ԿՅԱՆՔԸ ԹԹՎԱԾԻՆՆ Է

Ղարաբաղ այցելած մարդիկ, սովորաբար, երկու հիմնական բան են նշում. այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ բարի ու հանգիստ են, սակայն շատ փոքր է, եւ շնչելու օդ չկա: Իհարկե, փոքր է, սակայն օդը ծանր է ոչ այդ պատճառով: Պարզապես, մարդիկ այս տարիների ընթացքում կորցրել են սեփական բնակարանը օդափոխելու ոչ միայն ունակությունն, այլեւ կարիքը:

Այդ պարագայում «Դեմո»-ն փոքրիկ պատուհան էր, որտեղից Ղարաբաղ էր մտնում թարմ օդ եւ թարմ ինֆորմացիա: Դժվար թե այդ պատուհանը փակվելուց հետո Ղարաբաղում բոլորը «խեղդվեն»՝ մարդիկ արդեն իմունիտետ ունեն ծանր օդի հանդեպ: Բայց շնչել, անկասկած, մի քիչ դժվար կլինի:

Բացեք պատուհանները, դռները եւ շնչեք: Կյանքը թթվածինն է։

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

About vanmarut

Marut Vanian
This entry was posted in Դեմո. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s