ԿԱ ԱՅՍՊԻՍԻ ՄԻ ՊԱՐԶ ԲԱՌ՝ ՍԿԶԲՈՒՆՔ

Այս տարին էլ շուտով կգլորվի պատմության գիրկը: Հասցե, որտեղ պարտադիր գրանցում են ստանում մեր ապրած օրերի եւ վատ, եւ լավ պահերը: Այդ նույն ճակատագրին է արժանանում նաեւ «Դեմո»-ն՝ դարձյալ իր արած-չարածով: Իսկ թե արածն ու չարածն ինչ հարաբերակցության մեջ են՝ գիտեն միայն այն բազմաթիվ ընթերցողները, որոնց մի մասը մեզ հետ կիսել է իր դարդն ու ցավը, ուրախությունն ու տխրությունը, կամ էլ այցելել մեզ՝ պարզապես զրուցելու համար: Թե որքանով է մեզ հաջողվել այս տարիների ընթացքում լինել հասարակ մարդկանց կողքին՝ դարձյալ թողնենք այդ նույն մարդկանց դատին: Ամեն դեպքում, ձգտել ենք լինել նրանց կողքին, լսել նրանց, կիսել ապրումները, հնարավորինս օգնել…

Ոչ, սրանք ամենեւին էլ հրաժեշտի խոսքեր չեն, այլ պարզապես ապրումներ, որոնք կարծես թե ամփոփվում են կյանքի ամեն մի փուլից հետո, որին հաջորդում է մյուսը: Իսկ մյուս փուլը դարձյալ շարունակությունն է այս ամենի, որը մի պարզ բառով կոչվում է ՍԿԶԲՈՒՆՔ: Իսկ դա պարտավորեցնում է ինձ շարունակել աշխատել նույն ոգով, լինել հասարակ մարդկանց կողքին: Ուրեմն, դեռ կհանդիպենք ու դարձյալ կկիսենք մեր ապրումները՝ անկախ այն բանից, թե որ թերթում կլինեմ:

Թող այս նոր տարին այնքան հաջողություններ բերի մեր ժողովրդին, որ մարդիկ մեզ այցելեն միայն ու միայն ուրախություններ կիսելու համար: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

About vanmarut

Marut Vanian
This entry was posted in Դեմո. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s