանի առանձնահատկություններով, թեեւ պետք է նկատենք նաեւ, որ այդ անցումային ժամանակաշրջանը, մեր տպավորությամբ, չափազանց երկար է տեւում: Կա ինքնաբավության մի չափանիշ, որին մենք պետք է ձգտենք հասնել, եւ այդ նպատակին հասնելու հիմնական արտահայտությունը պետք է արտացոլված լինի տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերով, եւ ինչու չէ՝ նաեւ պետական բյուջեի մասին տարեկան օրենքներով: Սա մեզ համար դեռեւս մնում է նպատակ», – ընդգծել է Վ. Աթանեսյանը:

Նրա կարծիքով, փոխվել են սոցիալական քաղաքականության շեշտադրումները: «Եթե այս օրինագիծը ընդունվի, ընդգրկումային առումով ավելի մեծ սոցիալական հատկացումներ են նախատեսվում, քան նախկինում: Խմբակցության կարծիքով, սա կարելի է համարել մեկնարկային` որպես սոցիալական քաղաքականության ուղղություն, բայց մենք գտնում ենք, որ այդ հատկացումները, սոցիալական առանձին խավերին տրվող արտոնությունները պետք է լինեն ընդգծված եւ ունենան կոնկրետ հասցեատերեր: Մենք գտնում ենք, որ պետության հնարավորությունները պետք է ուղղված լինեն խմբերի մեջ հատկապես այն անձանց, ովքեր դրա կարիքն ավելի շատ են զգում: Գտնում ենք, որ հետագա տարիների սոցիալական քաղաքականության հիմքում պետք է լինի գոնե նվազագույն պարենային զամբյուղի հաշվարկային արժեքը, որին պետք է հասնեն թոշակները եւ նպաստները», – հավելել է նա:

Խմբակցությունը կառավարության ուշադրությանը հրավիրում է ընդհանուր ուղղությունների եւ դրանք հիմնավորող ծրագրերի անհամամասնությունը: «Սա վարչապետի, ֆինանսների նախարարի եւ մեր խմբակցության հանդիպմանը քննարկվել է, եւ խմբակցությունը ըմբռնումով է ընդունել հանրապետության վարչապետի բացատրությունները: Մենք գիտակցում ենք, որ նորանշանակ կառավարությունը հայեցակարգային մոտեցումները բյուջեի նախագծի հետ ամբողջական ներկայացնելու բավարար ժամանակ չի ունեցել: Մտքերի փոխանակության արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ՝ ընդունելով կառավարության բյուջետային ուղերձում շեշտված ուղղությունների գերակայությունը, խմբակցությունը ակնկալելու է, որ կառավարությունը ամենամոտ ժամանակներս ԱԺ քննարկմանը կներկայացնի այդ ուղղությունները մասնավորող քաղաքաշինական, կապիտալ հատկացումների առանձին ծրագրեր», – նշել է խմբակցության ղեկավարը:

«Նախագիծը արտացոլում է մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այն, իհարկե, բավարար համարել չենք կարող, այլապես պետք է ընդունել, որ կյանքը կանգ է առնում: Այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ կառավարությունը 2008-ի բյուջեի մասին օրենքի նախագիծը մշակելիս առաջնորդվել է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրով, որը մենք քաղաքական առումով պաշտպանել ենք: Բյուջեի ձեւավորման գաղափարախոսական հիմքում առկա են նաեւ ԱԺԿ 2005թ. նախընտրական ծրագրի շատ էական դրույթներ: Կարեւորում ենք, որ նախագիծը քաղաքական համաձայնության ոլորտի արտահայտությունն է եւ ակնկալում ենք, որ մեր խմբակցության կողմից արված հայեցակարգային եւ մասնավոր առաջարկությունները կունենան իրենց լուծումները, խմբակցությունը ամենայն հավանականությամբ կպաշտպանի նախագիծը՝ առաջնորդվելով նաեւ այն համոզմունքով, որ կառավարությունը հետագայում իր հարկաբյուջետային քաղաքականությունը մշակելիս սոցիալական շեշտադրումներն ավելի կհասցեագրի եւ տնտեսական քաղաքականության հիմքում կդնի ԼՂՀ ինքնաբավության գերխնդիրը, որը մեր պարագայում ունի Սահմանադրությամբ հռչակված անկախության միջազգային ճանաչմանը հասնելու միջոցի նշանակություն: Մեր քաղաքական անկախությունը պետք է իմաստավորվի նաեւ տնտեսական ինքնաբավությամբ: Ցավոք, մենք 2008-ի բյուջեով նման խնդիր չենք կարող լուծել, բայց բյուջեի հայեցակարգում կան դրան ուղղված շատ էական տարրեր, որոնք հետագայում պետք է զարգանան: Մենք պետք է սովորենք ոչ թե ծախսել, այլ ստեղծել, հակառակ պարագայում մենք միշտ մնալու ենք միջպետական վարկի եւ արտաքին այլ տրանսֆերների, այդ թվում՝ նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների հույսին»,- ամփոփել է Վ. Աթանեսյանը:

«Հայրենիք» խմբակցության նորերս ընտրված ղեկավար, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Թովմասյանը «Դեմո»-ին տված հարցազրույցում նշել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին: Նա հայտնել է, որ կուսակցության ղեկավար մարմինները դեռ պետք է որոշում ընդունեն, «սակայն տրամադրություններից կարելի է եզրահանգել, որ կողմ կքվեարկենք»:

Արթուր Թովմասյանը նշել է, որ խմբակցությունը համամիտ է բյուջեի նախագծի առաջնահերթություններին:

«Ներկայացված նախագիծը եւ զարգացման բյուջե է, եւ սոցիալական աննախադեպ ուղղվածություն ունի: Նախագծում ընդգրկվել են երկրի նախագահի նախընտրական ծրագրի բոլոր հիմնական դրույթները: Տնտեսական զարգացման ապահովումը ենթադրվում է ներքին եւ արտաքին մասնավոր ներդրումների հաշվին: Կարեւորվում է այն ճյուղերի զարգացումը, որոնք կապահովեն տնտեսական զարգացումը, եւ դրանց հիմքում դրված կլինի նյութական արտադրությունը: Կառավարությունը 2008-ին նախատեսում է ՀՆԱ-ի 14.8 տոկոսանոց իրական աճ», – ասել է Ա. Թովմասյանը:

Կուսակցության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ նախագիծը կազմելիս կառավարությունը նկատի է առել խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների ծրագրերի լավագույն դրույթները: Ինչ վերաբերում է «Ազատ Հայրենիքին», ապա 2005-ին, երբ ստեղծվել է կուսակցությունը, դրա տնտեսական ծրագրի վրա աշխատել է ներկայիս վարչապետ, կուսակցության նախկին ղեկավար Արա Հարությունյանը:

«Դա չի նշանակում, որ ծրագրում ընդգրկվել են խմբակցության անդամների բոլոր առաջարկները, հատկապես, ինչ վերաբերում է ընտրատարածքներին: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Սակայն ես՝ որպես թ. 18 ընտրատարածքի պատգամավոր, բարոյական ոչ մի իրավունք չունեմ նոր առաջարկներ անելու. այս տարի Կարմիր Շուկա-Սոս-Ճարտար-Գիշի-Մարտունի ճանապարհի շինարարության համար նախատեսվել է 952.5 մլն դրամ, կվերակառուցվեն նաեւ Ճարտարի թ. 2 դպրոցը եւ Խնուշինակի դպրոցի մարզադահլիճը», – ավելացրել է Ա. Թովմասյանը:

Պատրաստեց` Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆԸ

——————————————————————————————-

Մարդու իրավունքներ

ՏԵՂԱՓՈԽՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՏԵՂԱՓՈԽՎԵԼ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Շեքսպիրյան հանրահայտ դիլեմային գրեթե համազոր այս հարցին են ստիպված պատասխանել ԱրՊՀ հանրակացարանում բնավորված փախստականները 

«Մեզ մարդատեղ չեն դնում, հատուկ ուզում են առանձնացնել հասարակությունից»,- ասում է ԱրՊՀ հանրակացարանում բնակվող, 1988 թվականին Սումգայիթից տեղահանված Ռուզաննա Ավագյանը:

ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը 2005 թվականից ձեռնամուխ է եղել ԱրՊՀ հանրակացարանում ապրող փախստական ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործին: Վարչությունը հարմար է գտել Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը, որտեղ էլ 2005-2006 թվականներին կառուցվել է 14 բնակարան:

Ռուզաննան իր ծնողների ու երկու տղաների հետ ապրում է ԱրՊՀ հանրակացարանի 2-սենյականոց բնակարանում: Նրանց ընտանիքը մեկն է հանրակացարանի այն 30 փախստական ընտանիքներից, որոնց համար պետությունը Աջափնյակում տներ է կառուցել, եւ մեկ է հանրակացարանում բնակվող այն 5 ընտանիքներից, որոնք կտրականապես դեմ են Աջափնյակ տեղափոխվելուն:

«14 տարեկան տղաս անբուժելի հիվանդ է եւ հաճախակի նոպաներ է ունենում: Այդ նոպաների պահին ես անմիջապես պարտավոր եմ հիվանդանոց հասցնել նրան: Այս ամենը երբ ես Նաջարովին (նկատի ունի միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության նախկին պետ Պավել Նաջարյանին – Լ.Մ.) բացատրեցի եւ խնդրեցի աջակցություն՝ նա քմծիծաղով ասաց՝ «բալնիցա էլ կսարքինք, թաքյի քյինաք»»,- պատմում է Ռուզաննան:

«Բոլորս էլ դեմ էինք Աջափնյակ գնալուն: Ու երբ հավաքվեցինք  բոլորս ու գնացինք Նաջարովի մոտ՝ մեր բողոքը հայտնելու, նա ասաց, որ մեզ չի հարցնում՝ ուզու՞մ ենք, թե՞ ոչ, եւ որ ինքը ուզում է՝ վերջ, պիտի ենթարկվենք»,- շարունակում է Ռուզաննան:

Փախստականների Աջափնյակ չտեղափոխվելու պատճառները բազմաթիվ են՝ հեռու լինելը, ճանապարհի անսարքությունը, տների անորակ լինելը:

«Ես իմ աշխատանքը ուշ եմ վերջացնում, ու էդքան փող չունեմ, որ ամեն անգամ տաքսիով գնամ հասնեմ Աջափնյակ: Եվ հետո, մենք չենք ուզում առանձնատան մեջ ապրել: Ունենք, չէ՞, դրա իրավունքը՝ ապրել այնտեղ, որտեղ մեզ է հարմար, այլ ոչ այնտեղ, որտեղ չինովնիկն է ուզում»,- հարցնում է Էվելինա Ստեփանյանը:

Դատելով ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության ներկայիս պետ Սերժ Ամիրխանյանի նամակից՝ ուղղված ԱրՊՀ հանրակացարանի բնակիչներին, կառավարությունը երկար ուսումնասիրություններ է կատարել քաղաքին հարակից տարածքներում՝ այդ նախագիծն իրականացնելու նպատակով, եւ վերջապես կանգ առել Աջափնյակի վրա:

Նամակում  ներկայացվել են մի շարք առաջարկներ. օրինակ, որ վարչությունը փախստական ընտանիքի ձեռք բերած ցանկացած հողատարածքում պատրաստ է բնակարան կառուցել, գտնել շինարարության համարժեք պատրաստի բնակարան, որը վարչության կողմից կգնվի եւ կտրամադրվի ընտանիքին, կամ մնան նույն հանրակացարանում, որտեղ որ հիմա ապրում են:

Նամակի վերջում էլ վարչությունը վստահեցնում է փախստականներին, որ ոչ ոք մտադիր չէ եւ իրավունք չունի «բռնի տեղահանել» նրանց հանրակացարանից եւ խախտել այնտեղ ապրող ընտանիքների անդորրը:

Բայց ստացվել է այնպես, որ փախստականների անդորրն, այնուամենայնիվ, խախտվել է. ապրում են մի հանրակացարանում, որտեղ բացի նրանից, որ պայմաններն անբավարար են (ջրի պրոբլեմ, ընդհանուր սանհանգույց, փոքր ու անհարմար սենյակներ), դեռ ամեն օր էլ այն մտքով են քնում-վերկենում, որ համալսարանից ամեն վայրկյան սենյակները ազատելու հրաման կարող են ստանալ, թեև  ԱրՊՀ ռեկտորի տնտեսական մասով տեղակալ Վ. Ջավադյանի այն հավաստիացմանը, թե փախստականները հանրակացարանում կապրեն մինչեւ Աջափնյակում կառուցված տները շահագործման հանձնվելը:

Իսկ փախստականների մի մասը Աջափնյակի մասին լսել անգամ չի ուզում: Քաղաքում էլ ազատ ու վաճառքի ենթակա հողատարածք չեն գտնում, ոչ էլ 15-16 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան:

«Այդ հինգ ընտանիքների» բնակարանային հարցը, միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանի խոսքերով, հետո է լուծվելու. «Կառավարությունը նախատեսում է 2008-10 թվականներին նոր ծրագիր կազմել՝ հանրապետության մնացած փախստականներին բնակարանով ապահովելու նպատակով: Այս պահին դեռ չկան կոնկրետ տվյալներ, որովհետեւ բյուջեն դեռ հաստատված չէ: Բայց այդ դեպքում էլ այդ հինգ ընտանիքները բնակարան կստանան ըստ հերթագրության՝ սկսած բազմանդամ ընտանիքներից»,- պարզաբանում է Ս. Ամիրխանյանը:

«ԼՂՀ փախստականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը կարծում է, որ առաջին հերթին պետք է Աջափնյակում պայմանները իսկապես վերանայել եւ հետո միայն փախստականներին փորձել համոզել. «Այդ մարդկանց նկատմամբ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի: Շատ դժվար ճանապարհ են անցել այդ փախստականները մինչ օրս՝ բռնի տեղահանություն, ունեցվածքի կորուստ, պատերազմ, զոհեր: Պետք է  նրանց ինտեգրել»,- ընդգծում է Ս. Սարյանը:

Անժելա Աղաբեկյանը, Սումգայիթից տեղափոխվելով Ստեփանակերտի մեկ այլ հանրակացարան, դեռ չէր հասցրել, ինչպես ինքն է ասում, «ոտքի կանգնել», երբ ռմբակոծվեց իր նոր ապրելատեղը, եւ նա կրկին ստիպված եղավ ամեն ինչ սկսել զրոյից: Այժմ բնակվում է ԱրՊՀ հանրակացարանում: Նա համաձայնել է տեղափոխվել Աջափնյակ. «Իհարկե, դեմ ենք այնտեղ տեղափոխվելուն: Պայմանները վատ են, տեղը հեռու է, անհարմար է, քաղաքից կտրված ենք լինելու: Բայց վստահ չեմ, որ եթե հրաժարվեմ այդ առաջարկից, ապա իմ 7-հոգանոց ընտանիքի ճակատագիրն ավելի լավ կդասավորվի: Այդ պատճառով էլ ստիպված եմ համաձայնվել»,- ասում է Ա. Աղաբեկյանը:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄԻՆ. Երբ թերթն արդեն պատրաստ էր տպագրության, տեղեկացանք, որ ԼՂՀ ԿԱ միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանը նոր նամակ է հղել ԱրՊՀ հանրակացարանի 5 բազմանդամ փախստական ընտանիքներին, որտեղ առաջարկվում էր մինչեւ դեկտեմբերի 20-ը ներկայանալ գրասենյակ` Աջափնյակում կառուցված բնակարանների ընդունման նախնական պայմանագիրը ստորագրելու համար:

«Չներկայանալու պարագային,- ասվում է նամակում,- կհամարվեք հրաժարված եւ Ձեր ընտանիքի անունը կհանվի Աջափնյակ թաղամասում բնակարան ստացող փախստականների ցանկից եւ կընդգրկվի բնակարանի պահանջ ունեցող փախստականների ընդհանուր հերթացանկում»:

 

ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

«Հայրենիք» թերթի խմբագիր Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ և «Դեմո» թերթի խմբագիր Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ երկխոսությունը

Գ. Բ.- Վահրամ, նորերս «Դեմո» հանրային թերթը հանգամանորեն անդրադարձավ Քաշաթաղի շրջանի հիմնախնդիրներին, բայց խորքում վերաբնակեցման քաղաքականությունն է ընդհանրապես: Հիմնախնդիրներ շատ կան, բայց ինձ մոտ ամենածանր նստվածքը մնացել է օտարացման մթնոլորտից: Այնտեղի բնակիչներն իրենց օտարացված են զգում, բայց սա մեդալի մի կողմն է միայն, քանի որ երբ խոսում ես մեր որոշ պաշտոնյաների ու ոչ միայն պաշտոնյաների հետ, զգում ես, որ նրանց մոտ էլ նույն օտարացվածության զգացումն է: Դու, որպես այդ տարածքից ընտրված պատգամավոր, ավելի լավ կիմանաս՝ նման տպավորությունը «գոյության իրավունք» ունի՞, թե՞ ոչ:

Վ.Ա.– «Դեմո»-ի հրապարակումը« որ« հուսով եմ« շարունակություն կունենա« ես հենց այդպես էլ ընկալեցի՝ խորքով:

Անկեղծ ասեմ՝ այդ «ամենածանր նստվածքը»« դժբախտաբար« միայն անձնական տպավորություն չէ« ուստի« ինչպես ինքդ ես ձեւակերպում՝ «գոյության իրավունք» ունի: Եւ սա լուրջ խնդիր է« իմ ընկալմամբ՝ առանցքային:  Այսինքն՝ եթե վերաբնակեցված տարածքի տերը իրեն տեր չի զգում« ապա մենք ընդհանրապես տե՞րն ենք այս անկախ  երկրի՝ ես« ահա« հարցը այսպես՝ գլոբալ առումով եմ ուզում ներկայացնել: Թող որ՝ մի փոքր սրված« մի քիչ՝ ոչ դիվանագիտորեն ձեւակերպված« բայց մենք« ի վերջո« գոնե ինքներս մեզ հետ պիտի մինչեւ վերջ անկե՞ղծ լինենք:

Կարծում եմ՝ պիտի անկեղծ լինենք:

Եւ այս դիտակետից՝ բոլորովին էլ մարդու մեղքը չէ« որ 14-15 տարի շարունակ մենք իրեն «վերաբնակիչ» ենք համարում« այլ՝ պետության« որ իր քաղաքացիներին« իշխանություն ձեւավորող« իշխանության մարմիններին լեգիտիմությամբ օժտող սուբյեկտներին բաժանում է երկու խավի՝ «մշտական գրանցում ունեցողների»« որ նախկին ԼՂԻՄ տարածքում են ապրում, եւ «չունեցողների»« որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության« շեշտեմ՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում ապրում են« բայց« ահա« ոստիկանության  քմահաճույքից է կախված՝ մարդուն կօժտի՞ «ժամանակավոր գրանցման»« ուստի եւ՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքով« թե՞՝ ոչ: Այս իրավիճակում« իհարկե« մարդ պիտի «բանականությունից  զրկված լինի»« որպեսզի «չօտարվի»: Պատկերացնու՞մ ես« եթե Քաշաթաղի շրջանի« հիմա թիվը չասեմ«  բնակիչներից մեկը որոշի« որ առաջադրվում է ԼՂՀ նախագահի թեկնածու« ապա նրան չպիտի՞ տրվի 10 տարվա քաղաքացիության եւ մշտական բնակության մասին տեղեկանք: Ցավոք« չպիտի տրվի՝ ըստ օրենքի տառի« բայց նույն մարդուն տրվում է նախագահական ընտրություններում ընտրելու իրավունք: Մինչդեռ շատ ակնհայտ է« որ ընտրողը կարող է նաեւ ընտրվել: Այսինքն՝ ըստ Սահմանադրության՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը հավասարազոր է:

Ես այսքան երկար խոսեցի« որպեսզի հասկանալի լինի՝ երբ մարդու հիմնական իրավունքներից մեկը« մնացածի մասին դեռ չեմ խոսում« չի հարգվում« ապա ցանկացած սոցիալական աջակցություն« մեղմ ասած« ադեկվատ չի արձագանքվում« եւ դա բնական է:

Գ. Բ.- Հիմա, կոպիտ ասած, շրջանը տրվել է նորանկախ երկրին բոլոր առումներով: Բայց զարմանալիորեն օտարացվածության մթնոլորտն ավելի է ուժեղացել: Սրտացավություն բացարձակապես չկա: Հիշում ես, թե ինչպես «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հանդես եկավ ցնցող հոդվածաշարով, որից հետո «էստաֆետը» վերցրին տեղական լրատվամիջոցները, ապա՝ ԼՂՀ ԱԺ մի քանի պատգամավորներ: Գործող իշխանությունը, սակայն, քար անտարբերությամբ վերաբերվեց այս ամենին, իսկ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն էլ ասաց, որ շրջանը պարզապես օրինական դաշտ է բերվում, որտեղից էլ՝ ամբողջ դժգոհությունը: Նման ձևակերպմամբ մի ամբողջ շրջանի բնակչություն «օրենքից դուրս» համարվեց: Մինչդեռ արդեն շատերի համար գաղտնիք չէ, որ հենց իշխանությունները պետք ունեին օրինական դաշտ բերվելու, ինչը չանելու պատճառով զգալիորեն տուժեց ժողովրդագրական վիճակն այնտեղ: Հիմա մեզ մոտ փոխվել է իշխանությունը և այս պահին շատ կարևոր է հասկանալ, թե այս հարցում դրական փոփոխությունների նախանշաններ կա՞ն, թե՞ ոչ, լինելու՞ են, թե՞ ոչ: Առայժմ դժվար է միանշանակ եզրակացության հանգել, քանի որ նոր կառավարությունը դեռ նոր-նոր է «ծավալվում»: Բայց, մյուս կողմից էլ, հասկանալիորեն խոսում ենք նախանշանների մասին: Ի՞նչ չափանիշներով կարող ենք դատել այս մասին: Համենայն դեպս, նորերս ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դու հանդես եկար Քաշաթաղի շրջանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ կատարված լուրջ իրավախախտումների մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ ապօրինություններին վերջ չի դրված:

Վ. Ա.– Սկսեմ վերջից« իմ հարցադրումը փաստում է« որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքի համարժեքության« համազորության հարցը« դժբախտաբար« մնում է չլուծված: Դարձյալ «ամեն ինչ որոշում է ոստիկանության շրջանային բաժինը»« որն էլ« ըստ իմ տեղեկությունների« վերցրել եւ Ծիծեռնավանք  ու Մելիքաշեն գյուղերում ընտրացուցակները «խմբագրել է» ըստ իր հայեցողության: Սա նշանակում է« որ ոստիկանությունը տվյալ դեպքում ունեցել է իր խնդիրը եւ այն լուծել է յուրովի© պարզապես ընտրացուցակներ է մտցրել լրացուցիչ 26 անուն« եւ այդ մարդիկ գնացել« քվեարկել են այն թեկնածուի օգտին« որը վայելում է ոստիկանության համակրանքը:

Այստեղ «նոր» կամ «հին» իշխանության խնդիր չկա: Նման «պրակտիկա»« հավանաբար« եղել է նախկինում« կա նաեւ այսօր« քանի որ« կրկնեմ վերեւում ասվածը՝ անկախ  երկրի իշխանությունը ձեւավորող սուբյեկտները՝ մենք« բոլոր քաղաքացիներս« բաժանված ենք երկու խմբի՝ «մշտական գրանցում ունեցողների» եւ «չունեցողների»: Մշտականներիս« այսինքն՝ նախկին ԼՂԻՄ տարածքում ապրողներիս հանդեպ նման կամայականություն գրեթե անհնար է թույլ տալ« քանի որ յուրաքանչյուր համայնքում բոլորը միմյանց գիտեն« վերահսկում են« իսկ Քաշաթաղում ֆորմալ առումով հնարավոր է ասել« որ« ահա« 2007թ. հոկտեմբերի 1-ին կամ սեպտեմբերի 10-ին վերաբնակվելու է եկել 100 անձ« որ «տեղաբաշխվել են» Ծիծեռնավանք« Մելիքաշեն գյուղերում կամ Բերձոր քաղաքում եւ իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Սա է խնդիրը:

Ինչ վերաբերում է Քաշաթաղը «օրինական դաշտ բերելու» մասին նախկին վարչապետի ասածի շուրջ քո մեկնաբանությանը« ապա թույլ տուր առարկել© ընդհանուր մոտեցումը ճիշտ էր: Եւ բնակչության արտահոսքը բոլորովին էլ դրանով չէր պայմանավորված: Այդ արտահոսքը ունի նաեւ օբյեկտիվ բացատրություն:

Պետք է խոստովանել« որ այնտեղ« որտեղից եկել է վերաբնակիչների մեծամասնությունը« կյանքը վերջին տարիներին բարելավվել է ավելի ընդգծված« քան՝ Քաշաթաղում եւ ԼՂՀ-ում՝ առհասարակ: Չէ՞ որ մարդիկ հեռանում են նաեւ բարեկեցիկ Ստեփանակերտից: Իհարկե, բարեկեցիկ բառը այստեղ հարաբերականորեն եմ գործածում« բայց փաստն այն է« որ մարդիկ գյուղերից գալիս են Ստեփանակերտ« այստեղից՝ Երեւան« Երեւանից՝ արտերկիր: Ու եթե աղետի գոտում հիմա կյանքն ավելի տանելի է« քան՝ Քաշաթաղում« ապա ինչու՞ չպիտի մարդ վերադառնա Գյումրի կամ Ամասիա:

Մյուս կողմից« իհարկե« կար նաեւ «սուբյեկտիվ դիմադրության» գործոնը:

Եւ դա կա նաեւ այսօր:

Ի՞նչ կարելի է ասել նոր կառավարության մասին:

Ցավոք« ես դժվարանում եմ գնահատել վերաբնակեցված տարածքների նկատմամբ նրա քաղաքականությունը: Ասեմ. ես նաեւ նախկին կառավարությանն եմ առաջարկել« որ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ ներկայացվի այդ քաղաքականության տարեկան ծրագիրը: Դա չի ընդունվել: Չի ընդունվում նաեւ նորակազմ կառավարության կողմից:

Գ. Բ.– Հավանաբար, շրջանում իրականացվելիք կապիտալ շինարարությունը կարող է չափանիշներից մեկը հանդիսանալ: Սակայն գալիք տարվա բյուջեի նախագծում կարծես թե նման նախանշաններն ակնհայտ չեն:

Վ.Ա.– Մանրամասնությունների մեջ չխորանամ: Անցյալ տարի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով վերաբնակեցված տարածքներում կապիտալ շինարարության նպատակով հատկացված էր 800 մլն դրամ: Սա՝ միայն միգրացիայի վարչության միջոցով, որին պիտի ավելացնել նաեւ շրջաններին հատկացված գումարները: Այս պահին Ազգային ժողով ներկայացված՝ 2008 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծից պարզ չէ, թե նույն ծրագրով  ինչքա՞ն գումար է նախատեսվում ծախսել գալիք տարի: Եթե սա առաջընթաց է, ապա եղածը սա է: Ավելացնեմ նաեւ« որ« ի զարմանս ինձ« կապիտալ շինարարության 2008 թ. ծրագրի բացատրագրում հանդիպեցի այսպիսի՝ «աստղանիշ հղումով» մեկնաբանության՝ «Քաշաթաղի շրջանի ծրագրի մշակումը գտնվում է ընթացքի մեջ»: Պատգամավորական գործունեության 7 տարիների ընթացքում ես նման բան չեմ հիշում: Ուզում եմ հուսալ« որ սա միտում չէ:

Մնում եմ իմ տեսակետին. վերաբնակեցված տարածքների նկատմամբ քաղաքականությունը պետք է ունենա կառավարության  գործունեության ծրագրի տեսք՝ որպես պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հավելված: Եւ դա պետք է լինի մանրամասնությունների ծրագիր:

Ինչու՞ այն չի մշակվում:

Այստեղ արի չանձնավորենք: Ուղղակի փաստենք« որ պետությունը պետք է ունենա ընդհանուր« համաձայնեցված ՀԱՅԵՑԱԿԱՐԳ: Կա՞ նման փաստաթուղթ: Որքան գիտեմ՝ ոչ:

Եւ սա տալիս է բոլոր հարցերի պատասխանը:

Գ.Բ.- Համաձայն եմ քեզ հետ, պարզապես կուզենայի մի լրացուցիչ դիտարկում անել: Ինքնին կապիտալ շինարարության ծավալները ամեն ինչ չէ, որ նշանակում են: Քաշաթաղի շրջանի մտավորականներից մեկը՝ Տիգրան Կյուրեղյանը, այսպիսի մի դիտարկում է արել. «Շինարարություն անելն ու բնակեցնելը տարբեր բաներ են, ու ոչ մի կապ, ըստ էության, չունեն իրար հետ: Այսինքն՝ եթե դու ինչ-որ տեղ տուն ես կառուցում ու ասում՝ այստեղ պետք է բերենք մարդ ապրեցնենք, այդ մարդը դառնում է այդ տան կահույքի մի մասը, որովհետեւ ինքը չի մասնակցում այդ պրոցեսին, ինքն ուղղակի դառնում է գործիք: Այս դեպքում բնակեցում ասածը հաստատ չի ստացվի: Այսինքն՝ շատ կարեւոր է այդ տարածքում բնակեցվող մարդկանց մասնակից դարձնել այդ գործընթացին»:  Ես երկու ձեռքով կողմ եմ նրա ասածին: Իսկ դո՞ւ:

Վ.Ա.– Գիտե՞ս, հայտնի խոսք է՝ «երկու իրավաբան՝ երեք կարծիք»: Քաղաքականության մեջ« կարծում եմ« իրավիճակը ավելի կայուն չէ: Ընդհակառակը« այստեղ ամեն մեկն ունի իր շատ սուբյեկտիվ ընկալումը« թեեւ Տիգրանի ասածի եւ քո «երկու ձեռքով» համաձայնության մեջ, իրոք, ճշմարտության բավական մեծ չափաբաժին կա:

Ի վերջո« ո՞րն է վերաբնակեցման բուն իմաստը: Մենք դրանով զուտ մարտահրավե՞ր ենք նետում միջազգային հանրությանը: Վրեժխնդի՞ր ենք լինում Ադրբեջանից:

Ի՞նչ ենք անում: Ահա եւ՝ հիմնական հարցը: Փոխհատուցու՞մ ենք պահանջում: Եկեք մեզ համար պարզենք: Եւ այդժամ եւ շինարարությունը իմաստ կունենա« եւ մնացած ամեն ինչ« թեեւ« իսկն ասած« Քաշաթաղի պարագայում «շինարարություն»-ը պիտի խիստ վերապահում օգտագործվի՝ որպես բնութագիր այն ամենի« ինչ կատարվել եւ կատարվում է ցայսօր: Չկա այդպիսի շինարարություն: Թե չէ անծանոթը կարող է տպավորություն ստանալ« թե այնտեղ կառուցված տները սպասում են մարդկանց: Չէ՞ որ դու անցել ես «հյուսիսային թեւի» մի շարք գյուղերով եւ տեսել« որ այնտեղ բառիս իրական իմաստով շինարարություն չի կատարվել գոնե բնակարանների մասով: Էլ ինչի՞ մասին է խոսքը:

Այս հարցում ես ունեմ իմ տեսակետը. մեզ անհրաժեշտ է «զրոյացնել» իրավիճակը: Այսինքն՝ անցկացնել «լոկալ մարդահամար» եւ հստակ ճշգրտել« թե Քաշաթաղում որքան մարդ է ապրում: Երկրորդ« «Քաղաքացիության մասին»՝ ըստ Սահմանադրության պարտադիր ընդունվելիք օրենքի շրջանակներում լուծել «մշտական» եւ «ժամանակավոր գրանցման» խնդիրը. այսինքն՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահից բոլոր այն մարդիկ« ովքեր մասնակցել են ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեին« պետք է ստանան ԼՂՀ քաղաքացիություն՝ անկախ  այն բանից« թե մշտապես որտեղ են հաշվառված: Այնուհետեւ« ԼՂՀ քաղաքացիություն ստացած անձինք պետք է պետության աջակցությամբ կադաստրի մարմիններում գրանցեն հողի« գույքի« այդ թվում՝ առանձնատան կամ բնակարանի (հանրակացարանի սենյակի) նկատմամբ սեփականության իրենց իրավունքը: Ավելի պարզ ասած՝ պետական« լրագրողական լեքսիկոնից պիտի բացառվի «վերաբնակիչ»« իմ կարծիքով՝ մարդու արժանապատվությունը խոցող« որակավորումը© ԼՂՀ բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ: Գումարած՝ որ պետությունը պարտավոր է սոցիալական ավելի ընդգծված եւ հասցեագրված քաղաքականություն մշակել եւ իրականացնել Քաշաթաղում« Շահումյանում« սահմանամերձ բնակավայրերում: Թե չէ ի՞նչ է ստացվում© այսօր Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանի բոլոր բնակիչներն օգտվում են սոցիալական համահարթեցված արտոնություններից: Որեւէ տարբերություն չկա՝ 60 կվտ/ժամ էլեկտրաէներգիա վարչակազմի ղեկավա՞րն է սպառել« թե՞ միայն թոշակով ապրող մեկը« պետությունը համահավասար փոխհատուցում է համապատասխան գումարը: Իսկ ես ասում եմ՝ «ոչ, հարգելի կառավարություն, շրջվարչակազմի ղեկավարը, նրա տեղակալը, վարչակազմի բաժնի վարիչը. ոստիկանապետը« դատախազը« դատավորը. հարկային ծառայության պետը. նրանց ընտանիքի անդամները թող բարի լինեն եւ վճարեն իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ դու քո նախատեսած փոխհատուցման գումարը հասցեագրիր բնակչության առավել անապահով, սոցիալապես խոցելի խավերին« եւ դա կլինի արդարացի»,- իսկ կառավարությունը, ցավոք, չի ընդունում: Մինչդեռ ամբողջ աշխարհում սոցիալական հատկացումներն ունեն ՀԱՍՑԵԱՏԵՐ: Մերը. դժբախտաբար« ԱՆՀԱՍՑԵ է:

Գ.Բ.– Մենք, բնականաբար, հասկանում ենք նաև, որ այս հարցը սերտորեն առնչված է քաղաքական դաշտին, ավելի կոնկրետ՝ ղարաբաղյան կարգավորմանը: Եւ սա չափանիշ է դարձել վերաբնակիչների ու ոչ միայն նրանց համար: Քանի դեռ արմատական բարեփոխումներ չեն կատարվում վերաբնակեցվող շրջաններում, մարդիկ արդարացիորեն մտածում են, որ այս տարածքների ճակատագիրը վերջնականապես հայտնի չէ: Ի՞նչն է տարակուսելին՝ արցախյան հանրությունը շարունակում է անմասն մնալ բանակցային գործընթացի մանրամասներից, կարծես թե հենց իր ճակատագիրը չէ խնդրո առարկան: Ոչ ոք մեր հանրությանը չի ուզում ասել, թե ինչ կա բանակցային սեղանին, ինչ հարցերի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել և ինչն է մնացել առայժմ չհամաձայնեցված: Մի քիչ գիտենք հայաստանյան աղբյուրներից, ավելի շատ՝ ադրբեջանականից, բանը հասել է նրան, որ ՀՀ արտգործնախարարը նաև ադրբեջանական լրատվամիջոցներին է հարցազրույց տալիս ու որոշ հարցեր պարզաբանում, բայց մեր պատկան մարմինները զլանում են մեր հանրությանը դա ներկայացնել: Դու՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հանրային մատչելի դեմք՝ կարո՞ղ ես որոշակի պարզություն մտցնել այս հարցում:

Վ. Ա.– Ես քեզ լիովին հասկանում եմ, բայց մի՞թե «արմատական բարեփոխումներ»-ի խնդիրը հրատապ չէ ընդհանրապես: Այս կտրվածքով եթե ընկալվի քո հարցադրումը« ապա շատ տխուր ենթադրություններ պիտի անեինք, չէ՞: Ուզում եմ ասել՝ մեր երկրի տարածքը միասնական է, ամբողջական« հետեւաբար իրավիճակի գնահատականը« կարծում եմ, նույնպես չպիտի մասնավորեցվի կամ «տեղայնացվի»:

Ցավում եմ, բայց ավելացնելու քիչ բան ունեմ« քան ասել եմ բազմիցս. ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի զարգացումների շուրջ մեր դատողությունները փորձագիտական մակարդակից այն կողմ անցնել չեն կարող:  Ես խոսում եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից:

Եթե հիշում ես՝ 2006 թ. ապրիլին մենք կազմակերպեցինք խորհրդարանական լսումներ: Հետեւեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի այցը Ստեփանակերտ, հանդիպումը ԱԺ խումբ-խմբակցությունների հետ: Այն ժամանակ դու դեռ «ՀՅԴ- Շարժում 88» պատգամավորական խմբի անդամ էիր եւ, կարծում եմ, քեզ տեղեկացրել են պարոն Օսկանյանի դիվանագիտական նկատառումներին: Դու նաեւ միջազգային մի շարք հեղինակավոր ֆորումների ես մասնակցում եւ, համոզված եմ« կարգավորման մեթոդաբանությունը քեզ բոլորովին էլ անծանոթ առարկա չէ: Մեր վերաբերմունքի մասին չէ« որ ակնարկում եմ, այլ այն մոտեցումների« որ կան: Եւ սա օբյեկտիվ իրողություն է՝ այդ բանակցային գործընթացը, որը հովանավորվում է «այս աշխարհի ուժեղների» կողմից:

Ինձ թվում է՝ մարդիկ մի փոքր պիտի հիասթափված լինեն բանակցային գործընթացի ներկա փուլին իմ կողմից տրված «լուրջ եւ պատասխանատու» գնահատականից« բայց ինձ թույլ եմ տալիս մնալ իմ տեսակետին. հանգուցալուծման հեռանկարը՝ կարգավորման սկզբունքների իմաստով« ուրվագծված է, «շրջանակված»: Այլ բան է՝ կողմերը «կմտնե՞ն այդ շրջանակից ներս»:

Անկեղծ, ավելին՝ ազնիվ լինելու դեպքում« իսկ ես ուզում եմ եւ անկեղծ, եւ ազնիվ լինել, իրեն հաշիվ տվող յուրաքանչյուր քաղաքական գործիչ« եթե մենք մեզ համարում ենք այդպիսին, իմ ընկալմամբ, պիտի ընդունի եւ ասի«  որ այդ «շրջանակից ներս չի ուզում մտնել» հատկապես եւ առաջին հերթին՝ Ադրբեջանը:

Սա է, որքան ես հասկանում եմ, հիմնական «ինտրիգը»:

Ավելին չեմ կարող ասել:

——————————————————————————————-

Խաչմերուկ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ «ԲՌՆԱԶԲՈՍՈՒԹՅՈՒՆ» 
Զբոսաշրջությունը եկամտաբեր ճյուղ է, բայց եկամուտ բերելուց առաջ պիտի հոգալ դրա մասին, իսկ հոգալու համար պիտի հասկանալ դրա կարևորությունը բոլոր առումներով

Վերջին շրջանում, թվում է, զբոսաշրջության զարգացումը իշխանությունների եւ ոլորտում գործող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է սկսում հայտնվել: Սա գուցե թե կապված է երկրում նոր իշխանությունների գործունեության հետ: Նորանշանակ վարչապետը, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, հայտարարել է, որ պետությունը նշված ոլորտում մտածված քաղաքականություն չի վարել: Չնայած հարկ է նշել, որ զբոսաշրջությունից ստացված եկամուտների բաժինը պետական բյուջեում եւ ՀՆԱ-ում զգալի տեղ է գրավում:

«Զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության տնօրեն Սերգեյ Շահվերդյանի խոսքերով, 2006-ին Ղարաբաղի առեւտրի ողջ էքսպորտը /առանց Հայաստանի/ կազմել է շուրջ 3 մլն դոլար, իսկ զբոսաշրջության ծառայությունների շնորհիվ երկիր է բերվել ավելի քան 1 մլն 250 հազար դոլար: Նույն տարում Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 2 մլն դրամ, իսկ շուրջ 5 մլն դրամ էլ՝ «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջոցներից: 2007-ի տուրիստական շրջանի ընթացքում երկրի տնտեսություն է ներդրվել ավելի քան 1 մլն 375 հազար դոլար, իսկ պետության կողմից զբոսաշրջության աջակցության եւ զարգացման համար ծախսված միջոցները կազմում են զբոսաշրջիկների կողմից երկրի տնտեսությունում ներդրած միջոցների 0.5 տոկոսը:

Նոր կառավարության՝ ոլորտի զարգացման նկատմամբ առավել մեծ ուշադրության ապացույցը, թերեւս, 2008 թվականից պետական բյուջեով նախատեսվող գումարի հնգապատկումն է: Հիշեցնենք, որ մինչեւ հիմա ոլորտի համար հատկացվում էր ընդամենը 2մլն դրամ: Պարզ է, որ ոլորտի զարգացմանն ուղղված այդ գումարի հնգապատկումը շատ բան չի կարող փոխել, քանի որ «նախնական» գումարը շատ փոքր էր, իսկ ոլորտի խնդիրները՝ մեծ ու ծախսատար:

Հենց այդ խնդիրներն էին օրերս քննարկում ոլորտի մասնագետների խորհրդակցության ժամանակ, որը նախաձեռնել էր «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը: Քննարկումների ընթացքում նշվեց, որ ոլորտի նվաճումներից կարելի է համարել նոր հյուրանոցների շինարարությունը, տրանսպորտային հաղորդակցական ուղիների բարելավումը եւ ծառայությունների մակարդակի բարձրացումը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Ղարաբաղում մեծ թափ է ստացել հյուրանոցների շինարարությունը. հյուրանոցներ են կառուցում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ տարբեր շրջաններում, ինչի արդյունքում հանրապետության հյուրանոցներում միաժամանակ կարող է տեղավորվել 422 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 20 տոկոսով բարձր է 2006թ. ցուցանիշից:

Սակայն զբոսաշրջիկների թվի՝ վերջին տարիներին որոշակի աճի պայմաններում, հյուրանոցների ծանրաբեռնվածությունը դեռեւս մնում է բավական ցածր մակարդակի վրա և կազմում է շուրջ 10 տոկոս: Իսկ պատճառը, թերեւս, հյուրանոցային ծառայությունների չափազանց բարձր գներն են, ինչը կարելի է վերագրել նաեւ տրանսպորտի եւ սննդի գներին. օրինակ՝ երկու օր Ղարաբաղում մնալու համար զբոսաշրջիկը պետք է ծախսի առնվազն 250 ԱՄՆ դոլար: Խոստովանենք, որ օրական այսքան գումար ծախսելու հնարավորություն ունեն ոչ բոլոր զբոսաշրջիկները, իսկ ոմանք էլ պարզապես նախընտրում են այդչափ գումարներ ծախսել մեկ այլ երկրում, որտեղ կարելի է շատ ավելին վայելել:

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Ղարաբաղ այցելելով՝ զբոսաշրջիկը շատ բան տեսնելու հնարավորություն չի ունենում. մատների վրա կարելի է հաշվել այն տեսարժան վայրերը, որ կարող է տեսնել զբոսաշրջիկը, չնայած մեր երկրում տեսնելու շատ բան կա, սակայն, ցավով պետք է նշել, որ այդ վայրերը հասնելն է դժվար, շատ դեպքերում՝ անհնար: Պատճառը հիմնականում այդ վայրեր տանող դժվարանցանելի ճանապարհներն են: Բազմիցս այս մասին խոսվել է, սակայն, ինչպես ասում են, գործը շատ դանդաղ է առաջ շարժվում:

Ուրեմն ի՞նչ՝ մնում է հույս դնել Սփյուռքում ապրող այն հայրենակիցների վրա, որոնց Ղարաբաղ է բերում միայն հայրենասիրությու՞նը, խաղալ նրանց հայրենասիրական զգացմունքների վրա և դրանով իսկ «պարտադրե՞լ»: Բայց, խոստովանենք, որ դա նախ ոչ այնքան զբոսաշրջություն կլինի, որքան «բռնազբոսություն», հետո էլ՝ հայրենասիրության հաշվին երկրում զբոսաշրջության զարգացումն էական առաջընթաց ունենալ չի կարող, այն էլ այն դեպքում, երբ այդ նույն սփյուռքահայերն էլ իրենց պահանջներն են փորձում դնել Արցախ գալու համար, որոնց իրականացման համար նույնպես քիչ գումարներ չեն պետք: Օրինակ, բոլորովին վերջերս նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնման անհրաժեշտության մասին, ինչը նույնպես երկրից դուրս բնակվող մեր հայրենակիցների պահանջներից մեկն է:

Տեղեկացնենք, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների թիվը համեմատաբար նվազում է. օրինակ 2000-2004թթ. արձանագրվել է ամեն տարի Ղարաբաղ այցելողների 30 տոկոսով աճ, իսկ 2005-ից աճի տեմպերը սկսել է նվազել: 2007-ին զբոսաշրջիկների թիվը՝ նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 10 տոկոսով: Զբոսաշրջիկների աճի տեմպի նվազումը ապացույցն է այն բանի, որ բավարար աշխատանք չի տարվում զբոսաշրջիկներին շահագրգռելու ուղղությամբ:

«Ասլան թրավըլ» ընկերության ղեկավար Ասլան Գրիգորյանի խոսքերով, զբոսաշրջության զարգացման համար Ղարաբաղը շատ հնարավորություններ ունի, որոնք, սակայն, պատշաճ կերպով չեն օգտագործվում: Ըստ նրա, զբոսաշրջության զարգացման խոչընդոտներից է նաեւ զբոսաշրջային ընկերությունների սակավությունը, որոնք էլ իրենց հերթին գործում են մեկուսի, չհամագործակցված: Մասնագետների կարծիքով, հենց այդ ջանքերի տարանջատվածությունն էլ Ղարաբաղում զբոսաշրջության ոչ արդյունավետ զարգացման գլխավոր պատճառներից մեկն է:

Իսկ որո՞նք են տուրիզմի հետագա զարգացման այն հիմնական խնդիրները, որոնք կանգնած են պետության առջեւ: «Զբոսաշրջության զարգացման գործակալության» ղեկավարի կարծիքով, առաջնահերթ խնդիրը հանդիսանում է երկրի «տեղափոխումը» հյուրերի ընդունման ռեժիմի: «Դա բազմամակարդակ գործընթաց է, որը պահանջում է մեծ ջանքեր եւ համաձայնեցված գործողություններ՝ ինչպես պետական իշխանության, տարածքային կառավարման, համայնքների, այնպես էլ զբոսաշրջության ոլորտի մասնագետների կողմից,- ասում է Ս.Շահվերդյանը:- Անհրաժեշտ է, որ հարակից ոլորտներում որոշումներ ընդունելիս հաշվի առնվեն զբոսաշրջության ոլորտի շահերը: Այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել զբոսաշրջությունը համակարգող պետական մարմին, ինչը նախատեսվում է նաեւ զբոսաշրջության գործունեության մասին օրենքով, որը կունենա նաեւ լիազորությունների լայն շրջանակ: Եթե մենք կարողանանք արդյունավետ լուծում տալ այդ հարցին, ապա շատ շուտով զբոսաշրջությունը կարող է դառնալ ինչպես երկրի, այնպես էլ ժողովրդի համար եկամտի հիմնական աղբյուր»:

Մեր կողմից ավելացնենք, որ ոլորտի հիմնախնդիրներից է նաև խելամիտ հայեցակարգի, ուրույն ու հետաքրքիր լուծումների ու առաջարկների բացակայությունը: Շքեղությամբ ու հարմարավետությամբ մենք չենք կարող մրցակցել ոլորտում վաղուց արդեն հաստատուն դիրքեր գրավող ընկերությունների ու երկրների հետ: Ուրեմն՝ պիտի նոր բան առաջարկել: Աշխարհի մեծահարուստներից շատերն ուղղակի փախչում են հարմարավետությունից, գալիս, ասենք, Կիրգիզիայի մի հեռավոր ու լեռնային աուլում վրանում ապրում, ձիով շրջագայում, կումիս խմում և այլն: Մեր լեռներում ևս կարելի է հետաքրքիր ու սրամիտ լուծումներ առաջարկել զբոսաշրջիկներին:

Մի խոսքով՝ նաև ոչ ստանդարտ լուծումներ են պետք:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Հայություն

ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ. Ի՞ՆՉ ԵՐԱՇԽԻՔ ԿԱ, ՈՐ ՆՈՒՅՆԸ ՉԻ ԿՐԿՆՎԻ

Արցախ-Սփյուռք հարաբերությունների նոր հարթություն, նոր մարտավարություն է կարծես թե ձեւավորվում վերջին ժամանակներս: Դա առավել ակնհայտ դարձավ Ղարաբաղում իշխանությունների փոփոխությունից եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի արտասահմանյան մի քանի երկրներ այցելությունից հետո:

ԼՂՀ նախագահը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված մարաթոնի շրջանակներում ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մի շարք քաղաքներ կատարած իր այցելությունների մանրամասները վերջերս ներկայացրել է նաեւ կառավարության անդամներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Եվ նախագահի հենց այդ օրվա շեշտադրումներից էլ պարզ է դարձել, որ Սփյուռքի հանդեպ Ղարաբաղի վերաբերմունքը տեղափոխվում է մեկ այլ հարթություն: Եթե մինչեւ հիմա Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների պահանջները բավարարելու պատրաստակամություն իշխանությունները երբևէ չեն հայտնել՝ փոխարենը օգտվելով կամ օգտագործելով միայն նրանց ֆինանսական միջոցները, ապա ներկայումս որդեգրած մարտավարությունը կարծես թե բավականին տարբերվում է եղածից:

Նախագահը հանդիպման ընթացքում հաճախակի էր հնչեցնում այն միտքը, որ մեր հայրենակիցները գտնում են, որ Ղարաբաղում, ասենք, ենթակառուցվածքները բավարար մակարդակի վրա չեն, կամ Արցախ այցելելու համար օդային կապն անհրաժեշտ է եւ այլն, եւ այլն:

Հիմա անդրադառնանք սփյուռքահայերի կոնկրետ պահանջներին: Նշվեց, որ սփյուռքահայերի համար դժվար է 5-6 ժամ ճանապարհ անցնել՝ Երեւանից Ստեփանակերտ հասնելու համար, ինչից ելնելով շատերը նախընտրում են Ղարաբաղ չայցելել: Իսկ օդային կապի առկայության դեպքում, ինչպես ընդգծել է Բ.Սահակյանը, ավելի հաճախակի եւ մեծ թվով սփյուռքահայեր կայցելեն Ղարաբաղ:

Երկրորդ հիմնական պահանջը տեղեկատվական քաղաքականությանը եւ տեղեկատվական դաշտի բարելավմանն էր վերաբերվում: Նախագահն ընդգծեց, որ այսօր Ղարաբաղում տեղեկատվական կենտրոն ունենալու խիստ անհրաժեշտություն կա, «քանի որ մեր հայրենակիցները շահագրգռված են այդպիսի տեղեկատվական աղբյուր ունենալ»: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ կփորձեն հնարավորինս կարճ ժամկետում տեղեկատվական դաշտը համապատասխանեցնել այդ պահանջին:

Վերոնշյալ եւ այլ հարցերի լուծումը միանշանակ դրական երեւույթ է, սակայն այլ հարց է, թե դա երբ եւ ում պահանջով է կատարվում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ի հայտ եկած նոր մարտավարության ողջ էությունը Սփյուռքի պահանջներն ու ցանկություններն ապահովելն է, եւ մենք՝ Ղարաբաղի բնակիչներս, նույն այդ պահանջները չենք ունեցել: Կարծես, միայն Սփյուռքի շնորհիվ կարող են լուծում ստանալ այն խնդիրները, որոնց մասին Ղարաբաղում խոսում էին տարիներ շարունակ (չէ՞ որ մեզ մոտ բազմիցս նշվել է տեղեկատվական դաշտի արդիականացման կամ օդանավակայանի վերագործարկման անհրաժեշտությունը):

Հարկ է նկատել, որ այս կամ այն հարցի լուծման անհրաժեշտության մասին նաև խոսում են մարդիկ, ովքեր նախկինում էլ էին կարեւոր պաշտոններ զբաղեցնում եւ այդ հարցերի լուծումը նույնպես նրանց լիազորությունների շրջանակում էր: Այս կապակցությամբ զանազան վարկածներ են ծագում. կամ այդ անձինք ժամանակին չէին ցանկանում կամ հնարավոր չէր բարձրաձայնել այդ հարցերը, կամ ոչ լիովին էին գիտակցում դրանց կարեւորությունը, կամ անտարբեր էին, կամ աշխատելու «իմիտացիա» էին անում,  կամ պարզապես սպասում էին, որ ինչ-որ մեկը հրահանգեր իրենց իսկ պարտականությունները կատարել:

Մնում է մենք էլ ձեւացնենք, թե ոչինչ չէինք տեսնում, ոչնչի տեղյակ չէինք և ոչինչ չենք հասկանում: Ծագող վարկածները քիչ չեն, բայց մի բան ակնհայտ է՝ այդ պաշտոնյաները պարզապես Ղարաբաղով չէին ապրում: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ էլ նույնը չի կրկնվի:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

EAFJD-ն կոչ է անում Եվրոպայի հայերին մասնակցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ կազմակերպվող բողոքի ցույցին

Եվրոպայի Հայկական դաշնությունը (EAFJD) կոչ է անում եվրոպացիներին, Եվրոպայի ոչ կառավարական եւ հայկական կազմակերպություններին մասնակցել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայանալիք ցույցին: Դաշնությունը գտնում է, որ Թուրքիայի հետ բանակցությունների հիմնարար մոտեցման փոփոխությունը «ավտոմատ անդամակցությունից» մինչեւ «անդամակցում ԵՄ-ին կամ արտոնյալ գործընկերություն» դրական քայլ է:

Դա կրկին քաղաքական բանավեճ է բացում այն հարցի շուրջ, թե հանդիսանո՞ւմ է, արդյոք, Թուրքիայի միացումը Եվրոպային բուն Եվրամիության բնական առաջընթաց: «Նույնիսկ այսօր, երբ եվրոպացիները չեն կարող որոշել, կզարգանա՞ն, արդյոք, հարաբերությունները Թուրքիայի հետ «արտոնյալ գործընկերության» համատեքստում, մենք գիտենք, որ Թուրքիան փորձում է առավելագույն արտոնություններ ստանալ ԵՄ-ից եւ կօգտագործի բոլոր հնարավոր լծակները տնտեսական եւ ռազմական հզորության ուժեղացման համար»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը:

Հոկտեմբերի 15-16-ը կայացած Եվրոպայի հայերի երկրորդ համագումարում Դաշնությունն իր դիրքորոշումն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ամփոփիչ հռչակագրում: Առաջիկա ցույցը պետք է հաստատի եվրոպացիների հավատարմությունը բարոյական արժեքներին եւ արդարությանը, որոնց վրա հիմնված է Եվրոպան:

«Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը՝ անդամակցություն թե արտոնյալ գործընկերություն, ԵՄ-ն պետք է էթիկ պարտավորություններ ստանձնի Թուրքիայի հետ հարաբերություններում: Մենք պետք է մեր ձայները հասցնենք Եվրոպայի առաջնորդներին, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության ճանաչումը ներառեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմանների ցանկում»,-ընդգծել է Չոբոյանը:

Հայ համայնքը կամուրջ է Լիբանանում ներքաղաքական դիմակայության կողմերի միջեւ

Անդրադառնալով լիբանանահայերի դիրքորոշմանը, պետք է ի նկատի ունենալ, որ այստեղ գործում են երեք քաղաքական կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, Ռամկավար-ազատական եւ Հնչակյան կուսակցությունները: Այդ մասին հայտարարել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, կուսակցությունները տարբեր ուղեգծեր եւ մոտեցումներ ունեն: «Սակայն ամեն անգամ, երբ Լիբանանի քաղաքական մակարդակով միջհամայնքային երկխոսության եւ քննարկման միջավայրում հայության անունից ներկայանալու անհրաժեշտություն է առաջանում, երեք կուսակցությունները ազգային-քաղաքական խոհեմություն են ցուցաբերում եւ ներկայանում են միացյալ պատվիրակությամբ, այդպիսով կանխելով հայության քաղաքական շրջանակներում պառակտման երեւույթների շահարկման փորձերը: Լիբանանահայության քաղաքական կեցվածքը ողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում օրինակելի է եղել այն առումով, որ մերժվել է ներքաշումը ներլիբանանյան բախումներում եւ միշտ կամուրջի դեր է կատարել ներլիբանանյան կողմերի միջեւ երկխոսության հող պատրաստելու եւ խաղաղ բանակցային գործընթաց կազմակերպելու առումով»,-ասել է Քանդահարյանը:

Նա ասել է նաեւ, որ չնայած այսօր Լիբանանի հայ համայնքը բախումնային ապահով վիճակում չի գտնվում, այսուհանդերձ, Լիբանանի քաղաքական դաշտը անմիաբան է, բավական լարված եւ ըստ էության՝ նույնիսկ փակուղային: «Այս բեւեռացած մթնոլորտի մեջ լիբանանահայության մասին լիբանանյան տարբեր կողմեր ասում են, թե անկախ որոշակի տարակարծություններից հայ քաղաքական կուսակցությունները գիտեն գերադասել լիբանանյան հայրենիքի շահերը: Էլ չեմ խոսում համահայկական կարեւորություն ունեցող խնդիրներում լիբանանահայերի միասնության մասին, որոնք բազմիցս են դրսեւորվել՝ ցեղասպանության, ղարաբաղյան հիմնախնդրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների, թուրքական գործոնին հակազդելու հարցերում եւ այլն»,-ընդգծել է Շ.Քանդահարյանը:

Մոտ ապագայում Փարիզում արեւմտահայերի համագումար է հրավիրվելու 

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայոց Մեծ Եղեռնից փրկված արեւմտահայերի ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման եւ անցկացման կազմակերպչական կոմիտեի գործադիր ղեկավար Կարեն Միքայելյանին,- հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կարեւորելով համաշխարհային հայության հատվածների միջեւ կապերի եւ փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների եւ ծրագրերի իրականացման գործում նրանց միջեւ աշխատանքների եւ դերերի բաշխումը, Կարեն Միքայելյանը վարչապետին է ներկայացրել մոտ ապագայում Փարիզում արեւմտահայերի համագումարի հրավիրման կազմկոմիտեի 2000թ.-ից մինչեւ հիմա տարված աշխատանքների արդյունքները եւ առաջիկա ծրագրերը: Հանդիպման ժամանակ վարչապետին ներկայացվել է նաեւ կազմկոմիտեի կողմից հրատարակված փաստաթղթերի ժողովածուն, որ պարունակում է 1917 եւ 1919թթ. Երեւանում կայացած Արեւմտահայերի առաջին եւ երկրորդ համագումարների եւ 1919-20թթ. Փարիզում կայացած Ազգային համագումարի սղագրությունները, որոնց դասերը շատ կարեւոր են եւ ուսանելի ներկայիս գործելակերպի համար: Կարեւորելով նախորդ համագումարների ընդհատված գործընթացը շարունակելու եւ նոր համագումար հրավիրելու նախաձեռնությունը` Սերժ Սարգսյանը նշել է, որ արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմիններ` Արեւմտահայ Ազգային ժողով, Ազգային խորհուրդ հիմնադրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ եւ լուրջ աշխատանք կատարել հայ համայնքներում` նախապես քննարկելով համագումար հրավիրելու հետ կապված կարեւոր խնդիրները:

http://www.panarmenian.net

——————————————————————————————-

Կրթություն

ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1988-1992թթ.)

Ես նպատակ չունեմ անդրադառնալու Ղարաբաղում կրթության և գիտության դրվածքին, գիտության զարգացմանը կամ գնահատել առանձին գիտնականների գիտական արտադրանքը և տալ գնահատական, որը, կարծում եմ, ծանր և քրտնաջան աշխատանք է պահանջում: Նման ուսումնասիրություններին նվիրված շատ թե քիչ աշխատանքներ կան: Սակայն վստահ կարող եմ ասել, որ ոչ մեկի համար դժվար չէ թվարկել ղարաբաղյան ծագման բազմաթիվ գիտնականների անուններ և նշել նրանց աշխատանքների բնագավառները: Այդ գիտնականները հիմնականում ապրել ու ստեղծագործել են Ղարաբաղից դուրս՝ Հայաստանում, նախկին Խորհրդային Միության տարբեր երկրներում և, առավել ևս, ամբողջ աշխարհում: Այդ փաստին ականատես ենք նաև այսօր: Թող ավելորդ չլինի հիշատակել, որ երևի չկա գիտության որևէ բնագավառ, որ առկա չլինի ղարաբաղյան ծագումով գիտնականի ծառայությունը:

Այստեղ կարելի է շատ անուններ առանձնացնել և գիտական նվաճումների անդրադառնալ, սակայն իմ նպատակը դա չէ, և գուցե դրա անհրաժեշտությունն էլ չկա, բայց սա հիմք է տալիս մեզ դատելու, որ այս կարևոր իրողությունը գիտակցելով՝ ղարաբաղյան շարժման արձագանքներից մեկը եղավ Ադրբեջանի կառավարության հեռահար ու խորամանկ այն քայլը, ըստ որի առաջարկվեց նախկին ԽՍՀՄ կառավարության և ժողովրդական կրթության նախարարությանը փակել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը՝ բարձրագույն միակ բուհը Ղարաբաղում, որին երևի իրենց կամքից անկախ հարեցին որոշ ղարաբաղցիներ իրենց պաշտոնները պահելու կամ սպասելիքներ ունենալու ակնկալիքով:

Այս գործընթացը ունեցավ հետևյալ զարգացումը: Նախկին Խորհրդային Միության ղեկավարների և ադրբեջանական հատուկ ուժերի ճնշմամբ ու նախաձեռնությամբ Ղարաբաղի մարզային կոմիտեն որոշում ընդունեց՝ առաջարկելով ժամանակավորապես փակել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը: Ժամանակին շատ հեղինակավոր մարդկանց ջանքերը, ժողովրդի բողոքը և դժգոհությունները՝ մանկավարժական ինստիտուտը չփակելու վերաբերյալ, արդյունք չտվեցին: ԽՍՀՄ նախարարների խորհուրդը 1988թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1218՝ Ղարաբաղի բարձրագույն կրթության համար ճակատագրական նշանակություն ունեցող որոշում, որը բաղկացած էր երկու կետից:

Առաջին կետում գրված էր. «Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի մարզային կուսկոմիտեի և գործադիր մարմնի առաջարկությունը և Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ու ԽՍՀՄ ժողկրթության պետական կոմիտեի համաձայնությամբ ժամանակավորապես փակել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը»: Որոշման երկրորդ կետով հանձնարարվել էր Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն կրթության նախարարներին և ԽՍՀՄ կրթության պետկոմին համագործակցել ինստիտուտի աշխատակիցներին աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ուսանողների ուսուցումը շարունակելու հարցում:

Այդ որոշումը իրագործելու համար ԽՍՀՄ կրթության պետական կոմիտեն 1988թ. հոկտեմբերի 18-ին ընդունեց թ. 382 որոշումը, որով երկու հանրապետությունների կրթության նախարարներին պարտադրվում էր իրականացնել հանձնման և ընդունման ամբողջ գործընթացը: Սակայն այստեղ կարևոր էր թ. 382 որոշման 2.1 կետը, ըստ որի ինստիտուտի ուսանողությունը և դասախոսական կազմը պետք է տեղափոխվեին Կիրովաբադ, Երևան, Գյումրի և Կիրովական:

Անհրաժեշտ եմ գտնում արձանագրել, որ այս բոլոր որոշումների-հրամանների դեմ ինչպես կոլեկտիվի, այնպես էլ ժողովրդի բողոքները, ընդվզումները, միտինգները և նույնիսկ բողոքի ծայրահեղ դրսևորումները՝ նստացույցերը, ոչ մի դրական արդյունք չտվեցին: Ինստիտուտի փակվելը, կոլեկտիվի աշխատանքի տեղավորման հարցի լուծումը և ուսանողության կրթության հետագա կազմակերպումը դարձան օրախնդիր հարց:

Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կոլեկտիվն այդ ժամանակ ընդունեց մեզ համար անսպասելի որոշում՝ կոլեկտիվին և ամբողջ ուսանողությանը տեղափոխել Կիրովական (Վանաձոր): Այդ ընթացքում ամբողջ հանրապետությունը, այդ թվում՝ բուհերի կոլեկտիվները, ապրում էին ղարաբաղյան շարժմամբ: Այդ շարժման աշխատանքներին մասնակցում էր նաև մեր ինստիտուտի կոլեկտիվը, սակայն առանց ցուցադրական միջոցառումների, որի վկայությունն այն էր, որ եթե հիմնարկ-ձեռնարկություններում, բուհերում լինում էին աշխատանքային գործադուլներ, ցույցեր և նման բնույթի իշխանությունների կողմից չխրախուսվող միջոցառումներ, մենք ինստիտուտում, տիրապետելով իրավիճակին, ամեն ինչ անում էինք մտածված, այն հաշվով, որ չտուժի ուսումնական գործընթացը, միաժամանակ ակտիվորեն օգնենք ու սատարենք շարժմանը:

Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կոլեկտիվի վստահությունը մեր կոլեկտիվի հանդեպ ավելի պարտավորեցրեց մեզ, և բարձր կազմակերպվածությամբ, նախարարության, տեղական կուսակցական և գործադիր մարմինների աջակցությամբ աղուհացով, երգուպարով դիմավորեցինք մեր գործընկերներին, թեև Վանաձոր քաղաքի մուտքի մոտ՝ Շահումյան սովխոզի տարածքում, այդ ժամանակ կրակոցները չէին դադարում: Սկսեցինք ուսումնական գործընթացը: Դասախոսների հիմնական մասը տարբեր հիմնավորումներով վերադարձավ Ստեփանակերտ: Իր գործունեության տարիներին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը ուսուցիչներ էր պատրաստում վեց մասնագիտությամբ, այն է՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա և ֆիզիկա, պատմություն, տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա, ռուսաց լեզու, ընդհանուր տեխնիկական առարկաներ և աշխատանք:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ժամանակվա որոշ քաղաքական ուժեր փորձում էին ինստիտուտի ղեկավարությանը և կոլեկտիվին մեղադրել այն բանում, որ իբր մենք դավաճանել ենք, որ իբր դատարկում ենք Ղարաբաղը: Սրան տեղում հակահարված տվեցին հենց Ղարաբաղից Կիրովական տեղափոխված ուսանողները, որոնք բարձր էին գնահատում ինչպես ինստիտուտի ղեկավարության, այնպես էլ կոլեկտիվի  վերաբերմունքը արդեն փակված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտից Կիրովական տեղափոխված դասախոսների եւ ուսանողների նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար: Դա երևի պայմանավորված էր նաև նրանով, որ շուրջ 400 ուսանողի համար լուծվեցին հանրակացարանի, գույքի, սննդի հարցերը՝ հաղթահարելով ֆինանսական, նյութական, կազմակերպչական, քաղաքական բնույթի լուրջ դժվարություններ:

Այս գործընթացը ընդմիջեց երկրաշարժը. ինստիտուտը հայտնվեց անելանելի վիճակում, առաջ եկան լուրջ, անհաղթահարելի դժվարություններ՝ կապված ուսումնական գործընթացը Կիրովականում շարունակելու, հատկապես շենքային պայմանների հետ: Կիրովականում ուսումնական գործընթացի շարունակելը դարձավ անհնար, որովհետև փլվեց հանրակացարանի շենքը, իսկ ինստիտուտի ուսումնական մասնաշենքերը երկրաշարժից վնասվելու պատճառով դարձան անօգտագործելի:

Ղարաբաղի ուսանողությունը պետք է վերադառնար Ստեփանակերտ կամ տեղափոխվեր Երևանի որևէ բուհ: Ստեփանակերտ տեղափոխվելու խնդիրը շատ ծանր հարց էր, որը պահանջեց լարված, քրտնաջան և դժվար աշխատանք: Ղարաբաղի ժամանակավոր կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու համար մենք առաջարկեցինք Ստեփանակերտի ուսանողների հետ Ղարաբաղ տեղափոխել նաև մեր ինստիտուտի կոլեկտիվին, որը, բնականաբար, տակտիկական քայլ էր:

Երկրաշարժից հետո շուրջ չորս ամիս շարունակ ՀՀ ԿԳ նախարարության և ԿՊՄ ինստիտուտի ղեկավարությունը ձեռնամուխ եղան Ստեփանակերտում բարձրագույն կրթությունը վերսկսելուն, թեկուզ և Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բաժանմունքի ստեղծման ճանապարհով: Խնդիրը չնայած սովորական էր, սակայն հարցի լուծումը պահանջեց ահռելի ջանքեր ու ծանր աշխատանք:

Բաժանմունք ստեղծելու համար անհրաժեշտ էր Ադրբեջանի կառավարության համաձայնությունը, որի հիման վրա ԽՍՀՄ կառավարությունը պետք է ընդուներ նոր որոշում: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը վերաբացելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Այս ուղղությամբ տարվող բոլոր կարգի միջամտությունները, օրինական և անօրինական գործողությունները, խնդրանքները պսակվում էին անհաջողությամբ և մերժվում տարբեր ատյաններում: Բանակցությունները տարվում էին հիմնականում Արկադի Վոլսկու հետ: Նա գտնում էր, որ հարցը պետք է համաձայնեցնել Ադրբեջանի իշխանությունների հետ: Դրա հետ պետք է լիներ նաև ԽՍՀՄ կրթության պետական կոմիտեի, որը գլխավորում էր Գենադի Յագոդինը, թույլտվությունը: Հարցը չէր կարողանում լուծել նաև Հայաստանի կառավարությունը և կուսակցության Կենտրոնական կոմիտեն:

Ստեղծված իրավիճակից ելք գտնելու խնդիրը հանձնարարվեց ռեկտորին, խորհուրդ տվեցին օգտագործել Նիկոլայ Ռիժկովի հետ Վանաձորում հանդիպելու հնարավորությունը: Այդ ժամանակ Ռիժկովը գլխավորում էր երկրաշարժի գոտու բոլոր խնդիրները: Մեծ դժվարությամբ և ջանքերի գործադրումով հնարավոր եղավ  իրականացնել Ռիժկովի հետ հանդիպումը: Ստանալով նրա համաձայնությունը՝ վերսկսեցինք բանակցությունները Ղարաբաղի ժամանակավոր կառավարության հետ: Ծանր և քրտնաջան, հետևողական և հիմնավոր աշխատանքը տվեց իր դրական արդյունքը, և Ա. Վոլսկին համաձայնեց Լեռնային Ղարաբաղում բացել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը: Այդ առաջարկի հեղինակը Լյուդվիգ Ղարիբջանյանն էր, և այստեղ Ռուսաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համաձայնությունը շրջանցվեց:

Հայաստանի ժողովրդական կրթության նախարարության 1989թ. մարտի 13-ի կոլեգիայի որոշմամբ և նախարարի մարտի 15-ի թիվ 94-ե հրամանով ստեղծվեց Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը, բացվեցին չորս նոր մասնագիտություններ (կենսաբանություն և քիմիա, աշխարհագրություն, մանկավարժություն և հոգեբանություն):

Նպատակահարմար եմ գտնում ներկայացնել և երախտիքի խոսք ասել նախկին ԽՍՀՄ, Հայաստանի և Արցախի կուսակցական և պետական գործադիր մարմիններին և բուհական համակարգում աշխատող այն անձանց հասցեին, ովքեր իրենց հնարավորությունների և վարած պաշտոնների շրջանակներում այս կամ այն չափով օգնել են ու նպաստել հայ ժողովրդի համար բախտորոշ և ծանր տարիներին քաղաքական սրված իրավիճակում Ղարաբաղում բարձրագույն կրթության շարունակման գործին, որի նշանակությունը բոլորս ենք հասկանում: Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ այդ բոլոր աշխատանքներին մասնակցել է բաժանմունքի կորիզը, որը կազմված էր 1988թ. հոկտեմբերի 4-ին փակված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի նախկին աշխատակիցներից և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կոլեկտիվի մի շարք անդամներից՝ հոդվածագրի ղեկավարությամբ: Այս շարքում առավել գնահատելի է Նիկոլայ Ռիժկովի, Արկադի Վոլսկու, Գենադի Յագոդինի, Վիկտոր Տերեշչենկոյի, Լյուդվիգ Ղարիբջանյանի, Սիմոն Հախումյանի, Էդուարդ Ղազարյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Յուրի Սարգսյանի անգնահատելի ծառայությունը:

Պատերազմի և շրջափակման չորս տարիներին առավել դժվար էր ուսումնական լուրջ գործընթացի կազմակերպումը: Ղեկավարվելով բարձրագույն դպրոցի կանոնակարգային պահանջներով՝ Ստեփանակերտում մանկավարժների պատրաստման պատասխանատվությունը դրվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի վրա: Այնտեղ կազմակերպում էին շարունակական կրթություն, պետական և ընդունելության քննություններ: Այս ընթացքում հայրենանվեր աշխատանք կատարեց Ստեփանակերտի նորաբաց բաժանմունքի կոլեկտիվը, հաղթահարեց ժամանակի հետ կապված անցանկալի դժվարությունները՝ պատերազմի պայմաններում շարունակելով ուսումնական գործընթացը: 1990թ. սեպտեմբերի 1-ից ԵրՊԻ-ի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ բացվեց այդ համալսարանի բաժանմունքը, և Ղարաբաղը սկսեց պատրաստել նաև ինժեներներ 3 մասնագիտությամբ: Այդ երկու կրթօջախները գործեցին մինչև 1992թ.:

Այն հիմք հանդիսացավ Արցախի համալսարանի ստեղծման համար, և ՀՀ կառավարությունը 1992թ. հոկտեմբերի 13-ի թիվ 504 որոշմամբ հիմնադրվեց անկախ Հայաստանի 13-րդ բուհը՝ Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը՝ Արցախի պետական համալսարանը՝ 23 հիմնական և լրացուցիչ մասնագիտություններով, համալսարան, որի  շնորհիվ ստեղծվեց ամուր կրթական բազա, որն իր ազգանվեր գործունեությունն է տանում՝ համագործակցելով արտերկրի, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և ՀՀ բարձրագույն կրթական օջախների հետ: Ներկայումս այդ բուհը 2005թ. տվյալներով կադրեր է պատրաստում 29 մասնագիտությամբ:

Այսպիսով, արցախյան շարժման ծանր ու դժվար տարիներին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր շրջափակման և պատերազմի մեջ, մեկ անգամ ևս ապացուցեց ժողովրդի սերը կրթության և, մասնավորապես, բարձրագույն կրթության հանդեպ եւ որպես դրա վկայություն կարող է հանդիսանալ ՀՀ կրթական համակարգում Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (ԱրՊՀ-ի) ստեղծումը:

Ռաֆայել ԵԴՈՅԱՆ
պրոֆեսոր, ք. Վանաձոր

——————————————————————————————-

Հոբելյան

 

ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆ – 70

ՊԱՏՐԱՆՔ

Մնաք բարով, իմ երկինք ու երկիր,
Գնում եմ հեռու անծանոթ աշխարհ,
Ուր երանավետ եզերք է անծիր
Ու   հավերժական մարդկայնություն – սեր:

Գնում եմ այնտեղ ու՝ անվերադարձ,
Ի սեր աստծո, մի հարցրեք՝ ո՞ւր,
Երգիս թրթիռը կմարի հանկարծ,
Հոգուս խորանը կմնա թափուր:

Կապրեմ ես այնտեղ՝ ինչպես ցոլցլուն
Բախտի աստղը անհունությունում,
Երգս կհյուսեմ տենչերից ձեր նույն,
Շողքս կարձակեմ ձեր կարոտանքում:

Միայն մի հարցրեք՝ ի՞նչ աշխարհ է դա,
Ինքս էլ չգիտեմ, բայց իմն է միայն,
Հույս է ու լույս է բոլորքը նրա
Տիեզերական ծփանքում համայն…

ԻՄ ԱՍՏՂԸ

Մանկուց ընտրեցի աստղ երկնքում,
Աղոտ ու անշուք աստղն իմ փոքրիկ,
Հեռու իր ծիրում կայծում էր անքուն,
Ինչպես երազից պոկված պատառիկ:

Կարծում էի այն շող-շքեղները
Բաժինն են վաղուց աշխարհի մեծաց,
Ինձ վայել կգար երկնքի ծերը,
Ուր լուռ հանգչում էր բախտս մոլորված:

Ապրեցինք՝ անմասն մեծ տիեզերքից,
Ինքն անհայտում, ես՝ խոտոր ճամփորդ,
Գոհություն, սակայն, նա իր եզերքից
Նայում էր միշտ ինձ՝ իմ գոյին հաղորդ:

Հոգսից խաղաղված լուռ գիշերներին,
Երբ հանգչում էին կյանք ու տառապանք,
Զրուցում էինք տենչով մի վերին,
Փոխանցում իրար հույս ու կարոտանք:

Միայն թե, աստված, երբ չեմ լինի ես,
Սուզված կլինեմ մշուշն իմ բաժին,
Մնալով նրան հավիտյան անտես,
Ի՞նչ է լինելու մենավոր աստղին:

ԻՄ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Իմ լռությունը՝ լռած տառապանք,
Դառնագին խոցված, ծանր վիրավոր,
Ինչպես մոռացված ու հոգնած անցվոր,
Էլ չի թոթափի բյուր ցավ ու կապանք:
Խաբվել, լռել է իմ լռությունը,
Լռին մնացել անմխիթարանք,
Ինչպես ավերակ ու լուռ-լքված վանք,
Էլ չի սփոփի իմ տխրությունը:

Իմ լռությունը լռեցված անխիղճ,
Ոտնակոխ, ինչպես ծաղիկը փոշում,
Նվում է, հոգուս կարոտը մաշում,
Էլ չի բարբառի ոչ խոհեր, ոչ ճիչ:

Լռում է աստված իմ լռության մեջ,
Չի ձգում լեզվակն իմ լռած զանգի,
Որ գոնե հնչեմ իմ ցավի հանգի
Ու լուռ ղողանջեմ տխրագին ու խեղճ…

ՎԵՐՋԱԼՈՒՅՍ

Իմ հոգեւոր, իմ ոգեւոր վերջին կանչ,
Ի՞նչ ես նետում դալուկ շողդ տիեզերք,
Գիսավորի հե՞տքն ես փնտրում անճանաչ,
Որ շշնջամ, հյուսեմ մի նոր երգ ու վերք:

Իմ հեւասպառ, իմ անսպառ վերջին շունչ,
Ի՞նչ ես խոկում առ Անհայտը-առեղծված,
Կա՞ քո հանգչող կարոտանքում հույս ու հունչ,
Որ փառք ու վառք հղեմ աստծուն իմ օրհնված:

Իմ վայրենի, իմ հայրենի լեռ ու ձոր,
Ի՞նչ եք խորհում՝ զավակը ձեր հուսաբաղձ
Կելնի՞, արդյոք, բարձունքն իր լուսավոր,
Որ այնտեղից սուզվի Անհունն մթամած:

Իմ վերջալույս, վերջին պայծառ ակնթարթ,
Ոսկե վայրկյան Քիրսի անհաս կատարին,
Այդպես շքեղ ու հրդեհված ու անզարդ
Վառած պահիր հոգուս շողքը այս վերջին…

ՌԵՔՎԻԵՄ

Երբ դառնացած եմ լինում ու կքված,
Մարդկանց աշխարհից ծանր հիասթափ,
Մինչեւ իսկ ինքս ինձնից խուլ լքված
Ու սուզված ներսս անձուկ ու անափ,
Հանկարծ խորերից հոգուս մթամած,
Ինչպես անորոշ, անհայտ եզերքից,
Կարծես մրմունջ է ելնում մոռացված,
Կարծես ելեւէջ՝ տնքացող վերքից:
Թվում է մանկուց հոգիս պարուրած
Այն մեղեդին է եղերերգության,
Որ պատճառեց ինձ քույրս բարուրված
Վերջին իր ճիչով մահիճում մահվան:
Նա անօգ, անբառ ասաց աստծուն
Անհայտ փափագը մարող աչքերով,
Տիրեց սրտմաշուկ ահեղ լռություն,
Ինքը՝ աստված էլ շվարեց ցավով…
…Ելնում, լցվում է ողջ էությունս
Մրմունջն անմոռաց, հեծծող մեղեդին,
Ծանր կախվում է ցավի արցունքս
Իբրեւ սփոփանք կորստյան իմ հին:
Եվ մանկիկն իմ, քույրս այն երազ
Անօգ իր ճիչով լույս է տալիս ինձ,
Թեեւ հեռու է ինքը ու անհաս,
Հավերժ սրտմաշուկ ու լուսեղեն նինջ…
Ախ, գուցե անհայտ փափագն այն էր,
Որ իր բաժինը աստված ինձ բաշխեր…

 

ԿԱՐԱՊԻ ԵՐԳ

Երկիր իմ, ժամն է վերջին իմ կանչի,
Երկինքդ բացիր անծիր, անապակ,
Ոգիս լուսեղեն ճախրանքի պապակ՝
Կարոտ է հեռու անհայտ ղողանջի…
Խորունկ կապույտից տենչանքս հղեմ
Իմաստուն խոհում լռած լեռներիդ,
Ամպերիդ սահքում իջնեմ ձեռքներիդ,
Անհուն իմ սիրո ակունքը հեղեմ:
Եվ անէանամ ջրերում քո ջինջ,
Ինչպես հին երգը հոգու խոր ծալքում,
Եվ հավերժական քո կարոտանքում
Հնչեմ ու շնչեմ անգո ու աննինջ:
Կամ թե օջախի երազ ծխի պես
Ելնեմ սպառվեմ լուրթ հայացքիդ մեջ,
Սակայն կրակդ հավիտյան անշեջ
Բոցկլտա երգիս տողերում անտես:
Երկիր իմ, օրհնիր կարապի երգս,
Թե արժան գտար գալ ու գնալս,
Անհարիր եղան առնել ու տալս,
Սակայն քոնն էր միշտ անաղարտ հեւքս…

 

——————————————————————————————-

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՌՈԲԵՐՏ ԱՍԿԱՐՅԱՆԸ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ Է ԹՈՂԵԼ ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ «ԵՐԵԽԱՅԻՆ» 

Նոյեմբերի 1-30-ը Բրազիլիայի Սանտա-Կատարինա քաղաքում ղարաբաղցի քանդակագործը երկրորդ անգամ մասնակցել է միջազգային սիմպոզիումի, որի համար հայտ էին ներկայացրել 245 քանդակագործ, որոնցից ընտրվել են միայն 20-ը:

Ռ. Ասկարյանի «Պահապան հրեշտակ» կոչվող քանդակը կերտվել է 1800 կմ հեռավորությունից բերված սպիտակ մարմարից: Քանդակը 3 մետր բարձրություն ունի: Քանդակագործը խոստովանում է, որ մեծ դժվարությամբ է բաժանվել, ինչպես ինքն է ասում, իր «երեխայից»:

Ռ. Ասկարյանը այս սիմպոզիումին մասնակցում է երկրորդ անգամ: Արդեն իսկ 8 տեղադրված քանդակների հեղինակն ասում է, որ իր համար կարեւոր են նման նախագծերը. «Շփվում ես տարբեր երկրի արվեստագետների հետ, որտեղ ամեն մեկն իր պարն է պարում, որտեղ ամեն մեկը ձգտում է ցույց տալ իր ազգը, իր բառը»,- շեշտում է քանդակագործը, որը համոզված է, որ դա եւս պայքարի մի ձեւ է:

Սանտա-Կատարինայում կերտված այդ բոլոր քանդակները մի օր՝ թվով 500-ը լրանալուն պես, տեղադրվելու են այդ քաղաքի շրջակա բլուրներից մեկի վրա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s