№ 22 / 29 դեկտեմբեր

 Շնորհավոր Ամանոր  եւ Սուրբ Ծնունդ

——————————————————————————————-

Քրոնիկոն

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

2006 

ՓԵՏՐՎԱՐ

Ժակ ՇԻՐԱԿ

Ներկայիս իրավիճակում կա շանս պայմանավորվածությունների համար հիմք ստեղծելու:

Էլմար ՄԱՄԵԴՅԱՐՈՎ

Ռամբույեում համաձայնեցվել է քննարկվող ինը հարցերից յոթը:

Սթիվեն ՄԱՆՆ

Մենք պետք է մտածենք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք առաջ, արդյունքներ չկան, համաձայնության հասնել չի հաջողվել։

——————————–

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

փետրվար

Հայաստանը պիտի հրաժարվի մասնակցել բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի բանակցել Ղարաբաղի հետ: Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ 

 մարտ

Վերջին որոշ հայտարարություններն ու զարգացումները ցույց են տալիս, որ կան մարդիկ, որ կամ լավ չեն պատկերացնում այս նրբերանգները, կամ այլ նպատակներով փորձում են այստեղ ինչ-որ բան որսալ:

——————————

ՄԱՅԻՍ

Վլադիմիր ԺԻՐԻՆՈՎՍԿԻ

Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի ճանաչելու Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը:

ՀՈՒՆԻՍ

Մեթյու ԲՐԱՅԶԱ

Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են: Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար, եւ տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա: Եվ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը։ Մենք քաջալերում ենք նախագահներին ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում։

Թերի ԴԵՎԻՍ

Այն փաստը, որ երկու նախագահները հանդիպում են և նստում բանակցությունների սեղանի շուրջ, ինքնին դրական երևույթ է: Կա անգլիական մի ասացվածք, որի իմաստը կայանում է հետևյալում՝ ավելի լավ է զրուցել, քան կռվել:

ՀՈՒԼԻՍ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպառել են իրենց երևակայությունը խաղաղ կարգավորման սկզբունքների ընդունման, ձևակերպման և վերջնական տեսքի բերման գործում:

Մեթյու ԲՐԱՅԶԱ

Ստեփանակերտ կան գաղափարներ: Կան տարբեր գաղափարների նոր տարրեր, բայց ես չեմ կարող ասել, թե այսօր կան նոր կոնկրետ առաջարկություններ: Ասեմ, որ հիմա չի լինի նոր ու մեծ քայլ: Միգուցե հետագայում դա լինի, բայց հիմա մենք պիտի մտորենք այդ ամենի մասին:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Փոխզիջումը չի կարող լինել միակողմանի եւ վտանգել ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը: Այսօր մենք չենք մասնակցում բանակցություններին, և բանակցություններ, որպես այդպիսին, չկան. կան հանդիպումներ նախագահների եւ նախարարների միջև և, բնական է, որ այստեղ խոսել բանակցությունների մասին առանց փոխզիջումների պատրաստակամության, հնարավոր չէ, բայց դա վերջնական փաստաթուղթ չի կարելի համարել: Վերջում, ամեն դեպքում, Ղարաբաղը ներգրավվելու է, և վերջին խոսքը մերն է լինելու:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

Իհարկե, եթե մենք ուզում ենք Ղարաբաղի հարցը լուծվի, լինելու են նաեւ թե համապատասխան զիջումներ կամ փոխանակումներ, որոնք բանակցության եւ քաղաքական իշխանությունների գործունեության արդյունք են լինելու: Եթե նկատել եք՝ ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում: Մեր և մասնավորապես՝ իմ խնդիրը առաջին գիծն օրըստօրե ամրապնդելն է եւ պայքարելը յուրաքանչյուր թիզ հողի համար:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

Մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները՝ ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու:

Պիտեր ՍԵՄՆԵԲԻ

Ես չեմ ցանկանում մեկնաբանել Հայաստանի նախագահի խոսքը, սակայն ուզում եմ հայտնել ԵՄ եւ ողջ միջազգային հանրության հույսը, որ վերջին շաբաթների ինտենսիվությունը կշարունակվի:

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Չգիտենք՝ վաղը ինչ կկատարվի: Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, կան հետաքրքրական մտքեր, պետք է նորմալ նստել, բանակցել եւ կամք ցուցաբերել:

2007

ՀՈՒՆՎԱՐ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

Հունվարի 25-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի /Ռուսաստան/, Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/ եւ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ: ԼՂՀ նախագահը նշեց, որ  եւս մեկ անգամ ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը: «Կա երեք հիմնական հարց` կարգավիճակ, տարածքներ եւ փախստականներ: Եթե ասում ենք, որ այս հարցերում համաձայնություն չկա, ուրեմն շատ շուտ է խոսել կարգավորման մասին: Երբ հիմա խոսում են, որ մեկ կամ մեկ ու կես հարց է մնացել համաձայնեցնել, ես դա չեմ հասկանում»,- ասել է նախագահը:

ՓԵՏՐՎԱՐ

Վլադիմիր ՊՈՒՏԻՆ

«Մենք չենք կարող ոչ մեկին ստեղծված իրավիճակից դուրս ելնելու որոշում ստիպել: Քանի որ, եթե մենք միայն փորձենք այդ քայլին դիմել, եթե որեւէ որոշում ստիպենք, մենք, գուցե, ընդմիշտ փչացնենք մեր հարաբերությունները կամ հայ, կամ ադրբեջանցի ժողովրդի հետ: Պետք չէ մեզ վրա բարդել այդ խնդիրը»,- Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՄԱՐՏ

Յուրի ՄԵՐԶԼՅԱԿՈՎ

Ժնեւում կայացած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ քննարկվող բազային սկզբունքները ենթադրում են երկու հիմնական խնդրի լուծում` Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններից հայկական զորքերի դուրսբերում եւ չճանաչված երկրի համար միջանկյալ կարգավիճակի որոշում` մինչեւ հանրաքվե անցկացնելը: «Մենք աշխատում ենք մի այնպիսի միջանկյալ կարգավիճակի վրա, որը, թողնելով իրավիճակն այնպես, ինչպես դե-ֆակտո կա, թույլ կտա Ղարաբաղին միջազգային կազմակերպությունների հետ կոնտակտներ ունենալ` այն դեպքերում, որոնք իրավասուբյեկտություն չեն պահանջում», – ասել է Մերզլյակովը: Համանախագահների կարծիքով, փախստականների վերադարձի հարցը կողմերը պետք է քննարկեն իրար միջեւ:

Аркадий ГУКАСЯН

“Однако в силу того, что мы непосредственно не являемся участниками переговоров, существует проблема, так как мы лишены возможности прочувствовать все те нюансы, которые имеют место в процессе переговоров”, – заметил Гукасян. Вместе с тем он отметил, что по вопросу урегулирования нагорно-карабахского конфликта между Арменией и Нагорным Карабахом существуют как незначительные, так и серьезные разногласия. “Наверно, некорректно будет с моей стороны озвучивать эти разногласия, поскольку это наша внутренняя кухня. Но мы не теряем надежду, что по тем моментам, где наши позиции не совпадают, мы сможем убедить Армению”, – отметил он.

ՀՈՒԼԻՍ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մինչեւ կարգավիճակի մասին համաձայնության չգան, չի պատկերացնում, թե ինչ լավատեսության մասին կարող է խոսք լինել, հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը այն բանից հետո, երբ Երեւանի ԼՂՀ ներկայացուցչության շենքում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Մորատինոսի հետ:

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ դեռեւս չի եղել այսքան պատասխանատու եւ հերոսական ժամանակաշրջան: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զինված փուլը մենք ազգովի պատվով ենք հաղթահարել: Մեզ ոչ ոք չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի, եթե զիջենք դիվանագիտական ճակատում:

ՆՈՅԵՄԲԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինման վտանգավոր մրցավազքը, զերծ մնան մարտատենչ հռետորությունից եւ դրա փոխարեն բանակցությունների միջոցով վերականգնեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով,- ասվում է ԼՂՀ-ի հարցով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: «2008թ. կայանալիք ընտրությունները թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում կբարդացնեն քաղաքական միջավայրը, դրա համար էլ կողմերը մինչեւ ընտրությունները պետք է փաստաթուղթ ընդունեն, որում ընդգրկված կլինեն հիմնական սկզբունքները, նույնիսկ եթե նա որոշակի այն կետերը, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները 2008 թվականին: Որոշակի առաջընթաց է նկատվում բանակցություններում, սակայն ես այնքան լավատես չեմ, որպեսզի ենթադրեմ, որ այն կարողանա կոնկրետ արդյունքների հանգեցնել մինչեւ նախագահական ընտրությունները: Բանակցությունների գործընթացը շարունակվում է, եւ դրանում կա եւ դրական, եւ բացասական կողմ:

ОБСЕ

29 ноября в Мадриде прошли переговоры между главами МИД Армении и Азербайджана с участием сопредседателей Минской Группы ОБСЕ по карабахскому урегулированию (Россия, Франция, США), а также официальных лиц стран-посредников. На встрече главам МИД Армении и Азербайджана Вардану Осканяну и Эльмару Мамедъярову был передан перечень компромиссных принципов урегулирования нагорно-карабахского конфликта. Одним из немногих положительных итогов совещания глав МИДов стран-членов ОБСЕ в Мадриде стала презентация плана урегулирования нагорно-карабахского конфликта, который был передан Эльмару Мамедъярову и Вардану Осканяну странами Минской группы ОБСЕ (Россия, США, Франция). “Эти предложения вобрали в себя все позитивные договоренности между Баку и Ереваном за последние годы”, – заявил глава МИД РФ Сергей Лавров. “Предложения Минской группы справедливы и объективны”, – согласился и заместитель госсекретаря США Николас Бернс.

Серж САРГСЯН

Достижение предварительного согласия по нагорно-карабахскому конфликту возможно до президентских выборов в Армении. Об этом в интервью агентству Reuters заявил премьер-министр Армении Серж Саргсян. “Я не думаю, что президентские выборы могут повлиять на процесс переговоров. Я уверен, что до этого мы можем прийти к общему знаменателю по определенному кругу вопросов”, – заявил премьер.

Вардан ОСКАНЯН

По словам главы армянского МИД, сопредседатели Минской группы ОБСЕ, представляя в Мадриде документ об основных принципах карабахского урегулирования, вовсе не вынуждали стороны к тому, чтобы те согласились с принципами. Вардан Осканян добавил, что документ представлен и на обсуждение Нагорному Карабаху. «Это соглашение из 2-3 страниц относится исключительно к принципам урегулирования. Оно должно вылиться в Договор о мире, состоящий из 30-50 страниц, и мы должны будем вести переговоры о деталях. Чем раньше, тем лучше», – сказал В. Осканян. Он назвал Сержа Саргсяна оптимистом, а Роберта Кочаряна – осведомленным оптимистом.

Ժակ ՇԻՐԱԿ

Ներկայիս իրավիճակում կա շանս պայմանավորվածությունների համար հիմք ստեղծելու:

Էլմար ՄԱՄԵԴՅԱՐՈՎ

Ռամբույեում համաձայնեցվել է քննարկվող ինը հարցերից յոթը:

Սթիվեն ՄԱՆՆ

Մենք պետք է մտածենք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք առաջ, արդյունքներ չկան, համաձայնության հասնել չի հաջողվել:

——————————–

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

փետրվար

Հայաստանը պիտի հրաժարվի մասնակցել բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի բանակցել Ղարաբաղի հետ: Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

մարտ

Վերջին որոշ հայտարարություններն ու զարգացումները ցույց են տալիս, որ կան մարդիկ, որ կամ լավ չեն պատկերացնում այս նրբերանգները, կամ այլ նպատակներով փորձում են այստեղ ինչ-որ բան որսալ:

——————————

ՄԱՅԻՍ

Վլադիմիր ԺԻՐԻՆՈՎՍԿԻ

Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի ճանաչելու Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը:

ՀՈՒՆԻՍ

Մեթյու ԲՐԱՅԶԱ

Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են: Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար, եւ տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա: Եվ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը: Մենք քաջալերում ենք նախագահներին ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում:

Թերի ԴԵՎԻՍ

Այն փաստը, որ երկու նախագահները հանդիպում են և նստում բանակցությունների սեղանի շուրջ, ինքնին դրական երևույթ է: Կա անգլիական մի ասացվածք, որի իմաստը կայանում է հետևյալում՝ ավելի լավ է զրուցել, քան կռվել:

ՀՈՒԼԻՍ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպառել են իրենց երևակայությունը խաղաղ կարգավորման սկզբունքների ընդունման, ձևակերպման և վերջնական տեսքի բերման գործում:

Մեթյու ԲՐԱՅԶԱ

Ստեփանակերտ կան գաղափարներ: Կան տարբեր գաղափարների նոր տարրեր, բայց ես չեմ կարող ասել, թե այսօր կան նոր կոնկրետ առաջարկություններ: Ասեմ, որ հիմա չի լինի նոր ու մեծ քայլ: Միգուցե հետագայում դա լինի, բայց հիմա մենք պիտի մտորենք այդ ամենի մասին:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Փոխզիջումը չի կարող լինել միակողմանի եւ վտանգել ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը: Այսօր մենք չենք մասնակցում բանակցություններին, և բանակցություններ, որպես այդպիսին, չկան. կան հանդիպումներ նախագահների եւ նախարարների միջև և, բնական է, որ այստեղ խոսել բանակցությունների մասին առանց փոխզիջումների պատրաստակամության, հնարավոր չէ, բայց դա վերջնական փաստաթուղթ չի կարելի համարել: Վերջում, ամեն դեպքում, Ղարաբաղը ներգրավվելու է, և վերջին խոսքը մերն է լինելու:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

Իհարկե, եթե մենք ուզում ենք Ղարաբաղի հարցը լուծվի, լինելու են նաեւ թե համապատասխան զիջումներ կամ փոխանակումներ, որոնք բանակցության եւ քաղաքական իշխանությունների գործունեության արդյունք են լինելու: Եթե նկատել եք՝ ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում: Մեր և մասնավորապես՝ իմ խնդիրը առաջին գիծն օրըստօրե ամրապնդելն է եւ պայքարելը յուրաքանչյուր թիզ հողի համար:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

Մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները՝ ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու:

Պիտեր ՍԵՄՆԵԲԻ

Ես չեմ ցանկանում մեկնաբանել Հայաստանի նախագահի խոսքը, սակայն ուզում եմ հայտնել ԵՄ եւ ողջ միջազգային հանրության հույսը, որ վերջին շաբաթների ինտենսիվությունը կշարունակվի:

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Չգիտենք՝ վաղը ինչ կկատարվի: Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, կան հետաքրքրական մտքեր, պետք է նորմալ նստել, բանակցել եւ կամք ցուցաբերել:

2007

ՀՈՒՆՎԱՐ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

Հունվարի 25-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի /Ռուսաստան/, Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/ եւ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ: ԼՂՀ նախագահը նշեց, որ  եւս մեկ անգամ ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը: «Կա երեք հիմնական հարց` կարգավիճակ, տարածքներ եւ փախստականներ: Եթե ասում ենք, որ այս հարցերում համաձայնություն չկա, ուրեմն շատ շուտ է խոսել կարգավորման մասին: Երբ հիմա խոսում են, որ մեկ կամ մեկ ու կես հարց է մնացել համաձայնեցնել, ես դա չեմ հասկանում»,- ասել է նախագահը:

ՓԵՏՐՎԱՐ

Վլադիմիր ՊՈՒՏԻՆ

«Մենք չենք կարող ոչ մեկին ստեղծված իրավիճակից դուրս ելնելու որոշում ստիպել: Քանի որ, եթե մենք միայն փորձենք այդ քայլին դիմել, եթե որեւէ որոշում ստիպենք, մենք, գուցե, ընդմիշտ փչացնենք մեր հարաբերությունները կամ հայ, կամ ադրբեջանցի ժողովրդի հետ: Պետք չէ մեզ վրա բարդել այդ խնդիրը»,- Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՄԱՐՏ

Յուրի ՄԵՐԶԼՅԱԿՈՎ

Ժնեւում կայացած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ քննարկվող բազային սկզբունքները ենթադրում են երկու հիմնական խնդրի լուծում` Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններից հայկական զորքերի դուրսբերում եւ չճանաչված երկրի համար միջանկյալ կարգավիճակի որոշում` մինչեւ հանրաքվե անցկացնելը: «Մենք աշխատում ենք մի այնպիսի միջանկյալ կարգավիճակի վրա, որը, թողնելով իրավիճակն այնպես, ինչպես դե-ֆակտո կա, թույլ կտա Ղարաբաղին միջազգային կազմակերպությունների հետ կոնտակտներ ունենալ` այն դեպքերում, որոնք իրավասուբյեկտություն չեն պահանջում», – ասել է Մերզլյակովը: Համանախագահների կարծիքով, փախստականների վերադարձի հարցը կողմերը պետք է քննարկեն իրար միջեւ:

Аркадий ГУКАСЯН


“Однако в силу того, что мы непосредственно не являемся участниками переговоров, существует проблема, так как мы лишены возможности прочувствовать все те нюансы, которые имеют место в процессе переговоров”, – заметил Гукасян. Вместе с тем он отметил, что по вопросу урегулирования нагорно-карабахского конфликта между Арменией и Нагорным Карабахом существуют как незначительные, так и серьезные разногласия. “Наверно, некорректно будет с моей стороны озвучивать эти разногласия, поскольку это наша внутренняя кухня. Но мы не теряем надежду, что по тем моментам, где наши позиции не совпадают, мы сможем убедить Армению”, – отметил он.

ՀՈՒԼԻՍ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մինչեւ կարգավիճակի մասին համաձայնության չգան, չի պատկերացնում, թե ինչ լավատեսության մասին կարող է խոսք լինել, հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը այն բանից հետո, երբ Երեւանի ԼՂՀ ներկայացուցչության շենքում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Մորատինոսի հետ:

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ դեռեւս չի եղել այսքան պատասխանատու եւ հերոսական ժամանակաշրջան: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զինված փուլը մենք ազգովի պատվով ենք հաղթահարել: Մեզ ոչ ոք չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի, եթե զիջենք դիվանագիտական ճակատում:

ՆՈՅԵՄԲԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինման վտանգավոր մրցավազքը, զերծ մնան մարտատենչ հռետորությունից եւ դրա փոխարեն բանակցությունների միջոցով վերականգնեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով,- ասվում է ԼՂՀ-ի հարցով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: «2008թ. կայանալիք ընտրությունները թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում կբարդացնեն քաղաքական միջավայրը, դրա համար էլ կողմերը մինչեւ ընտրությունները պետք է փաստաթուղթ ընդունեն, որում ընդգրկված կլինեն հիմնական սկզբունքները, նույնիսկ եթե նա որոշակի այն կետերը, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները 2008 թվականին: Որոշակի առաջընթաց է նկատվում բանակցություններում, սակայն ես այնքան լավատես չեմ, որպեսզի ենթադրեմ, որ այն կարողանա կոնկրետ արդյունքների հանգեցնել մինչեւ նախագահական ընտրությունները: Բանակցությունների գործընթացը շարունակվում է, եւ դրանում կա եւ դրական, եւ բացասական կողմ:

ОБСЕ
29 ноября в Мадриде прошли переговоры между главами МИД Армении и Азербайджана с участием сопредседателей Минской Группы ОБСЕ по карабахскому урегулированию (Россия, Франция, США), а также официальных лиц стран-посредников. На встрече главам МИД Армении и Азербайджана Вардану Осканяну и Эльмару Мамедъярову был передан перечень компромиссных принципов урегулирования нагорно-карабахского конфликта. Одним из немногих положительных итогов совещания глав МИДов стран-членов ОБСЕ в Мадриде стала презентация плана урегулирования нагорно-карабахского конфликта, который был передан Эльмару Мамедъярову и Вардану Осканяну странами Минской группы ОБСЕ (Россия, США, Франция). “Эти предложения вобрали в себя все позитивные договоренности между Баку и Ереваном за последние годы”, – заявил глава МИД РФ Сергей Лавров. “Предложения Минской группы справедливы и объективны”, – согласился и заместитель госсекретаря США Николас Бернс.

Серж САРГСЯН
Достижение предварительного согласия по нагорно-карабахскому конфликту возможно до президентских выборов в Армении. Об этом в интервью агентству Reuters заявил премьер-министр Армении Серж Саргсян. “Я не думаю, что президентские выборы могут повлиять на процесс переговоров. Я уверен, что до этого мы можем прийти к общему знаменателю по определенному кругу вопросов”, – заявил премьер.

Вардан ОСКАНЯН
По словам главы армянского МИД, сопредседатели Минской группы ОБСЕ, представляя в Мадриде документ об основных принципах карабахского урегулирования, вовсе не вынуждали стороны к тому, чтобы те согласились с принципами. Вардан Осканян добавил, что документ представлен и на обсуждение Нагорному Карабаху. «Это соглашение из 2-3 страниц относится исключительно к принципам урегулирования. Оно должно вылиться в Договор о мире, состоящий из 30-50 страниц, и мы должны будем вести переговоры о деталях. Чем раньше, тем лучше», – сказал В. Осканян. Он назвал Сержа Саргсяна оптимистом, а Роберта Кочаряна – осведомленным оптимистом.

Սաբինա ՖՐԵՅԶԵՐ

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները ամենեւին էլ կանխորոշված չեն: Ադրբեջանն իրավունք եւ հնարավորություն կունենա հնարավորություն տալ Ղարաբաղի հայերին իրենց լիիրավ քաղաքացիներ զգալ: Եվ հետո, ընդհանուր առմամբ, դեռեւս վաղ է խոսել հանրաքվեի արդյունքների մասին, երբ դեռ նույնիսկ առաջին քայլերը չեն արվել այդ գործընթացի շրջանում՝ զորքերի դուրս բերում եւ փախստականների վերադարձ»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դադարեցնի համոզել իր ժողովրդին, որ պատերազմում կարելի է հաղթել եւ ղեկավարությունը կկարողանա վերադարձնել Լեռնային Ղարաբաղը կայծակնային ռազմական գործողության արդյունքում:

Մեթյու ԲՐԱՅԶԱ 

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան  հույս է հայտնել, որ «մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարելի է հասնել բանավոր, կամ, ինչպես մենք ենք ասում` ջենթլմենական համաձայնության ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ»: Նա ասել է, որ միջնորդները նախատեսում են տարածաշրջան այցելել 2008 թվականի հունվարի կեսերին՝ վերջին առաջարկությունների նկատմամբ Քոչարյանի եւ Ալիեւի արձագանքն իմանալու համար:

Կարգավորում-2008

ՀՈՒՆՎԱՐ

Հունվարի առաջին կեսին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության գոտի: Ըստ երեւույթին, նրանք այլեւս նման կազմով տարածաշրջան չեն գալու եւ հայաստանյան ներկայիս գործող ղեկավարության հետ չեն հանդիպելու: Ինչպես հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, փետրվարի 19-ից հետո կփոխվի ինչպես Հայաստանի ղեկավարության, այնպես էլ` համանախագահների կազմը: Համանախագահներն իրենց հերթին հայտարարել են, որ մինչեւ տարվա վերջ ղարաբաղյան կարգավորման մեջ ընդմիջում՝ թայմ-աուտ է հայտարարված, համենայնդեպս` մինչեւ աշնանն ավարտվեն նաեւ Ադրբեջանի նախագահի ընտրությունները:

Ուժի չկիրառման սկզբունքը, ըստ երեւույթին, հիմնականն է դառնում կարգավորման մեջ: Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության ավելի արդյունավետ քաղաքականություն. խոստումներից դեպի գործողություններ» բանաձեւ-զեկույցը: Բանաձեւը, մասնավորապես հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը անհրաժեշտ է ԵՄ հարեւանության կայունության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Եվրախորհրդարանը նշում է, որ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հակասությունը նպաստում է Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների երկարաձգմանը եւ գտնում է, որ այդ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Համանախագահների հետ հանդիպումից հետո նախագահ Բակո Սահակյանը հստակ ասել է, որ այդ համաձայնագրի մի քանի կետեր չեն համապատասխանում Ղարաբաղի շահերին:

Հայկական մամուլից

ՓԵՏՐՎԱՐ

Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծեցին, որ հիմնահարցի խաղաղ ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Այս առումով կողմերը նշեցին, որ ռազմատենչ հայտարարությունները բացասական ազդեցություն են թողնում խաղաղ գործընթացի վրա: Նախագահ Բակո Սահակյանը, ներկայացնելով պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել ԼՂՀ կարգավիճակը` որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

ՄԱՐՏ

Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ադրբեջանի ճնշման տակ բանաձեւ է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ: Ասամբլեայում ընդգրկված 192 պետություններից բանաձեւին կողմ է քվեարկել 39 երկիր, հիմնականում՝ իսլամական երկրներ: Յոթ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա, դեմ էր, մնացածները կամ չեն մասնակցել քվեարկությանը, կամ էլ ձեռնպահ են մնացել: Բանաձեւն իր մեջ ներառում է Ադրբեջանի վերջնագրային բոլոր պայմանները՝ դուրս հանել հայկական զորքերը Ղարաբաղից, վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ բոլոր տարածքները, այնտեղ խաղաղարար ուժեր տեղադրել, որոնք կապահովեն ադրբեջանցի փախստականների վերադարձը: Բանաձեւն այս տեսքով հավանություն ստացավ: Նախագծին դեմ քվեարկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք միջնորդ են հանդիսանում ղարաբաղյան բանակցություններում, դեմ չէին Ադրբեջանի ներկայացրած պայմաններին, պարզապես գտնում են, որ այն միակողմանի է և չի արտացոլում բանակցային գործընթացի բոլոր կողմերի շահերը:

Քվեարկությունից անմիջապես հետո պարզ դարձավ, որ Մինսկի խմբի համանախագահների նույնիսկ նման կեցվածքը չի բավարարում Ադրբեջանին, եւ պաշտոնական Բաքուն արդեն հայտ է ներկայացրել ԵԱՀԿ քարտուղարություն՝ Մինսկի խմբի համանախագահության կազմը փոփոխելու համար: Նման մտադրության մասին ՄԱԿ-ի քննարկումների հաջորդ օրը հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանն է տեղեկացրել, որ Ադրբեջանն արդեն հայտ է ներկայացրել քարտուղարություն, իսկ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան հաստատել է այդ լուրը: Ընդ որում, նա խոստովանել է, որ չգիտի, թե ինչ կլինի հետո:

Այս ամենի հետեւանք է հանդիսացել այն, որ Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի նման քաղաքականություն, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, նույնը ինքը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան իսկույն արձագանքեց Քոչարյանի հայտարարությանը, ասելով, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը նույնքան վտանգավոր է բանակցային գործընթացի համար, որքան ՄԱԿ-ի ընդունած «միակողմանի» բանաձեւը:

Հայկական մամուլից

Երբ Մադրիդում անցյալ տարվա նոյեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին փոխանցվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, այսպես կոչված, թարմացված փաստաթուղթը, որ նաեւ ամբողջական ու պաշտոնապես էր ներկայացվում համանախագահող երկրների կողմից, միաժամանակ հույս հայտնվեց, թե այսպես հնարավորինս կմոտենանք ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի բազմիցս կրկնած՝ խաղաղության համաձայնագրի «պատը աղյուս առ աղյուս շարելուն»: Բայց ժամանակն ավելի շուտ ցույց տվեց, որ փոխզիջման անպատրաստ Ադրբեջանը դրա փոխարեն այլ բաների է պատրաստ:

Հայկական մամուլից

ԱՊՐԻԼ

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները եւ մնացել է ընդամենը մի քանի հարց կարգավորել, ԵԱՀԿ ՄԽ կողմից 2007 թվականին ներկայացված փաստաթուղթը դեռեւս գտնվում է քննարկման փուլում: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության կոմիսարիատի զեկույցում Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ 2007 թվականի ընթացքում: Փաստաթղթում հատուկ նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում 2007 թվականի հունիսին Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների այցելությունը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու 2007 թվականի հունիսին:

Հայկական մամուլից 

Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությանը, թե «բանակցային գործընթացի միջնորդների կողմից 4 տարի առաջ ներկայացված առաջարկությունների փաթեթում հիմնական տեղը հատկացված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման բանաձեւին», ապա Մադրիդի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի: Պաշտոնական Բաքուն առաջարկում է Լաչինի միջանցքի օգտագործման հնարավորությունը երկու կողմերից մի պայմանով, որ այն մնա Ադրբեջանի կազմում, բայց դա ընդամենը Բաքվի ցանկությունն է:

Տիգրան ԲԱԼԱՅԱՆ. ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար

***

Բուխարեստում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց խնդրանքով: Այդ մասին հանդիպման ավարտին լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, լարված հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը կրկին անգամ «վճռականորեն եւ կոշտ շարադրել է իր դիրքորոշումը» ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Պետության ղեկավարը բացատրություններ է պահանջել համանախագահներից այն դիրքորոշման կապակցությամբ, որ իրենց ներկայացրած երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, զբաղեցրել էին ՄԱԿ-ում «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի քվեարկության ժամանակ:Փորձելով հիմնավորել եւ պարզաբանել իր դիրքորոշումը, համանախագահներն ընդգծել են, որ լիովին սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ իրենց դիրքորոշումը կհայտնեն հատուկ հայտարարության մեջ, որը նրանք պատրաստվում են տարածել:

Ադրբեջանական մամուլից

ՀՈՒՆԻՍ

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար «ոսկե հնարավորություն» կա, արդեն գտնվել է «միջանկյալ լուծում», որը կարող է դրականորեն անդրադառնալ հակամարտող կողմերի փոխհարաբերություններին:

Գորան ԼԵՆՄԱՐԿԵՐ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Աստանա

***

Սանկտ-Պետերբուրգում հանդիպելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միջնորդներին խնդրել են շարունակել աշխատանքը «մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Երկու նախագահներն էլ հարցեր ու դիտողություններ ունեն այդ բազային սկզբունքների առնչությամբ, և մենք տեղերում զբաղվում ենք դրանցով, ճշգրտում և համաձայնեցնում ենք: Այդ 14-15 սկզբունքներից միայն 4-ն են տարաձայնությունների տեղիք տալիս, մյուսները, կարելի է ասել, տեղիք չեն տալիս տարբեր մեկնաբանությունների:

Յուրի ՄԵՐԶԼՅԱԿՈՎ
Ստեփանակերտ

***

Առանց ԼՂՀ մասնակցության բանակցային գործընթացում հնարավոր չէ հասնել ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման: Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է  բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման և Բաքվի հետ երկխոսության հաստատման: Հակամարտության կարգավորումը պիտի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը չեն նպաստում կարգավորմանը:

Բակո ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՈՒԼԻՍ

Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել՝ կապված հայկական կողմից նոր մարդկանց ներգրավման հետ: Հուսով ենք, որ նախագահներ Ալիևն ու Սարգսյանն աստիճանաբար այնպիսի հարաբերություններ կստեղծեն, որոնք թույլ կտան ընդհանուր լեզու գտնել:

Բեռնար Ֆասիե
Ստեփանակերտ

***

Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը տարբերվում է նրա նախորդի` Ռոբերտ Քոչարյանի մոտեցումից, եւ որ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի պատկերացումներն ավելի մոտ են իրար, քան Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի պատկերացումները:

Մեթյու Բրայզա

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Մենք մտադիր ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն աշխատում է արդեն 17 տարի, չի կարողացել էական արդյունքների հասնել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերում: Ներկայումս Կովկասում փոխվել է, և հիմա մենք նույնպես ջանքեր ենք գործադրում, հանդես ենք գալիս նախաձեռնությամբ (տարածաշրջանում կայունության և անվտանգության պլատֆորմով)… Հայաստանը խոստացել է ազատել զավթված տարածքները:

Աբդուլա Գյուլ
Թուրքիայի նախագահ

***

Եւ ես, և Թուրքիայի նախագահը հակված ենք կարծելու, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի ջանքերը հարցի լուծման համար: Կան նաև որոշակի հուսադրող գործոններ, հուսադրող տեղեկություններ: Իհարկե, ես չէի ուզենա դեպքերից առաջ անցնել, բայց մենք ապագային նայում ենք աճող հույսերով: Ուզում եմ հավատալ, որ ինչպես Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, այնպես էլ այլ երկրների ջանքերով մենք կհասնենք տարածաշրջանում խաղաղության ապահովման:

Իլհամ Ալիև

***

Թուրքիայի նախաձեռնությունը որոշ առումով հակասում է ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Տարածաշրջանում կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծման՝ Թուրքիայի նախաձեռնությունը չի ենթադրում Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ շահագրգիռ երկրների մասնակցությունը: Սակայն ներկայիս իրավիճակում որքանո՞վ է հնարավոր տարածաշրջանում լիարժեք անվտանգություն, եթե այդ գործընթացին չեն մասնակցում տարածաշրջանում լուրջ շահեր ունեցող պետությունները:

Գեորգի Պետրոսյան

Հայկական կողմի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռեւս շատ անելիքներ եւ հնարավորություններ ունի հակամարտության լուծման գործում, եւ խնդիրն այլ ատյաններ տեղափոխելու վերաբերյալ խոսակցություններն ու փորձերը միտված են առկա ձեւաչափի փոփոխությանը, ինչը հղի է լուրջ վտանգներով:

 Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը դեռեւս չի սպառել իրեն եւ հիմա վաղաժամ է խոսել այս ձեւաչափի փոփոխության մասին:

Բակո Սահակյան

Մեթյու Բրայզայի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից

***

Շատ վատ է, որ մեր հարաբերությունները փչացել են: Իմ ամբողջ գործունեության ընթացքում աշխատել եմ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Այո, մենք հիմա վերանայում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ընդհանրապես, ինչպես ասել է մեր նախագահը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա դժվար է ինչ-որ բան կանխագուշակել: Հուսով եմ, որ մեր աշխատանքը կվերականգնվի ու կշարունակվի… Գիտե՞ք՝ կա լեգալ սկզբունք՝ տարածքային ամբողջականությունը: Բայց եթե լինի գործարք այստեղ, Երեւանում եւ Բաքվում, բոլորը ընդունեն այդ գործարքը, նշանակում է մենք եւս պետք է ընդլայնենք հնարավորությունները: Այո, մենք սկսում ենք տարածքային ամբողջականության սկզբունքից, բայց եթե այստեղ եւ Երեւանում ընդունվի նման առաջարկը, ապա մենք եւս պետք է ավելացնենք միջազգային սկզբունքի եւ դիվանագիտության նոր սկզբունքներ, ուրեմն գործարքը պետք է գործարք լինի: Հնարավո՞ր է նման գործարքը: Իհարկե, հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի: Իմ ղեկավարը կարծում է՝ նման գործարք միանգամայն հնարավոր է եւ դրա համար էլ ինձ խնդրել է գալ այստեղ:

Մեթյու Բրայզա
Ստեփանակերտ

***

Հարավային Կովկասում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային ընդունված նորմերի եւ փոխադարձ հարգանքի հիման վրա: Պաշտոնական Բաքվի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է: Հայկական զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից եւ այնտեղ ադրբեջանական իշխանության վերահաստատումը՝ ահա այն միակ հնարավոր ուղին, որով կարող ենք խաղաղության ու տնտեսական բարեկեցության ճանապարհ հարթել ողջ տարածաշրջանի համար: Խաղաղության եւ կայունության՝ Թուրքիայի առաջարկած պլատֆորմը կարող է տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման հաջող սկիզբ դառնալ: Մեր համատեղ ջանքերը պետք է հիմնված լինեն տարածքային ամբողջականության հանդեպ փոխադարձ հարգանքի եւ գոյություն ունեցող սահմաններն ընդունելու վրա:

Էլմար Մամեդյարով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջան

***

Քանի դեռ Հայաստանը չի ազատել բռնազավթված ադրբեջանական հողերը, այդ երկրի հետ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող:

Աբդուլահ Գյուլ
Թուրքիայի նախագահ
Նյու Յորք 

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Դեռեւս որոշված չեն 2-3 հարց, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումներում, իսկ այդպիսիք կլինեն Ադրբեջանում նախագահական սպասվող ընտրություններից հետո: Ամենից առաջ խոսքը Լաչինի միջանցքի մասին է: Մեր տպավորությունը, որպես միջնորդներից մեկի, այն է, որ լուծումը լիովին իրական է: Բնականաբար, այդ հարցի լուծումը մնում է Հայաստանին եւ Ադրբեջանին ուղիղ պայմանավորվածությունների շրջանակում, իսկ միջնորդները, որ հասկանում են այդ գործընթացի բոլոր նրբություններն ու զգայականությունը, տեսնում են այդ լուծման հնարավորությունը: Օգոստոսյան իրադարձությունների ընթացքում Հայաստանի կրած դժվարությունները, հատկապես բեռնափոխադրումների հարցում, վկայում են, որ ղարաբաղյան հարցը պետք է հնարավորինս արագ կարգավորվի:

 Սերգեյ Լավրով

***

Միայն մի քանի պահեր կան, որոնք մենք պարտավոր ենք լուծել: Դրանք բարդ հարցեր են, որոնք, ինչպես միշտ, քննարկվում են բանակցությունների վերջում: Բայց դրանք կարող են լուծվել, եթե երկու կողմերն էլ բարի կամք դրսևորեն: Մենք կարծում ենք, որ հարկ է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ ապա ներգրավել այլ լրացուցիչ սկզբունքներ, որպեսզի բանակցությունները հասցվեն մինչև փոխզիջում, մինչև շրջանակային պայմանագիր: Մենք պիտի ասենք՝ այո, իրավաբանական տեսանկյունից, օրենքով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս: Բայց, վերջիվերջո, որպեսզի բանակցությունները հանգեցնեն համաձայնագրի, Հայաստանը ևս պիտի համաձայնվի դրա հետ: Մենք գիտենք, որ Հայաստանն այլ դիրքորոշում ունի, և մենք պիտի օգտագործենք շատ ստեղծագործական, կառուցողական մոտեցումներ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու գտնեն: Դա հնարավոր է, որովհետև մինչև ինչ-որ աստիճան այդ մոտեցումները համընկնում են: Նախագահներից յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի դիրքորոշումը և մտահոգված է նրանով, թե որքանով կարելի է վստահել մյուսին: Քայլ առ քայլ ես տեսնում եմ, որ միմյանց նկատմամբ վստահության մակարդակն աճում է: Եւ դա լավ է:

Մեթյու Բրայզա

***

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերը համաձայնեցված են, ես ասել եմ ու նորից կցանկանայի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր կամքն ազատ արտահայտելու միջոցով: Եւ եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել, որ հենց այդ հարցերի շուրջ փոխըմբռնում կա:

Էդվարդ Նալբանդյան
Բիշքեկ

***

Խաղաղություն ու բանակցային գործընթաց: Սա է այն ճանապարհը, որով պետք է առաջ գնալ: Մենք միշտ կարծել ենք եւ կարծել ենք, որ տարածքային ամբողջականությունը կարեւոր սկզբունքներից է: Մենք նույնիսկ ասել ենք, որ սկսել ենք այդ սկզբունքով, սակայն երբեք չենք ասել, որ սա միակ սկզբունքն է եւ իրականում այդպես է: Տարածքային ամբողջականությունը միջազգային նորմերից մեկն է, սակայն կա նաեւ այլ նորմ` ազգերի ինքնորոշման իրավունքը: Մենք բոլորս գիտենք, թե այստեղ ինչի մասին ենք խոսում: Այդ երկու սկզբունքները համադրելը, միմյանց հետ հաշտեցնելը շատ դժվար գործ է: Մինսկի խմբում այդ ուղղությամբ որոշ ժամանակ աշխատում են եւ այս գործընթացում իրական առջընթաց կա: Հնարավոր է, որ մինչեւ տարեվերջ որոշակի համաձայնություն ձեռք բերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ: Այո, դա հնարավոր է, սակայն հնարավոր՝ չի նշանակում անխուսափելի: Երկու կողմերն էլ ստիպված են լինելու դժվարին որոշումներ կայացնել: Եթե այս հակամարտության լուծումն այդքան հեշտ լիներ, այն արդեն լուծված կլիներ:

Դենիել ֆրիդ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Երևան

***

Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները: Մենք ուշի-ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու ենք կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները: Նույն սրտացավությունը մենք ակնկալում ենք ազգի եւ պետության բախտով մտահոգված բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերից: Համազգային շարժումն առժամանակ դադարեցնում է երթերի ու հանրահավաքների անցկացումը, եւ իր այս որոշման առիթով կանխագուշակում է իշխանական ճամբարի չարախնդությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյան

***

Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանությունը ոչ մի զիջում չի անելու:

Արթուր Բաղդասարյան

***

Ուզում եմ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է, պատրաստ է շարունակել բանակցությունը մադրիդյան սկզբունքի հիման վրա: Ինչ է նշանակում մադրիդյան սկզբունքը, ես կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է Ինտերնետում կարդալ այդ փաստաթուղթը, քանի որ այդ փաստաթուղթը համանախագահները գրանցել են, իմ կարծիքով, կոնկրետ կազմակերպության դեպոզիտարիայում: Այնտեղ ոչ մի գաղտնի բան չկա: Դա հիմք է, որը հնարավորություն է տալիս ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ մի քանի այլ, մեզ համար սկզբունքային պահեր: Ամենից կարեւորը, որ մենք իսկապես վստահ ենք, որ հարցը իրապես կարող է լուծվել փոխզիջման հիմքով եւ բանակցության ճանապարհով:

 Սերժ Սարգսյան

***

Քննարկեցինք շատ կարեւոր հարցեր: Ռուսաստանը այսուհետ էլ պետք է աջակցի այդ ոչ հեշտ խնդրի փոխադարձ ընդունելի լուծման տարբերակի որոնմանը: Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացի աստիճանին: Այսօրվա դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մակարդակը որոշելը բարդ է, ես հուսով եմ, որ մենք գտնվում ենք առաջընթացի փուլում: Համենայն դեպս, երկու կողմերը պատրաստ են փնտրել լուծում: Մենք Սերժ Ազատիչի հետ իսկապես շատ մանրամասն խոսել ենք այդ մասին, ես չեմ մեկնաբանի նրբերանգները, քանի որ դրանք բանակցային նրբերանգներ են, դա է նրանց արժեքը: Բայց հուսով եմ, որ շատ մոտ ժամանակներս տեղի կունենա երեք նախագահների հանդիպում՝ այդ թեմայի քննարկումը շարունակելու համար: Հուսով եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում: Դա առայժմ ամենն է, ինչ ես կարող եմ ասել:

Դմիտրի Մեդվեդև
Երևան

***

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրված Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե առաջիկա երկու տարում ինչ առաջնային հարցեր են փորձելու լուծել` օգտվելով իրենց նոր կարգավիճակից: Մասնավորապես, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջը երեկ Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, ջանք չի խնայելու` ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար: «Թուրքիան ամեն հնարավոր բան կանի` ՄԱԿ-ում Ադրբեջանին վերաբերող ընդունված բոլոր 4 բանաձեւերը կյանքի կոչելու համար, որոնցով Հայաստանից պահանջվում է ազատել ադրբեջանական գրավյալ տարածքները»,- ասել է դեսպանը:

***

Ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե իր երեւանյան այցելության ժամանակ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական առաքելության վերաբերյալ հարցը բարձրացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. «Թուրքիայի միջնորդության մասին հարցը իմ կողմից չի առաջադրվել: Այդ հարցը Երեւանում մեր զրույցի ժամանակ բարձրացրել է Սերժ Սարգսյանը»:

Արտասահմանյան մամուլից

***

Բակո Սահակյան. «Ղարաբաղի անկախությունը եւ անվտանգությունը ենթակա չեն որեւէ սակարկության եւ շահարկումների»:

ԼՂՀ-ն պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ եւ քննարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված ցանկացած հարց, սակայն ոչ մեր անկախության եւ անվտանգության հաշվին: Ղարաբաղի անկախությունը եւ անվտանգությունը ենթակա չեն որեւէ սակարկության եւ շահարկումների, 1990-ականների սկզբներին ազատագրված տարածքները ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությունում եւ որակված որպես անվտանգության գոտի:

Բակո Սահակյան

***

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի Հանրապետության հետ, եւ եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ, օգտակար է ակտիվությունը, օգտակար են հասարակական քննարկումները, եւ խորապես համոզված եմ, որ մենք դեռեւս թեւակոխելու ենք շատ ավելի ակտիվ հասարակական քննարկումների ժամանակաշրջան: Ինչ վերաբերում է նախագահ Գյուլի հայտարարության մեկնաբանմանը, ապա նախ պիտի ասեմ, որ, երեւի նկատել եք, ես բնավորություն չունեմ այլ գործիչների ասածները մեկնաբանել, հատկապես որ մեր մամուլում տպագրվում են կոնտեքսից կտրված հատվածներ: Իրականությունը հետեւյալն է` միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ որեւէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում: Այո, համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, եւ հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երեւան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը, շատ լավ օրինակ է դժվար խնդիրներ լուծելու: Եւ վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:

 Սերժ Սարգսյան
Երևան

***

Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի պայմանավորվածությունների հասնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրավիրել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին Մոսկվա, որպեսզի ցույց տա Ռուսաստանի առավելությունը ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրների հանդեպ:

Փոլ Գոբլ
ամերիկացի քաղաքագետ 
«Ամերիկայի ձայն»

***

Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը Մոսկվայի համար ակտուալ չէ, Ռուսաստանի համար շատ ավելի կարեւոր է կարգավորել մարտավարական գործընկերությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Եթե խոսենք հստակ աշխարհաքաղաքական շահերի տեսակետից, տարածաշրջանային մասշտաբով ատլանտյան մարտավարությանը հակահարված տալու համար Ռուսաստանին ավելի քան անհրաժեշտ է առնվազն Թուրքիայի մարտավարական չեզոքություն ու ալյանս Ադրբեջանի հետ: Հայաստանի հետ մարտավարական ալյանսից մենք «քամեցինք» ամեն հնարավոր բան: Ավելին, Հայաստանի մարտավարական դիրքն այնպիսին է, որ նա եղածից ավելին չի էլ կարող տալ, մինչդեռ Ադրբեջանից եւ Թուրքիայից ներկայումս շատ ու շատ բան է կախված: Այդպիսով, Ղարաբաղի ճանաչումը առավելապես անբարենպաստ իրադրություն է, թեեւ, իհարկե, Ռուսաստանը շահագրգռված է ստատուս-քվոյում եւ այդ տարածքում զորակայանների պահպանմամբ: Դրա հետ մեկտեղ, պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ Ռուսաստանը, որքանով որ ինձ է հայտնի, ռուսական զորքեր Ղարաբաղ մտցնելու, այնտեղից հայկական զորքերը դուրս բերելու եւ կարգավորման նոր փուլ սկսելու վերաբերյալ եւս մեկ նախագիծ ունի:

Ալեքսանդր Դուգին
Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ, Մոսկվա

ՆՈՅԵՄԲԵՐ

Ադրբեջանը ճանաչում է ինքնորոշման սկզբունքը, քանի որ, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ եւ ստորագրելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, ընդունում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, սակայն, մյուս կողմից, ազգերի ինքնորոշման իրավունքը չի նշանակում, թե տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել ռազմական միջամտության ճանապարհով: Եթե դիմենք միջազգային իրավական փաստաթղթերին, ապա տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայող է մյուս սկզբունքների համեմատ:

Էլմար Մամեդյարով

***

Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Մոսկովյան հռչակագիրը հիմք է հանդիսանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնության համար: Հակամարտության լուծման համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, Ռուսաստանի միջնորդության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը հույս է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման:

Իլհամ Ալիև
Անկարա

***

Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հետ մենք համատեղ հռչակագիր ստորագրեցինք, որը, կարծում եմ, նախանշում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նոր առավել ակտիվ փուլի սկիզբը:

Սերժ Սարգսյան
Բրյուսել

***

Հնարավո՞ր է շրջանակային համաձայնագրի ձեռք բերումը մինչեւ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտը: Դա լիովին հնարավոր է, իհարկե: Ես չեմ կանխատեսում, թե այդպես կլինի, բայց ասում եմ, որ դա հնարավոր է, եւ ես կանեմ հնարավոր ամենը դա իրականություն դարձնելու համար… Եթե Ռուսաստանի նախագահը ցանկանում է օգտագործել իր ազդեցությունը եւ էներգիան՝ խաղաղ գործընթացը առաջ տանելու, դա կարելի է միայն ողջունել: Սա նաեւ վկայում է, որ հակառակ Վրաստանի հարցում մեր տարաձայնությունների, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում մենք կարող ենք համատեղ աշխատել: Որեւէ երկիր, լինի դա Ռուսաստանը կամ այլ տերություն, չի կարող կողմերին որեւէ բան պարտադրել:

Մեթյու Բրայզա

***

Արցախում գնահատում են ցանկացած փաստաթուղթ, որը դրական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքակիրթ երկխոսության հաստատմանը: Կարգավորման գործընթացն անհնար կլինի համապարփակ դարձնել առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության, հատկապես հաշվի առնելով այն, որ Արցախն ունի իր տեսակետը հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Բակո Սահակյան

***

Ես չէի էլ կասկածում, որ նաեւ այդ փաստաթուղթը պետք է դառնա քննադատության թիրախ, չնայած այն բանին, որ սա, փաստորեն, միակ փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման քաղաքական ճանապարհը: Եթե ընդհանրացնելու լինենք, սկզբում հնչեց մի տեսակետ, որ սխալ էր փաստաթուղթ ստորագրել, որտեղ չկա Լեռնային Ղարաբաղի նախագահի կամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ստորագրությունը: Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրն որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին: Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով:

Սերժ Սարգսյան

Դժվար է նշել Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ ժամկետ: Համանախագահները ցանկանում են աշխուժացնել գործընթացը: Գործընթացում կարող են լինել պահեր, որոնք արգելակի դեր կատարեն ու թեեւ իրենք կանեն հնարավորը, որ այդօրինակ արգելակներ չլինեն, այդուհանդերձ, պետք չէ բացառել նաեւ դրանք… Տարածքները հենց այնպես չեն հանձնվի: Այսօր դրանք ապահովում են Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ կվերադարձվեն անվտանգության համարժեք երաշխիքի դեպքում… Կողմերի համաձայնությունը խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ դեռեւս չի նշանակում խաղաղության համաձայնագրի մշակում: Հիմնարար սկզբունքների եւ խաղաղության համաձայնագրի կոնկրետ հոդվածների միջեւ տարբերությունը պետք է հասկանալի լինի: Այնպես որ, դա ոչ թե 2-3 շաբաթ, ոչ թե 2-3 ամիս, այլ ավելի երկարատեւ ժամակահատված է պահանջում… Առաջին հերթին պետք է հասկանալ, թե որ Ղարաբաղի անկախության մասին է խոսքը՝ ա՞յն, որ գտնվում էր խորհրդային Ադրբեջանի կազմում, թե՞ այն Ղարաբաղի, որ իրեն հռչակեց 1991 թվականին, կամ գուցե ներկայի՞ս Ղարաբաղի: Եթե խոսքը ներկայիս Ղարաբաղի մասին է, ապա պետք չէ խոսել Շահումյանի մասին, իսկ եթե ասում ենք՝ եկեք խոսենք անկախության մասին, գումարած՝ Աղդամի, Մարտունու, Մարտակերտի, Ֆիզուլիի եւ մյուս շրջանների, ապա, կարծում եմ, պետք է իրատես լինել:

Յուրի Մերզլյակով

***

Համանախագահները չեն խոսում տարածքների ապառազմականացման մասին: Ապառազմականացումը բոլորովին այլ թեմա է, իսկ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ունենա թե ռազմական, թե տնտեսական անվտանգության երաշխիքներ:

Մեթյու Բրայզա

***

Ներկայումս Ղարաբաղի անվտանգությունը ապահովվում է Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից, ինչին ընդդիմանում է Ադրբեջանը: Իսկ այն, ինչին մենք փորձելու ենք հասնել ապագայում, հետեւյալն է՝ որ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովվի համալիր միջոցառումներով եւ միջազգային երաշխիքներով: Միաժամանակ, այս ամենի վերաբերյալ պետք է լինի Ադրբեջանի համաձայնությունը:

Բեռնար Ֆասիե

***

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով 2009 թվականը բացառիկ եւ նպատակահարմար կլինի, եւ հակամարտության կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից: Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ դրական տեղաշարժում, իսկ ավելի լայն իմաստով՝ մտադիր է մասնակցություն ունենալ Կովկասը խաղաղության եւ առաջընթացի գոտու վերածելու ցանկացած աջակցության:

 Նիկոլա Սարկոզի

***

Մոտ ժամանակներս էական փոփոխություն ղարաբաղյան խնդրի լուծման մեջ չի լինելու: Մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո բանակցությունների ներկայիս փուլը եթե կարգավորման տեսակետից գնահատենք, ապա որեւէ էական փոփոխություն չկա: Փոփոխությունները պայմանավորված են Հարավային Կովկասում օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակով՝ մեկ, երկրորդ՝ Միացյալ Նահանգներում, Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո ձեւավորված ակնկալիքներով:

Տիգրան Թորոսյան
ՀՀ ԱԺ նախկին խոսնակ

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, եւ ԵԱՀԿ-ն հուսով է, որ հարցի շուրջ տարածաշրջանային հռչակագիր կստորագրվի կազմակերպության առաջիկա հավաքում: Կարծում եմ, մենք հեռանում ենք սառեցված հակամարտությունից դեպի հարատեւ լուծում, թեեւ, անշուշտ, դրան դեռ չենք հասել, եւ խիստ կարեւոր է, որ Մինսկի խումբը աշխատի այդ ուղղությամբ:

Ալեքսանդր Ստուբ
ԵԱՀԿ գործող նախագահ

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան կարգավորման մասին հռչակագիրը չի ընդունվել Ռուսաստանի հակազդեցության պատճառով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ընդունել են հայտարարություն: Իսկ քաղաքական հռչակագիր նախարարները չեն ընդունել հիմնականում Ռուսաստանի կողմից հակազդեցության և անհիմն պահանջների պատճառով: ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի՝ Հելսինկիում կայացած հավաքում մի շարք առաջարկներ են արվել, թե ինչպես կարելի է մադրիդյան սկզբունքները մերձեցնել հակամարտող կողմերի շահերին: Բայց այս մասին ես չեմ կարող մանրամասնել:

Մեթյու Բրայզա

***

Իրանը մեծ առաջարկներ է արել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանն ու Հայաստանը ջանքեր են գործադրում հակամարտության լուծման համար: Այս հարցում Իրանը եւս կարող է օգտագործել իր ներուժը:

Ինչ վերաբերում է Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությանը, ապա աշխարհը հոգնել է մարքսիստական եւ կապիտալիստական համակարգերից: Նոր մաքուր համակարգ ստեղծելու ժամանակն է: Աշխարհն արդար համակարգի կարիք ունի:

Նասիր Համիդի Զարե
Ադրբեջանում Իրանի դեսպան

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները կարգավորման նոր փուլ անցնելու նպատակով տեխնիկական առաջարկներ են արել այն կետերի վերաբերյալ, որոնք ներառված են մադրիդյան սկզբունքների մեջ…Ադրբեջանական կողմը տվյալներ չունի այն մասին, որ Ռուսաստանը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանաձեւի ընդունմանը Հելսինկիում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստի արդյունքներով: Ես այդ մասին մամուլում եմ կարդացել: Բայց ես ոչինչ չեմ կարող ասել այն մասին, որ դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Հարցը պարզ կդառնա այն բանից հետո, երբ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանի այն: Չեմ կարծում, որ Ռուսաստանը մի դիրքորոշում է բռնելու, որը հակառակ կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության լուծման սկզբունքին: Այսօր Ռուսաստանին անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, միջազգային իրավական սկզբունքների եւ նորմերի շրջանակներում:

Նովրուզ Մամեդով
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար

***

Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարություն է ընդունվել, որտեղ ասվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու մասին: Նույնը ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ: Լուրերն այն մասին, թե Մադրիդյան սկզբունքներում ինչ-որ լրացումներ են արվել, չի համապատասխանում իրականությանը: Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված գործընթացում հակամարտության կողմերին բազմաթիվ տեխնիկական առաջարկներ են արվել, որոնք վերաբերում են Մադրիդյան սկզբունքների այս կամ այն կետին: Սակայն բուն սկզբունքները ոչ մի փոփոխություն չեն կրել, այսօր բանակցություններն ընթանում են հենց այդ սկզբունքների հիման վրա:

Էդվարդ Նալբանդյան

***

ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններում ոչ մի հակասություն չկա: Երկու փաստաթուղթն էլ մշակվել է նույն ոգով: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հելսինկյան հանդիպումը մեզ հույս է տալիս, որ հետագայում եւս կողմերին կհաջողվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին շարունակել բանակցությունները բարձր մակարդակով: Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ճկունություն դրսեւորեն եւ որոշեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը: Մենք հասկանում ենք, որ դրա համար անհրաժեշտ է փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ: Այս հակամարտությունը բավականին բարդ է, սակայն կա քաղաքական կամք, որը մենք տեսանք Հելսինկիում կայացած հանդիպմանը: ԵԱՀԿ բոլոր 56 երկրները պետք է նպաստեն բանակցային գործընթացին:

Մարկ Պերրեն դը Բրիշամբո
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Երեւան 

***

Հայաստանը ԵԱՀԿ-ին հայտնել է իր մտահոգությունը Ադրբեջանի սպառազինման կապակցությամբ, ինչն արտահայտվել է նաեւ Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի ընթացքում իր ելույթի մեջ: Ադրբեջանը սպառազինվում է եւ առավել մտահոգիչ է, որ նա այդ պարագայում ոչ թե խոսում է խաղաղության անհրաժեշտության, խաղաղությանը հավատարիմ լինելու մասին, այլ նաեւ հանդես է բերում ռազմատենչություն, անում է պատերազմի հնարավորության մասին հայտարարություններ: Այդ վիճակում սահմանում հրադադարի խախտման ամեն մի միջադեպ կարող է դուրս գալ հսկողության տակից եւ վատ հետեւանք ունենալ թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար:

Էդվարդ Նալբանդյան

***

Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հերթական հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձև, կկայանա 2009-ի սկզբներին: Հանդիպման ժամկետն ու վայրը կճշտվեն հետագա բանակցությունների ժամանակ:

Նովրուզ Մամեդով 

***

ՆԱՏՕ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Մենք գտնում ենք, որ հակամարտության կարգավորումը լավ կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: ԵԱՀԿ Մինսկի խումբը գլուխ է հանում իր խնդրից, եւ ՆԱՏՕ-ն ամեն կերպ աջակցելու է նրա ջանքերին:

Կլաուդիո Բիզոնյերո
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
Բաքու

***

Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին տեխնիկական փաստաթուղթ են փոխանցել, որը կարող է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը եւ արագացնել հակամարտության կարգավորման հիմքը կազմող սկզբունքների համաձայնեցման գործընթացը: Սկզբում փաստաթուղթը պետք է մշակվի եւ հետազոտվի, իսկ հետո այն կամ կարժանանա հակամարտող կողմերի հավանությանը, կամ էլ կմերժվի: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը կողմերին մի գրաֆիկ առաջարկեցին, որը թույլ կտա հաջորդ տարվա ընթացքում ավարտին հասցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը կազմող սկզբունքների համաձայնեցումը:

Բեռնար Ֆասիե

***

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեռեւս չեն ստացել այն «տեխնիկական փաստաթուղթը», որի մասին ասում էր Բեռնար Ֆասյեն: Սակայն որպես հակամարտող կողմ, որն այդպիսին է ճանաչվել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի համաձայն, մենք ակնկալում ենք մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահներից ստանալ այդ փաստաթուղթը:

Գեորգի Պետրոսյան

Մի բան պետք է հստակ լինի բոլորի համար, որ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցությանը բանակցություններին, որեւէ համաձայնության անհնար կլինի հասնել, որեւէ մի փաստաթուղթ դժվար կլինի կազմել եւ համաձայնություն ստորագրել: Եթե մենք՝ Հայաստանը եւ Ղարաբաղը, գանք որեւէ մի հարցի լուծման, վստահ եմ, որ պայմանավորվածությունները կներկայացվեն ժողովրդին, որպեսզի համապատասխան ըմբռնում լինի ժողովրդի կողմից եւ նաեւ՝ աջակցություն: Առանց այդ աջակցության որեւէ մեկը չի գնա որեւէ փաստաթղթի ստորագրման: Ցանկացած հակամարտություն կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Հայկական կողմի գլխավոր հարցը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման ու նաեւ Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցն է, որը ենթադրում է անխափան ցամաքային կապ Հայաստանի հետ, միջազգային երաշխիքներ: Հայաստանը նաեւ պետք է լինի անվտանգության երաշխավորներից մեկը: Սա է հիմքը, եւ եթե դրանք մենք կարողանանք ապահովել բանակցությունների ժամանակ, մնացած հարցերը կքննարկենք: Այն կարծիքը, որ հարցը կլուծվի միայն հայկական կողմի զիջումների հաշվին, իրականությանը չի համապատասխանում:

Էդվարդ Նալբանդյան
20 դեկտեմբերի
Ստեփանակերտ

***

Մադրիդյան սկզբունքներն ընդունել է նաև Ադրբեջանի նախագահը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը նահանջելու տեղ չունի, և կարգավորման գործընթացը զարգանալու է մոսկովյան հռչակագրի հունով: Սա նաև նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն այսուհետ  այլևս երբեք չի լինելու բանակցությունների կողմ: Իրավիճակը կփոխվեր, եթե դրանից փոքր ինչ առաջ Ղարաբաղի ղեկավարությունը հայտարարեր, որ Հայաստանն իրեն զրկում է հանդես գալ սեփական անունից: Դա տեղի չունեցավ և չի ունենա, քանի որ Ղարաբաղի ղեկավարությունը բազմաթիվ պարտավորություններով կապված է Հայաստանի հանցագործ վարչակարգի հետ և համարձակություն չունի ընդդիմանալ նրանց կամքին: Ղարաբաղի ղեկավարությունը Ս.Սարգսյանի կողմն է, և դժվար է պատկերացնել, որ այնտեղ մի շարժում սկսվի, որը հարիր չլինի Սերժ Սարգսյանի սկզբունքներին: Իսկ քանի դեռ Ղարաբաղը ոտքի չի կանգնել, հնարավոր չէ Հայաստանում հանուն Ղարաբաղի այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպիսին տիրում էր 1988-ին:

Լևոն Տեր-Պետրոսյան
21 դեկտեմբերի

——————————————————————————————-

Մենքումունք

ԴԺՎԱՐ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 

Դեռ ոչ մի անգամ էսքան դժվար չէր եղել գրելը: Էս տեքստիս արդեն երրորդ տարբերակն եմ ջնջում: Գնացի Ղարաբաղ, որ տեսնեմ, գամ ու գրեմ, գնացի, տեսա, ու հիմա ոչ գրել եմ կարողանում, ոչ լռել:

Որովհետեւ թեման ամբողջովին ականապատված ա, իսկ ես առաջին անգամ էի Ղարաբաղում, ու հիմա, ընդամենը հինգօրյա այցելությունից հետո, գալ ու բարձրաձայն եզրակացություններ անել՝ վտանգավոր բան ա: Բայց լռել նույնպես չեմ կարող, որովհետեւ զգում եմ՝ ականներն ուր որ ա կպայթեն: Քանի դեռ չէի գնացել, ինձ թվում էր՝ Ղարաբաղում երբեք չեղածի իմ կարգավիճակով ես բացառություն եմ, գնացի, եկա, ու հիմա տեսնում եմ, որ ճիշտ հակառակը՝ էսօրվա Ղարաբաղը տեսածի կարգավիճակով եմ փոքրամասնության մեջ: Որովհետեւ երբ որ կոնկրետ հարցնում եմ՝ համեմատելու համար տպավորություններս, վերջին տարիներին Ղարաբաղում եղած քիչ հայաստանցի եմ գտնում: Բայց բոլորը խոսում են ղարաբաղցիների մասին: Ու հիմա իմ գլխում «ղարաբաղցի» բառի երկու մտապատկեր կա, մեկը՝ ըստ հայաստանյան ֆոլկլորի, մյուսը՝ համաձայն իմ տեսածի: Երկուսի արանքում ընկած տարածությունն ավելի լայն ա, քանի Լաչինի միջանցքն ըստ մադրիդյան սկզբունքների: Էսօրվա հայաստանյան կոնտեքստում «ղարաբաղցի» բառը նյարդային ֆոն ունի՝ մագնիսի նման իրան ա ձգում մարդկանց մեջ կուտակված ամբողջ ջղայնությունն ու վիրավորանքը: Բայց ես չեմ խոսի ուրիշների անունից, էս ականապատված թեմայի մասին խոսելիս, ակամա սխալ բաներ չասելու համար, ավելի լավ ա խոսեմ մենակ իմ անունից՝ հենց ի’մ մեջ կար ասածս ջղայնությունն ու վիրավորանքը:

«Ո՞նց եք կարողանում էդքան անտարբեր լինել, երբ որ Հայաստանը ցավից կտոր-կտոր ա լինում»՝ ես էս հարցը Ստեփանակերտում տվեցի բազմաթիվ անգամներ, ու ստացածս պատասխանների մեջ կար մեկը, որն անպայման ուզում եմ փոխանցել քեզ, իմ հայաստանցի ընթերցող: «Ինչո՞ւ ես կարծում, որ լռությունը միշտ անտարբերության նշան ա: Իսկ գուցե մենք ձայն չենք հանում, որովհետեւ շփոթվա՞ծ ենք»,- պատասխանեց ինձ զրուցակիցս՝ ազատամարտիկ, ներկայումս Ղարաբաղի Հանրապետության ոչ շարքային պաշտոնյա:

Ստեփանակերտը բացարձակապես նման չէր ոչ Երեւանին, ոչ Գյումրուն, ոչ Կապանին, ոչ էլ որեւէ այլ հայաստանյան քաղաքի: Անծանոթ մարդկանց հետ առօրեական շփումներում չկար լարումը, որն ամեն քայլափոխի զգում ես Հայաստանում: Ստեփանակերտը ոնց որ խաղաղության կղզի լինի: Բայց ո՞նց ա սա հնարավոր: Ո՞նց կարող են պատերազմի միջով անցած եւ նոր պատերազմի հնարավորությունը մտքների մեջ պահող մարդիկ էսքան խաղաղ լինել: Չե’ն կարող, անհնա’ր ա նման բան: Ուրեմն լարվածությունն ուրիշ տեղ ա, ո’չ արտաքին շերտում, դրա համար էլ դրսից եկածի իմ հայացքն էդ լարումը չի տեսնում: Հասարակական լանդշաֆտն էս կողմերում ուրիշ ա, ինձ անծանոթ: Ես Հայաստանում չեմ, ես գտնվում եմ հայկական ուրիշ պետությունում: Ուրիշ, այսինքն՝ էն մյուս, երկրորդ: Ստեփանակերտում, որքան կարողացա նկատել, մի կողմից շատ են կարեւորում սեփական ինքնուրույնությունը, մյուս կողմից նեղանում են, երբ որ ասում ես՝ «Դուք ուրիշ եք»: Որովհետեւ եթե ասում ես՝ ուրիշ, ակամա դուրս ա գալիս՝ երկրորդ: Ոչ առաջին: Ոչ հավասար:

Խնդիրը պարզունակ խանդի մասին չի, այլ իրականում շատ լուրջ ա: Չի գտնված երկու հայկական պետությունների հարաբերման էն մոդելը, որը թույլ կտար ունենալ փոխադարձ վստահություն: Խնդիրները հենց սկզբից են եղել, բայց լուծում չեն գտել, թաքցվելով ու խորանալով, հասցրել են էսօրվա աննորմալ վիճակին, երբ որ փոխադարձ անվստահությունը Հայաստանում արդեն վերաճում ա թշնամանքի, Ղարաբաղում՝ շփոթմունքի ու վախի: «Քոչարյանն ա մեղավոր, թշնամանքը Քոչարյանը ստեղծեց»: Իսկ Քոչարյանին ո՞վ ստեղծեց: Մենք: Հայաստանն ա ժամանակին Քոչարյանին թեւ ու թիկունք կանգնել, առաջ մղել որպես քաղաքական ֆիգուր, որպես «մեր մարդը Ստեփանակերտում»: Էդ մարդը երբեք թիկունքին չի ունեցել ժողովուրդ, եւ դա՝ ոչ միայն նախագահության 10 տարիներին Հայաստանում, այլեւ դրանից առաջ՝ Ղարաբաղում: Սրընթաց առաջ ա գնացել՝ զինված սեփական փառատենչությամբ ու Հայաստանի ղեկավարության «դաբրոյով»: Փառատենչությունը դժվար թաքցվող հատկություն ա, դժվար թե աննկատ մնար, ուղղակի երեւի դիտվել ա որպես «ներելի թուլություն»: Շատ իզուր: Փառքի ձգտողը, հայտնի բան ա, ի տարբերություն քաղաքական նպատակներ ունեցողի, սեփական կարծիք չի ունենա, իրան սատարող ուժին չի հակաճառի: Բայց սա՝ մինչեւ որոշակի պահ: Հենց որ իրավիճակը փոխվեց, հենց որ տեսավ՝ ուժն արդեն հերիքում ա, դեն կշպրտի դիմակն ու կդառնա իսկական փորձանք: Ինչը որ մեր աչքերի առաջ տեղի ունեցավ:

Մենք էս փորձանքի տակից մինչեւ հիմա դուրս գալ չենք կարողացել, բայց ավելի սարսափելին էն կլինի, եթե եղած փորձանքին նորն ավելացնենք եւ թույլ տանք, որ Քոչարյանի նկատմամբ հայաստանցու ատելության պատճառով զոհ գնա Ղարաբաղը: Եթե մենք թույլ տվեցինք սա, լինելու ա աղետ: Ովքեր չափահաս էին 1988-ին, մի անգամ արդեն տեսել են, թե ոնց համատարած ոգեւորությունը հանկարծ փոխվում ա նույնքան համատարած սեւ հուսահատության: Թե ոնց հաղթանակը փոխվում ա պարտության: Ամոթ կլինի, եթե նույնը կրկնվի երկրորդ անգամ: Եկեք մեզանից կախված ամեն ինչ անենք՝ նման չարագուշակ հեռանկարը բացառելու համար: Եկեք չասենք՝ «Ուժներս չի հերիքի», քանի չենք փորձել: Ես գիտեմ՝ ինչքան ուժ կա Հայաստանում: Ես վեր կացա ու գնացի Ստեփանակերտ, որ տեսնեմ՝ ինչքան ուժ կա Ղարաբաղում: Եւ տեսա, որ ուժը հերիքում ա: Ուղղակի մենք չենք կարողանում մեր ունեցածն իրար գումարել: Որովհետեւ ոչ կարգին ճանաչում ենք իրար, ոչ վստահում: Իսկ չենք վստահում, որովհետեւ մինչեւ հիմա առաջնորդվել ենք մեր ուժերն իրար գումարելու ամենապարզունակ ու վտանգավոր տարբերակով՝ մեկը որոշել ա երկուսի փոխարեն: Հայաստանն ա հիմնականում որոշել, իհարկե, որովհետեւ ավելի ուժեղը Հայաստանն ա: Որ սխալ ա էս ճանապարհը՝ էսօր ակնհայտ ա դառնում բոլորի համար, քանի որ եթե էդ տարբերակը գործի, Սերժ Սարգսյանը ստորագրելու ա մադրիդյան սկզբունքների տակ, իսկ Բակո Սահակյանը գլխով ա անելու: Բայց ես կարծում եմ՝ նման բան չի լինի: Եթե Բակո Սահակյանը նույնիսկ գլխով անի, ամբողջ Ղարաբաղում կմնա մենակ: Ես վստահ եմ, որ Ղարաբաղը կդիմադրի, բայց շատ կարեւոր ա, որ դիմադրությունը սկսվի Հայաստանից: Որովհետեւ Սերժ Սարգսյանը, թեեւ Հրանտ Տեր-Աբրահամյանի ասած՝ ոչընտիր, բայց, այնուամենայնիվ, մե°ր նախագահն ա: Չէ՞ որ եթե հանկարծ ու կատարվեց անպատկերացնելին՝ Սերժ Սարգսյանը ստորագրեց մադրիդյան սկզբունքների տակ ու էդ ստորագրությունը վավերական դարձավ, պատասխանատվությունը, եկեք անկեղծ լինենք, ընկնելու ա նաեւ մեր Շարժման վրա: Դուրս ա գալու՝ մեր պայքարով մենք ընդամենը հասանք նրան, որ Սերժի ոտքերի տակ հողը թուլացավ ու ինքը ստիպված ստորագրեց իրան պարտադրված պայմանագիրը:

Ես ինքս միշտ եղել եմ հայ-ադրբեջանական հաշտության կողմնակից, բայց ինձ համար հստակ ա ու միանշանակ, որ էսօր նման հաշտության հնարավորություն չկա: Եթե էսօր ստորագրվեց պայմանագիր եւ մեր զորքերը ետ քաշվեցին ներկա դիրքերից, սկսվելու ա պատերազմ:

Ես գիտեմ, որ Հայ ազգային կոնգրեսում կան գործիչներ, որոնք մադրիդյան սկզբունքների ընդունումն էսօր համարում են չարյաց փոքրագույնը, գտնելով, որ եթե պայմանագրի ստորագրումը հետաձգենք, վաղը կունենանք ավելի վատ պայմաններ: Բայց նման մոտեցումով դուրս ա գալիս, որ Հայաստանի թուլության հիմնական պատճառը ոչ թե կրիմինալ ռեժիմն ա, այլ Ղարաբաղյան հարցի չլուծված լինելը: Ես չեմ կարող համաձայնել նման մոտեցման հետ: Ինձ համար միանշանակ ա` նախ պետք ա տապալել կրիմինալ ռեժիմը, Հայաստանը հանել քաղաքական ու սոցիալ-հոգեբանական ճգնաժամից, հետո նոր, արդեն օպտիմալ պայմաններում, մտածել Ղարաբաղյան հարցով պայմանագիր կնքելու մասին: Ինչքան գիտեմ՝ Հայ ազգային կոնգրեսում նշածս խնդրի շուրջ միասնական մոտեցում դեռ չկա: Հնարավոր ա` միասնական մոտեցումը ձեւակերպվի Կոնգրեսի առաջիկա համաժողովում: Մինչեւ էդ, կարծում եմ, ավելորդ չէին լինի բաց քննարկումները, քանի որ ընդունված որոշումից ա կախված լինելու թե° մեր Շարժման, թե° Ղարաբաղի ու Հայաստանի ապագան:

Մարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»

——————————————————————————————-

Ընթացք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ, ՉՆԱՅԱԾ ԱՄԵՆ ԻՆՉԻ, ԿՐԿԻՆ ԿՓԱԹԱԹՎԻ ԽՈՐՈՎԱԾԻ ԾԽԻ ՄԵՋ

2008 թվականը նոր էջ բացեց «հայ-ղարաբաղյան» հարաբերություններում: Հանկարծ պարզվեց, որ ղարաբաղյան խնդիրը եկել ու բախվել է մի կարեւոր խնդրի. Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, եւ դրա մեղավորն, ըստ երեւույթին, Հայաստանն է: Եւ հիմա երկու հայկական պետությունները փորձում են պարզել այդ կազուսը, ինչն առայժմ չի ստացվում:

Իրավիճակը, մեղմ ասած, տարօրինակ է. Մոսկովյան հռչակագրից հետո Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում՝ կոալիցիայի անդամ Դաշնակցությունը, նշել են, որ Ղարաբաղի ստորագրության բացակայությունը բացասական է անդրադարձել կարգավորման կոնֆիգուրացիայի վրա: Նույն բանը պնդել է նաեւ ԼՂՀ ղեկավարությունը, նախընտրելով չմեկնաբանել մի հռչակագիր, որն իրեն «չի վերաբերում»: Նույնիսկ տարվա վերջին օրերին Ղարաբաղ այցելած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է նշել, որ Ղարաբաղը պետք է բանակցությունների կողմ լինի: Այդուհանդերձ, Հայաստանը գերադասում է չզիջել իր տեղը Ղարաբաղին:

Այս համատեքստում այս տարվա առանձնահատկությունը, թերեւս, այն է, որ Ղարաբաղի իշխանությունները, դեռ ոչ այնքան հստակ եւ համոզիչ, բայց գոնե արտահայտվել են, որ համաձայն չեն Հայաստանի պարտվողական դիրքորոշման հետ եւ պատրաստ են սեփական քաղաքականություն վարել: Իսկ լռում են բացառապես Հայաստանի իշխանությունների հանդեպ ունեցած հարգանքի կամ այլ զգացմունքների պատճառով: Թեկուզև ակնարկում են, որ մի պահ կարող է դա էլ չօգնել: Այնպես որ, ավելի լավ է Հայաստանը հրաժարվի երկկողմ բանակցություններից:

Իսկ կկարողանա՞ Հայաստանը դիմել այդ քայլին: 2008-ի վերջին այդ հարցին դժվար թե որեւէ մեկը դրական պատասխան տա: Տարին չափազանց դժվար էր Հայաստանի համար եւ գրեթե զրո-ի է հասցրել Հայաստանի հնարավորությունները: Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների բացասական արձագանքը չի լռել առայսօր: Մարտի 1-2-ի իրադարձությունների համար Հայաստանի իշխանություններին նոր թափով են մեղադրում միջազգային ատյանները, սպառնալով կտրուկ պատժամիջոցներ կիրառել: Իշխանությունները մեղադրում են արմատական ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը: Հասարակությունը մոլորության մեջ է. եւ այս, եւ այն կողմից համոզիչ փաստարկներ են հնչում, սակայն դրանք գրեթե կապ չունեն իրականության հետ: Հասարակությունը լռել ու սպասում է. ի՞նչ կլինի, եթե ԵԽԽՎ-ն Հայաստանին իրոք զրկի ձայնի իրավունքից:

Տարին դժվար էր նաեւ տնտեսական առումով: Համաշխարհային ճգնաժամն արդեն հասել է Հայաստան եւ սպառնում է մշտական բնակություն հաստատել այստեղ: Իշխանությունն արտաքուստ հանգիստ է, սակայն, դատելով ձեռնարկած քայլերից, շփոթված փորձեր է անում որևէ տեղից գումար հայթայթել, որպեսզի ճգնաժամի հետեւանքով սոցիալական բողոքի ալիք չբարձրանա: Վարչապետը Վաշինգտոն գնաց, փորձեց համոզել Համաշխարհային բանկին փող տալ, հետո մեկնեց Մոսկվա, բայց չկարողացավ համոզել լուրջ ներդրումներ կատարել, ասենք, Իրան-Հայաստան երկաթուղու մեջ: Որոշվեց, որ այդ նախագիծը դնեն Ազգային ժողովի նախագահի ձեռքին եւ ուղարկեն Չինաստան: Ով-ով, Չինաստանը փող ունի, բայց Չինաստանի ինչի՞ն է պետք այդ երկաթուղին:

Մինչ իշխանությունները փորձում են փող գտնել, մարդիկ թե Հայաստանում և թե Ղարաբաղում պատրաստվում են Նոր տարվան: Հայաստանում, նախկինի պես, խոզի բուդ են պատրաստում: Ճիշտ է, այս տարի Ղարաբաղը չկարողացավ մատակարարել այն մայր-հայրենիքին՝ աֆրիկյան ժանտախտը խանգարեց: Սակայն դա չի խանգարի ղարաբաղցիներին նոր տարվա երեկոյան խորոված անել, եւ Ստեփանակերտը, չնայած ամեն ինչի, կրկին կփաթաթվի խորովածի ծխի մեջ:

Իսկ հաջորդ տարի թող լինի այն, ինչ կլինի: Եթե բախտներս բերի, միջնորդներն այս անգամ էլ ընդհանուր լեզու չեն գտնի, եւ ստատուս-քվոն, այսինքն՝ խաղաղ կյանքը ղարաբաղյան հակամարտության գոտում կշարունակվի եւս մեկ տարի: Մնում է միայն հուսալ, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի «թարմ» պահել գերտերությունների հակասություններն ու ժամանակ շահել: Բայց դրա համար պետք է առնվազն հրաժարվել այսօրվա պայմանավորվածություններից:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ
Հատված անտիպ գրքից

ԼՂ խաղաղ կարգավորման հարցը մոտ էր լուծմանը դեռեւս 1989թ. հունիսին, երբ Հայաստանի կոմունիստական ղեկավարության եւ ԽՍՀՄ ԳԽ հայ պատգամավորների ակտիվ պահանջով՝ Կրեմլի ղեկավարությունը Արցախ գործուղեց ԽՍՀՄ ԳԽ-ի Արցախի հարցով պատգամավորական հանձնախումբը: Տասնօրյա հանդիպումներից հետո հանձնախումբը ստորագրել էր ԼՂ-ն Ադրբեջանի կազմից հանելու ու միութենական տարածք հռչակելու մասին խիստ նպաստավոր փաստաթուղթը, որն առաջին անգամ կներկայացնենք ընթերցողին: Այս հարցում մեծ է եղել Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկու օժանդակությունը. նա առաջարկում էր այդ փաստաթղթի մեջ ներառել նաեւ Շահումյանի շրջանը՝ տարածքների փոխանակման եղանակով ԼՂ-ին միացնելու հնարավորությունը:

1989թ. հունիսին Հայաստանից որպես լրագրող միայն ես էի աշխատում Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի հետ: Մարզի տարբեր շրջաններում նրանց բոլոր հանդիպումները ձայնագրել եմ՝ պատմությանն ի պահ: Այդ թվում Արկադի Վոլսկու մոտ տեղի ունեցած հանձնախմբի նախագահ Սերգեյ Մանյակինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի «Միացում» խմբի՝ Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ, ուր Վոլսկին արդեն հստակ ակնարկեց պատրաստվող փաստաթղթի մասին ու հորդորեց Ռոբերտ Քոչարյանին՝ իրենց ձեռնարկներով չխոչընդոտել կյանքի կոչելու այն: Ժամանակին հարկ չհամարեցինք տպագրել խիստ գաղտնի պայմաններում իմ կողմից ձայնագրված այդ հանդիպման մանրամասները, քանի որ 89-ի համաժողովրդական պայքարի միասնության ֆոնին՝ անկեղծ ու մաքուր չէր ընկալվի մտահոգությունը, թե Արցախում, Հարցից էլ վեր, իշխանության համար պայքար է գնում:

Հարգելի ընթերցող, այս օրերին, երբ վերսկսվել են ակտիվ քննարկումները Հարցի շուրջ, քո դատին եմ ներկայացնում ձայնագրության սղագրությունը: Եզրակացությունը թողնում եմ քո խղճին:

27 հունիսի, 1989թ., Ստեփանակերտ. Հանդիպում «Միացում» խմբի Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ:

Սերգեյ ՄԱՆՅԱԿԻՆ (անկեղծ մտահոգված).- Ադրբեջանի կազմից եթե Ղարաբաղը հանեն՝ ձեզ կկոտորեն:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ.- Ադրբեջանական ֆակտոր գոյություն չունի: Սումգայիթում այլեւս հայեր չկան:

Արկադի ՎՈԼՍԿԻ (նյարդային).- Իսկ Բաքվո՞ւմ,- եւ հայտարարում է,- Ռոբերտ Քոչարյան, «Ղարմետաքսկոմբինատի» կոմկուսի սկզբնական կազմակեպության քարտուղար:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Բաքվում մնացել են այն հայերը, ովքեր սպասում են տների փոխանակմանը՝ Երեւանի կամ Ստեփանակերտի հետ: Հանձնախմբեր շատ են եկել ու գնացել, ես անձամբ եմ մասնակցել այդ հանդիպումներին: Հանդիպել ենք ԽՍՀՄ քաղբյուրոյի համապատասխան պաշտոնյաների հետ: Նրանցից ոչ ոք չի ասել, թե խնդիրը արդարացի չէ: Այս դահլիճում նույն բանն ասել է ազգային հարցով քարտուղար Միխայլովը: Խնդիրը՝ հարցը ինչպես լուծելն է: Հիմա նոր հանձնախումբ է եկել, որը հարցը չգիտի ու նրան հարցի նախապատմությունն է պետք դեռ ներկայացնել:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Այո, չգիտենք, մեզ հատուկ են ընտրել, մարդկանց, ովքեր հարցը չգիտեն եւ պիտի իրենց աչքի տեսածը ներկայացնեն վերեւներում: Հետո մեզ լրացուցիչ նյութեր կտան, կուսումնասիրենք ու կգրենք եզրակացություն: Գալուց առաջ ինձ մոտ եկան Վեզիրովն ու Հարությունյանը: Տեղեկանքներ բերեցին: Դրանք պետք է ուսումնասիրել:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Եվ այսպես, մեզ ասում են, թե խնդիրը կասկած չի հարուցում, որ ժամանակին թույլ է տրվել սխալ, որ Ղարաբաղը դարձել էր մանրադրամ՝ համաշխարհային հեղափոխության ճանապարհին, ինչպես Հայաստանն ինքը: Ասում են, թե հարցի լուծումը նախադեպ կհանդիսանա մյուս նույնատիպ խնդիրների համար, որից իրենք վախենում են: Պարզվում է, այսօրինակ խնդիրներ շատ կան ԽՍՀՄ-ում: Ու մեր խնդրի լուծումը, իբր, շղթայական ռեակցիա կստեղծի երկրում: Բոլորը գիտակցում են նաեւ, որ այդպես շարունակվել չի կարող եւ մտածում են մի ընդհանուր լուծում գտնել բոլոր խնդիրների համար. ստեղծել մեկ ընդհանուր մեխանիզմ՝ ահա նրանց առաջին փաստարկը: Երկրորդ փաստարկը Սումգայիթի գործոնն է: Ասում են՝ Բաքվում ապրող 200 հազար հայերի մասին մտածո՞ւմ եք: Չէ՞ որ Սումգայիթը ցույց տվեց, որ այդպիսի բան հնարավոր է: Եվ ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող 19 այդպիսի նմանատիպ ղարաբաղների առկայությունը չի վերացնում դրանցից յուրաքանչյուրը լուծելու պատասխանատվությունը: Եվ վերակառուցումը լճացման շրջանից տարբերվում է այնքանով, որքանով որ կլուծվեն այդ խնդիրները: Առավել եւս, երբ այդ խնդիրները գիտակցվում են կենտրոնի կողմից: Ու քանի որ չեն լուծվում, սկսվել է այդ շղթայական ռեակցիան: Հիմա ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները մեզ են նայում: Ու հասկանում են, որ քաղաքակիրթ, խորհրդարանական ճանապարհը, որով մենք գնում ենք՝ հարց չի լուծում: Մեր հարցը չլուծելը բերեց փակուղու: Ցույց տվեք մի ազգամիջյան խնդիր, որն առ այսօր լուծված լինի: Առավել եւս, որ երբ մեր երկրում փոխվում է քաղաքական ղեկավարությունը, փոխվում է նաեւ քաղաքական կուրսը, դա անվստահություն է հաղորդում մարդկանց: Մենք չենք կարող սպասել, մենք չգիտենք՝ ինչ կլինի 10 տարի անց: Այս անվստահությունն է խթանում հարցը շուտ լուծելու ցանկությանը:

Մյուս փաստարկը՝ Սումգայիթ: Այն ի հայտ է եկել Կենտրոնի դրդմամբ, որը մեզ միշտ հիշեցրել է այդ գործոնի գոյությունը: Այն ժամանակ Կիրովաբադում, Դաշքեսանում ապրում էին հայեր: Այսօր իրականում նման խնդիր չկա, քանի որ այդ վայրերում արդեն հայեր չկան: Մնացել են փոքր խմբեր, ովքեր սպասում են տները փոխելուն: Բաքվում մնացել են նրանք, ովքեր տունը փոխելու հետ ունեն խնդիրներ: Ուրեմն, Ադրբեջանում ապրող հայերի ճակատագիրն այլեւս փաստարկ չէ: Այսինքն՝ երկու փաստարկն էլ գոյություն չունի: Ես անձամբ հանդիպել եմ ԽՄԿԿ քարտուղար Եգոր Լիգաչովի հետ: Նա ինձ հետ այս փաստարկի մասին խոսեց: Հետաքրքիր է, ինչ կասի նա այժմ: Ես համոզված եմ, եթե մեր հարցը լուծվի քաղաքակիրթ ճանապարհով, Միջին Ասիան, Աբխազիան ձեզ հավատ կընծայեն, որ իրենց հարցն էլ այդ ճանապարհով կլուծվի: Միջին Ասիայում, Աբխազիայում կա հարց, Հարավային Օսեթիայում: Հիմա ձեզ ոչ ոք չի հավատում: Մեր հարցը չլուծելը երկիրը բերեց փակուղու: Հիմա եթե դուք մեր հարցը լուծեք՝ նրանք էլ կհավատան ձեզ:

(Տարօրինակ է, Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէ՞, որ Բաքվում ապրող երկու հարյուր հազարից ավելի հայեր դեռ չեն լքել իրենց օջախը: Ավելի ուշ, 1990 թ. հունվարին տեղի ունեցած հայկական ջարդերը Բաքվում՝ կկանխվի միայն խորհրդային զորքերի ջանքերով):

Ա. ՎՈԼՍԿԻ.- Ես «կլոր սեղան» եմ արել ազգամիջյան խնդիրների հարցով, վերջինում, կեսից շատը հայեր էին: Գալիս են շատ ազգեր, որոնց խնդիրները տարբեր են: Աբխազների մոտ տարբեր է, նրանք 16 տոկոս են կազմում: Ռոբերտ, եթե դու այն միտքն ես առաջ տանում, թե ձեր հարցի լուծումը կլուծի նաեւ մյուս ազգամիջյան հարցերը երկրում, ապա դա սխալ, արատավոր միտք է: Հրեական Ինքնավար Մարզում հրեաները 5 տոկոս են, Յակուտիայում՝ 13, կամ ղրղզներինն ու տաջիկներինը: Կամ Նոր Ուրգենում: Դուք դեռ կարող եք փախչել Հայաստան, նրա՞նք ուր… Մի կապիր մեկը մյուսին:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Արկադի Իվանիչ, ես հենց դա էլ նշում եմ, որ խնդիրները տարբեր են, բայց չեն լուծվում: Եթե լուծվեր Ղարաբաղի հարցը, աբխազների մոտ հույս կլիներ, որ մեր երկիրը փորձում է մի բան անել: Կարեւորը սկզբունքն է: Մենք սերտ կապ ենք պահում բոլորի հետ, մենք գիտենք, թե այդ կետերում ինչ է տեղի ունենում:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Ինչ է, դուք աջակցում եք աբխազների՞ն:

ԽՈՒՄԲԸ.- Չէ, մենք չենք պաշտպանում նրանց:

Ա. ՎՈԼՍԿԻ (ակնհայտ հեգնանքով).– Ինչո՞ւ որեւէ մեկին չեք պաշտպանում:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Ես նրանց հարցը լավ չգիտեմ: Մերը ամենահեշտն է լուծելը:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Լավ էլ գիտեք, քարտեզ կա:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Ամենասուր, միանշանակ ու ամենահեշտ լուծվող հարցը Ղարաբաղի հարցն է. եթե մերն են մտցրել փակուղի, ապա կարելի է կարծել, թե ինչ կլինի երկրի մյուս խնդիրների հետ: Դա հարցի պատասխանատուների տարրական ոչ կոմպետենտության արդյունքն է: Նորից եմ կրկնում, բոլոր ժողովուրդները նայում են՝ լուծվո՞ւմ է մեր հարցը, թե՞ ոչ: Հիմա նրանք հույսը կորցնում են: Իսկ երբ կորչում է հույսը՝ ժողովուրդն ինքն է սկսում լուծել իր հարցը:

(Արկադի Վոլսկին հուսահատ հառաչում է ու աղմուկով վեր կենում տեղից, մոտենում է Պողոսյանին, որ կպցնի ծխախոտը նրա վառիչով, ես շտապ թաքցնում եմ ձայնագրիչը: Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կերպ չի հասկանում Արկադի Վոլսկու ակնարկները՝ Արցախի հարցը հատուկ կարգավիճակով ներկայացնելու, այլ ոչ ԽՍՀՄ տարբեր կոնֆլիկտների շարքում դիտարկելու կարեւորությունը: Մանյակինը երկար պատմում է իր հանդիպումը Միխայիլ Գորբաչովի հետ, խոստովանելով, որ ինքը չի պատկերացնում խնդիրը եւ իրեն անհրաժեշտ են շատ փաստեր):

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Ես կարծում եմ՝ շտապ միջոցներ են պետք այս վիճակից դուրս գալու համար: Ինչ վերաբերում է Միացումին, դա ուրիշ խնդիր է: Մինչեւ օգոստոսի 4-ը պետք է մի բան անել (նկատի ունի ԽՍՀՄ ԳԽ պատգամավորների 1-ին նստաշրջանի ավարտը):

Ա. ՎՈԼՍԿԻ.- Չէ, Ռոբերտ, մինչեւ ամսի 4-ը ոչինչ չի փոխվի: Որովհետեւ Միխայիլ Սերգեյիչը հանդիպման ժամանակ ասաց, որ Արցախում բոլոր մնացած խնդիրներն անհնար է լուծել առանց կարգավիճակի փոփոխության: Ամբողջ իմաստը դրա մեջ է: Այս հանձնախմբի եզրակացությունը պետք է ներկայացնել Գերագույն խորհուրդ: Դրա համար հայերդ շատ լավ պիտի պատրաստվեք:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Եվ առանց էմոցիաների:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Եվ լուրջ հիմնավորել է պետք: Ահավոր աշխատանք է սպասվում, որոշման նախագիծ է պետք կազմել: Կարծում եք՝ հե՞շտ է: Ամեն պատգամավորի հետ պետք է աշխատել:

Լեւոն ՄԻՐԶՈՅԱՆ («Միացում» խմբի անդամ).- Հատուկ կառավարման կոմիտեն պետք է հանել Ադրբեջանի ենթակայությունից:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Դա այդքան հեշտ չի լինում, հիմնավորել է պետք:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Հիմնավորումը հանձնախմբի որոշումը կլինի:

Ա. ՎՈԼՍԿԻ (ակնհայտ նյարդային, մատով ցույց տալով Մանյակինին).- Նրա խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առաջարկություն անելն է, Ռոբերտ: Մնացյալ խնդիրները ԳԽ հրամանագրերով կարելի է լուծել:

(Վոլսկին որեւէ կերպ չի կարողանում խմբին հուշել, որ Մանյակինին պետք է կենտրոնացնել մարզի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ առաջարկության վրա: Ու հավանաբար, դադար վերցնելու համար, անսպասելի դիմեց ինձ ու կողքիս նստած Գեորգի Պետրոսյանին: «Ինչ է, դուք դժգո՞հ եք»: «Հակառակը, չէ, չէ…»,- վրա բերինք մենք: Արցախի հարցը երբեք այսքան մոտ չի եղել լուծմանը, ինչպե՞ս կարող էինք դժգոհ լինել):

Ա. ՎՈԼՍԿԻ.- Հա, ուրեմն կա երկու տարբերակ: Մենք քննարկել ենք Հենրիկ Պողոսյանի, Մանյակինի եւ հանձնախմբի մնացած բոլոր անդամների հետ: Առաջինը դա այն է, որ ԽՍՀՄ ԳԽ-ն չի կարող Սահմանադրությունը փոխել, քանի որ այն կապված է տարածքային փոփոխության հետ: Դա է միակ խնդիրը: Երկրորդ: Որ ԽՍՀՄ ԳԽ-ն առանց Սահմանադրությունը փոխելու որոշում գտնի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ հետ կապված: Դու էլ գիտես, Ռոբերտ, իմ տեսակետը, ես ոչ մի տեղ չեմ թաքցրել: Այն պետք է լուծվի իրավական, փուլային եղանակով: (Ձայնը բարձրացնելով): Մնացյալը ամեն ինչ փուչիկ է՝ վերականգնել տեղական մարմինները, չվերականգնել՝ դատարկ բան է: Այն պետք է լուծվի երկու փուլով: Եվ դրա վերաբերյալ իմ տեսակետը չեմ թաքցրել ո°չ ԽՍՀՄ ԳԽ-ում, ո°չ ԼՂ-ում, ո°չ ԿԿ-ում, ո°չ Գորբաչովի հետ հանդիպման ժամանակ: 1-ին փուլ. առանց ԽՍՀՄ Սահմանադրությունը փոխելու  ԽՍՀՄ ԳԽ-ը քննում է նախագահական ուղիղ կառավարման տարբերակը: ԼՂ-ը դուրս բերել Ադրբեջանի ենթակայությունից ու հայտարարել նրա վարչական, տնտեսական ենթակայությունը Կենտրոնին: ԳԽ-ն կարող է դա անել: 2-րդ փուլ. դեկտեմբերին կայանալու է ԽՍՀՄ պատգամավորների 2-րդ համագումարը, որտեղ կարող են որոշում կայացնել ԼՂ-ին միութենական տարածքի կարգավիճակ տալու մասին: Այսինքն՝ ներմուծել միութենական տարածք հասկացությունը: Ախր դա արդեն ինքնին Սահմանադրության փոփոխություն է: Իսկ մնացածը փուչ բաներ են, ասենք՝ հայկական տարածք անունը տալ, թե ուրիշ բան: Էդ արդեն ընթացքում կարելի է անել: Բոլորը պետք է գիտակցեն, որ այդ փուլերը պետք է անցնել: Մինչդեռ տաք գլուխները ամեն ինչ միանգամից են ուզում. դա փուչ կրակոց է:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Իսկ նախագահական կառավարում մտցնելն այժմ իրակա՞ն է:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Այո, իրական է:

Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆ (ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար).- Այժմ պետք է մտցնել նախագահական կոշտ կառավարում: Մնացած բոլոր հարցերը նախապատրաստելու համար կոնկրետ ժամկետ տալ՝ հարցի վերջնական լուծման բանաձեւի նախագիծ կազմելու ու ներկայացնելու համար:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Ես այդ տեղեկանքի մեջ կմտցնեի նաեւ խնդիրը համագումարին ներկայացնելու կետ: Թեպետ վախենում եմ խնդիրներ ծագեն, բայց չէի նայի, կանեի:

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ («Միացում» խմբի անդան).- Ռաֆիկ Նիշանովիչը (ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների պալատի նախագահ) դեռ չընտրված՝ ասում էր, թե իրենք էլ թուրք մեսխեթների խնդիր ունեն, մի քանի օր հետո ի՞նչ եղավ: (Նկատի ունի ազգամիջյան ընդհարումները Ֆերգանայում): Ինձ մի պատմաբան աղջիկ հարցնում է՝ դու չե՞ս կարծում, որ հարցն ուզում են լուծել այդ ձեւով: Եթե հնարավոր է Ֆերգանայի տարբերակ, էլ ինչո՞ւ ձգձգել, դե, էլ ինչ եք սպասում, դուք ինչո՞ւ եք եկել: Կամ մեզ հետ նույն կերպ վարվեք, կամ մենք սկսենք: Սկզբում հանգիստ էր, իսկ հիմա երեխեքը հարցնում են՝ սպասում եք այնքան, մինչեւ մեզ փրթե՞ն: Չի կարելի այս սուրբ պայքարը հասցնել բարբարոսության աստիճանի: Որոշում է պետք:

(Արկադի Վոլսկին քթի տակ ակնհայտ հայհոյելով՝ հառաչում է. խումբն այդպես էլ չի կենտրոնանում խնդրի կարեւոր կետերի վրա):

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Դրա համար էլ կոմիսիա է եկել, որ հարցը լուծի: Ես չեզոք մարդ եմ, պիտի հարցը ներկայացնեմ այնպես, ինչպես տեսնում եմ:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Ինչպե՞ս կարելի է չեզոք լինել, դուք կարծիք չունե՞ք:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Իսկ ի՞նչ անել խառը բնակչության դեպքում:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Երեկ միտինգում ասել եք՝ Շուշին չենք տա: Իսկ Շահումյա՞նը:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Շահումյանի մասին կխոսենք, երբ ԼՂ-ն դուրս գա Ադրբեջանի կազմից:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Կկորցնեք Շուշին՝ ձեռք կբերեք Շահումյանը: Դադամյանը ԽՍՀՄ ԳԽ-ին ԼՂ-ի ինքնորոշման հարցով հանրաքվեի առաջարկ էր ներկայացրել: Երբ սկսեցինք քննարկել մեխանիզմը, առաջարկվեց շրջան առ շրջան անցկացնել:

Լ. ՄԻՐԶՈՅԱՆ.- Չէ, շրջան առ շրջան լավ չէ, այդպես կարելի է անել անջատման ժամանակ:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Իսկ Սախարովն առաջարկում է՝ նույնիսկ գյուղ առ գյուղ:

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Դա նրա գործն է, դուք ում կարծիքն ասես հարցնում եք, բացի՝ այդ տարածքում ապրողներից:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Կա ԼՂ իբրեւ ինքնավար կազմավորում, իր տարածքով, իր հստակ սահմաններով: Եվ միայն այդ սահմանների շրջանակներում, որպես ամբողջական միավոր, կարելի է անցկացնել հանրաքվե, այլապես այն իր իմաստը կորցնում է:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Եվ կա մի շատ կարեւոր խնդիր, որ միշտ մոռանում եք: Որը պետք է բոլորդ միշտ հիշեք: Դա Շահումյանի խնդիրն է: Կատակել միշտ կարելի է, բայց Շահումյանը չպետք է մոռանալ, նրանց չի կարելի լքել: Մեր առաջին միտքն է՝ հիշել նրանց մասին:

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Ես դեմ չեմ, Արկադի Իվանիչ…

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ (վերադառնալով Շուշին Շահումյանի հետ փոխելու տարբերակին). – Շատ գայթակղիչ տարբերակ է, բայց չի՞ լինի պատերազմ:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Այստեղ ապրող ոչ մի ադրբեջանցի այս հողը մինչեւ վերջ իրենը չի համարում: Դեռ Փանահ խանը, ապրելով Շուշիում, պատվիրել է, որ իրեն թաղեն Աղդամում, Դաշտային Ղարաբաղում: Այստեղ ապրող ադրբեջանցիները գիտեն, որ մենք իրենց նկատմամբ ագրեսիվ չենք, իրենք էլ՝ եթե չլինի դրսից միջամտություն: Դաշտային Ղարաբաղի եւ Բաքվի ադրբեջանցիների «վեջը» չի Ղարաբաղը: Այդ մտավորականությունն է, որ վերջին 20 տարում փորձում է նրանց գլուխը մտցնել, թե Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Լենինի 4-րդ հրատ. 15 հատ. էջ 204-ում գրված է, որ Ադրբեջանը Պարսկաստանի հյուսիսային նահանգն է, կենտրոնը՝ Թավրիզ: Այդպես են կարծում բոլոր աղբյուրները. Միրզա Ալի Գյուլիզադեն, Միրզա Քյամալը, ռուս հեղինակները Արազից հարավ ընկած տարածքն են համարում իրենցը: Այնպես որ, հողի, տարածքի խնդիր չկա, այդ հարցը հանվում է: Իսկ առաջին օտարածինը, որ հայտնվեց այստեղ, դա Փանահ խանն է: Դա ընդունում են նաեւ ադրբեջանցի ու թուրքալեզու հեղինակները:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Բայց պատկերացրեք, դուք ԳԽ-ում ելույթ եք ունենում: Ի՞նչ է տալու դա ձեզ: Ղարաբաղն՝ էստեղ, Նագորնին՝ էնտեղ…

Ա. ՎՈԼՍԿԻ.- 70 տոկոսը հարցը չի հասկանում:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Ղարաբաղում ապրող 38 հազար ադրբեջանցիներից ամեն երկրորդը տեղացի չէ, եկել են Աղդամից, Լաչինից. ժողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցին այս հողը իրենը չի համարում: Ահավասիկ մի համառոտ տեղեկագիր, որ լույս է տեսել 1925 թ. Բաքվում՝ Ադրբեջանի հետազոտողների միության կողմից: Այնտեղ գրված է, որ Բաքվում եւ այլ շրջաններում ապրող հայերի մեծամասնությունը եկել է Ղարաբաղից: Անդրկովկասի եւ Թուրքեստանի բոլոր հայերը ծագումով ղարաբաղցի են: Տվյալ պահին աշխարհում ղարաբաղցիների թիվը 1 մլն-ից ավելի է: Ղարաբաղում ապրող բնիկ ադրբեջանցիների չնչին տոկոսը չի կարող իր շահերը գերադասել գերիշխող մեծամասնությունից, 1 մլն ղարաբաղցիների շահերից, որոնք ցրված են ԽՍՀՄ տարածքում: Վեզիրովին պետք է ահ տալ՝ թե բանտ կնետենք, եթե հրահրես: Նա կվախենա ու չի հրահրի: Ու ոչ մի էքսցես չի լինի: Ես նրանց հոգեբանությունը լավ գիտեմ:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Նրանց գրողին է պետք զգուշացնել (նկատի ուներ Անարին):

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Մեր գործողություններում մենք պետք է ելակետ դարձնենք, թե հնարավոր է նոր Սումգայի՞թ: Մենք պետք է վախենա՞նք:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Ես համոզված եմ, որ կլինեն էքսցեսներ:

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Պետք է գերիշխի իրավունքի ուժը:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Քննարկման ժամանակ Ադրբեջանի իրավունքն ավելի ամուր է ներկայացվում: Երկու կողմերի գիտնականների հանդիպում էր: Ես նախագահությունում նստած լսում էի: Եվ ինձ՝ չլուսավորվածիս համար, նրանց դիրքն ավելի ամուր էր թվում:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Եվ ելույթների կարգն է պետք մշակել. պետք է լրջորեն պատրաստվել: Հաշվի առեք, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր իսկապես մտածում են Կովկասի կայունության մասին: Պետք է լուրջ պատրաստվել:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Դուք պետք է ձեր պատգամավորներին լավ նախապատրաստեք: Ամեն ինչ պետք է մանրակրկիտ ու լավ նախապատրաստել: Որ համոզիչ լինի:

(Ս. Մանյակինը երկար խոսում է հայերի ու ռուսների մասին, ասելով, որ նրանք երկուսն էլ ուղղափառ են):

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Ես մի բան ասեմ, դուք փոխանցեք Գորբաչովին: Ադրբեջանում կան ոչ միայն հայաբնակ, այլ ռուսաբնակ վայրեր՝ դեռ Եկատերինայի ժամանակներից, որոնք եւս ոչնչացվում են: Ոչնչացվում են ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական ներկայության բոլոր ապացույցներն այդ երկրում: Չե՞ք կարծում, որ այստեղ հայ եւ ռուս ժողովրդի խնդիրները համընկնում են:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Օրինակ՝ Ֆիոլետովոն եւ ուրիշներ: (Եվ Մանյակինը անակնկալ զայրանում է, հիշելով, որ ադրբեջանցիները Կիրովաբադում ձորն են նետել Բաղրամյանի կիսանդրին: Ու երկար պատմում է հանգստյան տանն իր հանդիպումը՝ զորավար Հովհաննես Բաղրամյանի ու նրա տիկնոջ հետ):

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Շուշիի շրջկոմի դիմաց ռուսական եկեղեցին էր, 60-ականներին քանդեցին: Ապշելու էր, որ Ադրբեջանի ԿԿ-ի որոշմամբ, ռուսական գերեզմանոցը հողին հավասարեցվեց ու նրա տեղում կառուցվեց Շուշիի քաղկոմի շենքը: Ռուսական ներկայության ոչ մի հետք չթողեցին: Հարցրեք Գորբաչովին, սա արդյո՞ք պանթուրքիզմի հաղթարշավը չէ ռուսական շիրիմների վրա: Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Այնտեղ կոկորդ պատռելով ոչ մի բան չի որոշվի: ԳԽ-ում այնպիսի անհատներ կան՝ Սախարով, Ելցին, Ֆեոդորով…

(Մանյակինը կոչ է անում հրավիրել պատմաբաններ, փորձագետներ, մասնագետներ այս հարցի գծով: Ներգրավել նրանց հիմնական փաստաթուղթը կազմելիս):

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Հարցի իրավական կողմը պիտի հիմնավորվի բոլոր միջազգային ակտերի լույսի ներքո: Ասեք Գորբաչովին, որ ադրբեջանցիները շատ հաճախ սպառնում են ռուս զինվորներին, թե հայերի հարցը լուծելուց հետո՝ իրենց հերթն է գալու:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Դուք մտածեք, թե Ադրբեջանն ինչ կասի: Ես միայն այն կասեմ, որ վերեւներում տարբերակներ են մշակվում հօգուտ արդարության:

Ա. ՎՈԼՍԿԻ.- «Նամակ ընկերոջս» գրքի մեջ ադրբեջանցի գրողը լատիշ գրողին այնքան լուրջ հիմնավորումներ է բերել, որ չես կարող չմտածել:

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Այդ ի՞նչ գիրք է: Տվեք մենք էլ կարդանք:

Լ. ՄԻՐԶՈՅԱՆ.- Կարելի է հիմնավորել, որ Կիեւը մոնղոլական քաղաք է, 300 տարի իրար հետ ապրել են, հետո ինչ:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Ադրբեջանցիներն ասում են, որ Ամերիկայի հայերը մեծ ադամանդ են նվիրել Ռաիսա Մաքսիմովնային (Գորբաչովի կնոջը):

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Ոչ մի այդպիսի բան չի եղել, բայց փաստ է, որ Ալիեւը Բրեժնեւին ադամանդե մատանի է նվիրել:

Հանձնախմբի գալուց երկու օր առաջ «Միացումը» տարածել էր մի շրջաբերական՝ «Սուվերենություն» կոչով, ուր մասնավորապես պահանջվում էր՝ 1.ՀԽՍՀ ԳԽ-ի նստաշրջանը որոշում է ԼՂԻՄ-ը իր կազմի մեջ ընդունելու մասին, հանձնարարում է Նախարարների խորհրդին միջոցառումներ մշակել ԼՂԻՄ-ի վարչական, տնտեսական եւ մշակութային միջոցառումների վերաբերյալ: 2. ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը որոշում է իրավունք վերապահել ԼՂ-ի հայերին եւ մյուս ազգերին՝ դառնալ Հայաստանի քաղաքացիներ եւ ստանալ Հայաստանի անձնագրեր: 3. ԼՂԻՄ-ի բնակչությունը ընտրում է իր պատգամավորներին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ, իսկ մանդատային հանձնաժողովը նրանց հանձնում է ՀԽՍՀ ԳԽ մանդատներ: Այնուհետեւ ԼՂԻՄ-ը հայտարարվում էր համաժողովրդական կառույց ու ապահովվում էր 40-60 հազար փախստականների վերադարձը եւ այլն: Այս շրջաբերականին հետեւեց բազմամարդ միտինգը Ստեփանակերտի Օղակաձեւ հրապարակում, որին հրավիրված էին եւ ելույթ ունեցան պատվիրակներ Երեւանից, Արտաշատից, Ախալքալաքից: Արկադի Վոլսկին, միտինգի ողջ սղագրությունը ձեռքին, զսպված զայրույթով առաջարկում է վերլուծել ելույթները:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Դուք հիմարություն հիմարության ետեւից եք անում:

Ս. ՄԱՆՅԱԿԻՆ.- Այո, եւ հենց ձեր դեմ:

(Ես այստեղ ներողություն եմ խնդրում իմ ընթերցողից, որ պիտի մեջբերեմ Վոլսկու խոսքերը բառացի, քանի որ այդ բառերին համապատասխան հոմանիշներ հնարելն արդար չէր լինի):

Ա. ՎՈԼՍԿԻ.- Այո: Ուզում եմ վկայակոչել մի անվանի հայ գործչի խոսքերը, ով ասել է, թե հայ մտավորականությունը քաքել է Մեծ Հայաստանի տեսլականի մեջ, մսխել, պրծել է: Հիմա էլ դուք: Ձեր միտինգներով, իշխանության համար պայքարով ու այլ գործողություններով, այս պահին քաքի բաժին եք դարձնում ղարաբաղյան շարժումը: Միրզոյան Լեւոնն ասում է, թե 87 քաղաքացի դիմել են մայորին, որ չորս օր է՝ ջուր չունեն: Վարպետին կանչել են՝ ջուրը բացել է: Դա խնդի՞ր է, ո՞վ պետք է դա անի: Իսկ միտինգում փչել եք, թե մայորը տեղացիներին ջուր չի տալիս: Հաջորդը: Ստեփանյան Աշոտը անվստահություն է հայտնել Հատուկ կառավարման կոմիտեին, պահանջել է հեռանալ եւ ասել է, որ Կոմիտեն պետք չի ժողովրդին:

Հ. ՊՈՂՈՍՅԱՆ.- Այդ խոսքերը քանի՞ անգամ եք լսել:

Ա. ՎՈԼՍԿԻ. – Իսկ ես հիշում եմ ձեր խոսքերը: Այն, որ կգնա իմ Կոմիտեն, կգա մյուսը: Եղիշ Դարբինյան. Երեւանից, նա կոչ է արել չհավատալ Մանյակինի հանձնախմբի խոստումներին եւ դուրս չգալ աշխատանքի: Ինչո՞ւ պետք է Հայաստանից գան ու թելադրեն մեզ:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ.- Տարիքով մարդ է, մի բան ասել է, էլի:

Ա. ՎՈԼՍԿԻ.- Սամվել Գալստյան, Արտաշատից, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր: Տեսեք, ինչ է ասել. «Ամեն շաբաթ օր պարեն ենք բերելու Արտաշատից»: Ոչի՞նչ, որ մեր պարենի ժամանակացույցը չորեքշաբթի ու հինգշաբթի է: Բանաստեղծուհի՝ Երեւանից, մի վարորդ Վրաստանից՝ ամեն տասը օրը մեկ պարեն է բերելու: Հայ ուսանողական միության ներկայացուցիչ Երեւանից, համերաշխություն է հայտնել շարժմանն ու կոչ է արել չընկճվել:

Ու ծալել, մի կողմ գցելով միտինգի սղագրությունը, Արկադի Վոլսկին նետեց.

Ա. ՎՈԼՍԿԻ.- Այս ձեռնարկներով դուք միայն փչացնելու եք գործը, Ռոբերտ: Դու թագի համար մարմաջող փառամոլ ես, քեզ իշխանություն ունենալն է հետաքրքրում, ոչ թե Ղարաբաղի հարցի լուծումը: Իսկ էս պացանին (մատը պարզելով Գ. Պետրոսյանի կողմը) թվում է, թե իր տաք գլխով հարցը մի օրում առաջ կտանի:

Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
«Առավոտ»
20 դեկտեմբերի 2008թ.

——————————————————————————————-

ՀԵՆՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ-80

Նորերս լրացավ մեր թերթի լավ բարեկամներից ու հեղինակներից մեկի՝ Հենրի Հայրապետյանի 80-ամյակը: Երկար տարիներ նա զբաղվել է թարգմանչությամբ և իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել արցախյան թարգմանչական դպրոցի ձևավորման գործում: Բնատուր սրամտությամբ օժտված լինելով՝ նա իր հաստատուն տեղն ունի նաև հումորի ու երգիծանքի բնագավառում: Երկու գրքերի հեղինակ է՝ «Ականջդ կանչի, Պուղի» և «Արցախահամ մանրաքանդակներ»: 2005-ին հիմնադրել և շարունակում է լույս ընծայել «Եղինջ» ամսաթերթը:

«Դեմո»-ն ի սրտե շնորհավորում է Հ.Հայրապետանին հոբելյանի առթիվ և մաղթում նրա սուր մտքին քաջառողջություն:

Ներկայացնում ենք մի փունջ նրա թարգմանած անեկդոտներից:

«ԴԵՄՈ»

——————————————————————————————

Նոր ռուսի որդին հորն ասում է.

– Պապա, դու խոստացել ես, որ եթե մաթեմատիկայից «հինգ» ստանամ, դու ինձ կտաս տասնմեկ բաքս: Երեկ ես  «երեք» եմ ստացել, իսկ այսօր «երկուս»: Արդյունքում՝ «հինգ»:

– Կեցցե’ս,- գովաբանեց հայրը, հանելով դրամապանակը: – Դրա համար առ քեզ՝ մեկ բաքս և էլի մեկ բաքս: Արդյունքում՝ տասնմեկ:

Յամայկայից վերադարձած նոր ռուսը պատմում է.

– Վիսկի, լողափ, շոգ, ջահել աղջիկներ: Բոլորն էլ լողազգեստներով: Ես նույպես ինձ լավ էի զգում՝ կաշվե կուրտկայով, կզաքիսի գլխարկով:

Օդանավակայանի դրամարկղի մոտ նոր ռուսը 1000 ռուբլիանոցը  խոթում է անձնագրի մեջ և տալիս գանձապահին.

– Մոսկվայի համար մեկ տոմս:

– Տոմս չկա,- և վերադարձնում է անձնագիրը:

Ուղևորը ավելացնում է ևս 1000 ռուբլի:

– Խնդրում եմ, տոմս տուր, ես անչափ վռազ եմ:

Գանձապահը վերցնում է հեռախոսի ընկալուչը.

– Աղջիկ ջան, միացրեք մարզային դատախազին:

Նոր ռուսը վախենում է. «վերջ, հիմա ինձ կտան միլիցիայի ձեռը…», սակայն լսում է շարունակությունը.

– Ընկեր դատախազ, ձեր բրոնյայի օրը փոխվում է. կթռչեք վաղը:

Նոր ռուսը ջիպով գնում է: Տեսնում է հեռագրասյան մոտ նստած է բոմժը: Վերջինս հանկարծ մատը շարժեց և նրա առաջ մի դյուժին արաղի շշեր հայտնվեցին: Բոմժը խմեց օղին և շարունակեց նստած մնալ: Նոր ռուսը հետաքրքրվեց: Կանգ առավ, դիտում է. կարճ ժամանակ անց ամեն ինչ նորից կրկնվեց. բոմժը մատներով չրթացրեց, և նորից հայտնվեցին օղու շշերը:

Եւ այդպես՝ մի քանի անգամ: Նոր ռուսը չդիմացավ և շտապեց բոմժի մոտ.

– Լսի’ր, դու ինչպե՞ս ես դա հաջողացնում:

– Ես ջին ունեմ: Նա կատարում է իմ ցանկությունները:

– Իսկական ջի՞ն: Լսի’ր, ջինը վաճառիր ինձ:

–  Ի՞նչ եք ասում: Նա ինձ շատ է պետք:

– Ոչինչ, ոչինչ, վաճառիր: Ահա քեզ ջիպը, իմ տան բանալիները: Ահա քեզ…,- և նոր ռուսը  թվարկում է էլի ինչ որ բաներ:- Համաձա՞յն ես:

Բոմժը նայեց, թևի տակից հանեց լամպը, տվեց նոր ռուսին, և ջիպը նստելով հեռացավ: Նոր ռուսը բացեց լամպը: Ջինը սուլոցով դուրս թռավ լամպից.

– Լսում եմ ու ենթարկվում:

– Ուրեմն այսպես, առաջինը՝ շատ, շատ փող եմ ուզում, երկրորդը՝ բնակարան, երրորդը՝ «Սիբիրնեֆտի», «Գազպրոմի» ստուգիչ ծրարնե…

– Դե, դե, դու այդպես մի շտապիր,- ասաց ջինը: – Ես նեղ մասնագիտացած եմ. հիսուն գրամ, հարյուր, հարյուր հիսուն…

Մի նոր ռուս թռավ Հավայան կղզիներ, տեղավորվեց հյուրանոցում: Նրան հարցրին.

– Դուք որտեղացի՞ եք:

Նա մտածեց. եթե ասեմ Ռուսաստանից եմ, կսկսեն հարցեր տալ՝ իսկ ի՞նչ է դա, որտե՞ղ է գտնվում և այլն: Վերջապես ասաց.

– Եվրոպայից:

Նրան հարցրին.

– Իսկ Ռուսաստանի ո՞ր մասում է գտնվում Եվրոպան:

Նոր ռուսը Նահանգներում է՝ բանկետում. ուտում-խմում է շարունակ: Նրա մոտ հանգրվանում է մի ամերիկացի:

Ռուսը.

– Անունդ ի՞նչ է:

–  Սմիթ:

– Կեր, Սմի’թ, կե’ր:

– Չեմ ուզում:

– Կեր…

– Ես կուտեմ այն ժամանակ, երբ ցանկանամ ուտել:

– Չեմ հասկանում…

– Երբ ուտել եմ ուզում՝ ուտում եմ: Երբ չեմ ցանկանում ուտել՝ չեմ ուտում:

– Դե’, դու ուղղակի անասունի պես ես անում:

Նոր ռուսը կոստյումը հագին նստած է նուդիստների լողափում: Իր համար ծխում է՝ ձեռքում պահած տեսախցիկ:

Նրան է մոտենում պահակը և ասում.

– Դու ինչո՞ւ ես շորերով նստել: Ախր սա նուդիստների լողափ է, այստեղ մարդիկ հանգստանում են:

– Նուդիստների լողա՞փ: Այ քեզ բան, իսկ տուրիստական գործակալությունում ինձնից 1000 դոլար վերցրին ու ասացին «մասսայական ստրիպտիզ է լինելու»:

Նոր ռուսը մտնում է բար և ուղղակի հենց շեմից ամբողջ ձայնով գոռում.

– Դե, որտե՞ղ է այստեղ ձեր զուգարանը:

Անսպասելիությունից բոլորի բերանները բաց  մնացին, ոչ մեկը ոչ մի բան ասել չկարողացավ: Իսկ նոր ռուսը շարունակում է գոռգոռալ.

– Ձեզ եմ հարցնում՝որտե՞ղ է զուգարանը:

Բարմենը նրան պատասխանում է.

– Միջանցքով գնացեք, աջ կողմում մի դուռ կա «ջենտլմեն» մակագրությամբ, բայց դուք գրածին ուշադրություն մի’ դարձրեք՝ ներս մտեք:

Մի նոր ռուս մյուսին ասում է.

– Երեկ ես այցելել եմ «Ամեն ինչ ավտոների համար» խանութը և 20000 բաքսի ապրանք եմ գնել:

– Ես էլ եմ այնտեղ եղել,- պատասխանում է մյուսը,- և խանութում թողել եմ 50000 բաքս:

– Համա փչում ես, հաա¯, ախր ես այնտեղ ոչ մի  ապրանք չեմ թողել, բոլորը գնել եմ:

– Ես կարճատես եմ, և ահա ավտոյիս  համար մինուս երեք տեսողության ճակատային ապակի եմ պատվիրել:

Ոստիկանը՝ նոր ռուսին.

– Տեսախցիկը ցույց է տալիս, որ դուք գնում եք 120 կմ/ժ արագությամբ:

– Այդ ի՞նչ է, դանդաղեցրած նկարահանո՞ւմ է: Ես 150-ից պակաս արագությամբ չեմ գնում:

——————————————————————————————-

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Դժբախտ են այն երկրի քաղաքացիները, որի պաշտոնյան անպատիժ ոտնահարում է օրենքը:

* * *

Երբ անցյալը եւ ներկան հակապատկերներ են դառնում՝ վատ է, ավելի վատ՝ երբ հակամարտության են վերածվում:

* * *

Մարդուն ճանաչելու համար միասին ճաշակած մի փութ աղ ու հացը քիչ է, պետք է տեսնել նաեւ բարձր պաշտոնում:

* * *

Ճիշտ խոսելը ճիշտ գործելու երաշխիք հանդիսանալ չի կարող, պատահում է՝ ճիշտ խոսում են, միանգամայն սխալ գործում:

* * *

Մարդավարի ապրում է նա, ով կյանքը նվիրաբերում է ստեղծարար գործերի եւ բարությանը:

Անգործունյա պաշտոնյայի սիրած զբաղմունքը սուտ խոստումներն են:

* * *

Անտարբերության մատնված թերությունը դանդաղ գործող ական է, որը մի օր իր կործանիչ դերն է կատարում:

* * *

Ազգայինը առաջադիմական է, երբ համահունչ է համամարդկայինի հետ:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s